Վիքիմեդիա Հայաստան
amwikimedia
https://am.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6
MediaWiki 1.46.0-wmf.22
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Wikimedia
Wikimedia քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Translations
Translations talk
Խորհուրդ
0
23
3320
3299
2026-04-02T11:57:47Z
Mari Avetisyan
18
3320
wikitext
text/x-wiki
__NOTOC__ __NOEDITSECTION__
խորհուրդ'''[[File:Wikimedia Armenia logo.svg|center|100px|link=Վիքիմեդիա_Հայաստան]]
{{WLXpage/Slider/top}}
{{WLXpage/Slider
|image1 = Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024 48.jpg
|image2 = Wikiexcursion 03.jpg
|image3 = Համայնքային Վիքիհավաք 2024.jpg
|image4 = Winterwikicamp2024.jpg
|image5 = Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024 48.jpg
|imagesize=800px
</noinclude><templatestyles src="Template:Wikimedia Armenia/styles.css" />
հանձնաժողով]]</translate>
</noinclude><templatestyles src="Template:WMAM main page/styles.css" />
__NOTOC__
</noinclude><templatestyles src="Template:WMAM main page/styles.css" />
{| class="wlx-box" style="text-align:center; width:90%; margin:auto;"
! colspan="3" style="background-color:#77a2d4; padding:5px; font-size:18px;" | Խորհրդի անդամներ
| style="padding:15px;" |
[[File:Artur Khumaryan WMAM President of the Board.jpg|360px|frameless|center]]
[[m:User:AKB7|Արթուր Խումարյան]]
[ՎՄՀ Խորհրդի նախագահ]
| style="padding:15px;" |
[[File:Seda Aydinyan.jpg|350px|frameless|center]]
[[m:User:Seda2606|Սեդա Այդինյան]]
[Խորհրդի քարտուղար]
| style="padding:15px;" |
[[Պատկեր:Սվետլանա Խաչատրյան.jpg|280px|frameless|կենտրոն]]
[[m:User:Սվետլանա2|Սվետլանա Խաչատրյան]]
[Խորհրդի անդամ]
| style="padding:15px;" |
[[Պատկեր:Արշալույս Այվազյան.jpg|280px|frameless|կենտրոն]]
[[m:User:Արշո |Արշալույս Այվազյան]]
[Խորհրդի անդամ]
| style="padding:15px;" |
[[Պատկեր:SonaKhosrovyan.jpg|300px|frameless|կենտրոն]]
[[m:User:Սոնա Խոսրովյան|Սոնա Խոսրովյան]]
[Խորհրդի անդամ]
</noinclude><templatestyles src="Template:WMAM_main_page/styles.css" />
{| class="articlerowtitle" style="text-align:left; width:90%; margin:auto;"
! colspan="3" style="background-color:#77a2d4; padding:5px; font-size:18px;" | Ինչպես դառնալ անդամ
| style="padding:15px;" |
1. Ներբեռնեք [https://dochub.com/m/shared-document/mher-bekaryan/dPB1mkMKO5eP1e2wEOjyzD/%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-docx?dt=rj2wafXouZ6_KxPxRJmu դիմումի ձևը]
2. Լրացրեք և ստորագրեք
3. Առձեռն հանձնեք կազմակերպությունում, կամ ուղարկեք փոստային ծրարով, կամ տեսածրված տարբերակն ուղարկեք Խորհրդի '''board@wikimedia.am''' էլ․ փոստի հասցեին:
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության Խորհուրդը կազմակերպության ղեկավար մարմինն է, որը ձևավորվում և գործունեություն է իրականացնում կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Խորհրդի պաշտոնական էլեկտրոնային փոստն է`board@wikimedia.am։
{| class="wlx-box" style="text-align:center; width:90%; margin:auto; colspan="5" "
| style="padding:15px;" |
[[Խորհուրդ/Արձանագրություններ|<span style="border-bottom;1px {{#ifeq: {{{section|<noinclude>history</noinclude>}}} | Նիստերի արձանագրություններ
| solid transparent
| dotted #666
}}"> Նիստերի արձանագրություններ]]
| style="padding:15px;" |
[[Իրավական փաստաթղթեր|<span style="border-bottom;1px {{#ifeq: {{{section|<noinclude>history</noinclude>}}} | Իրավական փաստաթղթեր
| solid transparent
| dotted #666
}}">Իրավական փաստաթղթեր]]
| style="padding:15px;" |
[[Վերահսկող_հանձնաժողով/Հայտարարություններ|<span style="border-bottom;1px {{#ifeq: {{{section|<noinclude>history</noinclude>}}} | Հայտարարություններ
| solid transparent
| dotted #666
}}">Հայտարարություններ]]
65qqwcwlytb0xsdllhwpojwli7ohmjv
Ռազմավարություն
0
32
3319
3308
2026-04-02T11:56:44Z
Mari Avetisyan
18
3319
wikitext
text/x-wiki
{{Լոգո աջից}}
{{Վերնագիր|ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (2026-2029)|«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն}}
== Նախաբան ==
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 2026-2029 թվականների ռազմավարությունը հիմնված է 2023-2026 թվականներին ունեցած ձեռքբերումների, քաղած դասերի և արդյունավետ գործելակերպի վրա։ Այն նպատակ ունի ավելի ընդլայնելու կրթական հնարավորությունները, ամրապնդելու ազատ գիտելիքի տարածումը և ընդլայնելու Վիքիմեդիա շարժման ազդեցությունն ու հասանելիությունը ամբողջ Հայաստանում։
2026-2029 թվականների ռազմավարությունը մշակվել է համայնքային մասնակցայնությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Համայնքային հավաքի ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» անդամները և համայնքի ներկայացուցիչները անդրադարձել են կազմակերպության փորձին և քննարկել ապագայի առաջնահերթությունները՝ նախանշելով ռազմավարական այն ուղղությունները, որոնք արձագանքում են ինչպես ի հայտ եկող համաշխարհային միտումներին, այնպես էլ տեղական կարիքներին։
Այսպիսով՝ այս փաստաթուղթը արտացոլում է ոչ միայն վերոնշյալ Համայնքային հավաքի արդյունքները, այլև կազմակերպության գործունեության ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ գիտելիքը, հաջողությունները, մարտահրավերները և ձևավորվող կարիքները։ Միևնույն ժամանակ այն համապատասխանում է [[metawiki:Movement_Strategy/Recommendations|Վիքիմեդիա շարժման 2030 թվականի ռազմավարությանը]] և վերջինիս 10 առաջարկություններին՝ կարևորելով տեղական զարգացումների կապը համածխարհային շարժման նպատակների և արժեքների հետ։ Այս երկակի մոտեցումը թույլ է տալիս «Վիքիմեդիա Հայաստանին» հավատարիմ մնալ համայնքային նպատակներին և համահունչ լինել համաշխարհային միտումներին։
[[File:Education icon white.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 1 - Կրթություն'''
Կազմակերպության հիմնադրումից ի վեր կրթությունը եղել է գործունեության հիմնարար սյուներից մեկը։ 2026-2029 թվականների ընթացքում կազմակերպության նպատակն է խորացնել և ընդլայնել համագործակցությունը կրթական հաստատությունների և դպրոցների հետ՝ մշակելով կայուն ծրագրեր և ներառական նախագծեր։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ազատ գիտելիքի ստեղծման, բարելավման և տարածման գործում ակտիվորեն ներգրավելու դեռահասներին, երիտասարդությանը, ուսուցիչներին և համալսարանի դասախոսներին։
Այս ուղղության ենթանպատակներն են․
* ''Համագործակցություն կրթական հաստատությունների հետ'' - ձևավորել և պահպանել գործընկերային հարաբերություններ դպրոցների, համալսարանների և կրթական կենտրոնների հետ՝ Վիքիմեդիա նախագծերը և գործունեությունը ուսումնական և արտադասարանական ծրագրերում ու համալսարանական պրակտիկաներում ներառելու համար։
* ''Գիտելիքի ստեղծման գործընթացում երիտասարդության ներգրավում'' - մշակել և նախագծել ինտերակտիվ նախագծեր, մրցույթներ և համագործակցային ծրագրեր, որոնք մոտիվացնում են դպրոցականներին և ուսանողներին հետազոտել, ստեղծել և բարելավել հոդվածներ՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերլուծական և մեդիագրագիտության հմտությունները։
* ''Ոչ ֆորմալ ուսուցման հնարավորություններ'' - ֆորմալ հաստատություններից բացի, Վիքիճամբարների և Վիքիակումբների միջոցով ընդլայնել կրթական ազդեցությունը, որոնք խթանում են ստեղծագործականությունը, թիմային աշխատանքը և ինքնուսուցումը։
* ''Կայունություն և շարունակականություն'' - ստեղծել միջավայր, որտեղ կրթական նախաձեռնությունները չլինեն մեկանգամյա միջոցառումներ, այլ դառնան շարունակաբար զարգացող ծրագրեր՝ ներառելով հետագա միջոցառումներ, մենթորություն և երկարաժամկետ համագործակցություններ։
[[File:OOjs UI icon watchlist-ltr-invert.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 2 - Որակյալ բովանդակություն'''
Գործունեության վերջին շրջանում «Վիքիմեդիա Հայաստանը» ավելի շատ կենտրոնացել է բովանդակության ստեղծման որակական և ոչ թե քանակական բաղադրիչի վրա։ Ռազմավարական այս ուղղության նպատակն է բարելավել Վիքիմեդիա նախագծերում ստեղծվող բովանդակության բազմազանությունը, վստահելիությունը և ընդհանուր առմամբ որակը։ Այս ուղղությունը կենտրոնանում է գիտելիքի բացերը լրացնելու, եղած բովանդակության բարելավման վրա և խրախուսում ստեղծել աղբյուրներով փաստարկված, կանոնակարգված և ներառական բովանդակություն, որն արտացոլում է տեղական իրականությունը և միևնույն ժամանակ համապատասխանում Վիքիմեդիայի համաշխարհային չափորոշիչներին։ Որակյալ բովանդակության ուղղությունը նաև հաշվի է առնում համաշխարհային միտումները և արհեստական բանականության գործիքների կիրառությունը՝ Վիքիպեդիան և քույր նախագծերը տարբեր խմբերի համար ավելի հասանելի դարձնելու նպատակով։
* ''Բովանդակային բացերի վերլուծություն'' - Վիքիմեդիա նախագծերում բացակայող, թերի կամ կողմնակալ թեմաների համակարգված բացահայտում և դրանց բարելավման առաջնահերթություն։
* ''Առաջանահերթ թեմաներ'' - հիմնված բովանդակային բացերի վերլուծության վրա՝ առաջնահերթություն տալ ազգային արդիականություն, կրթական արժեք ունեցող և համայնքային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։
* ''Թեմատիկ խմբագրաթոններ'' - կազմակերպել հստակ թեմատիկ ուղղվածություն ունեցող խմբագրաթոններ՝ համախմբելով ոլորտային գիտելիք ունեցող խմբագիրներին, օրինակ՝ բժշկական, ֆինանսական և մարդու իրավունքներին առնչվող թեմաներ։
* ''Բազմազան թիրախային խմբեր'' - ստեղծվող բովանդակության մեջ ավելի լայն տեսանկյուններ և տարբեր բնույթի փորձ ներկայացնելու նպատակով ներգրավել կանանց, ոլորտային մասնագետների, ուսանողների, փորձագետների և թերներկայացված խմբերի։
*''Մասնագետների վրա կենտրոնացած մոտեցում'' - հոդվածների և ստեղծվող բովանդակության բարձր որակը և վստահելիությունը ապահովելու նպատակով բովանդակության ստուգման գործընթացում որոշվել է համակարգված ձևով ներգրավել ոլորտային մասնագետների։
* ''ԱԲ-ի կիրառությունը Վիքիպեդիայում և քույր նախագծերում'' - հասկանալ, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը օգտագործել ավելի որակյալ հոդվածներ և բովանդակություն ստեղծելու, ինչպես նաև Վիքիպեդիայի հասանելիությունը տարբեր խմբերի համար բարձրացնելու համար (օրինակ՝ արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածների վրա հիմնված արհեստական բանականությամբ ստեղծված աուդիո հոդվածներ):
[[File:OOjs UI icon collapse-invert.svg|30px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 3 - Համայնքի բարգավաճում'''
«Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության հիմնաքարը համայնքն է, որի ներգրավման և կայունության վրա էլ կենտրոնացած է կազմակերպությունը։ Այս ուղղության նպատակն է ունենալ և երկարաժամկետ պահպանել ուժեղ, գնահատված, մոտիվացված և կայուն համայնք, որի ձայնը կլինի լսելի, և որը կզգա, որ լիազորված է ակտիվորեն ձևավորելու Վիքիմեդիա շարժումը Հայաստանում։ Այս ուղղությամբ կազմակերպության քայլերը հետևյալն են․
* ''Աջակցել համայնքին'' - ստեղծել մենթորության և դասընթացների հնարավորություն ներդրողների համար, ընդունել և գնահատել նրանց ներդրումները մրցանակների, վկայականների և այլնի միջոցով։
* ''Լսել համայնքի գաղափարները'' - ստեղծել հետադարձ կապի, խորհրդատվության, թափանցիկ և մասնակցային որոշումների կայացման կանոնավոր և կայուն ուղիներ։
* ''Ապահովել անհատական զարգացման հարթակ և հնարավորություն'' - կամավորների համար ապահովել կազմակերպության նախագծերում կամավորության կանոնավոր հնարավորություններ՝ անհատական հմտությունների զարգացման և փորձի ձեռքբերման համար։
* ''Նախագծերում ակտիվ ներգրավում'' - խրախուսել կամավորներին համակազմակերպել և իրականացնել նախագծեր ու միջոցառումներ և ոչ միայն մասնակցել դրանց։
* ''Պահպանել համայնքի մոտիվացիան'' - շարունակականության ապահովում՝ գնահատանքի, հմտությունների զարգացման և թափանցիկ հաղորդակցության միջոցով: Հարգալից փոխգործակցության, բազմազանության և հավասար մասնակցայնության ապահովում՝ անկախ տարիքից, սեռից, ծագումից և փորձի մակարդակից, ինչը կնպաստի մեր համայնքի տարբեր խմբերի պահպանման և ընդլայնմանը։
[[File:OOjs UI icon bulb2-invert.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 4 - Համագործակցություններ'''
Ռազմավարական այս ուղղության նպատակն է ամրապնդել «Վիքիմեդիա Հայաստանի» կապերը և համագործակցությունները այլ կազմակերպությունների, կառույցների և ինստիտուտների հետ՝ մեծացնելով ազդեցությունը, բերելով մասնագիտական փորձ և բացահայտելով նոր հնարավորությունների գիտելիքի ստեղծման և տարածման համար։ Իր գործունեության ողջ ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցել է տարատեսակ կազմակերպությունների հետ, և ռազմավարական այս ուղղության ամենակարևոր նպատակը ոչ միայն նոր համագործակցություններ սկսելն է, այլև եղածների պահպանումը և ամրապնդումը։
* ''Գոյություն ունեցող գործընկերությունների պահպանում'' - պահպանել ամուր հարաբերություններ կրթական, բնապահպանական, ՊԳԱԹ (պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ (GLAM)), մշակութային և տարատեսակ այլ գործընկերների հետ։
* ''Նոր գործընկերների փնտրտուք'' - ակտիվորեն կապ հաստատել տարբեր ինստիտուտների, ՀԿ-ների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր համագործակցություններ սկսելու և գիտելիքի ստեղծման գործընթացում լայնածավալ ազդեցություն ունենալու համար։
* ''Համագործակցությունների բազմազանեցում'' - բազմաթիվ տարբեր ոլորտներում համագործակցությունների ստեղծում, որը հնարավորություն կտա անդրադառնալ տարբեր թեմատիկ ուղղությունների և բովանդակային բացերի։
* ''Նախագծել նոր համատեղ նախագծեր'' - բացահայտել ընդհանուր հետաքրքրություններ և միասնաբար ստեղծել նորարարական ծրագրեր, որոնք երկուստեք համապատասխանում են ընդհանուր նպատակներին։
[[File:Font Awesome 5 solid users white.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 5 - Երիտասարդություն'''
Իր ստեղծումից ի վեր «Վիքիմեդիա Հայաստանը» երիտասարդակենտրոն մոտեցում է որդեգրել։ Կազմակերպության նախագծերից շատերը թիրախավորում են հենց երիտասարդ սերնդին, ուստի ռազմավարական այս ուղղության նպատակն է ոգեշնչել երիտասարդներին՝ որպես Վիքիմեդիա շարժման մեջ ակտիվ ներդրողների, առաջնորդների և նորարարների՝ ապահովելով սերունդների շարունակականությունը և նոր տեսանկյունները։
* ''Ստեղծել միջավայր երիտասարդների առաջնորդության համար'' - երիտասարդներին ներգրավել կազմակերպչական և որոշումների կայացման գործընթացներում։
* ''Նորեկների պատրաստում'' - մշակել և առաջարկել մենթորական ծրագրեր և հմտությունների զարգացման աշխատարաններ՝ հարմարեցված երիտասարդների և նորեկների համար։ Այս նախաձեռնությունների նպատակն է ոչ միայն փոխանցել խմբագրման տեխնիկական հմտությունները, այլև ստեղծել հյուրընկալ և անվտանգ միջավայր, որտեղ նորեկները ազատ կզգան արտահայտելու իրենց գաղափարները, բարձրաձայնելու առաջացած հարցերը և սովորելու համայնքի ավելի փորձառու անդամներից։ Ռազմավարական այս ուղղության պարագայում շեշտը դրվելու հարգանքի, փոխօգնության և դրական հետադարձ կապի վրա՝ ապահովելով, որ նոր մասնակիցները ձեռք բերեն վստահություն, ներգրավված զգան և աստիճանաբար դառնան շարժման ակտիվ և պատասխանատու անդամներ։
* ''Խրախուսել սեփականության զգացումն ու պատասխանատվությունը'' - աջակցել երիտասարդ կամավորներին, որպեսզի նրանք նախաձեռնեն և իրականացնեն տարբեր նախագծեր։
* ''Փորձի փոխանակում'' - համագործակցային միջավայրի ստեղծում, որտեղ երիտասարդները կարող են սովորեցնել և ոգեշնչել միմյանց։
* ''Ոգեշնչում և ներգրավվածություն'' - ճանաչել երիտասարդների նվաճումները և ոգեշնչել նրանց ստեղծագործական ինքնարտահայտումը Վիքիմեդիայի հարթակներում։
[[File:People-roof-solid-white.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 6 - Միջազգային ներգրավվածություն'''
«Վիքիմեդիա Հայաստանը» մշտապես ակտիվ ներգրավված է եղել Վիքիմեդիայի համաշխարհային նախաձեռնությունների մեջ։ Ռազմավարական այս ուղղության նպատակն է խորացնել կազմակերպության միջազգային ներգրավվածությունը և համայնքին ու կազմակերպությանը ներկայացնել որպես Վիքիմեդիայի համաշխարհային էկոհամակարգի ակտիվ և հարգված ներկայացուցիչ։ Ունենալով հաջողված ծրագրեր, մեծ փորձ ու նորարարական մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել մյուս կազմակերպությունների կամ համայնքների համար, ինչպես նաև ունենալով մյուս համայնքներից սովորելու մշտական ցանկություն՝ «Վիքիմեդիա Հայաստանը» բարձր է գնահատում համագործակցությունները Վիքիմեդիայի այլ կազմակերպությունների հետ։
* ''Ակտիվ մասնակցություն տարածաշրջանային և համաշխարհային նախաձեռնություններին'' - ներգրավվել համաժողովների, արշավների և անդրսահմանային նախագծերի մեջ, դառնալ նմանատիպ նախաձեռնությունների առաջամարտիկ․ ոչ միայն լինել պասիվ մասնակից, այլև դառնալ ակտիվ հյուրընկալ։
* ''Կիսվել գիտելիքով և լավագույն փորձով'' - շարժման ավելի լայն շրջանակներին ներկայացնել կազմակերպության փորձը, կիրառվող գործիքներն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև սովորել մյուս համայնքների փորձից։
* ''Համագործակցել Վիքիմեդիայի այլ կազմակերպությունների հետ'' - գործընկերություններ ձևավորել Վիքիմեդիա կազմակերպությունների հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում՝ միասնաբար մշակելով և իրականացնելքվ ծրագրեր ու փոխանակելով փորձ։
[[File:Atm-euro-icon.svg|40px|link=|alt=]] '''Ռազմավարական ուղղություն 7 - Ֆինանսական աղբյուրների բազմազանեցում'''
Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը 2020 թվականից ի վեր եղել է «Վիքիմեդիա Հայաստանի» ռազմավարական գլխավոր առաջնահերություններից մեկը։ Այս ուղղության նպատակն է նվազեցնել մեկ ֆինանսական աղբյուրից չափազանց շատ կախվածությունը և նախագծերի, ծրագրերի ու միջոցառումների համար տարբեր ու կայուն ֆինանսական աջակցություն ներգրավելու միջոցով ապահովել կազմակերպության երկարաժամկետ կայունությունը։
* ''Նվազեցնել կախվածությունը մեկ դոնորից'' - պահպանել ֆինանսական կայունությունը՝ խուսափելով մեկ հիմնական ֆինանսավորման աղբյուրից լիովին կախվածությունից։
* ''Արտաքին դրամաշնորհների և ֆինանսավորման որոնում'' - դիմել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորող կազմակերպությունների տրամադրած տեղական և համաշխարհային դրամաշնորհների։
* ''Կառուցել գործընկերություն մասնավոր հատվածի հետ'' - ուսումնասիրել Վիքիմեդիայի արժեքներին համապատասխանող սոցիալապես պատասխանատու բիզնեսների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունը։
* ''Նախագծերով պայմանավորված ֆինանսական մոդելներ'' - մշակել նախաձեռնություններ, որոնք կարող են ներգրավել թիրախային ֆինանսավորում՝ հիմնվելով թեմատիկ արդիականության, նորարարության կամ սոցիալական ազդեցության վրա։
[[Պատկեր:Vista-file-manager.png|100px|Արխիվ]]
[[Ռազմավարություն (2023-2026)|Ռազմավարություն (2023-2026)]]
f2d09ydo68r0pb7ctsgdkwfl5etkt35
Հաշվետվություն/2026-01
0
473
3318
3287
2026-04-02T06:15:14Z
Mari Avetisyan
18
3318
wikitext
text/x-wiki
__NOTOC__
[[Հաշվետվություն/2025-12|2025]]
[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]]
[[Հաշվետվություն/2026-02|Փետ]]
[[Հաշվետվություն/2026-03|Մարտ]]
[[Հաշվետվություն/2026-04|Ապր]]
[[Հաշվետվություն/2026-05|Մայ]]
[[Հաշվետվություն/2026-06|Հուն]]
[[Հաշվետվություն/2026-07|Հուլ]]
[[Հաշվետվություն/2026-08|Օգստ]]
[[Հաշվետվություն/2026-09|Սեպտ]]
[[Հաշվետվություն/2026-10|Հոկտ]]
[[Հաշվետվություն/2026-11|Նոյ]]
[[Հաշվետվություն/2026-12|Դեկտ]]
2026
Հունվար
[[Պատկեր:Wikimedia_Armenia_logo.svg|կենտրոն|frameless|180x180փքս]]
== [[Պատկեր:Armenian_Wikipedia_Education_Program_logo.png|link=w:hy:Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր|36x36փքս]] Վիքիակումբներ ==
Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2026 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցված էր 241 անդամ։
Հատուկ վիքիակումբների համար կազմակերպվել էր [[w:hy:Վիքինախագիծ:Դրոշագիտարան|«Դրոշագիտարան» մրցութային նախագիծը]], որի ընթացքում խմբագիրները գրել են տարբեր պետությունների (այդ թվում՝ պատմական), վարչատարածքային միավորների դրոշների մասին հոդվածներ։ Դրանք թարգմանվել են այլալեզու Վիքիպեդիաներից՝ տրված ցանկում նախապես ստորագրելով հոդվածի դիմաց։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս երկու մասնակիցներ ստացել են հավաստագրեր։ Նախագիծն սկսվել է դեկտեմբերի 1-ին, ընդմիջվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, քանի որ ակումբականները դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը մասնակցել են Վիքիպեդիայի 25-ամյակին նվիրված «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նվեր-հոդվածների խմբագրաթոնին։
«Դրոշագիտարան» մրցույթի շրջանակներում 16 մասնակից ստեղծել է 1․112․251 բայթ ծավալով 48 հոդված։
[[w:hy:Վիքինախագիծ:25_հոդված՝_Վիքիպեդիայի_25-ամյակին|«25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նվեր-հոդվածների խմբագրաթոնի]] ընթացքում վիքիակումբների 15 անդամներ ստեղծել են 2․389․012 բայթ ծավալով 89 հոդված։
Ընդամենը հունվարի ընթացքում վիքիակումբների 241 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 39-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 163 հոդված և կատարել 902 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 3․582․925 բայթ։
Հունվարին ակումբականներից 33-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 314 խմբագրում։
=== Այլ միջոցառումներ ===
* Կողբի վիքիակումբի անդամները գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու հետ իրականացրել են համատեղ աշխատանք՝ նվիրված ֆրանսիական քաղաքներին։ Խմբագիրների օգնությամբ 8-րդ դասարանցիներից մի քանիսի հետ ստեղծվել է Բրիդ-լը-Բեն քաղաքի մասին հոդված։ Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին միացել է վիքիթիմին։ Վիքիակումբին է միացել նաև 11-րդ դասարանի աշակերտուհի Սյուզին։
Հայոց բանակի տոնի կապակցությամբ հունվարի 28-ին ստեղծվել է թեմատիկ 2 հոդված։ Երաժշտական փոքր կատարումներով ու զրույցով ամփոփվել է «Մեր բանակը» թեման։
<gallery mode="packed" heights="200">
File:1. Խմբագրություն 8-րդ դասարանի աշակերտների հետ.jpg
File:Խմբագրություն 8-րդ դասարանի աշակերտների հետ.jpg
File:Վարդանյան Լիանա, «Վիքիկամուրջ» նախագծի հաղթող.jpg
File:Վարդանյան Լիանա, «Իտալական վիքիարշավ» նախագծի 3-րդ հորիզոնական.jpg
File:Չիլինգարյան Միլենան «Վիքիկամուրջ» նախագծում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը.jpg
File:Սիրադեղյան Սյուզի, նոր ակումբական.jpg
</gallery>
* Կիրանցի վիքիակումբում վերսկսվել է թեմատիկ սահիկների ներկայացումը։ Հունվարի 30-ին երեխաների հետ կայացել է զրույց մշակութային հուշարձանների մասին, ներկայացվել են հայերենի բարբառները։
<gallery mode="packed" heights="200">
File:Խմբագրման ժամ․.jpg
File:Ճանաչողական զրույց․ Մշակութային հուշարձաններ.jpg
File:Ճանաչողական զրույց․ Հայերենի բարբառներ.jpg
</gallery>
== 25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին ==
2026 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանը» նշեց Վիքիպեդիայի 25-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 25-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը: Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ «Վիքիմեդիա Հայաստանը» դեկտեմբերի 15-ից սկսեց նվեր-հոդվածների «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել է 63 խմբագիր։ Ստեղծվել է 512 հոդված, ընդհանուր կատարվել է 11.776.293 բայթ ներդրում։ Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի նորեկ և փորձառու հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցների անունները։
== Վիքիպեդիայի 25-ամյակի միջոցառում գրասենյակում ==
Հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում նշվեց Վիքիպեդիայի հիմնադրման 25-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին մի շարք նախագծերի և մրցույթների արդյունքներ՝
* «Վիքին սիրում է հուշարձանները»,
* «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Աշխարհը կետից հետո» նախագիծը,
* «10×15» խմբագրաթոնը,
* «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նախագիծը։
Բացի այդ, հայտարարվեցին 2025 թվականի՝
* լավագույն վիքիակումբականը,
* լավագույն նորեկը,
* լավագույն հոդվածը,
* լավագույն վիքիխմբագիրը։
Միջոցառումն ամփոփվեց ջերմ շփմամբ և հյուրասիրությամբ։
<gallery mode="packed" heights="200">
Wikipedia's 25th birthday celebration 01.jpg
Wikipedia's 25th birthday celebration 28.jpg
Wikipedia's 25th birthday celebration 35.jpg
Wikipedia's 25th birthday celebration 40.jpg
Wikipedia's 25th birthday celebration 27.jpg
Wikipedia's 25th birthday celebration 41.jpg
Wikipedia's 25th birthday celebration 02.jpg
Wikipedia's 25th birthday celebration 45.jpg
</gallery>
== Բժշկական Վիքիճամբար 2026-ի դասընթաց ==
Հունվարի 24-31-ին Ծաղկաձորում կայանալիք Բժշկական Վիքիճամբար 2026-ից առաջ հունվարի 8-18-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց անցկացվեց դասընթաց գրանցված նորեկ մասնակիցների համար։ Ճամբարին մասնակցելու համար ընդամենը գրանցվել էր 204 անձ։ Նրանք բոլորը բժշկական և դեղագիտական կրթություն ստացող ուսանողներ էին կամ մասնագետ բժիշկներ։ Գրանցվածներից 38-ը Վիքիպեդիայում խմբագրելու փորձ ունեցողներ էին, մյուսները՝ նորեկ։ Հենց այդ նորեկների համար էլ կազմակերպվել էր նշված դասընթացը։
Նորեկները բաժանվել էին 4 խմբի՝ 3 առցանց, 1 առկա՝ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում։ Գրանցված 166 նորեկից դասընթացին մասնակցեց 71-ը։ Նրանք գրանցվեցին Վիքիպեդիայում, սովորեցին հիմնական կանոնները, խմբագրելու գործիքները, նախապես պատրաստված բժշկական և դեղագիտական թեմաներով ցանկերից ընտրեցին հոդվածներ և սկսեցին թարգմանել անգլերեն Վիքիպեդիայից։ Յուրաքանչյուր խմբի հետ կայացավ երեք հանդիպում։ 11 օրվա ընթացքում 33 նորեկ մասնակիցներ ստեղծեցին [[w:hy:Կատեգորիա:ԲՎՃ_2026-ի_դասընթացի_հոդվածներ|4․372․972 բայթ ծավալով 87 հոդված]], որոնք ստուգեցին և գնահատեցին բժիշկ մասնագետները։ Ստեղծված հոդվածների քանակն իրականում 105 էր, սակայն դրանցից 18-ը վատ որակի պատճառով ջնջվեց։
Դասընթացի ժամանակ լավագույն արդյունք արձանագրած 28 խմբագիրները մասնակցեցին Բժշկական Վիքիճամբար 2026-ին։
== Բժշկական Վիքիճամբար 2026 ==
Հունվարի 24-31-ին «Վիքիմեդիա Հայաստանն» իրականացրեց Բժշկական Վիքիճամբար 2026-ը։ Ճամբարին մասնակցեցին 50 հոգի, որից 37-ը մասնակիցներն էին։ Մասնակիցները բժշկական և դեղագիտական կրթություն ստացող ուսանողներ էին կամ մասնագետներ։
Նախքան ճամբարը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց անցկացվեց դասընթաց գրանցված նորեկ մասնակիցների համար, որի արդյունքներով ընտրվեցին ճամբարի նորեկ 28 մասնակիցները։ Մյուս 9 մասնակիցները Վիքիպեդիայում խմբագրելու փորձ ունեցողներն էին։
Ճամբարի ընթացքում մասնակիցները նախապես կազմված ցանկերից անգլերեն Վիքիպեդիայից թարգմանեցին բժշկական և դեղագիտական թեմաներով կարևոր հոդվածներ։ Ընդամենը ճամբարի ընթացքում ստեղծվեց [[w:hy:Կատեգորիա:Բժշկական_վիքիճամբար_2026-ի_հոդվածներ|14․182․244 բայթ ծավալով 416 հոդված]], որոնք ստուգեցին և գնահատեցին բժիշկ մասնագետները։
Ճամբարի ընթացքում մասնակիցները, բացի խմբագրումներից, մասնակցեցին ինտելեկտուալ, ժամանցային, սպորտային և մշակութային տարբեր միջոցառումների։ Ճամբարականները բաժանվել էին 4 ջոկատների, որոնք միմյանց հետ մրցում էին և խմբագրումներով և կազմակերպված խաղերի արդյունքներով։ 7 օրերի ընթացքում ճամբարականները խաղացին բոուլինգ, սեղանի թենիս, լեգոյով շինության կառուցում, բաբան, լավագույն խոհարար, ձմեռային վոլեյբոլ, Ֆորտ Վիքի, Բրեյն ռինգ, ժամանցային խաղերի խումբ և այլ խաղեր։ Մասնակիցները բեմադրեցին հին հայկական կատագերգական ֆիլմեր՝ «Ոսկե ցլիկը», «01-99», «Տղամարդիկ» և «Հարսնացու հյուսիսից»։
Ճամբարականներն այցելեցին ճոպանուղի, այդ այցի ընթացքում կազմակերպվեց ձնագնդի խաղը։
<gallery mode="packed" heights="200">
Medical Wikicamp 2026 22.jpg
Medical Wikicamp 2026 Armenia 04.jpg
Medical Wikicamp 2026 24.jpg
Medical Wikicamp 2026 16.jpg
Medical Wikicamp 2026 13.jpg
Medical Wikicamp 2026 11.jpg
Medical Wikicamp 2026 30.jpg
Medical Wikicamp 2026 Armenia 11.jpg
</gallery>
== Վիքին սիրում է պատմություն ==
2026 թվականի հունվարից «Վիքիմեդիա Հայաստանը» սկսել է Վիքիպեդիայի՝ Հայաստանի պատմությանն անդրադարձող հոդվածները բարելավելու կամ, ըստ անհրաժեշտության, նաև ստեղծելու նախագիծ։
Հունվարին կազմվել է թեմատիկ հոդվածների ցանկ, որտեղ ներառված հոդվածները թերի են, ունեն աղբյուրների պակաս։ Կազմակերպվել է հանդիպում ԵՊՀ պատմության ֆակուլտետի՝ նախագծով հետաքրքրված ուսանողների հետ, որի ժամանակ կազմվել է առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզ, նախագծի մասնակիցները ընտրել են իրենց հետաքրքրող հոդվածները, որոնք պետք է բարելավեն։ Նախագծի աշխատանքները բաշխվել են 2026 թվականի առաջին եռամսյակի վրա։
== Մամուլում ==
Վիքիպեդիայի 25-ամյակի կապակցությամբ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահը և մի շարք աշխատակիցներ հյուրընկալվել են տարբեր հեռուստաալիքների հաղորդումների, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։
Շանթ հեռուստաալիքի «[https://www.youtube.com/watch?v=R4U6nbwFZP8 Առավոտը Շանթում»], Արմենիա հեռուստաալիքի [https://www.facebook.com/watch/?v=25487931344209347 «Բարի լույս» ծրագրի եթերում] և [https://hy.armradio.am/archives/709981 ռադիոյում տրված հարցազրույցների] ժամանակ կազմակերպության աշխատակիցները ներկայացրել են Վիքիպեդիայի և մասնավորապես հայերեն Վիքիպեդիայի ձեռքբերումները և արհեստական բանականության տարածմանը զուգահեռ տեղի ունեցող զարգացումները, «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնություններն ու ծրագրերը՝ ուղղված Վիքիպեդիայի հարստացմանը, ինչպես նաև առաջիկա պլաններն ու նպատակները։
84jsg9m2tj9qn7n6ubrdey8xha3koh4