Վիքիմեդիա Հայաստան
amwikimedia
https://am.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6
MediaWiki 1.47.0-wmf.7
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Wikimedia
Wikimedia քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Translations
Translations talk
Խորհուրդ/Արձանագրություններ
0
177
3344
3341
2026-06-19T07:47:48Z
Seda Aydinyan
35
3344
wikitext
text/x-wiki

{{Լոգո աջից}}
{{Վերնագիր|ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ}}
{{Խորհուրդ|section=Խորհուրդ/Արձանագրություններ}}
== Արձանագրություններն ըստ ամսաթվի ==
'''2019 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/25.06.2019|25.06.2019]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/28.06.2019|28.06.2019]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/03.07.2019|03.07.2019]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/15.07.2019|15.07.2019]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/07.08.2019|07.08.2019]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/05.11.2019|05.11.2019]]

'''2020 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/21.02.2020|21.02.2020]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/09.03.2020|09.03.2020]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/16.07.2020|16.07.2020]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/15.09.2020|15.09.2020]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/14.11.2020|14.11.2020]]

'''2021 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/13.01.2021|13.01.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/10.03.2021|10.03.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/04.05.2021|04.05.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/02.07.2021|02.07.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/01.09.2021|01.09.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/08.12.2021|08.12.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/14.12.2021|14.12.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/22.12.2021|22.12.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/23.12.2021|23.12.2021]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/24.12.2021|24.12.2021]]

'''2022 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/25.01.2021|25.01.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/31.03.2021|31.03.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/14.05.2021|14.05.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/16.06.2021|16.06.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/29.06.2021|29.06.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/09.08.2021|09.08.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/03.10.2021|03.10.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/16.11.2021|16.11.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/22.11.2022|22.11.2022]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/14.12.2022|14.12.2022]]

'''2023 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/27.01.2023|27.01.2023]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/12.03.2023|12.03.2023]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/22.06.2023|22.06.2023]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/24.09.2023|24.09.2023]], [[Խորհուրդ/Արձանագրություններ/21.12.2023|21.12.2023]]
'''2024 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/26.04.2024|26.04.2024]], [[Խորհուրդ/Արձանագրություն/07.07.2024|07.07.2024]]

'''2025 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/14.05.2025|14.05.2025]] [[Խորհուրդ/Արձանագրություններ/26.07.2025|26.07.2025]] [[Խորհուրդ/Արձանագրություններ/28.07.2025|28.07.2025]] [[Խորհուրդ/Արձանագրություններ/06.12.2025|06.12.2025]]

'''2026 թվական''': [[Խորհուրդ/Արձանագրություններ/23.01.2026|23.01.2026]] [[19.02.2026]] [[21․03․2026]] [[30.04.2026]] [[12.06.2026]] [[19.06.2026]]

s6rd7h58z6jo3kn53c2z3a68ron6esa
Հաշվետվություն/2026-05
0
484
3343
2026-06-18T15:19:26Z
Mher (WMAM)
7
Նոր էջ «__NOTOC__
[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]] [[Հաշվետվություն/2026-02|Փետ]] [[Հաշվետվություն/2026-03|Մարտ]] <span style="border-left:12px solid #0063BF; padding-left:...»:
3343
wikitext
text/x-wiki
__NOTOC__

[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]]
[[Հաշվետվություն/2026-02|Փետ]]
[[Հաշվետվություն/2026-03|Մարտ]]
[[Հաշվետվություն/2026-04|Ապր]]
[[Հաշվետվություն/2026-05|Մայ]]
[[Հաշվետվություն/2026-06|Հուն]]
[[Հաշվետվություն/2026-07|Հուլ]]
[[Հաշվետվություն/2026-08|Օգստ]]
[[Հաշվետվություն/2026-09|Սեպտ]]
[[Հաշվետվություն/2026-10|Հոկտ]]
[[Հաշվետվություն/2026-11|Նոյ]]
[[Հաշվետվություն/2026-12|Դեկտ]]

2026

Մայիս

[[Պատկեր:Wikimedia_Armenia_logo.svg|կենտրոն|frameless|180x180փքս]]

== [[Պատկեր:Armenian_Wikipedia_Education_Program_logo.png|link=w:hy:Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր|36x36փքս]] Վիքիակումբներ ==
[[Պատկեր:Վիքիակումբների_քարտեզ_hայերեն,_04,2025.png|աջից|256x256փքս]]
Մայիսի 17-ից փորձնական կարգով սկսել է գործել Տաշիրի վիքիակումբը:
Գործունեություն ծավալող 11 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Տաշիրի, Քաջարանի) 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրանցված էր 231 անդամ։
Այս ամիս վիքիակումբների անդամները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում անցկացվող «ԿԱԵ Գարուն» և «Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026» նախագծերին։
Ընդամենը մայիսի ընթացքում վիքիակումբների 231 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 70-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 576 հոդված և կատարել 1990 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 14․675․912 բայթ։
Մայիսին ակումբականներից 55-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 643 խմբագրում։
=== Այլ միջոցառումներ ===
Գորիսի Վիքիակումբի անդամները մայիսի 4-ին Երևանի Նանսենի այգում անցկացրել են լուսանկարչական միջոցառում՝ «Վիքին սիրում է Երկիրը 2026» մրցույթի համար։
== Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026 ==
2026 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր [[:w:hy:Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026ներով հոդվածների խմբագրման մրցույթ|ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածների խմբագրման մրցույթ]], որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության բարելավումը, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։
Խմբագրում
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 105 դիմորդից 52-ը նորեկ էին և Վիքիպեդիայում խմբագրելու փորձ չունեին։ Դասընթացի ընթացքում 32 նորեկ մասնակիցներ ստեղծեցին 45 հոդված, որոնց ընդհանուր ծավալը 749.696 բայթ էր։ Արդյունքները հաշվի առնելով՝ Ծաղկաձորում մայիսի 27-31-ին կայացած վիքիհավաքին մասնակցելու համար նորեկներից ընտրվեցին 5-ը։ Ընդհանուր առմամբ հավաքին մասնակցեց 28 վիքիխմբագիր, որոնք 4 աշխատանքային օրերի ընթացքում ստեղծեցին 10.038.839 բայթ ծավալով [[:w:hy:Կատեգորիա:Ֆինանսատնտեսական վիքիհավաք 2026-ի հոդվածներ|425 հոդված]]։
Նախագծին մասնակցած 51 խմբագիրները մեկ ամսվա ընթացքում ստեղծեցին 34․895․884 բայթ ծավալով [[:w:hy:Կատեգորիա:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026 նախագծի հոդվածներ|1282 հոդված]]։ Կենտրոնական բանկի հատկացրած դրամական 4 մրցանակներին արժանացան առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները և լավագույն նորեկ խմբագիրը։ Մրցանակակիրները ստացան նաև հավաստագրեր։
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հատկացրել էր հատուկ մրցանակ թեմատիկ ցանկի հոդվածների ստեղծման մրցույթում լավագույն արդյունք արձանագրած մասնակցի համար։
=== Էքսկուրսիա և այլ միջոցառումներ ===
Մայիսի 29-ին հավաքին մասնակցող խմբագիրների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Մարմարիկի ջրամբար և Արտավազավանք: Այնուհետև նրանք այցելեցին «Մեղրաձոր էթնո գաստրո տուն», որտեղ ծանոթացան փայտարվեստի ձեռակերտ նմուշներին, դրանք պատրաստելու գաղտնիքներին, ներկա եղան լավաշի թխմանը, փոխինդի և պլեճի պատրաստմանը, ինչպես նաև համտեսեցին դրանք։
Բացի դրանից, մասնակիցների համար կազմակերպվեց նաև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման դիտումը։ Մասնակիցներն այցելեցին նաև Կեչառիս վանական համալիր և զբոսնեցին Ծաղկաձոր քաղաքում։
== ԿԱԵ Գարուն 2026 ==
Ըստ ավանդույթի, այս տարի ևս՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը «Վիքիմեդիա Հայաստանը» միացել էր Վիքիմեդիաների և Վիքիպեդիաների կազմակերպած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի [[w:hy:Վիքիպեդիա:CEE Spring 2025|«ԿԱԵ Գարուն 2025» ամենամյա համագործակցությանը]], որի նպատակը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի մասին յուրաքանչյուր Վիքիպեդիայում հոդվածների ստեղծմանը աջակցելն է:
Այս տարի համագործակցությանը Հայերեն Վիքիպեդիայում միացել են 10 վիքիխմբագիր, որոնք ստեղծել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 42 երկրների 19 թեմաների վերաբերյալ 812 հոդված։ Կանանց վերաբերյալ գրվել է 283 հոդված, որոնցից 178-ը ստեղծել է Slava Sahakyan70 մասնակիցը։
== «Վիքիմեդիա Հայաստանի» 13-ամյակ ==
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի ստեղծման 13-ամյակի առթիվ մայիսի 17-ին Երևանից դուրս՝ Եղվարդ քաղաքում գտնվող տարածքում կազմակերպվեց միջոցառում։ Նախապես հայտարարություն էր տրվել, որ միջոցառմանը կարող են մասնակցել ակտիվ խմբագիրներ և «Վիքիմեդիա Հայաստանի» անդամներ։ Միջոցառմանը մասնակցելու համար ընտրվեց 25 հոգի։
Առավոտյան մեկնեցինք «Եղվարդի այգի» հանգստի գոտի, որտեղ սկզբում «Մենտիմետր» ծրագրով կազմակերպվեց հարցում կազմակերպության գործունեության մասին, որից հետո կայացավ 1-ժամանոց խմբագրաթոն Վիքիմեդիայի թեմատիկայով, որի ընթացքում 16 խմբագիրներ ստեղծեցին 266․140 բայթ ծավալով [[:w:hy:Կատեգորիա:ՎՄՀ 13-ամյակին նվիրված խմբագրաթոնի հոդվածներ|19 հոդված]]:
Դրանից հետո մասնակիցների հետ համատեղ պատրաստվեցին ուտեստներ և կոկտեյլներ։ Ճաշկերույթին հաջորդեց պարը, իսկ երեկոյան խարույկի շուրջ երգեցինք տարբեր երգեր, որից հետո նոր վերադարձանք Երևան։
== Եթերում է «Վիքիմեդիա Հայաստանը» ==
Մայիսի 14-ին «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նշեց իր 13-ամյակը։ Այս կապակցությամբ կազմակերպության գործունեությունը ներկայացնելու նպատակով [https://www.youtube.com/watch?v=AQNWXS5wJ4k&t=1s Հ1] և «Շանթ» հեռուստաընկերությունները հրավիրել էին «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներին՝ ներկայացնելու 13 տարվա ընթացքում կազմակերպության անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև ապագայի պլաններն ու նախագծերը։
1auqfi3hq1e00cbx7ihzgqa4dyg8td4
19.06.2026
0
485
3345
2026-06-19T07:50:41Z
Seda Aydinyan
35
Նոր էջ «

{{Լոգո աջից}} {{Վերնագիր|ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ|հունիսի 19, 2026}}
'''ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ № 7''' Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստի 19 հունիսի, 2...»:
3345
wikitext
text/x-wiki

{{Լոգո աջից}}
{{Վերնագիր|ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ|հունիսի 19, 2026}}

'''ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ № 7'''
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական

կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստի
19 հունիսի, 2026 թ․

'''Նիստին մասնակցեցին՝'''
'''Արթուր Խումարյան՝''' Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար
'''Սեդա Այդինյան՝''' Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար
'''Արշալույս Այվազյան՝''' Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
'''Սվետլանա Խաչատրյան՝''' Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
'''Սոնա Խոսրովյան'''՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1) CEE Hub steering committee-ի կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուների քվեարկության համար Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության կողմից թեկնածուի առաջադրում։
Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ
1․ '''Օրակարգային հարցին անդրադառնալով'''՝ խորհրդի նախագահ Արթուր Խումարյանը տեղեկացրեց, որ CEE Hub steering committee-ի կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուների քվեարկության համար անհրաժեշտ է Վիքիմեդիա Հայաստանի կողմից ներկայացնել քվեարկողի թեկնածու և առաջադրեց Արշալույս Այվազյանի թեկնածությունը։
Խորհրդի ներկա անդամները միաձայն որոշել են ընդունել Արշալույս Այվազյանի թեկնածությունը։
Ո Ր Ո Շ Ու Մ
1. CEE Hub steering committee -ի կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուների քվեարկության համար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության կողմից քվեարկող նշանակել Արշալույս Այվազյանին:
Խորհրդի քարտուղար՝ Ս․ Այդինյան

Խորհրդի նախագահ՝ Ար․ Խումարյան

{{Խորհուրդ}}

jfitbkijkc6gg3ss477rgtgei2f297i