Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.46.0-wmf.24 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/74 104 84568 392747 239349 2026-04-20T17:49:14Z LilitMir 9438 392747 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="ManVard" /></noinclude><sub><math display="inline">Ենթատողային տեքստ</math></sub>'''50''' {{Կենտրոն|'''***'''}} {{Poemx||<poem>Սև գիշերն իջավ իր անհայտ գահից Եվ մութով լցրեց երկինք ու գետին, Խավարեց հեռվում փարոսը հետին.— Սասանում եմ ես ջրերի ահից։ Շողում են, դողում աղմուկով զվարթ, Անխոս քարանում ու նորից խաղում, Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում, Խուլ շառաչում են — լարում են թակարդ... Նավը ճեղքում է ջրի հայելին, Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ, Կտրված եմ ես երկնից ու հողից.— Իր թելն է մանում անխուսափելին։ Գերի է նավըս անակնկալին, Մութով կտրված երկնից ու հողից...</poem>|}} '''1907'''<noinclude></noinclude> 5smpe512zz77s5qg6cj19xddb4v5xpa Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/84 104 85407 392748 241510 2026-04-20T18:08:29Z LilitMir 9438 392748 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Shoghik Stepanyan" /></noinclude>'''60''' {{Կենտրոն|'''* * *'''}} {{Poemx||<poem>Դժկամ նայում են ժայռերը խոժոռ, Տխուր խաղում են ալիքները ժիր.— Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,— Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։ Սողում են դանդաղ օրերը անծիր, Կորած է մթնում մոլոր իմ ուղին.— Քնքուշ խոսքերով թախիծս ցրիր, Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։ Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր, Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն, Կորցրած հավետ և երազ և հուր, Ես վերջին անգամ քեզ եմ աղոթում։ Դժկամ նայում են ժայռերը խոժոռ, Տխուր խաղում են ալիքները ժիր. Փայփայիր սիրտըս հավետ մենավոր, Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...</poem>|}} '''1905'''<noinclude></noinclude> ankgkyvsj97u1iru6s9x0uoh3kd1voj Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/87 104 85408 392749 241513 2026-04-20T18:11:16Z LilitMir 9438 392749 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Shoghik Stepanyan" /></noinclude> '''63''' {{Կենտրոն|'''ՀՈԻՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ'''}} {{Poemx||<poem>Կյանքը լռում է, աղմուկը մեռնում, Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Եմ սրտում ոսկե անձրև է մաղում։ Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։ Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...</poem>|}} '''1907-1908'''<noinclude></noinclude> fmf351hhvatk6ixtiu6cci4z1q4y9gi