Վիքիքաղվածք
hywikiquote
https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.16
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիքաղվածք
Վիքիքաղվածքի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Սյորեն Կիերկեգոր
0
6484
179347
173725
2026-08-18T15:56:55Z
Samtost
6331
/* Քաղվածքներ */
179347
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Kierkegaard.jpg|right|thumb|200px|Սյորեն Օբյու Կիերկեգոր. 1840թ.]]
'''Սյորեն Օբյու Կիերկեգոր''' ({{lang-da|Søren Aabye Kierkegaard}}, մայիսի 5, [[1813]] — նոյեմբերի 11, [[1855]]), դանիացի փիլիսոփա, աստվածաբան և գրող։
==Քաղվածքներ==
*Երբ կարդում ես Աստծո Խոսքը, դու կարդում ես քո սեփական նամակը՝ գրված քեզ համար, բայց՝ Աստծո կողմից։ Աստվածաշունչը Աստծո սիրո նամակն է՝ ուղղված մեզ։
*Իմաստը աղջկան գայթակղեցնելու կամ հրապուրելու մեջ չէ, այլ գտնելու այնպիսի աղջկա՝ որին արժեր հրապուրել...
:Երիտասարդ աղջիկն, ըստ իս, չպետք է իրեն «հետաքրքիր աղջիկ» ներկայացնի... [[Կին|Կանացի]] ամաչկոտությունն ամենագրավիչ և ողջախոհ սեթևեթանքն է...
:[[Տղամարդիկ|Տղամարդկանց]] աչքին հետաքրքիր թվալ ջանացողը կորցնում է կանացիության գրավչությունը և եթե անգամ դուր է գալիս տղամարդկանց, ապա սոսկ նրանց, ովքեր կորցրել են իրենց բնութագրիչ հատկանիշը՝ առնականությունը...
:Մոռանա՞լ քեզ... էլ ինչի՞ մասին ես կկարողանայի հիշել այդ պարագային... Չէ՞ որ ես մոռացա ինքս ինձ՝ միշտ քո մասին հիշելու համար... Մոռանալով քեզ՝ ես ստիպված կլինեի հիշել իմ մասին, բայց հիշելով իմ մասին, միևնույն պահին ես չեմ կարող չհիշել քեզ... Մոռանա՞լ քեզ... էլ ի՞նչ կմնար ուրեմն...
:[[Սեր|Սիրո]] հավերժական իմաստը պարունակվում է հետևյալում՝ սիրո սկզբնավորման պահին սիրահարներն ասես վերստին ծնվում են միմյանց համար...
:Որքան էլ որ սիրեցյալը համապատասխանում է հոգում փայփայած իդեալական կերպարին, այնուամենայնիվ լինում են կասկածի պահեր, երբ աղջիկը զգում է, որ ինչ-որ բան պակասում է... Ուստի պետք է թույլ տալ, որպեսզի միայնության պահերին նա կարողանա հաշտեցնել իդեալն ու իրականությունը...
:Հետաքրքիր է, հնարավոր չէ՞ այնպես [[բանաստեղծ]]որեն դուրս պրծնել աղջկա սրտից, որպեսզի նա մնա այն հպարտ համոզմանը, թե ձեր հարաբերությունն առաջինն իրեն է ձանձրացրել...
:Կարծում եմ, նա, ով չի կարողանում այն աստիճան տիրել աղջկա [[Միտք|մտքին]] ու [[Երևակայություն|երևակայությանը]], որպեսզի նա տեսներ լոկ այն, ինչ ինքն է ցանկանում և չի կարողանում պոեզիայի ուժով տիրել նրա հոգուն այնպես, որ աղջկա բոլոր գործողությունները կախված լինեն իրենից՝ այդպիսին սիրո արվեստում միշտ եղել է ու կմնա սիրողական մակարդակի վրա...
:Եթե աղջիկը տրվել է ձեզ՝ նա կորցրել է իր զորությունը, զրկվել ամեն ինչից... Անմեղությունը կնոջ կեցության իմաստն է...
:Վայելքը պետք է ըմպել կաթիլ առ կաթիլ...<ref>{{cite book |title=«Սյորեն Կիերկեգոր - «Գայթակղեցնողի օրագիրը» (թարգմ.)|editor=Վարդան Ասլանյան|publisher=[http://philotheus.blogspot.com/2012/11/blog-post_29.html Փիլոթեոս բլոգ]|year=2012}}</ref>
*Մարդը անվերջանալիի և վերջանալիի, ժամանակավորի և հավերժի, ազատության ու անհրաժեշտության սինթեզն է<ref>{{cite book |title=«Սյորեն Կիերկեգոր» (թարգմ.)|editor=Հովհաննես Չարխչյան|publisher=[http://hovikcharkhchyan.wordpress.com/2011/10/11/%D5%BD%D5%AB%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%A5%D6%80%D5%AF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80/ Հովիկ Չարխչյանի բլոգ]|year=2013 }}</ref>։
==Աղբյուրներ==
{{ծանցանկ}}
{{Վիքիպեդիա}}
{{DEFAULTSORT:Սյորեն, Կիերկեգոր}}
[[Կատեգորիա:Գրողներ]]
[[Կատեգորիա:Բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Դանիացիներ]]
[[Կատեգորիա:1813 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1855 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
tip45i7d1sg4zpotq2lnrobgnfe8hex