Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.45.0-wmf.8 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Պոչատ աղվես 0 9644 390566 293959 2025-07-01T19:46:44Z 5.77.207.168 390566 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Պոչատ աղվես |section = |previous = [[Կռնատ աղջիկը]] |next = [[Անհաղթ աքլորը]] |notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ5</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/217|211]]<br /> <span title="տարբերակներ">տ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/692|686]], <span title="ծանոթագրու>ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/784|778]] |author =Հովհաննես Թումանյան}} <div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% "> <pages index="Թումանյանի_ԵԼԺ_հ5.djvu" from=217 to=219/> </div> [[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի հեքիաթներ]] 8j7mpztkstvlz8rgv3nwh97eh1o8vl8 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/235 104 101408 390561 390558 2025-07-01T14:34:57Z Slava Seyranyan 11298 390561 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. Նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրենց հայրենիքը ավերակ դարձրեց… {{Կենտրոն|'''XXII'''}} Մելիք-Մեժլումը և Մելիք-Աբովը Թիֆլիսում երկար չմնացին։ Այնքան զոհողությունններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հույսերով Թիֆլիս գալուց և այտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները — Մեջլում և Աբով — դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալություններ ունեին նրա պաշտպանության վրա։ Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրենք, սկսյալ այն օրից, երբ գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանին, սկսեցին պատերազմել Իբրահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարոսությունները, որ կատարեց այդ խանը։ Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաներով. 1) Բարբարոսների լուծը իրանցից հեռացնելու համար տալ իրենց ''իսկությամբ'' օգնություն զորքերով, թեև փոքր թվով։ Որովհետև նրանք միացնելով նրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն նրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ջնջել Շուշվա խանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ խնդրում էին՝ տալ իրենց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին։ 2) Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբերդի շրջակայքում, այնտեղ նոր գաղթականություն հիմնելու համար։ Իսկ իրենց տրվելիք նոր երկրները պիտի համարվին իրենց ''սեփականություն'', տալով մելիքներին և նրանց ժառանգներին ''լիակատար իշխանություն'' իրանց հպատակների վրա տիրելու։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի մելիքների պատգամավոր և ռուսաց գործակատար Ստեփան Դավթյանը խնդրում էր Պոտյոմ-<noinclude></noinclude> jftju5iuq8hz2jtl8orqn76x2vqgm6g Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/236 104 101460 390562 293567 2025-07-01T14:49:40Z Slava Seyranyan 11298 390562 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>կինին շուտափույթ օգնություն հասցնել մելիքներին։ Նա էլ խոստանում էր ուղարկել Դերբենդ վեց գունդ զորք, ցանկացողներին ռուսաց հովանավորության ներքո ընդունելու համար։ Հիշյալ գաղթականության մասին Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը իր ընդարձակ տեղեկագրի մեջ, որը իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացրեց Եկատերինա II կայսրուհուն, ի միջի այլոց գրում է հետևյալը. «Սեպտեմբերի 19-ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած ''մխիթարական'' թղթերի համար, հայտնեցին ինձ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին.— թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդած չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։ Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր տվել նույն խնդիրքների առիթով, մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը և այդ երկրները վավերացվին նրանց անունով որպես ''մշտական ժառանգություն''։ Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան,— եթե Ռուսաստանում, ուրեմն ի՞նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած ''վաղեմի արտոնությունները'', որ ամենահին ժամանակներից վայելում<noinclude></noinclude> auv5lr8o0u27dx863b5fqbanzu7ulmn Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/238 104 101461 390564 304441 2025-07-01T15:01:06Z Slava Seyranyan 11298 390564 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել եկել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում։ Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ-խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ։ Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր Միրզա-Գիորգի, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Նա Իբրահիմ-խանի նամակը կարդալուց հետո, բովանդակությունը հայտնում է մելիքներին։ Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-Ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը. դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար։ Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ Ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը. դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը… Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռացավ վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար. նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ… Վրաց իշխանի նենգավորությունը սաստիկ վիրավորեց Մելիք-Մեջլումի զգայուն սիրտը։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը այնքան մեծ համարում ուներ Հերակլի վրա, որ մինչև անգամ մտածում էր, եթե չհաջողվի իշխան Պոտյոմկինին հայ-վրաց միացյալ իշխանության աթոռի վրա բազմեցնել, նրանից հետո ի նկատի ուներ միայն Հերակլին։ Իսկ այդ երկչոտը, սարսափած էր Իբրահիմ-խանի նամակից, կամենում էր նրա ձեռքը մատնել Ղարաբաղի երկու նշանավոր մելիքներին, որոնց նույն<noinclude></noinclude> sxycwe9xxf1jzyguvsoxzko5aiyycj8 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/237 104 101462 390563 302063 2025-07-01T14:54:35Z Slava Seyranyan 11298 390563 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>էին իրանք, և որը մինչև անգամ իրանց թշնամիները չեն կամեցել խափանել։ Այսինքն, որ նրանք իրավունք ունենան տիրելու իրանց հպատակների վրա, և իրանց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը։ Նույնպես և այն երկրները, որ կտրվեն նրանց բնակության համար, կարողանան սեփականացնել իրանց միևնույն իրավունքներով։ Հիշյալ երկու մելիքները, Մեջլում և Աբով, իրանց խնդիրքը մատուցանելուց հետո, հավատացնում են, որ մնացյալ երեք մելիքներն ևս, որ մնացել են Ղարաբաղում, համաձայն են իրանց հետ։ Այդ բոլորը հաղորդելով ի գիտություն ձերդ պայծառափայլության (Պոտյոմկինին) նորին կայսերական մեծությանը զեկուցանելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ շնորհվի նրանց բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանավոր օգուտ կլինի Ռուսաստանին։ Իսկ ինձ պետք է հրահանգ տալ, թե ի՛նչ կարող եմ հայտնել նրանց։ Որովհետև ես առանց առանձին թույլտվության, առանց բարձրագույն բարեհաճության կամ ձեր պայծառափայլությունից տեղեկություն ստանալու, նրանց պատասխանել կարող չեմ։ Իսկ հիշյալ երկու մելիքների, Մեջլումի և Աբովի, նամակների իսկականը, իրանց թարգմանության հետ, ուղարկում եմ այդ թղթով»։ Թե ի՞նչ պատասխան ստացան մելիքները, մեզ հայտնի չէ, միայն այդքանը հայտնի է, որ ռուսները այդ միջոցներում զբաղված էին թուրքական պատերազմով և հազիվ թե ժամանակ ունեին մի հիմնավոր կարգադրություն անելու մելիքների ծանր դրությունը փոքր ինչ հեշտացնելու համար։ Նրանք առժամանակ միայն մնալով Հերակլ իշխանի մոտ, առաջարկում էին նրան միանալ իրանց հետ և ոչնչացնել Իբրահիմ-խանի իշխանությունը, հիշեցնում էին նրան այն բարբարոսական ասպատակությունները, որ մի քանի տարի առաջ Վրաստանում կատարեց Ավարիայի Օմար-խանը Իբրահիմ-խանի դրդելով։ Հերակլը խոստանում էր կատարել նրանց ցանկությունը, միայն խորհուրդ էր տալիս փոքր ինչ սպասել։ Բայց մելիքները սպասելու համբերություն չունեին, նրանց հպատակները, նրանց ընտանիքը մինչև անգամ գտնվում էին Իբրահիմ-խանի ձեռքում։ Այդ միջոցներում Հերակլը նամակ է ստանում Իբրահիմ-խանից։ Խանը գրում է նրան, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին բռնե և իր մոտ ուղարկե։ Իսկ դրանց փոխարեն խոստանում էր խանը հետ ուղարկել այն 3000 թուրք ընտանիքներին, որոնք<noinclude></noinclude> g0uv8acq5q6085xqw2rww6cs0yny1z7 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/239 104 102419 390565 306685 2025-07-01T15:02:08Z Slava Seyranyan 11298 390565 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>խանի դեմ օգնական զորք տալու հույսով հրավիրեցին իր մոտ Թիֆլիս։ Երկու մելիքները Թիֆլիսից եկան Գանձակ. տեղային Ջավադ-խանը սիրով ընդունեց նրանց, բնակության տեղ տվեց իր քաղաքոում և նրանց կեցության համար ռոճիկ նշանակեց։ Թեև Իբահիմ-խանը մի քանի անգամ դիմեց Ջավադ-խանին և զանազան խոստմունքներով խնդրեց նրանից, որ մելիքներին իր ձեռքը տա, բայց Ջավադ-խանը ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե վրաց իշխանը և մերժեց նրա խնդիրքը։ {{Կենտրոն|'''XXIII'''}} Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա,- լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան: Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովաննեես կաթողիկոսի քրոջ որդին էր: Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը, և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ: Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում է Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու: Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսլկոպոսը ստիպված է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն: Նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն: Այդ լսելով շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն: Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է: Բայց չնայելով նրա<noinclude></noinclude> gzqraxhlt9jl4a00w9u4rq8b90k3g4z Վիքիդարան:Կրթական ծրագիր/Լեռնապատ/Հունիս, 2025 4 149828 390559 2025-07-01T12:01:50Z ԱշբոտՏՆՂ 8567 թարմացում 390559 wikitext text/x-wiki {| class="wikitable sortable" !Մասնակցային անուն!!Բայթեր (+)!!Բայթեր (-)!!Խմբագրումներ!!Ստեղծված!!Սրբագրված!!Հաստատված |- |Voskanyan||0||0||1||0||0||0 |- |Վեներա8||9640||0||6||2||0||0 |- |Լեռնապատ||9640||0||7||2||0||0 |} cx6cfzwxwltn4hbhwc0d47je3lmzeyi Վիքիդարան:Համագործակցություն Վիքիակումբների հետ/Վիճակագրություն/Ընդհանուր/Հունիս, 2025 4 149829 390560 2025-07-01T12:01:58Z ԱշբոտՏՆՂ 8567 թարմացում 390560 wikitext text/x-wiki {| class="wikitable sortable" !Մասնակցային անուն!!Բայթեր (+)!!Բայթեր (-)!!Խմբագրումներ!!Ստեղծված!!Սրբագրված!!Հաստատված |- |Voskanyan||0||0||1||0||0||0 |- |Վեներա8||9640||0||6||2||0||0 |- |Ընդհանուր||9640||0||7||2||0||0 |} 1gcewnwlj7lrydvtcxpat22p94bjlxc