Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.45.0-wmf.8 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/274 104 102425 390620 298195 2025-07-03T19:47:36Z Slava Seyranyan 11298 390620 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Տաթև Ամիզյան" /></noinclude>յասպաններից մեկի միայն՝ Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարավ Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թաքնվեցավ։ Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը, միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարալի-բեկը ազգով հայ էր. մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել։ Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանգած հայության և քրիստոեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը<ref>Մեր ծանոթության մեջ հարկավոր ենք համարում դնել մի քանի քաղվածքներ հիշյալ ձեռագիր պատմությունից. «Բայց նա (Աղա-Մամադ-խան) զօրօքն եկն մտանել ի բերդաքաղաքն Շուշի։ Հայք վասն երկյուղի ելին ընդ առաջ նորա դասուք քահանայից, խաչիվ և խաչվառավ և ամենայն զարդուք։ Իբրև ետես զխումբս հայոց մեծ բռնավորն, զկայ առեալ անդ ի տեղի, և եհարց ի մերձակայ նախաարարաց իւրայնոց. թե արդյոք ո՞յք են դոքա, զի այդպես հրաշափառ զգեստուք և զարդուք գան ընդ առաջ մեր։ Եվ որք հմուտք էին և տեղեակք իրանց գործելոց, ետուն զարժանն պատասխանի, թե ի հայս կան հնական սովորութիւնք այսպիսիք, գնալ ընդ առաջ թագավորաց ի մեծարանս և ի պատիվ երեսաց նոցա, առ ի շարժել ի գթածութիւն և ի խնամս վասն ողորմելի ազգին իւրեանց։ Առ այս պատասխան սիրայորդոր բանիւք մխիթարեաց և քաջալերեաց զազգս մեր տառապեալ, բայց վերին երեսօք, զի գաղեալ նենգութիւնն ծրարեալ պահեր ծածկաբար ի մտի իւրում։ {{պարբ}} Մինչև խօսեր բռնավորն ընդ ազգիս մերոյ իշխանանց, ընդ իւր ունելով ''պատանեակ'' մի մտերիմ, և ամենայն ինչ ի ձեռս նորա էր. ի ձեռաց նորա կերակրիւր։ Պատանի էր յազգիս հայոց ի վաղուց գերեալ և տարեալ ընծաեալ էին նմա։ Ետես ի նմին ժամու զպատկեր տիրամօրն, որ ուներ ի գիրկս զմանկացեալն Հիսուս, կարի իմն գեղեցկազարդ և ոսկեզոծ նկարեալ։ Եհարց պատանին, թե պատկերս այս որո՞յ է. նոքա չծանեան, զի այդ հիշեաց զտառապանս ազգի մերոյ…»։ {{պարբ}} Հետո մանրամասնաբար նկարագրում է այն շարժառիթները, որ դրդեցին պատանուն սպանելու թագավորին։</ref>… Չնայելով, որ Աղա-մամադ-խանի սպանման լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չէր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը։ Նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը։ Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահամ-խանին, պայման դնելով,<noinclude></noinclude> bkelu8m9ij32yhhd02bi9so4ht6sivn Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/260 104 103089 390602 311334 2025-07-03T13:01:47Z Slava Seyranyan 11298 390602 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։ Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրասատանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պատերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։ Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամոուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։ Նա սկսեց կարելվույն չափ ամրացնել քաղաքը։ Այստեղ նրան օգնության եկած իմերելները քաղցածությունից սկսեցին, նախքան թշնամու ավարառությունը, իրանք կողոպտել քաղաքացիներին։ 1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ, և գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։ Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդութամբ բաղանիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի ևս երկչոտ զորքերը ցիրուցան եղան։ Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլը իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք։ {{պարբ}}<noinclude></noinclude> qsmmo53f7ic7tqw2fc0jna9j131bv6n Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/271 104 104712 390617 308812 2025-07-03T19:20:24Z Slava Seyranyan 11298 390617 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>կանում այդ բոլորը. և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու։ Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելով, Աղա-Մամադ-խանը վայելում էր իր հաղթությունների փառքը իր նոր աթոռանիստ Թեհրան քաղաքում, երբ Գանձակի Ջավադ-խանից նամակ ստացավ Անդրկովկասում պատահած անցքերի մասին։ Նամակագիրը տեղեկացնում էր նրան կոմս Զուբովի արշավանքների և խաների ռուսաց հպատակությունը ընդունելու մասին, հետո կոմս Զուբովի անակնկալ վերադարձի մասին դեպի Ռուսաստան,— տեղեկացնում էր Հերակլ իշխանի միաբանության մասին Իբրահիմ-խանի հետ, և իր բերդի, Գանձակի, պաշարման մասին հիշյալ երկու դաշնակիցներից, և վերջապես Մելիք-Մեջլումի սպանման մասին, որը շատ սիրելի էր շահին։— Այդ բոլորը լսելով, Աղա-Մամադ-խանը 1797 թվի ամառը կատարեց մի նոր արշավանք դեպի Անդրկովկաս։ Դեռ նա Երասխ գետից չէր անցած, Իբրահիմ-խանը տեսնելով, որ չէ կարող ընդդիմադրել պարսից ահագին զորությունը, և մանավանդ հույս չունենալով, որ հայոց մելիքները այս անգամ ևս կօգնեն իրան Աղա-Մամադ-խանի դեմ, վեր առեց իր ընտանիքը, և գիշերով թողնելով Շուշի բերդը, փախավ Բալաքան իր աներ Օմար-խանի մոտ։ Այդ ժամանակ հայոց մելիքները նույնպես մեծ երկյուղի մեջ ընկան։ Նրանք դեռ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի ժամանակ մերժել էին շահի հրավերքը, որով կոչում էր նրանց ընդունել Պարսկաստանի հովանավորությունը, խոստանալով ոչնչացնել Իբրահիմ-խանին և վերահաստատել Ղարաբաղում մելիքների վաղեմի իշխանությունը։ Բայց մելիքները այնքան անխոհեմ գտնվեցան, որ բռնեցին Իբրահիմ-խանի կողմը, և որպես տեսանք XXIX գլխում, սկսեցին իրանց բոլոր ուժերով պաշտպանել նրան և Շուշի բերդը շահի ահագին զորությամ դեմ։ Իսկ այժմ ի՞նչ պիտի անեին, երբ նույն շահը ավելի մեծ պատրաստությամբ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Մելիքների զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ։— Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը։ {{պարբ}}<noinclude></noinclude> 7ms2wbnjat07tz3rcs2jgewiuhftt6o Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/283 104 104825 390631 309740 2025-07-04T10:38:12Z Slava Seyranyan 11298 390631 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>մար առանձին արտոննություներ։ Բայց այդ արտոնական կացությունը մի օտար հողի վրա չէր կարող կատարելապես լրացնել այն կորուստը, որ նրանք պիտի կրեին հայրենիքը թողնելով։ 1798 թվի հունվար ամսում վախճանվեցավ վրաց Հերեկալ իշխանը, նրան հաջորդեց որդին Գիորգի XII։ Հերակլի մահից հետո իշխանական ընտանիքի թե տղամարդերի և թե կանանց մեջ ծագեցան անհաշտ կռիվներ և անվերջանալի երկապառակություններ։ Ռուսաստանի Հովսեփ արքեպիսկոպոսը, որը վրաց իշխանական գերդաստանի մտերիմ բարեկամներից մեկն էր, շատ աշխատեց միաբանությունը և խաղաղությունը նրանց մեջ վերականգնելու համար։ Բայց նրա բոլոր ջանքերը ցանկացած արդյունքը չունեցած։ Արքեպիսկոպոսը այդ երկպառակությունները վնասակար էր համարում Վրաստանի համար։ 1797 և 1798 թվականներում, այսինքն՝ սովի և ժանտախտի ամենասաստիկ ժամանակներում, Վրաստանում խմբվեցավ Ղարաբաղի հայերի ահագին բազմություն։ Այդ միախմբումը հայերի և վրացիների Հովսեփ արքեպիսկոպոսը ավելի նպաստավոր էր համարում իր նպատակների իրագործմանը։ Բայց այդ բոլորն շատ ուշ էր արդեն։ Եթե հարգելի արքեպիսկոպոսը իր անչափ եռանդի և հայրենասիրության հետ փոքր-ինչ լուրջ քաղաքագիտություն ունենար, կարելի է այն սխալանքների մեջ չընկներ, որոնց հանդիպեց նա իր ամբողջ քաղաքական գործունեության ասպարեզում։ Նա սաստիկ շուտ հափշտակվող և հեշտ խաբվող մարդ էր… Եկատերինա II վախճանվելուց և Պողոս I կայսրի գահականությունից հետո ռուսաց կառավարության քաղաքական հայացքը Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ բոլորովին փոխվեցավ։ Այժմ ոչ ոք չէր մտածում իրագործել Պետրոս մեծի և Եկատերինա II ուեցած նպատակները արևելքի քրիստոնյաների մասին։ Այժմ Վրաստանն ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ռուսական նահանգ։ Այդ էր պատճառը, երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթականներ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չցանկացան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ։ Վրաստան գաղթած Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցավ վրացիների կողմից։ Սովից տանջ-<noinclude></noinclude> hy52cnyzlg7g7bcvos6uaepstii4ba6 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/276 104 104834 390622 309735 2025-07-03T19:59:51Z Slava Seyranyan 11298 390622 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>տեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, որ քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։ «Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ<ref>Պայտառ նշ. պայտ կամ նալ շինող։</ref> արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, դրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո, մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ—անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այդ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը, և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։ Այսպես տանջելով, հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ անտանելի չարչարանքներ տալով, մաս-մաս կտրատեցին նրա մարմինը, և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։ Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելը, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները. թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը»։ {{պարբ}}<noinclude></noinclude> 73283f7wtqwueq1tfigf3bb9qvk12dw Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/259 104 104907 390601 390600 2025-07-03T12:50:42Z Slava Seyranyan 11298 390601 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>կավոր հյուր, իսկ նրա հայրենի երկրին տիրել էր Իբրահիմ-խանը… Մելիք-Մեջլումը խելացի երիտասարդ էր։ Նա շատ լավ էր իմանում, եթե իրանց նախնիքը ունեցել են և պահպանել են Ղարաբաղի լեռների մեջ մի ինքնուրույն հայկական իշխանություն,— այդ եղել է ոչ թե քրիստոնյա թագավորների օգնությամբ, այլ պարսից շահերի շնորհիվ։ Այդ էր պատճառը, երբ Աղա-Մամադ-խանը անցավ Երասխ գետը և հրավեր կարդաց Ղարաբաղի մելիքներին, խոստանալով, եթե կմիանան իր հետ, նա կոչնչացնե Իբրահիմ-խանին և կհաստատե նրանց իրանց հայրենական իշխանությունների մեջ,— բոլոր մելիքները մերժեցին շահի հրավերը, միայն Մելիք-Մեջլումը միացավ նրա հետ։ Պետք է խոստովանվել, որ բացի ընդհանուր շահերից, Մելիք-Մեջլումը ուներ և իր նեղ անձնական հաշիվները ևս։ Նա հին թշնամի էր Իբրահիմ-խանի հետ. նա նոր թշնամացել էր Հերակլ իշխանի հետ. Աղա-Մամադ-խանի ձեռքով կամենում էր պատժել, թե առաջինին և թե երկրորդին։ Բայց Շուշի բերդի պաշարումը երկար չտևեց։ Այդ բերդը, որ Ղարարաղի մելիքությունների քայքայմանը պատճառ դարձավ, այժմ նույն մելիքները նույն բերդի միջից պատերազմում էին պարսից շահի դեմ, որը խոստանում էր կրկին վերանորոգել նրանց վաղեմի իշխանությունը, եթե կթողնեն Իբրահիմ-խանին և կանցնեն իր կողմը։ Ժամանակ չկորցնելու համար, Մելիք-Մեջլումը խորհուրդ տվեց շահին թողնել Շուշի բերդի պաշարումը, ասելով, թե ավելի նպատակահարմար կլինի նախ գնալ Թիֆլիսը գրավել, իսկ Շուշին այնուհետև ինքն իրան անձնատուր կլինի։ Աղա-Մամադ-խանին հավանական երևեցավ Մելիք-Մեջլումի խորհուրդը, նա իր զորքերի մի մասը թողեց Շուշի բերդի մոտ, իսկ մնացածը իր հետ առնելով, դիմեց դեպի Թիֆլիս։ Նրան առաջնորդում էին Մելիք-Մեջլումը և Գանձակի Ջավադ-խանը։ {{Կենտրոն|'''XXX'''}} Աղա-Մամադ-խանը դեռ Գանձակից չէր անցել, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվականներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա<noinclude></noinclude> g5ccoizdkrfz5r5oxelnpvgdmoyl54i Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/263 104 104994 390605 308365 2025-07-03T13:30:46Z Slava Seyranyan 11298 390605 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>1796 մարտ ամսում, Ղզլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար։ Այդտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսանց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զորքերով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար։ Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որը ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին։ Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպել տվեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։ Նույն տարվա գարունքին ռուսանց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ։ Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալի-խանի որդի Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու։ Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալի-խանին նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը։ Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին։ Զուբովը Դերբենդից անցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալի-խանին։ Ղուբան նույնպես առանց արյունի գրավվեցավ։ Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որի հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալի-խանը, մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան։ Բայց Բաքվի մեջ նրան կալանմավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատուր եղավ ռուսներին։ Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին։ Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որ ընդդիմությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց այրունահեղության ընդունել ռուսաց հպատակությունը։ Մուստաֆ-խսանը համաձայնեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը, բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցին նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդի Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և<noinclude></noinclude> hkrrvpvcw1w5plb2zlixytargsda4j4 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/284 104 104995 390632 310757 2025-07-04T10:44:26Z Slava Seyranyan 11298 390632 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>ված, աղքատ եկան նրանք այդ երկիրը. շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։ Վրաց իշխանները ստիպում էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում<ref>Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել։</ref>։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։ Հայոց մելիքները իրանց հպատակների հետ<ref>Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառների ժողովուրդը, այսինքն՝ Մելիք-Բեգլարյանների և Մելիք-Շահնազարյանների հպատակները։ Մելիք-Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում Ջավադ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։</ref> գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշակման սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։ Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Աբովի եղբոր Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս գլ. XVI)։</ref> և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ<ref>Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք-Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրաբենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնվեցավ նրանց սվիտայի հետ, որը բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման։</ref><noinclude></noinclude> rz40hmx20zirxgj5ulx0b5wwohd68d9 390633 390632 2025-07-04T10:45:31Z Slava Seyranyan 11298 390633 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>ված, աղքատ եկան նրանք այդ երկիրը. շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։ Վրաց իշխանները ստիպում էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում<ref>Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել։</ref>։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։ Հայոց մելիքները իրանց հպատակների հետ<ref>Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառների ժողովուրդը, այսինքն՝ Մելիք-Բեգլարյանների և Մելիք-Շահնազարյանների հպատակները։ Մելիք-Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում Ջավադ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։</ref> գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշակման սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։ Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը<ref>Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Աբովի եղբոր Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս գլ. XVI)։</ref> և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ<ref>Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք-Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրաբենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնվեցավ նրանց սվիտայի հետ, որը բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման։ Ս. Պետերուրգը այն աստիճան գրավեց պատանի Ռոստոմին, որ նա այլևս վերադառնալ չցանկացավ։ Մելիք-Ջումշուդը իր հոր ջորեպանի որդուն ազնվականության թուղթ շնորհեց, և նրա խնդրելով պատանի Ռոստոմը մտավ զինվորական դպրոց։ Եվ այդ պատանին էր, որ վերջը դարձավ հռչակավոր իշխան գեներալ Մադաթովը, որը այնքան նշանավոր գործեր կատարեց ռուսաց, լեհական, ֆրանսիական և պարսկական արշավանքների ժամանակ։</ref><noinclude></noinclude> ksnq1avufas5ubehejc8rv1apewxew0 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/261 104 105008 390603 307007 2025-07-03T13:07:17Z Slava Seyranyan 11298 390603 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Poemx||<poem>Մելիք-Մեջլուը շուն դառնա, Ջավադ-խանը պստիկ կուճի, Մելիք-Մեջլումի ազգեմեն Թո՜ղ չմնա մեկը Շուշի…</poem>|}} Որովհետև Աղա-Մամադ-խանը իր հաղթությունով առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, ճանապարհին, հենց առաջին իջևանում, հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարտիկների համար բաժին հանեն, ասելով, «քրիստոնյային պատկանածը քրիստոնյային տվեցեք»։ Մելիք-Մեջլումի ձիավորները իրանց յափունջիները տարածեցին գետնի վրա և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլոր թափեցին նրանց յափունջիների վրա։ Մելիք-Մեջլումը այս բոլորը հետ ուղարկեց Թիֆլիս, բայց դրանով չկարողացավ գրավել թիֆլիսեցիների սիրտը… Շահը շնորհեց Մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ել և մուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի. 3. արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի։ Բայց Մելիք-Մեջլումն այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո, խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։ Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու, և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։ Ջավադ-խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։ Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո, Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։ {{պարբ}}<noinclude></noinclude> 90g44ksq64nn5xvwo06xxs31a9nwc4g Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/262 104 105009 390604 307008 2025-07-03T13:21:59Z Slava Seyranyan 11298 390604 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude> {{Կենտրոն|'''XXXI'''}} Աղա-Մամադ-խանի հեռանալուց հետո, Հերակլը իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադառնա։ Աղա-Մադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանալի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։ Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի գրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա՝ Հերակլ իշխանին գրած մխիթարական նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։ Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ,— ա՛յն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։ {{պարբ}}<noinclude></noinclude> qh2h0zy3pu1cmziuezs4s2m1dbiit5x Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/264 104 105093 390606 308366 2025-07-03T13:56:08Z Slava Seyranyan 11298 390606 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>երկուսը միասին պատերազմեն ռուսաց դեմ։ Այդ ժամանակ (օգոստոս ամսում) արքեպիսկոպոսը կրկին ուղարկվեցավ Մուստաֆա-խանի մոտ, և տեսնվեցավ նրա հետ սուրբ Ստեփաննոսի վանքում։ Այս անգամին արքեպիսկոպոսին կատարելապես հաջողվեցավ կատարել իր միջնորդության խորհուրդը, և Շամախին նրա աշխատությամբ առանց արյունահեղության անցավ ռուսների ձեռքը։ Վերոհիշյալ քաղաքները դյուրությամբ գրավելուց հետո, ձմեռն անվտանգ անցկացնելու համար, Զուբովը անցավ Մուղանի անապատը և ձմեռեց Սալիանում։ Հետևյալ տարվա գարունքին Զուբովը դիմեց դեպի Գանձակ։ Մելիք-Աբովը այդ ժամանակ գտնվում էր Գանձակում, տեղային Ջավադ-խանի մոտ։ Մինչև ռուսաց զորքերի հասնելը, Մելիք-Աբովը Հովսեփ արքեպիսկոպոսի խորհրդով կարողացավ համոզել Ջավադ-խանին, որ առանց պատերազմի անձնատուր լինի ռուսներին։ Ջավադ-խանը պատրաստեց իր սեփական պալատը և հարգանքով ընդունեց թե կոմս Զուբովին և թե Հովսեփ արքեպիսկոպոսին իր քաղաքում։ Այդ ժամանակ Ջավադ-խանը ընծայեց նորին սրբազանությանը Կենաց փայտի մի մասը, որ Հաղբատա վանքից բերված էր Թիֆլիս և այդ քաղաքի ավարառության ժամանակ ընկել էր պարսից զինվորների ձեռքը, որոնցից գնել էր խանը։ Այդ միջոցներում Շուշի բերդի Իբրահիմ-խանը տեսնելով, որ հայերը միասիրտ և միահոգի կերպով միացած են ռուսների հետ,— տեսնելով, որ մյուս գավառների մահմեդական խաները հնազանդվեցան, ինքն ևս անճար մնալով, իր որդի Աբդուլ-Ֆաթիհ-խանին ուղարկեց կոմս Զուբովի մոտ և հայտնեց իր հպատակությունը։ Կոմսը սիրով ընդունեց նրա որդուն և հարգանքով ճանապարհ դրեց, ուղարկելով նրա ձեռքով ընծաներ Իբրահիմ-խանին, այլև մի թանկագին գավազան Շուշի բերդի մահմեդական հոգևորականների գլխավոր մոլլա Փանահին։ Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ-խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար։ Բայց<noinclude></noinclude> kxa9vrtjyt9odkxmp0hvzd85nkagk25 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/265 104 105094 390608 308395 2025-07-03T17:38:25Z Slava Seyranyan 11298 390608 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտական առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։ Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար… Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։ Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ։ Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին,— նրա բոլոր պլանները հսւյրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։ Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։ {{Կենտրոն|'''XXXII'''}} Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում է մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե ջահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև այդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին. առավելապես հայերին։ Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ,— որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ<noinclude></noinclude> sxnvxajyymarqn6tkcjobxxjvr2j3mi 390609 390608 2025-07-03T17:46:43Z Slava Seyranyan 11298 390609 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտական առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։ Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար… Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։ Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ։ Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին,— նրա բոլոր պլանները հսւյրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։ Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։ {{Կենտրոն|'''XXXII'''}} Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում է մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե շահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև այդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին, առավելապես հայերին։ Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ,— որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ ժո-<noinclude></noinclude> fe3a25cnnxoxeh1liuh4cxbi7jrvysn Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/266 104 105096 390610 302078 2025-07-03T17:54:30Z Slava Seyranyan 11298 390610 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>ղովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։ Մենք տեսանք, որ Ղուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դռները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի-խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում. նրանք թշնամացան մահմեդականների հետ.— նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։ Շամախու Մուստաֆա-խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ հօգուտ ռուսների։ Իբրահիմ-խանը միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ. մի կողմից լսվում էր Աղա-Մամադ-խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք-Մեջլումին, որը Աղա-Մամադ-խանի հետ միանալով, պաշարեց նրա բերդը՝ Շուշին։ {{Կենտրոն|'''XXXIII'''}} Վրաց Հերակլ իշխանը չէր մոռացել Թիֆլիսի ավերումը Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի ձեռքով։ Շուշի բերդի Իբրահիմ-խանը նույնպես չէր մոռացել, որ հիշյալ երկու անձինքը, առաջնորդելով Աղա-Մամադ-խանին, պաշարեցին իր բերդը և ահագին վնասներ պատճառեցին։ Ուստի երկուսն էլ միաբանվելով, կամեցան իրանց այդ ոխերիմ թշնամիներից վրեժխնդիր լինել։ Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հերակլը վրացի և վարձված լեզգի զորքե-<noinclude></noinclude> 5ydos9xud246reglv4yjydu5jlwjpw8 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/267 104 107454 390611 308398 2025-07-03T18:08:18Z Slava Seyranyan 11298 390611 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>րով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իրանի Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։ Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային։ Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։ Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը, ահագին քանակությամբ շրջապատել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք֊Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։ Ջավադ-խանը խիստ արհամարհանքով պատասխանեց, ասելով թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնեք թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ֊խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք֊Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ֊խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ… Այդ պատասխանից հետո Հերակլը և Իրրահիմ֊խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին<noinclude></noinclude> cydvcfhllyjan03dylojds3qxe3kko6 390612 390611 2025-07-03T18:58:33Z Slava Seyranyan 11298 390612 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>րով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իրանի Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։ Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային։ Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։ Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը, ահագին քանակությամբ շրջապատել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք-Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։ Ջավադ-խանը խիստ արհամարհանքով պատասխանեց, ասելով թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնեл թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ-խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ-խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ… Այդ պատասխանից հետո Հերակլը և Իbրահիմ-խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին<noinclude></noinclude> o90u3sbm7nkstkjox12o6i99cnmlmqm Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/268 104 107455 390613 308400 2025-07-03T19:03:15Z Slava Seyranyan 11298 390613 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։ Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։ Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ Մելիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնած դիրքը, շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ։ Ո՞վ էր այդ չարագործը։ Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ, և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ-խանին, և Ղարաբաղի կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան<ref>Ապրես-աղայի աղջիկը, Վարդ-խաթունը, Մելիք-Ռուստամի կինն էր։</ref>, Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։ Նույն գիշերվա առավոտյան պահուն Ջավադ-խանը<noinclude></noinclude> nrxugl29csutdy0xn23iu26m1jqjgy4 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/269 104 107457 390614 308402 2025-07-03T19:10:52Z Slava Seyranyan 11298 390614 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։ Մելիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակում ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։ Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտության պայմանները արդեն կնքված էին։ Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։ Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։ Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի<ref>Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոհմից էր։</ref> կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավական տգեղ էր։ Այդ դժբախտ ամուսճ<noinclude></noinclude> a6siz93q7c66lhtkeuzyez6gtnuhl2b 390615 390614 2025-07-03T19:11:00Z Slava Seyranyan 11298 390615 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։ Մելիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակում ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։ Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտության պայմանները արդեն կնքված էին։ Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։ Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։ Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի<ref>Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոհմից էր։</ref> կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավական տգեղ էր։ Այդ դժբախտ ամուս-<noinclude></noinclude> 2qz3l7gnwjo90li7c1k29hstbciu8kz Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/275 104 107458 390621 308818 2025-07-03T19:54:15Z Slava Seyranyan 11298 390621 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>որ Ղարաբաղի հայերի գլխավորը ինքը, Մելիք-Ռուստամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը՝ Մամադ-բեկը։ Հայերը ըստ մեծի մասին տիրասեր են դեպի օտարները, իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները,- այդ իսկ պատճառով Մելիք-Ռւստամը մերժեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին։ Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը։ Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին։ Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին, և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը, ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը։ Մամադ-բեկը իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր։ Բայց Մելիք-Ռուստամը առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա, և կալանավորեց Մամադ-բեկին։ Այդ մկիևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով, պաշարեց Գանձակի բերդը և Մելիք-Մեջլումին սպանել տվեց,— այժմ նույն մարդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ-խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամնակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչանելու նրանց… Երբ ամեն ինչ խաղաղացած էր Շուշի բերդում, Իբրահիմ-խանը վերադարձավ Բալաքանից։ Մամադ-բեկը այդ ժամանակ բանտից փախավ, գնաց Շամախու Մուստաֆա-խանի մոտ։ Այնտեղից երկու աչքերը կուրացրած, կրկին հետ բերեցին փախստականին։ Ավելորդ չէր լինի մի երկու խոսք ասել, թե ինչ եղավ արքայասպան Սաֆարալի-բեկը։ Աղա-Մամադ-խանի սպանումից հետո պարսից գահը ժառանգեց Ֆաթալի-շահը։ Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի. վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսակաստան։ Այս-<noinclude></noinclude> hiqceb8mylwm8x3gu6ch4ruotsdcpfm Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/270 104 107459 390616 309732 2025-07-03T19:16:04Z Slava Seyranyan 11298 390616 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>նության պատճառով, Մելիք Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, Թողնելով մի աղջիկ միայն Սըհար-Նազ անունով։ Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատականերին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսրայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։ {{Կենտրոն|'''XXXIV'''}} Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվեցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը՝ Ղարաբաղի մելիքությունների վերականգման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի- Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք… մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք… մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են… Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները<ref>Մի հին ձեռագրի մեջ կարդում ենք, որ Աղա-Մամադ-խանը խոստացել էր Մելիք-Մեջլումին, ոչ միայն Իբրահիմ-խանին ոչնչացնելով բարձրացնել Ղարաբաղի մելիքությունները այլև պիտի հանձներ նրան և Վրաստանի կառավարությունը։</ref>…։ Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները — Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը — ավելի լավ էին հաս-<noinclude></noinclude> krj0clltuwybmjjipr6a4uneu27iw3x Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/272 104 107476 390618 308814 2025-07-03T19:24:12Z Slava Seyranyan 11298 390618 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ-խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտնել։ Դեռ Աղա-Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը գնաց Վրաստանի կողմերը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին, և նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերեցին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկարանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։ Քսան հազար թուման տուգանքը հազիվ կարողացավ ազատել Մելիք-Ջումշուդի գլուխը շահի դահիճների ձեռքից։ նրա տունը կողոպտելուց և կայքը հափշտակելուց հետո շահը նրան ներում շնորհեց։ Մելիք-Ջումշուդն անձամբ առաջնորդեց նրան, տարավ Շուշի բերդը, որը առանց ընդդիմության իր դռները բաց արեց ներքինի թագավորի առջև։ Հայոց հոգևորականությունը հանդեսով դուրս եկավ նրա առջևը և տարավ Իբրահիմ-խանի պալատը։ Այդ հանգստի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ աստվածածնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի մեջ, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ Նա հարցրեց՝ ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների… Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ կամեցավ նա պատժել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի առաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին։ Դրանց թվում էին՝ Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի<noinclude></noinclude> nvj4xdis45vh0hupj4zwcdqaqwb5nb6 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/273 104 107545 390619 309733 2025-07-03T19:28:40Z Slava Seyranyan 11298 390619 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Մամադ-բեկը և մի քանի ուրիշ բեկեր։ Ամենքն էլ բանտարկված էին։ Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի—բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհե այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին։ Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին…։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը և նա ասեց հետևյալ խոսքերը. «կարմիր արյունով ցողելով «սև այգին»<ref>Ղարա-բաղ թուրքաց լեզվով նշանակում է սև այգի։</ref>, ես նրան վարդի գույն պիտի տամ… առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի-բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ…»։ Պատանին սարսափած դուրս եկավ շահի սենյակից։ Նրան ծանոթ էր իր թագավորի խստասրտությունը. նա գիտեր, ինչ որ ասեց նա, անպատճառ կկատարե։ Հղացավ մի չար խորհուրդ… Նույն գիշերը պալատում տեսնվեցավ նա շահի մի այլ սենեկապետի հետ, որ իրան խիստ մտերիմ էր։ Այդ վերջինը կոչվում էր Աբաս-բեկ։ Դեռ առավոտյան լույսը չբացված, երկուսն էլ մտան շահի քնարանը։ Աբաս-բեկը այնքան սրտի արիություն չունենալով, երկյուղից ուշաթափ եղավ և ընկավ քնարանի հատակի վրա։ Շահը խորին քնի մեջ էր. նրա թանկագին մահճի չորս կողմերում, ոսկյա աշտանակների վրա, դեռ վառվում էին ճրագները։ Սաֆարալի—բեկը մոտեցավ և խենջարի մի քանի հարվածներով վերջացրեց գործը… Առավոտյան ամբողջ բերդի մեջ շշուկ տարածվեցավ, թե Աղա-Մամադ-խանը սպանված է։ Բայց ոչ ոք չէր հավատում, մինչև նույն Սաֆարալի-բեկը, թագավորի կտրած գլուխը իր ձեռքին բռնած, դուրս եկավ պալատից, բերեց և ձգեց հրապարակի վրա։ Այդ միջոցին բերդի հայ և թուրք բնակիչները թափվեցան պալատի վրա, սկսեցին կողոպտել շահի գանձերը։ Պարսից զորքերը անմիջապես թողեցին բերդը և փախան դեպի Պարսկաստան։ Սատղ-խան շաղաղին, որը Աղա-Մամադ-խանի նշանավոր զորապետներից էր, հազիվ կարողացավ երկու արքա-<noinclude></noinclude> h4nsw2mtc034ngn85jaj2gfvkxisw61 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/277 104 107546 390623 308819 2025-07-03T20:00:50Z Slava Seyranyan 11298 390623 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեկապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբն էր ազդում Աղա-Մամադ-շահի վրա։ {{Կենտրոն|'''XXXV'''}} Մենը համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք՝ Ավանյան Մելիք-Բախտամը, որր իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։ Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։ Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո, նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժանի էր, ներումն շնորհելու համար։ Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական հանցավորները միայն։ Աղա֊Մամադ֊խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։ Շահը առաջարկեց Մելիք֊Բախտամին իր հետ գնալ Ղարարաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքր թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից,—այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր<noinclude></noinclude> 5jkv8iqnzkwxhc4dpsykn08ib9um1kz 390624 390623 2025-07-04T07:35:29Z Slava Seyranyan 11298 390624 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեկապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբն էր ազդում Աղա-Մամադ-շահի վրա։ {{Կենտրոն|'''XXXV'''}} Մենը համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը, որը իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։ Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։ Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո, նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժանի էր, ներումն շնորհելու համար։ Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական հանցավորները միայն։ Աղա-Մամադ-խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։ Շահը առաջարկեց Մելիք-Բախտամին իր հետ գնալ Ղարաբաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքը թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից,— այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր հայ-<noinclude></noinclude> 2wuhvgnibxil8i0o60zdmd60youuhh9 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/278 104 107547 390625 308821 2025-07-04T07:40:39Z Slava Seyranyan 11298 390625 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>րենիքը գնալու, նա ուղղակի դիմեք Էջմիածին իր մեղքերը քավելու համար։ Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա-Մամադ-խանը Շուշի բերդում սպանված էր և Իբրահիմ-խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։ Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ. սովը սարսափելի կոտորածներ էր անում և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան<ref>Նրա գերեզմանի արձանագրության մեջ պահպանված է նենգավոր խանի ցած դավաճանության հիշատակը. «Յայսմ տապանի հանգչի մարմին՝ քաջ և արի Մելիք-Բախտամին. սա էր որդի Մելիք-Արամին. մահ և վախճան պատմեն սորին ''մահադեղով'' Իբրահիմ-խանին. և որք հանդիպիք ի տապան սորին, միով բանիւ ողորմի ասէք, ամէն»։</ref>։ Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք-Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա-Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։ Մելիք-Բախտամին հաջորդեց որդին, Մելիք-Աբասը։ Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին. «Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլև մահմեդականների ազգը։ Այդ պատճառով, տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթասիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները. մահապարտներին պատժում էր առանց<noinclude></noinclude> pjd5r61mvku3e2hh0wbg0bi75siawt0 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/279 104 107548 390626 308826 2025-07-04T07:52:10Z Slava Seyranyan 11298 390626 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>խնայելու՝ շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններից, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարդիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին… Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին…»։ Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։ Իբրահիմ-խանը, արդարև, այժմ փոխել էր իր քաղաքականության եղանակը հայոց մելիքների վերաբերությամբ։ Նա տեսնում էր, որ դավադրությունը, սպանությունը, թույնը և այլ որոգայթները նրանց կյանքի դեմ, չեն հասցնում իր ցանկացած նպատակին։ Սպանված հոր փոխարեն իշխում էր որդին, կամ նրա տոհմակիցներից մեկը։ Վերջ ի վերջո համոզվեցավ, որ փոխանակ թույնի, ավելի լավ էր նրանց ընդունել տալ մահմեդական կրոնը։ Կրոնը փոխելով նրանք ավելի հեշտությամբ կոչնչանային և կխառնվեին թուրքերի հետ։ Առաջին փորձը կատարեց նա Մելիք-Աբասի վրա, բայց նրա բոլոր խորամանկությունները փշրվեցան առաքինի իշխանի հաստատամտության առջև։ Իբրահիմ-խանը մինչև անգամ աշխատեց հրապուրել նրան իր աղջիկների գեղեցկությամբ, բայց երբ նկատեց, որ նրա հավատքը խախտելու հնար չկա, կրկին ձեռք առեց սպանության հնարները… Մի անգամ Մելիք-Աբասը անձամբ գնացել էր Ցոր գյուղը մի քրեական գործ քննելու համար. գիշերը ստիպվեցավ մնալ և հյուրասիրվեցավ տեղային ավագ քահանայի տանը։ Գիշերը նույն տան վրա հարձակվեցան մի խումբ ձիավորներ, որ պատրաստված էին Իբրահիմ-խանից։ Նրանք գտան մելիքին քնած և անպատրաստ վիճակի մեջ։ Սրերի տակ կտրատեցին նրան։ Սպանվածի մարմինը բերվեցավ իր Տող բերդը։ Նույն ժամում, երբ եկեղեցու մեջ պատարագ էր մատուցվում և պատրաստվում էին թաղման հանդեսը կատարելու, Իբրահիմ-խանի հրամանով կատարվեցավ մի այլ չարագործություն։ Հանկարծ եկեղեցում ներս մտան խանի զինված մարդիկը, աշխատում էին հափշտակել<noinclude></noinclude> cvlc2hm874zso1exd6ty095r7zxnmi2 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/280 104 107648 390627 308810 2025-07-04T08:08:02Z Slava Seyranyan 11298 390627 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>հանգուցյալի մարմինը, ասելով, թե նա կենդանության ժամանակ խոստովանվել էր մահմեդական կրոնը, իրավունք չէ նրան քրիստոնեական ծեսերով թաղել։ Զայրացած ժողովուրդը մի կողմից, հանգուցյալի բարեկամները մյուս կողմից, հարձակվեցան խանի մարդիկների վրա, նրանցից շատերին կոտորեցին, ջարեդեցին, տեղի ունեցան բավական մեծ թվով սպանություններ։ Խանի մնացած մարդիկը փախչելով, իրանց ջարդվելու մասին լուր տարան Շուշի բերդը։ Այս անգամ զայրացած խանը զորքեր ուղարկեց, բայց մինչև զորքերի հասնելը թաղման խորհուրդը կատարված էր։ Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը։ Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռվի հայերի և թուրքերի մեջ։ Բայց որովհետև հայերը անպատրաստ էին և չէին սպասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան։ Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից<ref>Մելիք-Ավանյանների տոհմային գերեզմանատունը գտնվում է Տող բերդի եկեղեցու գավթում։</ref> և տարան մահմեդականների գերեզմանատան մեջ թաղեցին։ Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ։— Այն, որ հետո Իբրահիմ-խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդականների և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևս պետք է ընդունեք նրա կրոնը։ Այդպես էլ եղավ։ Այնուհետև խանը, բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց։ Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում։ Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր։ Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղրբեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան։ Մելիք-Ավանյան Բաղդադ-Բեկը (Մելիք-Եսայու որդին<ref>Տե՛ս X, XI և հետևյալ գլուխներում</ref>) մնաց Իբրահիմ-խանի բանտում։ Երկար չարչարանքներ կրելուց հետո, ստիպեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասլան և Վահան, ընդունել մահմեդականություն։ Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով։ Իսկ<noinclude></noinclude> 75l9dalyoo5b0s1sohbr9yebclwclab Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/281 104 107805 390628 309737 2025-07-04T10:23:22Z Slava Seyranyan 11298 390628 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։ Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով։ Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի առաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ Նադիր-շահից խանության աստիճան։— Դա գեներալ Մելիք-Ավան-խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։ Մելիք-Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից<ref>Տող բերդում, Մելիք-Ավան-խանի պալատում այժմ բնակվում է մի Ֆարհադ-բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք-Ավանյանների նշանավոր տոհմի ժառանգներիցն է։ Եվ իրավ, նա Բաղդադ-բեկի թոռը և Մելիք-Ասլանի որդին է։ Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում։</ref>։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան,— մեզ հայտնի չէ։ {{Կենտրոն|'''XXXVI'''}} '''Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը։''' 1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան։ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուբովի արշավանքը, հետո Գանաձակի պաշարումը, հետո<noinclude></noinclude> f5jmgd83dv4a2b5v125re46nsli3kja Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/282 104 107809 390629 309738 2025-07-04T10:24:56Z Slava Seyranyan 11298 390629 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը,— այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։ Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բռնում Հայաստանի պատմության մեջ, լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։ Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։ 60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարարաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցավ Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։ Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները,— մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։ Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանմանը։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեքին իրանք մելիքները, երբ թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովութուն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք ղրկվեցան ամեն բանից: Թեև Ղարարաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երր ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի<noinclude></noinclude> 9vg7a6ple42u94og5vokequ7to98on8 390630 390629 2025-07-04T10:29:08Z Slava Seyranyan 11298 390630 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը,— այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։ Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բռնում Հայաստանի պատմության մեջ, լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։ Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։ 60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցավ Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։ Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները,— մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։ Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանմանը։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեցին իրանք մելիքները, երբ թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովութուն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք զրկվեցան ամեն բանից… Թեև Ղարարաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երբ ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի հա-<noinclude></noinclude> 6u6e3g2pfyujs2omelxq7tqtssepb4y Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/285 104 107984 390634 310758 2025-07-04T10:52:52Z Slava Seyranyan 11298 390634 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։ Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար, և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1000 ռ.։ Հիշյալ բարձրագույն հորվարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը. «Հայոց մելիքները՝ Ջումշուդ և Ֆրեյդուն, որոնք գտնվում են այստեղ (Ս. Պետերբուրգ) և մյուսները, որոնք մնացել են Վրաստանում և Պարսկաստանում (Ղարաբաղում) իրանց այլ հայրենակիցների հետ, դիմեցին նորին կայսերական մեծության հովանավորության ներքո, և ստացան ամենաողորմած թույլտվություն բնակվելու Վրաստանում, այն պայմանով, որ թագավորը (վրաց Գիորգի XII) պետք է տա նրանց հողեր բնակության համար թե իրանց հպատակների հետ և թե Պարսկաստանի այն բնակիչների հետ, որոնք կարող կլինեն հետո դուրս գալ այնտեղից։ Թագավոր կայսրը, ցանկանալով, որ մի այսպիսի քրիստոնյա ժողովուրդը, որքան կարելի է, ծաղկեր Վրաստանում, հենց նույն իսկ երկրի օգուտների համար,— դուք (Կովալենսկին) պետք է աշխատեք, որ<noinclude></noinclude> k58nrgosldz9wbrk24ddx605he8h7xm Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/286 104 107985 390635 310760 2025-07-04T10:56:06Z Slava Seyranyan 11298 390635 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>թագավորը (Գիորգին) հողերի այնպիսի զիջումներ աներ, որ մելիքների համար ամենաշահավետ պայմաններով լիներ. և որովհետև մի այսպիսի հասարակություն չէ կարող բնակության հաստատ հիմք ունենալ և ընդարձակել իր հառաջադիմությունը, մինչև որ պահպանված չլինեն նրա սովորությունները և կառավարության ձևերը, որոնք հին ժամանակներից հատուկ են եղել նրան,— այդ պատճառով և ցանկալի կլիներ, որ նա (հայոց հասարակությունը) ոչ այլ տեսակ կախումն ունենար Վրաստանից, բայց միայն վասալների տեսակով, վճարելով այնուամենայնիվ թեթև հարկ թագավորին, և բաժանելով նրա հետ այն ամենը, ինչ որ հարկավոր կլիներ թե ծախքերի վերաբերությամբ, և թե մարդիկների գործակցությամբ երկրի պաշտպանության դեպքում»։ Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում։ Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։ Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը ստացավ Գիորգի իշխանից Լոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա-Կալան։ Իսկ Մելիք-Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը։ {{Կենտրոն|'''XXXVII'''}} Երբ Ղարաբաղի հայ ժողովրդի մի մասը իրանց մելիքների հետ զետեղվեցան Վրաստանում, այդ ժամանակ Ղարաբաղի երեք<noinclude></noinclude> syicx5dltve3e4jrev8ml8l0shb2nvb Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/287 104 107986 390636 310761 2025-07-04T11:00:43Z Slava Seyranyan 11298 390636 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>կաթողիկոսները գտնվում էին զանազան տեղերում։ Նրանցից երկուսը մնացին Ղարաբաղում. Իսրայել կաթողիկոսը նստած էր Ամարասա վանքում, իսկ փոքր Սիմոն կաթողիկոսը՝ Երիցմանկաց վանքում։ Երրորդը, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը գտնվում էր Ղարաբաղի սահմաններից դրսում, Գանձակ քաղաքում (տե՛ս գլ. XVII)։ Բայց մի ճակատագրական դժբախտությամբ, կարծես, անխուսափելի էր դարձել, որ Ղարաբաղի մելիքները ուր և գնային, պետք էր, որ մի եկեղեցական կռիվ չար դևի նման հետևեր նրանց։ Հենց նույն տարվա մեջ, երբ մելիքները իրանց ժողովրդի հետ գաղթեցին Վրաստան, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, իր եղբորորդի Բաղդասարի հետ (որր արդեն վարդապետ էր ձեռնադրված) և իր այլ ազգականների ու մերձավորների հետ, Գանձակից տեղափոխվեցան Թիֆլիս (1798, 25 մարտի)։ Հերակլ իշխանը սիրով ընդունեց կաթողիկոսին և մեռնելուց առաջ հանձնեց իր ժառանգ Գիորգիին, որը ավելի հարգանք ցույց տվեց իր վեհափառ հյուրին։ Թիֆլիսում այդ ժամանակ, որպես Վրաստանի հայոց առաջնորդ, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության կողմից նստած էր Հովհաննես արքեպիսկոպոս պոլսեցին, որը հայտնի էր «գեղարդակիր» մականունով։ Դա խիստ գործունյա և բնավորության տեր մի եկեղեցական էր և մեծ ազդեցություն ուներ Էջմիածնի վրա։ Սարգիս կաթողիկոսի Թիֆլիսում բնակություն հաստատելը, իհարկե, շատ հաճելի չէր կարող լինել «գեղարդակրին», մանավանդ, երբ նկատում էր նա իշխան Գիորգիի համակրությունը դեպի կաթողիկոսը և վերջինի ձգտումները Վրաստանում այդ ժամանակ զետեղված ղարաբաղցի գաղթականների հովիվը լինելու։ Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։ Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։ Իշխան Գիորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջ-<noinclude></noinclude> 8k50zko10lx8bq5txqrzn9tx96xm9ls Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/288 104 107989 390637 310762 2025-07-04T11:06:18Z Slava Seyranyan 11298 390637 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>միածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն<ref>Իշխան Գիորգիի հարաբերությունների Էջմիածնի հետ լարված լինելու պատճառները, թեև ինքնըստինքյան, շատ հասարակ բաներ էին, բայց կրոնական կետից նայելով, մեծ նշանակություն ունեին։ Ղարաբաղում ժանտախտ հայտնվելու ժամանակ, երբ ժողովուրդը տեղափոխվեցավ Վրաստան, այդ սարսափելի ախտը տարավ իր հետ։ Այդ ժամանակ վրաց Գիորգի իշխանը դիմեց Էջմիածին, խնդրելով Ղուկաս կաթողիկոսից, որ ուղարկեն Թիֆլիս Գեղարդը, որը Էջմիածնի հրաշագործ սրբություններից մեկն է, և հռչակված է որպես փարատող վարակիչ հիվանդությունների։ Ղուկաս կաթողիկոսը չկատարեց իշխանի խնդիրքը, նախ այն պատճառով, որ ժանտախտը Վաղարշապատում էլ հայտնվել էր և սուրբ Գեղարդի օգնությանը իրանք ավելի կարոտություն ունեին, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ վստահություն չուներ վրաց իշխանի վրա, թե կարող էր հիշյալ սրբությունը Վրաստանից կրկին հետ ստանալ։ {{պարբ}} Երբ Գիորգին սկսեց ավելի և ավելի թախանձել, կաթողիկոսը ստիպված եղավ հիշյալ «գեղարդակիր» Հովհաննես արքեպիսկոպոսի ձեռքով ուղարկել։ Բայց սրբությունը Թիֆլիս հասնելուց և հանդիսավոր թափորներ կատարելուց հետո կալանավորվեցավ։ Էջմիածնից քանիցս անգամ խնդրեցին հետ ուղարկել, բայց վրաց իշխանը, միշտ զանազան պատճառներ բերելով, խաբում էր։ Վերջը Հովհաննես արքեպիսկոպոսը Մելիք-Աբովի օգնությամբ մի գիշեր վեր առեց սրբությունը և մի քանի ձիավորների հետ ծածուկ փախավ Էջմիածին։ Գուցե այդ դեպքի պատճառով նա ստացավ «գեղարդակիր» մականունը։</ref>։ Այդ բոլորը հայտնի բան է, պիտի հակառակեին «գեղարդակրի», որպես Վրաստանի հայոց առաջնորդի, շահերին մի կողմից, իսկ Էջմիածնի իրավասությանը մյուս կողմից։ Այդ էր պատճառը, երբ իշխան Գիորգին առաջարկեց Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսին, խնդրելով, որ Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների առաջնորդ նշանակվի, Ղուկասը բացարձակապես մեժեց իշխանի խնդիրքը, և այդ առիթ տվեց երկար դժգոհությունների վրաց իշխանի և Էջմիածնի մեջ։ Գիորգին Ղուկասի համառությունից վշտացած հայտնեց, եթե իր խնդիրքը չկատարվի, ինքը այնուհետև կարգելե, որ Էջմիածնից ոչ մի հոգևորական իրավունք չունենա Վրաստանի սահմաններից անցկենալու և տեղային հայերից հոգևոր տուրք հավաքելու։ Ղուկաս կաթողիկոսը տեսնելով, որ դրանով Վրաստանի հայերը բոլորովին պիտի կտրվեն Էջմիածնից, ստիպվեցավ զիջումն անել։ Նա խոստացավ, թե իշխանի ցանկությունը կկատարե, միայն պետք է Սարգիս կաթողիկոսը անձամբ գնա Էջմիածին, իր խոնարհությունը հայտնելու և իր պաշտոնը ստանալու համար։ Սարգիս կաթողիկոսը իր եղբորորդի Բաղդասար վարդապետի հետ գնացին Էջմիածին։ Թեև այնտեղ խիստ սառն ընդունելություն<noinclude></noinclude> nwbxxi3cwbpmhsd50jnukslbl7byitj Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/289 104 107991 390638 310763 2025-07-04T11:10:24Z Slava Seyranyan 11298 390638 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>գտան, այնուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանություններին վերջ տալու համար, Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ։ Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը՝ իրան Սարգսին։ Բայց Էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան, և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այդ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։ Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկոս։ Դա էր Երիցմանկաց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ-խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։ Բայց այս անգամ Թիֆլիսի էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի<ref> Մեզ հայտնի չէ Հովհաննես վարդապետի ով լինելը, կամ ի՞նչու էր կրում նա «շահագեդան» մականունը, որ նշանակում է շահի մոտ գնացող։ Միայն այսքանը հայտնի է, որ նա Եփրեմ կաթողիկոսի ժամանակներում Էջմիածնում դեր խաղացող միաբաններից մեկն էր։</ref> քթախոտի տուփը, ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկել ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկաց վանքի վերջին կաթողիկոսն էր։ {{Կենտրոն|'''XXXVIII'''}} Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ, միև-<noinclude>19 Րաֆֆի, Երկերի ժողովածու հ. X</noinclude> 3ror9q3vmjma38f7muysolpyqxrhfyp 390639 390638 2025-07-04T11:10:51Z Slava Seyranyan 11298 390639 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>գտան, այնուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանություններին վերջ տալու համար, Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ։ Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը՝ իրան Սարգսին։ Բայց Էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան, և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այդ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։ Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկոս։ Դա էր Երիցմանկաց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ-խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։ Բայց այս անգամ Թիֆլիսի էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի<ref> Մեզ հայտնի չէ Հովհաննես վարդապետի ով լինելը, կամ ի՞նչու էր կրում նա «շահագեդան» մականունը, որ նշանակում է շահի մոտ գնացող։ Միայն այսքանը հայտնի է, որ նա Եփրեմ կաթողիկոսի ժամանակներում Էջմիածնում դեր խաղացող միաբաններից մեկն էր։</ref> քթախոտի տուփը, ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկել ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկաց վանքի վերջին կաթողիկոսն էր։ {{Կենտրոն|'''XXXVIII'''}} Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ, միև-<noinclude></noinclude> 7riaeybjh2qsc6bzr5rn8xgu3jjh4jw Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/290 104 108164 390640 310755 2025-07-04T11:15:05Z Slava Seyranyan 11298 390640 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>նույն ժամանակ սատանան մեջ է ձգել մի որևիցե եկեղեցական կռիվ, երկպառակություն։ Դա թեև շատ տխուր է, բայց փաստ է։ Ռուսները արդեն տիրել էին Վրաստանին և պետք է տիրեին ամբողջ Անդրկովկասին։ Հայերի համար սկսվում էր մի նոր կյանք. պարսկական բռնապետությունը քայքայվում էր և տեղի էր տալիս քրիստոնյա պետության կառավարությանը։ Հայոց մելիքները աշխատում էին պահպանել իրանց վաղեմի իրավունքները այդ նոր պետության հովանավորության ներքո։ Ժողովրդի կյանքը գտնվում էր փոխանցական տագնապի մեջ, հազար ու մեկ կարիքներ կային, հազար ու մեկ հարցեր պիտի վճռվեին,— հենց այդ ժամանակներում Էջմիածնում սկսվեցան կաթողիկոսական կռիվները, որ զբաղեցրին հայոց մտքերը այնքան ժամանակ, մինչև ռուսները բոլորովին հաստատվեցան Անդրկովկասում։ 1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը<ref>Համարյա այդ ժամանակից սկսվեցան Դավթի և Դանիելի կռիվները, որոնք Էջմիածնի վերջին կաթողիկոսների պատմության մեջ խիստ տխուր, միևնույն ժամանակ բավական ընդարձակ տեղ են բռնում։</ref>։ Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ Էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեռևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար։ Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։ Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա հա-<noinclude></noinclude> i2ktrlyynjdmbrgzxth2wy09hh3oqb3 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/291 104 108165 390641 311597 2025-07-04T11:26:13Z Slava Seyranyan 11298 390641 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>մարումը մտածող հայերի աչքում, երբ նա իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները թողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին… Թեև նա Էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա Էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ<ref>Գիորգին վախճանվեցավ 1800 թ. դեկտեմբեր ամսում։</ref> Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ մոտ խորին բաղձանքները… Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տոնախմբությունը և կարդացվեցավ Պողոս I կայսրի հրովարտակը, որ ավետում էր այդ միավորությունը։ Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։ Կայսրի հրովարտակի ընթերցումից երեք օր հետո կատարվեցավ իշխան Գիորգիի թաղման հանդեսը, որին ներկա էր ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը։ Գիորգիի թաղման հետ վրաց իշխանությունը վերջացավ։ Այդ թաղումից հետո ինքը Հովսեփ արքեպիսկոպոսն անկողին մտավ և կարճատև հիվանդությունից հետո վախճանվեցավ, առանց Էջմիածինը տեսնելու, առանց կաթողիկոսական օծումն ընդունելու։ Նրա հետ մեռան և հայոց մելիքների մնացած հույսերը… Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայրսը և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։ Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառակությունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։ Գտնվե-<noinclude></noinclude> lkk9raqjgdw542v3v85lqemflzvrr9x Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/292 104 108166 390642 311598 2025-07-04T11:29:25Z Slava Seyranyan 11298 390642 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>ցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ<ref>Այդ ժամանակ տեղի ունեցավ Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը Վրաստանի վրա։</ref>։ Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։ Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։ Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև Էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք-Աբովի վստահություններին սահման չէր դրվում։ Մելիք-Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ճանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանեյու համար հանձնվեցավ նրան քարվան-բաշիության պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցներ, նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ հսկողու-<noinclude></noinclude> hexjp9kt02wqt5yxz88nw04tuam056h Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/301 104 108300 390607 314743 2025-07-03T14:20:12Z Slava Seyranyan 11298 390607 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude> տեղափոխված էին նրանց հայրենի Գյուլիստան գավառից։ Այն ևս հայտնի է, որ Բոլնիսը շնորհվեցավ որպես մշտական սեփականություն Մելիք-Բեգլարյաններին իրանց հպատակների հետ բնակվելու համար: Վրաստանում այդ ժամանակ տիրում էր ճորտատիրության իրավունքը: Թեև մելիքները Վրաստան գաղթելով, չկամեցան իրանց հպատակների վերաբերությամբ ընդունել ճորտության իրավունքներ, այսուամենայնիվ, նրանք պահպանեցին տիրապետողի և հպատակի իրավունքները, այն ձևերի մեջ, որպես վաղուց սովորական էին Ղարաբաղում։ Երբ այդ իրավունքներից ես կամենում էին զրկել նրանց, այնուհետև ուրիշ ոչինչ չէր մնում, բայց միայն թողնել Վրաստանը և կրկին տեղափոխվել Ղարաբաղ: Այդ էր պատճառը, ոը Մելիք-Բեգլարյանների ժառանգները և նրանց հպատակները, երկու վերջին նշանավոր իշխողների, Մելիք֊Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո սկսեցին հետզհետե թողնել Վրաստանը և տեղափոխվել Ղարաբաղ<ref>Մելիք-Բեգլարլանների տոհմը Ղարաբաղի մյուս տիրապետող մելիքների մեջ կարելի է առաջինը համարել, որ կարողացավ պահպանել մինչև վերջին ժամանակները իր հայրենի ժառանգության եթե ոչ ամբողջը, այլ նրա մեծ մասը: Այժմ Գյուլիստանի գավառում, այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում մնացել են 18 գյուղեր, որ գտնվում են ավելի քան հարյուր հազար դեսյատին հողի տարածության վրա։ Գյուղերը բոլորը հայաբնակ են, մեկը միայն բնակեցրած է մալականներով:</ref>: Նրանք մնացին Վրաստանում մոտավորապես տասներկու տարի (1797—1809)։ Մելիք-Բեգլարյանների բացակայության ժամանակում նրանց գյուղերը, կալվածները, մի խոսքով, ամբողջ Գյուլիստանի գավառը, որ այդ տոհմի հայրենական, ժառանգությունն էր, անցել էր Իբրահիմ-խանի ձեռքը։ Բայց Մելիք-Բեգլարյանները կրկին հետ խլեցին խանից բոլորը և իրանց հայրենի երկրի տերը դարձան<ref> Ժողովրդի ամենափոքր մասը միայն մնաց Վրաստանում, որը գաղթեց 1812 թվին դարձյալ դեպի Ղարաբաղ</ref>: {{Կենտրոն|'''XL'''}} Ղարաբաղի հայոց գաղթականությունը Վրաստանում<ref>Թեև մենք անդադար գործ ենք ածում Վրաստան բառը, բայց այն գավառները, որպես էին Բոլնիսը, Լոռին, Բորչալուն, որ տվել էին հայ գաղթականներին բնակության համար, իսկապես հայկական գավառներ էին։</ref> բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե<noinclude></noinclude> 5x67myuvnb7c1811qie33bn3oeyowpl