Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.5 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/40 104 21810 393052 167078 2026-06-04T12:06:25Z ~2026-31364-58 14009 393052 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''40 ՂԸԶՂԱԼԱ'''
գտնվում են եկեղեցիներ, գյուղատեղիներ, խաչքարեր (VII, IX, XIII, XVII դդ․)։ Գյուղից արլ․ Հինգշենատեղ հնավայրից գտնվել են բրուտագործի արհեստանոց, կավե խողովակների շարք, բրոնզից և պղնձից ձուլած բազմաթիվ իրեր, որոնք նման են Դվինում հայտնաբերված համանման իրերին։ 1972-ին Ղ–ում հայտնաբերվել է թրծված կավե պատերով ձուլարան։
'''ՂԸԶՂԱԼԱ''' (1978-ից՝ Գետավան), գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևելք։ Միավորված է Սարատովկայի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան։
'''ՂԼԻԶԲԱՂ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս։ Միավորված է Խանաբադի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։ Ղ–ում կա եկեղեցի (Աստվածածին, XIX դ․)։
'''ՂԼՏՃՅԱՆ''' Արսեն (28․3․1868, Ալեքսանդրապոլ – 1943, Վաղարշապատ), հայ իրավագետ։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1894)։ 1907–13-ին արտասահմանում ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն։ Եղել է վարդապետ, վարել եկեղեցական պաշտոններ։ Ղ–ի հին հայ իրավունքին (հայ եկեղեցական ժողովներ ու կանոնական որոշումներ, ամուսնաընտանեկան իրավունք ևն) նվիրված աշխատություններում արժեքավոր են բաժինքի (օժիտ), տնփեսայության, գնմամբ ամուսնության, նշանադրության իրավահարաբերությունների վերաբերյալ հետազոտությունները։ Ղ․ մշակել է հայ նահապետական ընտանիքի ճյուղագրությունը, փորձել է տալ հայ ընտանեկան իրավունքի համակարգը։ Արիական և սեմական իրավունքների միջև եղած տարբերությունը Ղ․ բացատրել է ռասայական տարբերություններով, անտեսել իրավունքի զարգացման սոցիալ–տնտեսական պատճառները։ Նրա կարծիքով հայ իրավունքը զուտ արիական է, որը Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում ամբողջությամբ չի արտացոլվել, իբր, օտար աղբյուրներից կատարված փոխառումների հետևանքով։ Այդ առումով Ղ․ դատաստանագրքերը հայ իրավունքի լիարժեք աղբյուրներ չի համարել։
''Երկ․'' Նյութեր Դավիթ Բեկի պատմության վերաբերյալ, «Արարատ», 1905, էջ 382։ Ընտրական սկզբունքը հայ եկեղեցու պատմական կյանքում, «Մուրճ», 1905, № 8–9։ Կանոնագիրք հայոց, Թ․, 1914։ Ասորական դատաստանագիրք, Էջմիածին, 1917։ Սմբատ իշխանի (Գունդստաբլի) Կիլիկյան դատաստանագիրքը, Էջմիածին, 1918։
''Գրկ․'' {{լայն|Սամունելյան Խ}}․, Հին հայ իրավունքի պատմությունը, հ․ 1, Ե․, 1939։ {{լայն|Հովհաննիսյան}} Ս․ Հ․, Ամուսնա–ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV–IX դդ․), Ե․, 1976։{{ՀՍՀ հեղ|Ա․ Սուքիասյան}} '''ՂՇԼԱՂ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից կմ հյուսիս։ Միավորված է Նորագյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Ղ–ում պահպանվել է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․)։
'''ՂՈՂԱՆՋ,''' տես ''Զարկումներ։''
'''ՂՈՆՋԱԼԻ''', գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ է հյուսիս-արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։
'''ՂՈՇԱԲՈՒԼԱՂ''' գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
'''ՂՈՇԱՎԱՆՔ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/547 ''Հոռոմոսի վանք'']։
'''ՂՈՎՇՈՒՏ''', գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Գեղի գետի ափին, շրջկենտրոնից 17 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Լեռնաձորի անասնապահական սովետական տնտեսության կետ։ Ունի ակումբ, գրադարան։
'''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' ({{լայն|Կորգանով}}) Գենարիոս Հովսեփի [30․4(12․5)․ 1858, Ղվարելի Կախեթիա (այժմ՝ Վրացական ՍՍՀ–ում) – 23․2(7․3)․1890, Դոնի Ռոստով, հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/41 ''Ղորղանյանների''] տոհմից։ Թիֆլիսում աշակերտել է Է․ Էպշտեյնին։ 1874–1876-ին սովորել է Լայպցիգի (դաշնամուր, դասատու՝ Է․ Ռայնեկե), 1877–78-ին՝ Պետերբուրգի (դաշնամուր, դասատու՝ Լ․ Բրասեն) կոնսերվատորիաներում։ 1879-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ 1889-ին Պ․ Ի․ Չայկովսկու խորհրդով կոմպոզիցիայի դասեր է առել Ա․ Տանեևից։ Գրել է ռոմանսներ Պուշկինի,Ա․ Տոլստոյի, Մայկովի, Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, դաշնամուրային երկեր, որոնց մի մասում («Բայաթի», «Նոր բայաթի», «Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա») օգտագործել է հայկ․ ժող․ երգեր ու պարեղանակներ։ Կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժող․ («Սիրուհիս») երգերի մշակումներ։ Լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի առաջին ներկայացուցիչներից՝ Ղ․ նպաստել է հայկ․ պրոֆեսիոնաւ երաժշտական ձևերի զարգացմանը։ Ղ–ի դաշնամուրային էտյուդները տեղ են գտել Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական երկացանկում։{{ՀՍՀ հեղ|Մ․ Հարությունյան}}
'''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' ({{լայն|Տերյան–Կորգանովա}}) Հեղինե Հովսեփի (1864 – մահ․ թ․ անհտ․), հայ երգչուհի (կոլորատուրային, այնուհետև դրամատիկական սոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/40 ''Ղորղանյանի''] քույրը։ Երգեցողություն է սովորել Փարիզում (դասատու՝ Պ․ Վիարդո–Գարսիա), երգել Եվրոպայի մի շարք քաղաքների թատրոններում։ 1884-ին տեղափոխվել է Թիֆլիս, ելույթներ ունեցել տեղի և Մոսկվայի օպերային թատրոններում։ 1899-ից Խարկովի օպերային թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են՝ Ռոզինա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Հուդիթ (Սերովի «Հուդիթ»), Վալենտինա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Լիգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»)։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ 1904-ին թողել է բեմը, անցել մանկավարժական աշխատանքի (աշակերտներից են Ք․ Դերժինսկայան, Ե․ Կատուլսկայան)։{{ՀՍՀ հեղ|Մ․ Հարությունյան}} '''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' ({{լայն|Սվետադե}}) Մարիամ Հովսեփի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIX դարի վերջի – XX դարի սկզբի հայ երգչուհի (մեցցո–սոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/40 ''Ղորղանյանի''] քույրը։ Երաժշտական կրթությունը ստացել է Փարիզում։ Եղել է Եվրոպայի և ԱՄՆ–ի մի շարք օպերային թատրոնների մեներգչուհի։ 1905-ին Թիֆլիսում բացել է երգեցողության դասընթացներ։
'''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' ({{լայն|Դարիալի}}) Նինա Հովսեփի (1852–1896), հայ երգչուհի (մեցցոսոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/40 ''Ղորղանյանի''] քույրը։ Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Մասնագիտական երաժշտական կրթությունն ստացել է Միլանում (դասատուներ՝ Լամպերտի, Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ Սկսած 1880-ական թթ․ ելույթներ է ունեցել Թիֆլիսում։ 1888-ին տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, 1891-ին երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա–Մուրոմցևայի հետ)։{{ՀՍՀ հեղ|Մ․ Հարությունյան}}
'''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' Ստեփան Ալեքսանդրի (1865–1925), հայ հասարակական գործիչ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/41 ''Ղորղանյանների''] տոհմից։ 1885–1888-ին եղել է Սուրմալուի, 1888–95-ին՝ Նախիջևանի գավառապետի օգնական, 1895–1910-ին՝ Նոր Բայազետի, 1910-1915-ին՝ Քութայիսի գավառապետ, 1919–1920-ին՝ Կարսի նահանգապետ։ 1886-ից «Մշակ» օրաթերթում հրապարակած «Գավառական նամակներ» և «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» (1896-ից) հոդվածաշարում լիբերալ նարոդնիկության դիրքերից վերլուծել է Հայաստանի տնտ․ կացությունը (հատկապես 1870-ի գյուղացիական ռեֆորմը և դրա հետևանքները), մերկացրել ցարական պաշտոնեության զեղծարարությունները, կաշառակերությունը, պաշտպանել մանր արտադրողի շահերը։ Դատապարտել է դաշնակցական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը։ Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո անցել է կենսաթոշակի։
''Գրկ․'' {{լայն|Եղիազարյան}} Ա․ Մ․, Հայ լեգալ նարոդնիկ Ստեփան Ղորդանյան, «Տեղեկագիր ԳԱ», 1959, № 8։<noinclude><references/></noinclude> qepnxbpwnvlmxp8f6g9zqosgrsmy6pz Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/41 104 21811 393053 167480 2026-06-04T12:18:42Z ~2026-31364-58 14009 393053 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՊՏԻՆԵՐ 41'''}} '''ՂՈՐՂԱՆՅԱՆ''' ({{լայն|Կորգանով}}) Վասիլ ({{լայն|Բարսեղ}}) Դավթի [22․1(3․2)․1865, Թիֆլիս – 6․6․1934, Երևան], հայ երաժշտագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1934)։ Աշակերտել է Է․ Էպշտեյնին (դաշնամուր), Կ․ Ալիխանովին և Գ․ Ղորղանյանին (տեսություն)։ 1880-ական թթ․ վերջերին ավարտել է Պետերբուրգի ոազմաինժեներական ուսումնարանը, աշխատել Սարիղամիշում, 1888-ից ապրել Թիֆլիսում։ Ծավալել է հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հանդես եկել տեղական մամուլում, եղել Մոսկվայի և Պետերբուրգի մամուլի խոշոր երաժշտական հանդեսների թղթակիցը։ Առաջինն է նկատել երիտասարդ Ֆ․ Շալյապինի մեծ տաղանդը։ 1890-ական թթ․ եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, հանդիպել Յո․ Բրամսին, Ժ․ Մասնեին, Կ․ Սեն–Սանսին, Ջ․ Վերդիին։ 1896-ին թողել է զինվորական ծառայությունը։ 1891–1901-ին Ղ․ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ էր։ 1900-ին հիմնել է Անդրկովկասում առաջին ռուս․ «Կավկազսկի վեստնիկ» («Кавказский вестник») գիտագրական ամսագիրը (հրատարակել և խմբագրել է մինչև 1902-ը)։ 1900–04-ին Միջազգային երաժշտական ընկերության կովկասյան բաժանմունքի տնօրենն էր։ 1904-ին Կովկասի երաժշտության մասին ելույթներ է ունեցել Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինյան սեկցիայի նիստերին, 1909-ին՝ Վիեննայի կոնգրեսում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ղ․ հիմնականում գործել է Երևանում՝ 1925–30-ին եղել է հանրային գրադարանի դիրեկտորի տեղակալ, Պետհրատի երաժշտական սեկտորի նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր–կոնսուլտանտ։ Արևմտաեվրոպական և ռուս. երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներին նվիրված աշխատությունների, հոդվածների հեղինակ է։ Տասնյակ տարիներ հավաքել, ուսումնասիրել և համակարգել է Բեթհովենի կյանքին վերաբերող փաստական հարուստ նյութեր, դեռևս 1888-ին Թիֆլիսում կոմպոզիտորի մասին հրատարակել գրքույկ, նրա նամականին (1300 նամակ, երկու գրքով՝ 1900 և 1904), մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909) և ճանաչվել որպես խոշորագույն բեթհովենագետ։ Գրել է Մոցարտի մասին ծավալուն աշխատություն (1900), ակնարկ՝ նվիրված Վերդիին (1897), առաջինն է լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման։ Ուսումնասիրել է հայկ․ և վրաց. երաժշտությունը, հավաքած նյութերը ընդհանրացրել «Կովկասյան երաժշտություն» ժողովածուում (1901), ուր հեղինակի թարգմանությամբ տեղ են գտել նաև Կոմիտսաի «Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջուկ պարերգեր» աշխատությունները։ Ղ–ի բազմակողմանի գործունեությունը նպաստել է մինչսովետական և սովետական երաժշտական մշակույթի զարգացմանը։
''Երկ''․ Статьи, воспоминания, путевые заметки, Е․, 1968, c․ 3–29 (Библиография)․
''Գրկ''․ {{լայն|Թադևոսյան Ա․ Գ․}}, Էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, Ե․, 1977․ էջ 202–215։{{ՀՍՀ հեղ|Մ․ Հարությունյան}} '''ՂՈՐՂԱՆՅԱՆՆԵՐ''', հայ ազնվական տոհմ։ XVIII դ․ վրաց պատմագիր Վախուշտիի հավաստմամբ Ղ–ի նախնին՝ Ղորղանը, իր գերդաստանով Հայաստանից (Սուրմալուի Ղորղան ամրոցից) 1415-ին գաղթել է Վրաստան։ Ազնվականի իրավունքներով նա կալվածքներ է ստացել Բորչալուի գավառում, ապա՝ Թիֆլիսի մոտակայքում (Մեծ և Փոքր Ենագեթի գյուղերը)։ Վրաստանում Ղ․ վարել են պալատական և զինվորական պաշտոններ։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց (1801) հետո Ղ․ պահպանել են իրենց ազնվականական իրավունքները։ Տոհմը տվել է նշանավոր մի շարք գործիչներ (գեն․ Հովսեփ Ղորղանյան, Գենարիոս Ղորղանյան, Ստեփան Ղորղանյան և ուրիշներ)։ Ղ–ի տոհմից էր նաև Բաքվի կոմունայի զինվորական կոմիսար Գրիգոր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/643 ''Կորգանովը'']։
'''ՂՊՏԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/41 ''ղպտիների''] գրականությունը, որը գոյություն է ունեցել IV–XVIII դարերում։ Առաջացել է Եգիպտոսում քրիստոնեության տարածման հետ և հիմնականում զարգացել վանքերում։ Ղպտիական առաջին գրավոր հուշարձանները եղել են Հին ու Նոր կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի և այլ գործերի թարգմանությունները հունարենից։ Ամենամեծ գրողն է համարվում պատմական գործիչ Շենուտեն (մահ․ 451)։ Ղպտիերենով ստեղծվել է վարքագրական հարուստ գրականություն, որը ազդեցություն է գործել միջնադարյան Եվրոպայի գրականության վրա։ Լայն ճանաչում են ունեցել ճգնավորների մասին առասպելները։ I հազարամյակի վերջին զարգացել է պոեզիան, գրվել են հեքիաթի և խրատական բնույթի ստեղծագործություններ։ Արաբերենի կողմից ղպտիերենը դուրս մղվելուց հետո էլ ստեղծվել են գործեր արդեն մեռած, գրքային ղպտիերենով («Տրիադոն», պոեմ, XIV դ․)։ Մինչև XVIII դ․ ղպտիերենով դեռևս գրվել են եկեղեցական հիմներ։
'''ՂՊՏԻԵՐԵՆ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/467 ''եգիպտերենի''] վերջին փուլը, որն ընդգրկում է զարգացման մոտ մեկ հազարամյակ։ XI–XII դդ․ Ղ․ արդեն մեռած լեզու էր՝ դուրս մղված արաբերենի կողմից։ Պահպանվել է քրիստոնյա եգիպտացիների մոտ՝ որպես պաշտամունքային լեզու։ Ունի 5 հիմնական բարբառ, սայիդյան (IV–XI դդ․, գրական լեզու), բոխարյան (որն այժմ գործածում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/41 ''ղպտիները'']), սուբախմիմյան, ախմիմյան, ֆայումյան։ Ղ–ին հատուկ է զարգացած վերլուծական կառուցվածքը։ Հնչյունական համակարգում առկա է 23 բաղաձայն (խուլեր, ձայնորդներ, մեկ ձայնեղ՝ j) և 7 հիմնական ձայնավոր։ Շեշտը ուժային է։ Բառապաշարում կան հուն․ փոխառություններ։ Այբուբենը տառագիր է․ ստեղծել են եգիպտացիները մ․ թ․ II–III դդ․՝ Աստվածաշունչը հունարենից Ղ–ի թարգմանելիս։
'''ՂՊՏԻՆԵՐ''', քրիստոնյա եգիպտացիներ, հին եգիպտացիների հետնորդները։ «Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղ–ում բնակվում են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, հիմնականում քաղաքներում՝ Ասյութ, Ախմիմ, Կահիրե ևն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում, Թուրքիայում։ Ղ–ի թիվը ավելի քան 2 մլն է։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։
II–III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/41 ''ղպտիերենով''] ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև VII դ․)։ VII դ․ Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղ․ բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն Ղ–ի նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտ․ ճնշման հետևանքով Ղ–ի թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց Ղ–ի մշակույթը։ XII դ․ ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), Ղ․ դարձան արաբախոս։ Ղ–ի գերակշիռ մասը դավանում է միաբնակություն (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/522 ''Միաբնակներ''])։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։
Հայ–ղպտիական հարաբերություններն ունեցել են մշակութային, կրոնական բնույթ, որոնք, սկզբնավորվելով վաղ միջնադարում, շարունակվում են ցայսօր։ VII դ․ Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, Ղ–ի, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ։ Այժմ Երուսաղեմում Ղ. ծիսակատարություններն անում են հայկ․ եկեղեցիներում։ Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբ. համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից։ IV–VII դդ․, մինչև արաբ, նվաճումները Ղ․ ստեղծել են Հին Եգիպտոսի և անտիկ աշխարհի մշակութային ժառանգությանը աղերսվող ինքնատիպ արվեստ։ Ալեքսանդրիայից դեպի հվ․, Նեղոսի հովտում, պահպանվել են Բաուիտի վանքը (IV դ․), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440), Կարմիր վանքը (V դ․), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (IV–VI դդ․), ինչպես և 2–4-հարկանի բնակելի տներ։ Ճարտ․<noinclude><references/></noinclude> tiokce96u8yl46k8dlz649m8r12tjye Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/42 104 21812 393054 167540 2026-06-05T06:29:41Z ~2026-31364-58 14009 393054 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''42 ՂՐԻՄ'''
այդ կոթողներում առկա են բիբլիական և ավետարանական թեմաներով վաղ շրջանի որմնանկարներ, որոնց բնորոշ է գունա–գրաֆիկական պարզ ընկալումը։ Ճարտ․ հարդարանքում կիրառվել է նաև գրաֆիկական լուծում ու շեշտված նյութականություն ունեցող հարթաքանդակը (օրինակ, «Հոր աստվածը նիզակահարում է կոկորդիլոսին», քար, IV դ․, Լուվր, Փարիզ), որտեղ պարզորոշ դրսևորվել է հին եգիպտական ու քրիստոնեական քանդակագործության զուգորդման ձգտումը։ Զարգացած է փայտի և ոսկրի փորագրությունը։ Համաշխարհային համբավ են վայելում ղպտիական գեղարվեստական գործվածքները, որոնց վրա մեծ մասամբ պատկերված են հուն. և եգիպտական դիցաբանական (IV դ․), ավելի ուշ (VI դարից)՝ քրիստոնեական կերպարներ։ Դրանք ստեղծված են հեռանկարի ու լուսաստվերի օրենքների հմուտ կիրառմամբ, երիզված են ծաղկանկար կլոր շրջանակով։ Ղ–ի արվեստը նոր ծաղկում է ապրել XVII դ․։ Ղ–ի եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը ''Հովհաննեսն'' է ({{լայն|Հաննա էլ Արմանի}}) ու նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը։ Սրանց ստեղծագործություններում զուգորդվել են բյուզանդական ու արաբ. գեղագիտական սկզբունքները։ Ղ–ի արվեստի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Եգիպտոսի ղպտիական եկեղեցիներում և Ղպտիական արվեստի թանգարանում։ Ղպտիական գործվածքների հարուստ հավաքածու ունեն Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարանն ու Լենինգրադի Էրմիտաժը։
''Գրկ.'' {{լայն|Мате М., Ляпунова К}}. Художественные ткани Коптского Египта, М.-Л., 1951․{{ՀՍՀ հեղ|Ա․ Տեր–Ղևոնդյան, Մ․ Ղազարյան}} '''ՂՐԻՄ''', {{լայն|Ղրիմի թերակղզի}}, թերակղզի ՍՍՀՄ եվրոպական մասի հարավում։ Տարածությունը 25,5 հզ․ կմ² է։ Արմ-ում և հվ–ում ողողվում է Սև, արլ–ում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղ–ի արլ–ում գտնվում են Կերչ, արմ–ում՝ Թարխանկուտ․ թերակղզիները, հս–արլ․ ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։ Թերակղզու հս․ մասը հարթավայր է (Տափաստանային Ղրիմ), հվ–ինը Ղրիմի լեռներն են (Ռոման Կոշ լ․, 1545 մ)։ Գլխավոր լեռնաշղթայի ստորոտի երկայնքով ձգվում է ափամերձ շերտը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/46 ''Ղրիմի հարավային ափ'']), որտեղ ծովեզերքին տեղ–տեղ հանդիպում են մագմատիկ ապարների ելքեր՝ լակոլիթներ (Այուդաղ լ․) և հրաբխային հնագույն զանգվածներ (Կարադաղ լ․)։ Օգտակար հանածոներից կան երկաթի հանքաքար, աղեր ու բուժիչ ցեխեր, կրաքարեր, կավեր, մերգելներ։ Ղ–ի հս․ մասի կլիման չափավոր տաք է, հունվարի միջին ջերմաստիճանը 1–2°C է, հուլիսինը՝ 24°C։ Ղ–ի հվ․ ափի կլիման միջերկրածովյան է, հուլիսի միջին ջերմաստիճանը 24°C է, հունվարինը՝ 4°C։ Տարեկան տեղումները լեռների արմ–ում 1000–1200 մմ են, թերակղզու արլ–ում՝ 500–700 մմ, հս–ում՛՝ 300–500 մմ։ Ղ–ի գետերը (Սև, Բելբեկ, Ալմա, Սալգիր) սակավաջուր են․ Սալգիրի վրա կառուցվել է Սիմֆերոպոլի ջրամբարը։ Կան աղի լճեր։ Ղ–ի հս․ մասը գրեթե ամբողջապես հերկված է․ տեղ–տեղ պահպանվել է տափաստանային բուսականությունը։ Լեռնալանջերը անտառապատ են (կաղնի, հաճարենի, սոճի)։ Ղ–ի հվ․ ափի բուսականությունը միջերկրածովյան տիպի է։ Կան զբոսայգիներ, պտղատու և խաղողի այգիներ, ծխախոտի պլանտացիաներ։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/46 ''Ղրիմի մարզ'']։
{{լայն|Պատմական տեղեկանք}}։ Ղ–ի տարածքում հայտնաբերվել են հին քարի դարի մարդկային կացարաններ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում այստեղ ապրել են կիմերները, տավրերը [այստեղից էլ՝ Ղ–ի լեռնային և ծովափնյա հատվածի հնագույն Տ ա վ ր ի կ ե (հուն․ Ταυρίκη) անունը] և սկյութները։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ հիմնադրվել են հին հուն. գաղութները՝ Թեոդոսիան, Պանտիկապեոնը, Խերսոնեսը են։ Մ․ թ․ ա․ V դ․ Կերչի թերակղզում կազմավորվել է Բոսպորի, մ․ թ․ ա․ III դ․ տափաստանային մասում՝ Սկյութների պետությունը։ Մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ III դ․ ծովափի մի հատվածին տիրել են հռոմեացիները։ Մ․ թ․ սկզբին Ղ․ ներթափանցեցին ալանները, III–IV դդ․՝ գոթերը և հոները, IV–V դդ․՝ բյուզանդացիները։ I հազարամյակի 2-րդ կեսից կազմավորվել են ֆեոդալական հարաբերություններ։ Թերակղզու հվ–արմ․ հատվածում առաջացել են նոր պետություններ, որոնցից առավել մեծը Թեոդորո իշխանությունն էր (XIII–XV դդ․)։ Ղ–ի արլ․ մասը X դ․ մտնում էր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/22 ''Տմուտարականի իշխանության''] մեջ։ Այս ժամանակաշրջանում Ղ–ի ազգաբնակչությունը կազմված էր սկյութների, տավրերի, գոթերի, սարմատների, ալանների, խազարների, պեչենեգների ևն հետնորդներից, իսկ ծովափում՝ նաև սլավոններից ու հույներից, XI դարից՝ նաև հայերից։ XIII դ․ Ղ․ ներխուժեցին մոնղոլ-թաթարները, ստեղծեցին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/628 ''Ոսկե հորդայի''] Ղ–ի ուլուսը։ XIII–XV դդ․ Ղ–ում կային ջենովացիների առևտրական կենտրոններ։ 1443-ին կազմավորվեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/45 ''Ղրիմի խանությունը''], որը 1475-ին դարձավ Թուրքիայի վասալը։ 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Ղ․ գրավեցին ռուսները, որոնք 1774-ին անկախ հայտարարված խանության տարածքը միացրեցին (1783) Ռուսաստանին։ XIX դ․ 60-ական թթ․ ռեֆորմները նպաստեցին կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը հատկապես գյուղատնտեսության մեջ։ XX դ․ սկզբին Ղ–ում առաջացան ս–դ․ կազմակերպություններ։ 1905–07-ի հեղափոխության տարիներին ապստամբություններ բռնկվեցին Սևծովյան նավատորմում, երկաթուղային բանվորները մասնակցեցին 1905-ի համառուսաստանյան քաղ․ գործադուլին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ղ–ում ուժեղացան թաթար մանրբուրժուական կուսակցությունները, որոնք «Ղրիմը ղրիմցիներին» լոզունգով աշխատեցիև երկրամասը կտրնլ հեղափոխական Ռուսաստանից։ Դեկտ․ 16(29)-ին Սևաստոպոլում իշխանությունն անցավ ռազմահեղափոխական կոմիտեին։ Սովետական իշխանությունը ամբողջ Ղ–ում հաղթանակեց 1918-ի հունվարին։ Մարտի 21-ին ստեղծվեց ՌՍՖՍՀ–ի կազմում Տավրիկյան ՍՍՀ, որի տարածքը ապրիլի կեսին գրավեցին գերմանացիները։ Նոյեմբերին ափ դուրս եկան Անտանտի զորքերը։ 1919–20-ին Ղ․ գրավեցին Դենիկինի և Վրանգելի սպիտակգվարդիական զորքերը, 1920-ի նոյեմբերին Ղ․ ագատագրվեց։ 1921-ի հոկտ․ 18-ին ստեղծվեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/45 ''Ղրիմի ԻՍՍՀ'']։ Սոցիալիստական շինարարության տարիներին ձեռք բերվեցին զգալի հաջողություններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) Ղ․ դարձավ գերմանա–ֆաշիստական զորքերի դեմ պայքարի ռազմաբեմ։ 1941-ի հոկտեմբեր–1942-ի հուլիսին շարունակվեց Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունը։ Արյունալի մարտերով ուղեկցվեց 1941–42-ի Կերչ–Թեոդոսիայի դեսանտային օպերացիան։ 1944-ի մայիսին սովետական բանակը ազատագրեց Ղ․ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/49 ''Ղրիմի օպերացիա 1944''])։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացան 126 մարդ, ավելի քան 3000 պարտիզաններ և ընդհատակայիններ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Ղ–ի ավերված տնտեսությունը արագորեն վերականգնվեց։ 1945-ի ՌՍՖՍՀ–ի Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղրիմի ԻՍՍՀ–ն վերակազմավորվեց Ղրիմի մարզի, որը 1954-ին՝ Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի առթիվ անցավ ՈւՍՍՀ–ին։
{{լայն|Հայերը Ղրիմում}}։ Ղ–ի հետ հայերի առաջին կապերը վերաբերում են Տիգրան Բ Մեծի և Միհրդատ Եվպատորի ժամանակներին։ Ղ–ի մասին առաջին տեղեկություններից մեկը հաղորդում է «Աշխարհացոյց»-ը (VII դ․)։ VIII դ․ սկզբին Խերսոնեսում էր հաստատվել իշխան Վարդանը, որը տեղի ապստամբների օգնությամբ 711-ին տապալեց Հուստինիանոս II-ին և հռչակվեց Բյուզանդիայի կայսր։<noinclude><references/></noinclude> mwsn89yo3jrhwgs8jzv6y2999l9o3ia Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/43 104 21814 393055 167550 2026-06-05T07:15:44Z ~2026-31364-58 14009 393055 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Sosghahramanyan" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՐԻՄ 43'''}} X դ․ Խերսոնեսի իշխանավորներից էր հայազգի Կալոկիրը, որի օգնությամբ Բյուզանդիան փորձ էր անում դիվանագիտական կապերի մեջ մտնել Կիևի իշխան Սվյատոսլավի հետ։ Բյուզանդիայի քաղ․ ու կրոնական ճնշման և սելջուկյան արշավանքների հետևանքով, ինչպես նաև առևտրա–տնտեսական շարժառիթներով XI–XII դդ․ Ղ–ում սկսում է հաստատվել հայ մշտական բնակչություն։ Մոնղ. նվաճումների շրջանում Ոսկե հորդա տեղափոխված մեծ թվով հայեր, կոտրելով թաթարների դիմադրությունը, XIV դ․ 30-ական թթ․ վերջնական հանգրվան են գտնում Ղ–ում։ Հայերի թիվը ստվարանում է XVI–XVII դդ․, հատկապես ջալալիների շարժման ժամանակ ծայր առած արտագաղթի պատճառով։ Միջին դարերում հայերը տեղաբաշխված էին թերակղզու Կաֆա (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/170 ''Թեոդոսիա'']), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/177 ''Սուդակ''] (Սուրոժ), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/209 ''Սուրխաթ''] (Հին Ղրիմ, Էսկի Ղրիմ, այժմ՝ Ստարի), Կեոզլև (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/527 ''Եվպատորիա'']), Կազարաթ, Ղարասուբազար (Ղարասու, այժմ՝ Բելոգորսկ), Ակմեչիթ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/383 ''Սիմֆերոպոլ'']), Բախչիսարայ, Չեմբալո (այժմ՝ Բալակլավա), Օրաբազար (Արմյանսկի բազար, տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/97 ''Արմյանսկ'']), Իկներման քաղաքներում, ինչպես նաև զուտ հայկ․ Խայալ, Բախչելի, Հորդալանկ, Թոփտի, Խամշլի, Ղշլավ, Շահինշահ, Նախիջևան ևն գյուղերում։ XIV–XVIII դդ․ հայերը թվով գրավում էին երկրորդ տեղը թաթարներից հետո։ XV դ․ կեսին միայն Կաֆայում ապրում էր շուրջ 50 հզ․ հայ։ Հայերի թվաշատության հետևանքով Ղ–ում ստեղծվել է հայկ․ երկու առաջնորդություն, որոնցից մեկը ընդգրկում էր Կաֆայից մինչև Չերքեզիա, մյուսը՝ Բախչիսարայից մինչև Կաուշան սփռված հայկ․ համայնքները։ Գտնվելով հանդերձ թուրք-թաթարական և ջենովական գերիշխանության տակ՝ ղրիմահայերն օգտվում էին ներքին ինքնավարությունից, ունեին իրենց զինված ուժերը։ XIII–XIV դդ․ հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն էր։ Հետագա դարերում այն գնալով ծավալվեց, սակայն լայն զարգացում ստացան նաև արհեստներն ու գյուղատնտ․ զբաղմունքները։ Հենվելով հզորացած առևտրա–վաշխառուական կապիտալի վրա՝ հայ ունևոր դասը XIV–XV դդ․ Ղ–ում գրավում էր առաջատար տնտ․ դիրք։ XIII դարից սկսած մինչև 1475-ը Ղ–ի ինչպես ներքին, այնպես էլ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրում առաջատար տեղը պատկանում էր հայ և ջենովացի, իսկ XIV–XVIII դդ․՝ հայ և ռուս վաճառականներին։ Հայերի առևտրական գործունեությունը XIII –XVIII դդ․ կենտրոնացած էր Կաֆա, Սուդակ, Սուրխաթ, Ղարասուբազար և Արմյանսկի բազար վաճառաշահ քաղաքներում։ Ղրիմահայերը առևտրական գործուն կապեր էին հաստատել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների հետ (Լեհաստան, Գերմանիա, Վենետիկի և Ջենովայի հանրապետություններ, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա, Պարսկաստան, մոնղ․ տիրույթներ)։ Հայ առևտրական առավել ունևոր դասից առաջացել էին վաճառական–բանկիրներ, որոնք վարկավորում էին առևտրական մեծ գործարքները։ XV դ․ Կաֆայում կային 10 հայ խոշոր բանկիրներ։ Ղրիմահայերի շրջանում նշանակալից տեղ ունեին արհեստները։ Կիսաքոչվոր թաթարները մեծ մասամբ անասնապահներ էին, հետևաբար արհեստները հիմնականում հայ և հույն համայնքների մենաշնորհն էին։ Հայ արհեստավորների մի մասը միավորված էր համքարություններում, որոնց անդամները հաճախ հանդես էին գալիս նաև որպես առևտրականներ։ Համքարությունների կազմը միատարր չէր, առկա էր դասային շերտավորում։ Հայ արհեստավորների գործունեությունը հատկապես աշխույժ էր Կաֆա, Սուրխաթ և Ղարասուբազար քաղաքներում․ զարգացած էին հատկապես կաշեգործությունը, հյուսնությունը, դարբնությունը, որմնադրությունը, ջուլհակությունը, ոսկերչությունը, բրուտագործությունը, կոշկակարությունը ևն։ Մեծ թվով հայեր զբաղվում էին այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ՝ արտահանելով իրենց արտադրանքի մի մասը։ Ղ–ի հայերը ճանաչված գինեգործներ էին և, XVIII դ․ գերմանացի ճանապարհորդ Է․ Կլեմանի վկայությամբ, նրանք գինին օգտագործում էին «ջրի նման»։ Ղրիմահայերը բաժանված էին սոցիալական տարբեր խմբերի։ Ունևոր դասը ներկայացնում էին հարուստ վաճառականները, հողատերերը, վաշխառուները (Կաֆայում՝ Պահլավունիք, Մուղալենք, Դարիջանենք, Աղամալենք գերդաստաները), ուռճացած արհեստավորները, որոնք կրում էին իշխան, խոջա, էմիր, բեյ տիտղոսները։ Դասակարգային սանդուղքի ստորին ծայրում գտնվում էին քայքայված առևտրականներն ու արհեստավորները, աշխատավոր գյուղացիները՝ «ռամիկ ժողովուրդը»։ Կաֆայում և Սուդակում XIV-XV դդ․ կային նաև վարձու հայ բանվորներ։ Հայ աշխատավորությունը ենթակա էր կրկնակի՝ սոցիալական և ազգային ճնշման, հարկեր ու տուրքեր էր վճարում մի կողմից «սեփական» վերնախավին և եկեղեցուն, մյուս կողմից՝ ջենովական և թուրք–թաթարական իշխանություններին։ Ջենովացիներին հայերը վճարում էին հողային, աղի, պարենային, շինարարության հարկ, տարատեսակ առևտրական մաքսեր, բարձր գլխահարկ (հույների 179 և հրեաների 75 սոմոյի դիմաց՝ 749 սոմո), իսկ Ղրիմի խանության գանձարանին՝ ուշուր (բերքի տասնորդական մասը), զիքեաթ (անասուններից և թռչուններից ստացված եկամտի 1/5-ը), հոգևոր հարկ։ Հայերին կաթոլիկացնելու նպատակով, Կաֆայում Հռոմի ստեղծած (1318) եպիսկոպոսության և հայ դոմինիկյան միաբանության (1333) գործ դրած ջանքերով, ջենովական գաղութային իշխանությունների աջակցությամբ XIV-XV դդ․ որոշ հաջողություն ձեռք էր բերվել միայն հայ առևտրա–վաշխառուական վերնախավի շրջանում, իսկ հայ աշխատավորական զանգվածը համառ դիմադրություն էր ցույց տալիս։ 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմից հետո ցարական կառավարությունը, Ղ․ Ռուսաստանին միացնելու խնդրին համապատասխան, իրականացնում է քրիստոնյա ազգաբնակչության տեղահանումը թերակղզուց։ 1778-ին Ղ–ից Ազովի նահանգ վերաբնակեցվեցին 12․598 հայեր, և միջնադարյան ղրիմահայ գաղութը վերացավ։
Նոր Նախիջևանից, Թուրքիայից և այլ վայրերից հայերի Ղ․ տեղափոխվելու հետևանքով, XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին ղրիմահայ գաղթավայրը վերականգնվել է։ XIX– XX դդ․ հայերը հիմնականում, կենտրոնացած էին Հին Ղրիմում, Ղարասուբազարում, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում, Արմյանսկում, Թեոդոսիայում, Կերչում, Յալթայում և մի շարք գյուղերում։ XIX դ․ 60-ական թթ․ նրանց թիվը հասնում էր 7000-ի, դարավերջին՝ 9000-ի, 1913–14-ին՝ 14–15 հզ․, չհաշված հարյուրավոր այն ընտանիքները, որոնք ռուսահպատակություն չէին ընդունել։ 1779-ի և 1799-ի ցարական հրովարտակներով Հին Ղրիմի և Ղարասուբազարի հայ համայնքներն ունեին ինքնավարական մարմիններ: Հին Ղրիմում 1808–70-ին գործում էր հայկ․ քաղաքային ռատուշան, իսկ Ղարասուբազարում 1790–1871-ին՝ կաթոլիկների դատարանը։ Դրանք տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմիններ էին, վարում էին նշված համայնքների վարչա–տնտեսական և դատական գործերը։ Նոր շրջանում ևս ղրիմահայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրը, արհեստագործությունը, երկրագործությունը։ Հայերի առևտրական գործունեությունը ներառում էր մեծածախ և մանրածախ առևտուրը, որի ծավալմանը մինչև XIX դ․ 60–70-ական թթ․ նպաստում էին 1779-ի և 1799-ի հրովարտակներով տրված արտոնությունները։ Հայ առևտրականները Ղ․ էին բերում մետաքսյա և բրդյա գործվածքներ, պատրաստի հագուստեղեն, բրինձ, գինի, ձեթ, սուրճ, պղինձ, ձյութ, շինանյութ ևն, արտահանում՝ կաշվեղեն, ալյուր, ցորեն, վարսակ, բուրդ ևն։ Ղրիմահայ հարուստ վաճառականները մասնակցում էին կայսրության քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853–56) հայ վաճառականությունը իր վրա էր վերցրել Սևաստոպոլի ռազմ. կարիքների մատակարարման զգալի բաժինը, իսկ 1860–70-ական թթ․ նկատելի ներդրում կատարեց նահանգում ծավալված երկաթուղային շինարարության մեջ։ Ետռեֆորմյան շրջանում, հարմարվելով կապիտալիստական զարգացման ընթացքին, ղրիմահայ մեծահարուստ առևտրական դասը ընդլայնեց իր կապիտալի շրջանառության ոլորտը։ Դարավերջին Ղ–ում միայն գիլդիաների մեջ ընդգրկված 4936 վաճառականներից 523-ը (10,6%-ը) հայեր էին, առևտրի մեջ նրանց ներդրած կապիտալը հավասար էր 5 մլն ռ․։ Սակայն ղրիմահայ առևտրական կապիտալի զգալի բաժինը կազմում էր գիլդիաներից և հաշվառումից դուրս տարատեսակ արտոնագրերով մանրածախ առևտուր անող հայ ընտանիքների դրամագլուխը։ XIX-XX դդ․ հողագործության մեջ առևտրական կապիտալի ներթափանցման հետևանքով Ղ–ում առաջացել էր հայ խոշոր հողատերերի բավականին բազմանդամ մի խավ (Ստեփանյաններ, Օբերովներ, Սպենդիարովներ, Թոփալովներ, Բենկլիևներ ևն)։ Ընդարձակ հողատարածություն–<noinclude><references/></noinclude> hsd3vfyfspd767g8wnw9dankibcb9ga Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/44 104 21815 393056 167620 2026-06-05T08:06:30Z ~2026-31364-58 14009 393056 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''44 ՂՐԻՄ'''
ների տեր էր հայ եկեղեցին։ Ղ–ի տնտեսության մեջ XIX դ․ շարունակում էր կարևոր դեր խաղալ արհեստագործությունը։ Հայերը ճանաչված ոսկերիչներ էին, հյուսներ, դարբիններ, որմնադիրներ, քարտաշներ, դերձակներ, հացթուխներ, գինեգործներ։ Մեծ թիվ էին կազմում արևմտահայ արհեստավորները։ Որոշ ունևոր հայեր XIX դ․ 2-րդ կեսից իրենց կապիտալը ներդրել էին գործարանային արտադրության մեջ․ ունեին կաշեմշակման և կոշիկի, պահածոների, կղմինդրի և աղյուսի, օճառի ու մոմի, սննդի ևն ձեռնարկություններ (Մոմջյաններ, Ռաֆայելյաններ, Կևորկովներ, Սրապիոնյաններ)։ Հայերը ակտիվորեն մասնակցում էին նաև Ղ–ի բարեկարգմանն ու զարգացմանը։ Հ․ Այվազովսկու նյութական օգնությամբ և նախաձեռնությամբ 1888-ին Թեոդոսիան ապահովվեց խմելու ջրով, իրեն պատկանող Սուբաշի լճից նա քաղաքին օրական նվիրաբերում էր 50 հզ․ դույլ ջուր, որի համար անցկացվեց 30 կմ երկարությամբ ջրմուղ։ «Էլեկտրիչեստվո» ընկերության մեխանիկ Ն․ Շահվերդյանի նախագծով Սիմֆերոպոլում 1901-ին առաջին անգամ անցկացվեց արտաքին էլեկտրական լուսավորություն։ XIX–XX դդ․ Ղ․ անցած հայ գաղթականության մեծ մասը, սակայն, զրկված էր որևէ լուրջ ունեցվածքից։ Ղրիմահայերը հիմնականում գրանցված էին մեշչանների (քաղաքաբնակների) դասում։ Ժամանակի ընթացքում այդ դասի մեջ տեղի ունեցած շերտավորման հետևանքով առաջացավ առևտրա–արհեստագործական հարուստ մի խավ, որը վաճառականների, խոշոր հողատերերի և գործարանատերերի հետ միասին ներկայացնում էր գաղութի ունևոր վերնաշերտը։ XIX դ․ 2-րդ կեսին, կապիտալիզմի զարգացման պայմաններում, ղրիմահայերը հաղորդակից են դառնում համառուսական անցուդարձերին, ընդլայնվում են նրանց հասարակական կյանքի շրջանակները։ XX դ․ սկզբին դրիմահայերի առանձին ներկայացուցիչներ ս–դ․ շարժման կազմակերպիչներ էին․ հայտնի է Արմեն Բահաթրյանը, որը 1905–07-ին հեղափոխական լայն գործունեություն էր ծավալել և Տավրիկիայի նահանգական ժանդարմական վարչության պետի տվյալներով, հանդիսանում էր Ղ–ում «սոցիալ–դեմոկրատական կազմակերպության պարագլուխը»։ 1907-ին նա փորձել է թերակղզում վերականգնել կուսակցական աշխատանքը, որի համար հետապնդվել է ոստիկանության կողմից։ 1912–13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ Ղ–ում աշխուժացել է հնչակյանների գործունեությունը, ստեղծվել է կուսակցության Ղ–ի բաժանմունք։
{{լայն|Մշակույթը}}։ Ղրիմահայ գաղթավայրերում ազգային մշակույթը բավականին ծաղկուն վիճակ է ապրել։ Դրան նշանակալից չափով նպաստել են Կաֆայում, Սուրխաթում, Ղարասուբազարում, Ս․ Խաչ վանքում գործող հայկ․ դպրոցները, որոնցում աստվածաբանության հետ դասավանդում էին փիլիսոփայություն, գրչության արվեստ, տոմարագիտություն, մանրանկարչություն, երաժշտություն, հռետորական արվեստ, բնագիտություն, բժշկություն (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/45 ''Ղրիմի հայկական դպրոցներ''])։ Ղ․ հայ գրչության ճանաչված կենտրոններից էր՝ շնորհիվ Կաֆայի, Սուրխաթի, Ղարասուբազարի գրչության նշանավոր վայրերի, որոնցից մեզ են հասել մոտ 300 ձեռագրեր։ (Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/46 ''Ղրիմի մանրանկարչության դպրոց''])։ Միջնադարյան հայ գրականության մեջ արժանի տեղ են գրավում ղրիմահայ տաղասացները՝ Սիմեոն, Խոսպեկ, Վարդան, Վրթանես Կաֆացիները, Մարտիրոս Ղրիմեցին։ Որոշակի զարգացման են հասել գիտության մի շարք բնագավառները։ Բժշկության ասպարեզում հայերն այնքան էին առաջադիմել, որ թաթար խաների բժիշկները հիմնականում նրանք էին։ XIV– XVIII դդ․ հայերը ծավալել են շինարարական լայն գործունեություն՝ պահպանելով ազգային ճարտ․ արվեստի լավագույն ավանդույթները։ Նշանավոր հուշարձաններ են Ս․ Խաչ վանքը (Սուրխաթ, 1358), Ս․ Սարգսի (Թեոդոսիա, XII–XIII դդ․), Հովհաննես Մկրտչի (Թեոդոսիա, 1348), Հրեշտակապետաց (Թեոդոսիա, 1408), Ս․ Գևորգի (Թեոդոսիա, XIV–XV դդ․), Ս․ Նիկողայոսի (Թեոդոսիա, XII–XIII դդ․) եկեղեցիները, Բախչելի գյուղի Ս․ Փրկիչ վանքը (XIV դ․) ևն։ Թաթարական հարձակումներին դիմագրավելու նպատակով հայ համայնքը XIV–XV դդ․ Կաֆան շրջապատել էր աշտարակակիր երկրորդ պարսպով (կոչվում էր Հայոց բերդ)։ 1316-ին Կաֆայում հայերն անցկացրեցին ջրմուղ։ Հայ շինարարները նման ջրմուղներ էին կառուցել Դվույակորնի ծովախորշում, Ս․ Խաչ վանքում, Թոփլի հայկ․ գյուղում։ XIX– XX դդ․ հայկ․ բոլոր համայնքներում գործում էին ծխական դպրոցներ, հրատարակվում գրքեր և հանդեսներ, կազմակերպվում ազգային մշակութային զանազան միջոցառումներ։ 1905-ին Տավրիկիայի նահանգի 9 հայկ․ դպրոցներում սովորում էր 250 աշակերտ։ Ամենանշանավորը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/705 ''Խալիբյան վարժարանն''] էր (1858–71), որը հիմնադրել էր Գ․ Այվազովսկին։ Ուսումնարանին կից գործում էին մեծահասակների համար «լսարան կենցաղօգուտ գիտելյաց»-ը, տպարան, որը հրատարակում էր հայերեն և ռուսերեն դասագրքեր, գեղարվեստական, պատմական, թարգմանական գրականություն, տարեգրքեր։ Թեոդոսիայում հրատարակվել են «Մասյաց աղավնի» (1860–65), «Դաստիարակ» (1873–74) պարբերականները։ XIX–XX դդ․ ղրիմահայերից հռչակի արժանացած արվեստագետներ էին Հ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/350 ''Այվազովսկին''], նրա աշակերտ Մ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/187 ''Մահտեսյանը''], կոմպոզիտորներ Ա․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/65 ''Սպենդիարյանը''], Ք․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/300 ''Կարա-Մուրզան''], Ա․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/406 ''Քաղցածյանը''], ջութակահար և մանկավարժ Հ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/150 ''Նալբանդյանը''] և ուրիշներ։
''Գրկ․'' {{լայն|Տեր-Աբրահամյան Հ.}}, Պատմութիւն Խրիմու․․․, Թեոդոսիա, 1865։ {{լայն|Քուշներյան}} Ք․, Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց, Վնտ․, 1895։ {{լայն|Սուրխաթյան Պ․}}, Ղրիմի հայոց վանքը, «Մուրճ», 6, 1904։ {{լայն|Թումանյան Պ․}}, Ղրիմի հայերը, «Արոր», № 9–12, 1911։ {{լայն|Ալպոյաճյան Ա․}}, Պատմություն հայ գաղթականության, Կահիրե, 1941։ {{լայն|Միքայելյան Վ․ Ա}}․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն․ 1800–1917, Ե․, {{լայն|Старохадомская М. К.}}, Очерки по социално-экономической истории генузэской Каффы конца XIII - первой половины XV вв., М., 1951.{{ՀՍՀ հեղ|Վ․ Միքայելյան}} '''ՂՐԻՄ''' (ն․ {{լայն|Թոփտի}}), հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս-արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղ–ում գործում է շրջանային ինկուբատորա-թռչնաբուծական կայանը, միջկոլտնտեսային շինարարական կազմակերպությունը և կոլտնտեսային աղյուսի գործարանը։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն։ Գյուղում պահպանվել են Ս․ Փրկիչ եկեղեցին, Կենտրոնական աղբյուր-հուշարձանը։ Ղ․ հիմնադրել են Ղրիմից եկած հայերը, 1779-ին։ Այստեղ են ծնվել գեն․ մայոր, ռազմ․ գիտ․ դ–ր Խ. Ջելաուխովը, կուսակցական և պետ․ գործիչ Ս․ Սրապիոնյանը (Լուկաշին), հեղափոխական գործիչ, գրող, քննադատ Ե․ Չուբարը, կուսակցական գործիչ, «Մուրճ և մանգաղ» ամսագրի խմբագիր Թ․ Գ․ Չուբարը, գյուղատնտես Թ․ Կատարյանը, գեոքիմիական–գիտ․ դ–ր Ն․ Այդինյանը, կենսբ․ գիտ․ դ–ր Հ․ Չորայանը։
'''ՂՐԻՄԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ''', ՍՍՀՄ ԳԱ գիտահետազոտական հիմնարկություն։ Հիմնադրվել է 1908-ին, որպես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/459 ''Պուլկովոյի աստղադիտարանի''] հվ․ բաժանմունք՝ Սիմեիզայի մոտ գտնվող մասնավոր սիրողական աստղադիտարանի հիման վրա։ 1945-ին Բախչիսարայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա, լեռներում, կառուցվել են նոր մասնաշենքեր (ավան Նաուչնի)։ Ղ․ ա–ի աշխատանքների կարևորագույն ուղղությունները կապված են աստղերի և Արեգակի մթնոլորտներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրման հետ, հետազոտվում են միգամածություններ և աստղային համակարգեր։ Հետազոտություններ են տարվում նաև արտամթնոլորտային աստղագիտության և ռադիոաստղագիտության բնագավառներում։ Նաուչնի ավանում գտնվող հիմնական գործիքներն են․ ակադեմիկոս Գ․ Ա․ Շայնի անվ․ 2,6 մ–անոց ռեֆլեկտորը, 122 սմ–անոց և 66 սմ–անոց ռեֆլեկտորները, 50 սմ տրամագծով հայելիով մենիսկային աստղադիտակը, 40 սմ–անոց երկակի աստղագիրը։ Արեգակը հետազոտվում է աշտարակային հեռադիտակով, որն ունի Արեգակի սպեկտրի, Արեգակի վրա գտնվող մագնիսական դաշտերի ուսումնասիրման, Արեգակի կինոնկարահանման սարքեր, ինչպես նաև արաախավարումային պսակագրով և այլ գործիքներով։ Կան տիեզերական ճառագայթների ուսումնասիրման տեղակայանքներ։ Սիմեիզայի մոտ գտնվող հին աստղադիտարանում տեղադրված է 70 սմ–անոց ռեֆլեկտոր։ Սիմեիզայից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Ղ․ ա–ի ռադիոաստղագիտական բաժինը, որտեղ տեղադրված են 22 սմ–անոց ռադիոաստղադիտակ (միլիմետրանոց ալիքների տիրույթում դիտարկումների համար) և այլ գործիքներ։ Ղ․ ա․ հրատարակում է «Իզվեստիա» («Известия») հանդեսը (1947-ից)։
'''ՂՐԻՄԻ ԲԱՐԲԱՌ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/364 ''Նոր Նախիջևանի բարբառ'']։<noinclude><references/></noinclude> 83933d8r38s58bqdt5js5oaz8huvvmv Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/45 104 21816 393057 167621 2026-06-05T08:24:14Z ~2026-31364-58 14009 393057 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՐԻՄԻ 45'''}} '''ՂՐԻՄԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՂԻՍՍՀ)''', ստեղծվել է 1921-ի հոկտեմբերի 18-ին, ՌՍՖՍՀ–ի կազմում։ Մայրաքաղաքը՝ Սիմֆերոպոլ։ 1945-ի հունիսի 30-ին վերակազմավորվել է ՌՍՖՍՀ–ի Ղրիմի մարզի, որը 1954-ի փետր․ 19-ին անցել է ՈւՍՍՀ–ին։
'''ՂՐԻՄԻ ԼԵՌՆԵՐ''', գտնվում են Ղրիմի թերակղզու հարավում։ Երկարությունը մոտ 150 կմ է, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Կազմված են Գլխավոր (Հարավային) լեռնաշարքից (Յայլա) և կուեստային տիպի երկու առաջնային թմբաշարերից։ Յայլան արմ․ մասում սարավանդաձև է և բաժանվում է Այպետրիի, Յալթայի, Նիկիտի, Բաբուգանի, Չաթիրղաղի, Դեմերջիի, Կարաբիի և այլ յայլաների։ Ամենաբարձր գագաթը Ռոման Կոշն է (1545 մ)։ Առաջնային թմբաշարերը համեմատաբար ցածր են, Միջին կամ Ներքին (մինչև 750 մ) և Հյուսիսային կամ Արտաքին (մինչև 350 մ)։ Ղ․ լ․ Հարավային Եվրոպայի Ալպյան ծալքավոր մարզի հատվածն են՝ կազմված կավային թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Զարգացած են կարստային երևույթները։ Կլիման Ղրիմի հվ, ափին միջերկրածովյան տիպի է, հունվարի միջին ջերմաստիճանը 1– 4°C է, հուլիսինը՝ 24°C, տարեկան տեղումները՝ 600 մմ, սարավանդին՝ հունվարին –1°C-ից –4°C, հուլիսին՝ 15–16°C, տարեկան տեղումները՝ 550–1200 մմ։ Գետերը (Սալգիր, Բուրուլչա, Բիյուկ Կարասու ևն) սնվում են մթնոլորտային տեղումներով և ստորերկրյա ջրերով։ Տարածված են լեռնաանտառային գորշ, լեռնամարգագետնային սևահողանման և լեռնային սևահողերը։ Լանդշաֆտները լեռնաանտառային, անտառատափաստանային և անտառաթփուտային են։
'''ՂՐԻՄԻ ԽԱՆՈՒԹՅՈԻՆ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/628 ''Ոսկե հորդայից''] անջատված թաթարական ֆեոդալական պետություն Ղրիմում, XV–XVIII դդ․։ Բաթու խանի առաջնորդությամբ մոնղոլ–թաթարները, 1239-ին տիրելով Ղրիմի տափաստանային մասին, իրենց ենթարկեցին տեղի բնակիչներին (ալաններ, պոլովցիներ, սլավոններ, հայեր, հույներ)։ XIII դ․ վերջից Ղրիմը դարձավ քոչավայր նվաճողների վերնախավի՝ ֆեոդալական Շիրին, Բարին, Արգին, Ղփչաղ և այլ տոհմերի համար, որոնց տնտեսության հիմքը քոչվոր անասնապահությունն էր։ XIII –XIV դդ․ սահմանագծում այստեղ ստեղծվեց Ոսկե հորդայի խանի հատուկ կուսակալություն, որի կենտրոնը Սուրխաթ (Հին Ղրիմ) քաղաքն էր։ Երկպառակտչական արյունալի պայքարից հետո՝ 1433-ին իշխանությունն անցավ Գիրեյ տոհմին, և մայրաքաղաք դարձավ Բախչիսարայը։ Դևլեթ–Հաջի Գիրեյը (մահ․ 1466-ին) Լիտվական մեծ իշխանության աջակցությամբ 1443-ին ստեղծեց Ոսկե հորդայից անկախ Ղ․ խ․, որն ընդգրկում էր նաև ստորին Մերձդնեպրը։ Մենղլի Գիրեյ խանի օրոք (1468–1515) օսմանյան զորքերը 1475-ին ներխուժեցին Ղրիմ, ջախջախեցին հյուսիս–մերձսևծովյան ջենովական գաղթավայրերը և իրենց գերիշխանությունը հաստատեցին Ղ․ խ–յան վրա։ XVI–XVII դդ․ Ղ․ խ–յան թաթարները ասպատակեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի տարածքը, մի քանի անգամ պաշարեցին Մոսկվան, Տուլան ևն, գերեվարեցին հազարավոր ռուսների։ XVII դ․ վերջին Թուրքիայի դեմ պատերազմող ռուս. զորքերը 1687–89-ին ռազմ. ապարդյուն արշավանքներ ձեռնարկեցին նրա դաշնակից Ղ․ խ–յան դեմ։ 1774-ի Քյուչուք–Կայնարջիի պայմանագրով Ղ․ խ․ դադարեց Թուրքիայի վասալը լինելուց և անկախ հայտարարվեց, բայց Ռուսաստանի գերիշխանության ներքո, իսկ 1783-ին վերջնականապես միացվեց Ռուս. կայսրությանը։
Ղ․ խ–ում հայերը, թաթարներից հետո, իրենց թվով (ավելի քան 300 հզ․ մարդ) երկրորդն Էին։ Մեծ էր նաև հիմնականում երկրագործությամբ, արհեստներով և առևտրով զբաղվող հայերի տնտ․ դերը։ Մինչև օսմանյան գերիշխանության հաստատումը հայ–թաթարական փոխհարաբերությունները հարաբերաբար բարեկամական բնույթ էին կրում։ Գիրեյ տոհմի բժիշկները, խանության դրամատան վարիչները, որպես կանոն, հայեր էին լինում։ XV դ․ վերջից հայերն ընկան կրկնակի՝ սուլթանական և խանական հարկման տակ, ենթարկվեցին կրոնական հալածանքների և մասամբ արտագաղթեցին (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/42 ''Ղրիմ''], {{լայն|Հայերը Ղրիմում}} մասը)։
''Գրկ․'' {{լայն|Միքայելյան Վ․ Ա․․}} Ղրիմի հայկական գաղութի պատմություն․ 1800–1917, Ե․, 1970։ {{լայն|Микаелян}} B․ A․, На Крымской земле, E., 1974; {{լայն|Смирнов}} H․ A․, Россия и Турция в XVI-XVII вв․, т․ 1-2, M․, 1946․
'''ՂՐԻՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945''', {{լայն|Յալթայի կոնֆերանս 1945}}, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ՍՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի․ Ստալին, ԱՄՆ պրեզիդենտ Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործմինիստրների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ (Լիվադիա), փետր․ 4–11-ը, երբ սովետական բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմ. գործողությունները տեղափոխվել էին գերմ․ տերիտորիան և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլը։ Ղ․ կ–ում համաձայնություն կայացվեց ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման, նրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/526 ''Միավորված ազգերի կազմակերպության''] (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղ․ սկզբունքները։ Ղ․ կ․ ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին դեկլարացիա», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղ․ և տնտ․ խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սովետա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը զգալիորեն կընդլայնվի հս–ում և արմ–ում։ Ղ․ կ․ մի շարք հանձնարարականներ ընդունեց Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության պառլամենտ ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ՍՍՀՄ–ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2–3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ՍՍՀՄ–ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղ․ կ–ի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան պատերազմն ավարտվելուց հետո սոցիալիստական պետությունների դեմ «սառը պատերազմի» ուղին բռնած արմ․ տերությունների մեղքով։
Գրկ․ {{լայն|Исраэлян}} В․ Л․, Дипломатическая история Великой Отечественной войны 1941–1945, M․, 1959; История внешней политики CCCP, ч․ 1, 1917-1945, M․, 1966․
'''ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ''', գործել են XI դարից սկսած, զարգացում են ապրել XIV–XV դդ․։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Ս․ Անտոն անապատի դպրոցը (1425–50) և Ս․ Խաչ վանքի ճեմարանը (XIV–XII դդ․)։ Անապատի դպրոցում աչքի է ընկել հռետոր, իմաստասեր Սարգիսը, Ս․ Խաչ վանքի ճեմարանում՝ րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։ Դպրոցներ են եղել նաև Ղարասուբազարի, Սուրխաթի հայկ․ եկեղեցիներին կից։ Դրանց կյանքում աշխուժացում է նկատվում Ղրիմը Ռուսաստանին միանալուց (1783) հետո։ Նոր Նախիջևան արտագաղթած հայերի որոշ մասը վերադառնում է Ղրիմ։ XX դ․ սկզբին ստվարանում է Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի թիվը։ Օգտվելով ռուս. կառավարության տված արտոնություններից՝ հայերը դպրոցներ են հիմնում Ղրիմի տարբեր քաղաքներում։ Դրանց մեջ առանձնանում է Մանվել Գյումուշխանեցու նախաձեռնությամբ և հայ հասարակայնության աջակցությամբ հիմնադրված Ղարասուբազարի միդասյան (1880-ական թթ․ երկդասյան) դպրոցը (1816), որը Լազարյան ճեմարանի նախապատրաստականներից էր։ Այստեղ է սովորել Կարա–Մուրզան։ Ղարասուբազարում գործել է նաև հայ կաթոլիկների դպրոց (1822-ից)։ 1800-ին Սիմֆերոպոլում հիմնադրվել է միդասյան ծխական երկսեռ դպրոց, որը վերելք է ապրել Ա․ Բահաթրյանի, Հովհ․ Նազարյանի օրոք։ Այստեղ 1895-ին քառաձայն երգչախումբ է ստեղծել նրա սան Ա․ Սպենդիարյանը։ 1860-ին Սիմֆերոպոլում հիմնվել է ևս մեկ երկդասյան ծխական դպրոց։ Սիմֆերոպոլի կաթոլիկ հայերը նույնպես ունեին իրենց դպրոցը (հիմն․ 1863-ին)։ Դպրոցներ են հիմնադրվել նաև Թեոդոսիայում (1817), Կերչում, Արմյանսկում, Եվպատորիայում, Յալթայում։ 1903-ին Ղրիմում գործել է տարրական ծխական երկսեռ 10 դպրոց, որտեղ ավանդվում էին հայոց լեզու, թվաբանություն, ռուսաց լեզու, հետագայում՝ բարոյագիտություն, քերականություն, աշխարհագրություն ևն։ Ղ․ հ․ դ–ից ամենանշանավորը Թեոդոսիայի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/705 ''Խալիբյան վարժարանն''] էր։{{ՀՍՀ հեղ|Ա․ Իգնատյան}}<noinclude><references/></noinclude> 83prl3v2ry2attcp1q0pbbpac2kt2k5 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/46 104 21817 393058 167623 2026-06-05T08:38:35Z ~2026-31364-58 14009 393058 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Sosghahramanyan" /></noinclude>'''46 ՂՐԻՄԻ'''
'''ՂՐԻՄԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓ''', նեղ (2–8 կմ) բլրահարթավայրային շերտ (տեղ-տեղ՝ դարավանդաձև) Ղրիմի թերակղզու հարավային ափի երկայնքով՝ Այա հրվանդանի և Կարադաղ զանգվածի միջև։ Հս–ից սահմանափակված է Ղրիմի լեռների Գլխավոր լեռնաշարքով։ Բնության առանձնահատկությամբ բաժանվում է 3 մասի, արևմտյան՝ Այա հրվանդանից մինչև Ալուշտա (տիպիկ միջերկրածովյան կլիմայով), կենտրոնական՝ Ալուշտայից մինչև Պրիվետնայա (ավելի զով և չոր կլիմայով) և արևելյան՝ Պրիվետնայայից մինչև Կարադաղ լեռը (ցամաքային տիպի կլիմայով)։ Ղ․ հ․ ա․ կազմված է կավային թերթաքարերից՝ կտրտված խոր ձորերով ու հովիտներով։ Հանդիպում են բյուրեղային ապարների ցրոններ ու լակոլիթներ։ Տարածված են գորշ լեռնաանտառային, կարմրագորշ և շագանակագույն հողերը:Կա բուսական երկու գոտի: Ստորին գոտում աճում են միջերկրածովային տեսակներով քսերոֆիտային տիպի բույսերը, վերին գոտում՝ լայնատերև անտառները։ Այգիներում ու պուրակներում աճեցվում են դափնեկեռաս, մագնոլիա, հովհարաձև արմավենի։ Զարգացած է խաղողագործությունը և ծխախոտագործությունը։ Միութենական առողջարաններց է։ Այստեղ են Յալթա, Ալուշտա, Ալուպկա, Սիմեիզ, Գուրզուֆ, Միսխոր, Լիվադիա ևն առողջարանները։
'''ՂՐԻՄԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ''', հայկական մանրանկարչության դպրոց Ղրիմում։ Ղրիմի հայկ․ գաղութը գոյատևել է XIII–XIX դդ․։ Այստեղ կառուցված եկեղեցիներում և վանքերում գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր (միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվում են Ղրիմում ընդօրինակված շուրջ 300 հայերեն ձեռագրեր)։ Ղ․ մ․ դ․ հայ մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը (XIV դ․ վերջին Ղրիմ էին գաղթել նաև Կիլիկիայից)։ Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հաղորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն։ Գրչության առավել նշանակալից կենտրոններն էին Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա) և Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ)։ Այստեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, ողջ Ղրիմում հռչակված Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը։ Երբ XV դ․ վերջին թաթարները և թուրքերը գրավել են Ղրիմը, հայ գաղութի մշակութային կյանքն անկում է ապրել։ Գրչատների գործունեությունը կրկին աշխուժացել է XVII դ․։ Նկարիչներից են Նաղաշ Էոլպեն, Նիկողայոս Ծաղկարարը, Խասպեկը, որոնք շարունակել են իրենց նախորդների լավագույն ավանդույթները։ Տպագրական տեխնիկայի երևան գալով մանրանկարչական արվեստը իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը։ Այս ասպարեզներում ևս Ղրիմի հայերը նշանակալից հաջողություններ են ունեցել, որի ամենավառ արտահայտությունը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկոլ ստեղծագործությունն է։
Պատկերազարդումը տես 41-րդ էջից առաջ՝ ներդիրում։
''Գրկ․'' {{լայն|Ալպոյաճյան Ա}}․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 2, Կահիրե, 1955։ {{լայն|Միքայելյան Վ․}}, Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1964։ {{լայն|Дурново Л.}}, Краткая история древнеармянской живописи, E․, 1957; {{լայն|Корхмазян Э.}}, Армянская миниатюра Крыма, E․, 1978․{{ՀՍՀ հեղ|Է․ Կորխմազյան}} '''ՂՐԻՄԻ ՄԱՐԶ''', Ուկրաինական ՍՍՀ–ի կազմում։ Կազմվել է 1945-ի հունիսի 30-ին։ Մինչև 1954-ի փետրվ․ 19-ը եղել է ՌՍՖՍՀ–ի կազմում։ Տարածությունը 27 հզ․ կմ² է, բն․ 2208 հզ․ (1980)։ Բաժանվում է 14 շրջանի։ Վարչական կենտրոնը՝ Սիմֆերոպոլ։ 1958-ին պարգևատրվել է Լենինի, 1970-ին՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Բնությունը տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/42 ''Ղրիմ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/45 ''Ղրիմի լեռներ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/46 ''Ղրիմի հարավային ափ''] հոդվածներում։
'''Բնակչությունը'''։ Հիմնական մասը ռուսներ և ուկրաինացիներ են։ Կան նաև բելոռուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Առավել խիտ են բնակեցված Ղրիմի հվ․ ափը և հս․ նախալեռնային շրջանները։ Միջին խտությունը 1 կմ² վրա 80,8 մարդ է, քաղաքային բն․ 67%։ Կարևոր քաղաքներն են՝ Սիմֆերոպոլը, Սևաստոպոլը, Կերչը, Յալթան, Եվպատորիան, Սակին, Թեոդոսիան ևն։
'''Տնտեսությունը'''։ Ղ․ մ․ լեռնահանքային և քիմ․ արդյունաբերության, ինչպես նաև բարձր ինտենսիվությամբ բազմաճյուղ գյուղատնտ․ շրջան է։ Զարգանում են մեքենաշինական, սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը։ Էներգետիկ բազան Սիմֆերոպոլի, Սևաստոպոլի և Կամիշ Բուրունի ՊՇԷԿ–ներն են։ Շահագործվում են գազի մի քանի հանքավայրեր։ Կամիշ Բուրունում կա երկաթի հանքանյութի արդյունահանում և հարստացում, Կերչում՝ մետալուրգիական գործարան։ Մեքենաշինությունը թողարկումէ սարքավորումներ (գինեգործական արդյունաբերության համար), հեռուստացույցներ, գյուղատնտ․ մեքենաների պահեստամասեր, տրակտորային կցիչներ, ամբարձիչ–տրանսպորտային սարքավորում։ Կան նավանորոգարաններ։ Սննդարդյունաբերությանը բաժին է ընկնում արդ․ արտադրանքի շուրջ 50%–ը․ առանձնանում են գինեգործական, պահածոների, ծխախոտի, վարդի ու նարդոսի եթերայուղի և մսեղենի–կաթնեղենի արդյունաբերության ճյուղերը։
'''ՂՐԻՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ 1853–1856''', {{լայն|Արևելյան պատերազմ}}, Ռուսաստանի պատերազմը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ XIX դ․ կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շու–<noinclude><references/></noinclude> n36tbojsk6zvbgxf3krw7qgh4dl4qz3 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/47 104 21818 393059 168242 2026-06-05T09:05:03Z ~2026-31364-58 14009 393059 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Sosghahramanyan" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՐԻՄԻ 47'''}} կաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուս. վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։ 1853-ի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուս. զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրք. սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտ․ 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեն․ Մ․ Գորչակովի ռուս․ 82 հզ-անոց բանակի դեմ շարժվեց Օմեր փաշայի թուրք․ 150 հազանոց բանակը։ Ռուս. հրետանուն հաջողվեց ջախջախել թուրք. դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրք․ 100 հզ-անոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հզ․ զինվոր)։ Ռուս. բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/635 ''Կովկասյան պատերազմ 1817–1864''])։ Ղրիմից անհապաղ 16 հզ–անոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ–վրացական 10 հզ-անոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հզ․ զորք գեն․ Բ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/382 ''Բեհբութովի''] հրամանատարության ներքո։ Թուրք. գլխավոր ուժերը (մոտ 40 հզ․) Կարսից շարժեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհի թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուս․ զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Իսկ թուրքերի Արդահանի ջոկատը (18 հզ․), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբ, 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեն․ Ի․ Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբ․ 19-ին գեն․ Բ․ Բեհբութովի զորքերը (10–11 հզ․) ջարդեցին թուրք. գլխավոր ուժերը (36 հզ․) Բաշկադըքլարի ճակատամարտում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/293 ''Բաշկադըքլարի ճակատամարտ 1853''])։
Ռուս․ Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրք. նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/160 ''Նախիմովի''] նավախումբը նոյեմբ․ 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրք․ Սևծովյան նավատորմը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/394 ''Սինոպի ճակատամարտ 1853''])։ Թուրքիայի պարտությունը արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854-ի փետր․ 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուս. զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո–ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս—հուլիսին շրջափակեցին ռուս. նավատորմը Սևաստոպոլում։
Դանուբի ճակատում ռուս. զորքերը 1854-ի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստր․ վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուս. զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստր․ զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո–ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854-ի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։
Անդրկովկասում թուրք. բանակը, Մուստաֆա–Զարիֆ փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հզ․ զինվոր, 1854-ի մայիսին հարձակվեց գեն․ Բեհբութովի 40 հզ-անոց ռուս. կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեն․ Ի․ Անդրոնիկովի 13 հզ-անոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրք․ 34 հզ–անոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուս. զորքերը (3,5 հզ․ զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրք․ 20 հզ–անոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հզ․), որ զբաղված էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրք. գլխավոր ուժերը (60 հզ․ զինվոր)։ Հուլիսի 24-ին Քյուրուկ–<noinclude><references/></noinclude> gj1enfn08c7brvzr0dz6lv7nq6v3ik4 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/49 104 21820 393060 169181 2026-06-05T09:22:40Z ~2026-31364-58 14009 393060 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Tatev.kocharyan" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՐԻՄԻ 49'''}} Դարայի ճակատամարտում թուրք․ բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/466 ''Քյուրուկ–Դարայի ճակաաամարտ 1854''])։
1854-ի սեպտ․ 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո–ֆրանսիական–թուրքական բանակը հանդիպեց ռուս․ զորքերի (33,6 հզ․ զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիստրայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հզ․ ռուս․ ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ․ Կոռնիլովի և Պ․ Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի հերոսական պաշտպանությունը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/323 ''Սևաստոպոլի պաշտպանություն 1854-1855''])։
1855-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հզ-անոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր փաշայի 35 հզ-անոց թուրք. կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սևաստոպոլից շեղելու ռուս. հրամանատարության փորձերը [Բալակլավայի (1854-ի հոկտ․ 13), Ինկերմանի (հոկտ․ 24), Չյորնայա գետի (1855-ի օգոստ․ 4) ճակատամարտերը] հաջողություն չունեցան։ Թշնամու տեխ․ և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը,գլխավոր հրամանատարների (Ա․ Մենշիկով, Մ․ Գորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները ևն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855-ի օգոստոս)։
Անդրկովկասում գեն․ Ն․ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ․) 1855-ի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրք. կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հզ-անոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրք․ 45 հզ–անոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտ․ 23–25-ին հանդիպելով գեն․ Ի․ Բագրատիոն–Մուխրանսկու ռուս. ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրք. թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։
1855-ի վերջին ռազմ. գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856-ի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/322 ''Փարիզի հաշտության պայմանագիր 1856'']), համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմ. նավատորմ և ռազմ. բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հվ․ մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։ Ղ․ պ․ երկկողմանի անարդարացի զավթողական պատերազմ էր։ «Ղրիմի պատերազմը ցույց տվեց ճորտատիրական Ռուսաստանի փտածությունն ու անզորությունը» (Վ․ Ի․ Լենին, Երկ․, հ․ 17, էջ 132)։ Ցարիզմի պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859–61-ի հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։
Ինչպես XVIII դ․ վերջի և XIX դ. սկզբի ռուս–թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղ․ պ–ում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուս. զենքի հաղթանակի հետ, ռազմ. և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուս. զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բ․ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրք. նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պ․ Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/336 ''Սերեբրյակովը'']։ Ռազմ. գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Վաղարշապատ, Կարս, Իգդիր, Ղարաբաղ, Փամբակ–Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուս. զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853–1854-ին Շիրակի և Փամբակ–Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։ 1854-ի հունիսին, երբ թուրք․ 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուս. զորքերի օգնության հասնելը, Ի․ Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ–վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854-ի մայիսին Ավետիս Տեր–Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր–Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ–Դարայի Ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեն․ Ն․ Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Մ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/664 ''Լոռիս-Մելիքովի''] ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրք. զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։
Ծովանկարիչ Հ․ Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։
Ղ․ պ–ում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն․ Մուրավյով, Մ․ Բոգդանովիչ, Մ․ Լիխուտին, Ֆ․ Գեյրոտ և ուրիշներ)։
''Գրկ․'' {{լայն|Պողոսյան}} Ա․ Մ․, Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը, Ե․, 1958։ {{լայն|Богданович}} М․ И., Восточная война 1853–1856 гг․, т․ 1–4, CПB, 1876; {{լայն|Тарле}} Е․ В․, Крымская война, т․ 1–2, 2 изд., M․, 1950․{{ՀՍՀ հեղ|Հ. Պարսամյան}} '''ՂՐԻՄԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1944''', սովետական զորքերի (4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, Մերձծովյան առանձին բանակ, Սևծովյան նավատորմ, Ազովի ռազմական նավատորմիկ) հարձակողական գործողությունները 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ապրիլի 8-ից մայիսի 12-ը՝ Ղրիմը գերմանա–ֆաշիստական զորքերից ազատագրելու նպատակով։ Դեռևս 1943-ի հոկտեմբեր–նոյեմբերին սովետական զորքերը ճեղքեցին Տուրեցկի վալի ամրությունները Պերեկոպի պարանոցում և հենակետեր գրավեցին Սիվաշի հվ․ ափին և Կերչի թերակղզում։ Սովետական հրամանատարությունը նախատեսում էր Սիմֆերոպոլ–Սևաստոպոլ ընդհանուր ուղղությամբ հզոր հարվածներ հասցնել և շրջապատել ու ոչնչացնել թշնամու խմբավորումը՝ թույլ չտալով նրան էվակուացվել Ղրիմից։ Օպերացիային մասնակցում էր 470 հզ․ մարդ, 5982 հրանոթ ու ականանետ, 559 տանկ և ինքնագնաց հրետանային սարքավորում, 1250 ինքնաթիռ։
Հարձակումը սկսեցին 4-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերը (հրամ․ բանակի գեն․ Ֆ․ Տոլբուխին) ապրիլի 8-ին և նույն օրը, ճեղքելով թշնամու ամրությունները, գրավեցին Արմյանսկը։ Ապրիլի 11-ի գիշերը հարձակման անցան Մերձծովյան առանձին բանակի զորքերը և 4-րդ օդային բանակի ու Սևծովյան նավատորմի ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին Կերչը։ Զարգացնելով հարձակումը սովետական զորքերը ապրիլի 15–16-ին դուրս եկան Սևաստոպոլ, մայիսի 5-ին սկսեցին նրա գրոհը և մայիսի 9-ին ազատագրեցին քաղաքը։ Մայիսի 12-ին թշնամու մնացած զորքերը անձնատուր եղան Խերսոնես հրվանդանում։ Ֆաշիստական խմբավորման ջախջախմանը մեծապես նպաստեցին Ղրիմի պարտիզանները։ Ղ․ օ․ ավարտվեց գերմ․ 17-րդ բանակի լիակատար ջախջախմամբ (թշնամու կորուստները կազմեցին 140 հզ․ մարդ), վերացավ սովետական ճակատի հվ․ թևին սպառնացող վտանգը, բարելավվեց Սևծովյան նավատորմի բազավորումը։
Ղրիմի ազատագրմանը մասնակցեց 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիան, որն աչքի ընկավ նախ Կերչի հենակետում, ապա քաղաքի ազատագրման մարտերում,<noinclude><references/></noinclude> ea6zol91a72hki340k5anoerf2s2whq Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/50 104 24772 393061 196336 2026-06-05T09:33:57Z ~2026-31364-58 14009 393061 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հոբոսյան Իննա" /></noinclude>'''50 ՂՐՂԻ'''
Սևաստոպոլի գրոհի և հատկապես Գորնայա բարձունքի գրավման ժամանակ։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ նրա 390-րդ և 400-րդ գնդերը արժանացան {{լայն|Սևաստոպոլյան}} անվանմանը։ Պերեկոպի պարանոցի ճեղքմանը մասնակցեց գեն․-մայոր Ա․ Կարապետյանի ղեկավարած դիվիզիան։ Էլտիգենում դեսանտ էր իջել 137-րդ գունդը՝ փոխգնդապետ Գ․ Բուլբուլյանի գլխավորությամբ։ Օպերացիայի հաջողությանը մեծապես նպաստեց Ն․ Ստեփանյանի գրոհային ավիացիոն գունդը։ Ղ․ օ–ում, ի թիվս 126 մարդու, Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Ս․ Բաղդասարյանը, Խ․ Խաչատրյանը, Ա․ Հարությունյանը, Հ․ Մկրտչյանը, Վ․ Ռոստոմյանը, Ա․ Բաբայանը, Հ․ Չաքրյանը։ 89-րդ հրաձգային դիվիզիայի զոհված մարտիկների հիշատակին Գորնայա բարձունքի լանջին կանգնեցված է հուշարձան։
''Գրկ․'' Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, գլուխ 3, Ե․, 1975։ Великая Отечественная война Советского Союза․ 1941–1945․ Краткая история, 2 изд․, М․, 1970, с․ 336–39․ {{ՀՍՀ հեղ|Վ. Ղազախեցյան}} '''ՂՐՂԻ''' (1978-ից՝ {{լայն|Արծվաբերդ}}), գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մանկապարտեզ, հիվանդանոց (50 մահճակալով)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոցներ, գյուղատեղիներ, եկեղեցիներ (միջնադար), Մուսմալար և Սեպրիկ կիկլոպյան ամրոցները, որոնք Նորաշեն և Նավրուս ամրոցների հետ նույն պաշտպանական համակարգի մասն են կազմում։ Մուսմալար ամրոցին մոտ է «Խուրջին–հողեր» կոչվող ուշ բրոնզեդարյան դամբարանադաշտը (պեղել է Մ․ Ա․ Եսայանը 1963–65-ին)։ Ղ–ի մոտ պեղվել են նաև միջին բրոնզեդարյան (հանվել է հիմնականում սև և կենդանակերպ ու երկրաչափական պատկերներով, կարմիր գունազարդ խեցեղեն), ինչպես և վաղ երկաթեդարյան դամբարաններ։ Ղ–ի շուրջ սփռված են նաև Ղամշկուտ, Քարի ձոր, Դարանջ, Կռապաշտի յալ դամբարանադաշտերը։
'''ՂՈՒԲԱ''', քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ համանուն վարչական շրջանի կենտրոնը։ Գտնվում է Մեծ Կովկասի հս–արլ․ նախալեռներում, Կուդիալչայ գետի աջ ափին։ Ավտոճանապարհների հանգույց է։ 19 հզ․ բն․ (1970)։ Այգեգործական շրջանի կենտրոն է։ Կան պտղի–բանջարեղենի պահածոների, միկրոէլեկտրաշարժիչների գործարաններ, ՀԷԿ, պտղաբուծության, խաղողագործության և մերձարևադարձային կուլտուրաների ԳՀԻ, սովխոզտեխնիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն։ Ղ․ գորգագործության հնագույն կենտրոն է։ Հիմնադրվել է XV դ․։
'''ՂՈՒԲԱՅԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ''', ֆեոդալական պետական կազմավորում Ադրբեջանի հյուսիս–արևելքում։ Ստեղծվել է XVIII դ., 2-րդ կեսին, կենտրոնն էր Ղուբա (Կուբա) քաղաքը։ 1758–89-ին իշխել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/612 ''Ֆաթալի խանը''] (1736–89), որը խանության շուրջն է միավորել Ադրբեջանի մերձկասպյան բոլոր հողերը՝ մինչև Արդաբիլ քաղաքը։ 1787-ին վրաց Հերակլ II թագավորի հետ դաշինք է կնքել ընդդեմ Իրանի։ 1775, 1783 և 1787-ին Ղ․ խ–յան դեսպանները դիմել են ռուս. կառավարությանը՝ խնդրելով նրա հովանավորությունը։ 1790-ական թթ․ սկզբին Ղ․ խ․ մասնատվել է, իսկ 1806-ին միացել Ռուսաստանին, որը վավերացվել է 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։
''Գրկ.'' {{լայն|Абдуллаев Г․ Б․}}, Из истории северо-восточного Азербайджана в 60–80 гг․ XVIII в․, Баку, 1958․
'''ՂՈՒԶԵԼ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջեվազի գավառում, Վանա լճից արևմուտք, Սիփան լեռան մոտ։ 1909-ին ուներ 120 (20 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
'''ՂՈՒԼ ԱՐԶՈՒՆԻ''' (մոտ 1650, հավանաբար՝ Նոր Ջուղա –1750), հայ աշուղ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/50 ''Ղուլ Էգազի''] ժամանակակիցը և հետևորդը։ Սովորել է Նոր Ջուղայում։ Երկար ժամանակ ապրել է Կալկաթայում։ Ղ․ Ա–ի մասին տեղեկություններ և նրա հատուկենտ երգերը հրապարակվել են սկսած 1823-ից։ Գրականագետ–արվեստաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930) գրքում զետեղել է նրա 8 երգը, Գ․ Թարվերդյանը «Հայ աշուղներ» (1937) ժողովածուում՝ բանավոր պահպանված մինչ այդ անտիպ մեկ երգը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961) գրքում ամփոփել է աշուղի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա հայտնի 9 երգից 7-ը։ Ղ․ Ա–ի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ {{ՀՍՀ հեղ|Մ. Մանուկյան}} '''ՂՈՒԼ ԷԳԱԶ''' (մոտ 1650–1734, Նոր Ջուղա), հայ աշուղ, պարսկահայ աշուղական դպրոցի ավագ ներկայացուցիչը։ Նրա դավթարը հայտնաբերված չէ, սակայն 1823-ից սկսած հանդեսներում և բանասիրական աշխատություններում հրատարակվել են նրա հատուկենտ երգերը և կենսագրական տեղեկություններ։ Գրականագետ-արվեստաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930) գրքում զետեղել է աշուղի բանավոր փոխանցմամբ պահպանված 6 երգի տեքստերը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961) գրքում ամփոփել է Ղ․ Է–ի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա երգերը՝ ավելացնելով իր հայտնաբերած (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի № 5954 ձեռագրում) երեք ու Գ․ Թարվերդյանի հայտնաբերած մեկ երգը։ Ղ․ Է–ի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ {{ՀՍՀ հեղ|Մ. Մանուկյան}} '''ՂՈՒԼԱԼԻՍ''', հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Գոնդուրայի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ։ Գյուղում պահպանվել է եկեղեցի։ Հայերը եկել են Ծալկայի շրջանից։
'''ՂՈՒԼԱԼԻՍ''', հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Փոքր Պամաճիի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան և ակումբ։ Ղ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից։ Գյուղի շրջակայքում կան ամրոցի ավերակներ։
'''ՂՈՒԼԱՄ ՂԱՖՈՒՐ''' [իսկական անուն–ազգանունը՝ Ղաֆուր Ղուլամովիչ Ղուլամով (1903, Տաշքենդ –1966, Տաշքենդ)], ուզբեկ սովետական գրող։ Ուզբեկ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Ուզբեկ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ուզբեկ. նոր տաղաչափության հիմնադիրներից; «Կուկան–բատրակ» (1930) պոեմում, «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» ևն), որոնք ամփոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) ժողովածուում։ Ղ․ Ղ․ երգել է սովետական երկրի կյանքը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Յանգի–Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 ևն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
''Երկ''. Բանաստեղծություններ, Ե., 1961։ Չարաճճին, Ե․, 1973։
'''ՂՈՒԼԹԻԿ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Տատիկի գավառակում։ 1909-ին ուներ 1779 (334 ընտանիք) հայ բնակիչ։ Ղ․ Բիթլիսի գավառի ամենամեծ գյուղն էր։ Աչքի էր ընկնում գեղեցիկ դիրքով, ջրերի առատությամբ և բերքառատ հողերով։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ ու<noinclude></noinclude> qnwpcvzq65hd7yulzm2zb4aaqdfktae Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/51 104 24773 393062 194237 2026-06-05T10:13:29Z ~2026-31364-58 14009 393062 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Նարինե Մուրադյան" /></noinclude>արհեստներով (մետաղագործություն, բրուտագործություն)։ Գյուղում կար եկեղեցի։ Ղուլթիկը հայտնի էր նաև իր ավերակ եկեղեցիներով, վանքերով ու սրբավայրերով։ Գործում էր երկսեռ դպրոց։ Ղուլթիկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
'''ՂՈԻԼԻԿՅԱՆ''' Վարազդատ Մակարի [ծն․ 10․1․1921, գ, Ղզլքիլիսա (ՎՍՍՀ Ծալկայի շրջանում)], Փառքի 3 աստիճանների ասպետ (8․6․1944, 16․3․1945, 15․5․1946), ավագ սերժանտ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942-ից՝ 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիայի կազմում, որպես սակրավորների ջոկի հրամանատար։ Փառքի շքանշաններին արժանացել է Մալգոբեկի համար մարտերում ականապատված դաշտերը վնասազերծելու, Օդերն առաջիններից անցնելու և դիվիզիայի գետանցն ապահովելու, Բեռլինի Հումբոլդհայն պարկի ամրոցի պատնեշը պայթեցնելու համար։ 1946-ին զորացրվել է, աշխատանքի անցել հայրենի գյուղի, ապա Ղուշչիի սովետական տնտեսությունում։
'''ՂՈՒԼՅԱՆ''' Էդուարդ Խաչատուրի [ծն․ 7․1․1927, գ․ Ղարաչինար (Ադրբ․ ՍՍՀ Շահումյանի շրջանում)], սովետական պետական աշխատող։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ թեկնածու (1966), ՀՍՍՀ վաստակավոր երկրաբան (1965)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը (1949)։ 1949-ից աշխատել է ՀՍՍՀ երկրաբանական վարչության արշավախմբերում (երկրաբան, գլխ․ երկրաբան, գլխ․ ինժեներ), 1955-ից՝ երկրաբանական վարչությունում, 1965-ից վարչության պետն է, 1968-ից՝ Հայկ․ երկրաբանական ընկերության փոխնախագահ։ Հեղինակ է մի շարք տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական աշխատությունների, որոնցում լուսաբանված են ՀՍՍՀ օգտակար հանածոների տարածական տեղաբաշխման օրինաչափություններն ու հեռանկարները։
''Երկ․'' Железнорудные месторождения Армении, E․, 1963 (соавтор Г․ А․ Дадаян); Развитие минерально-сырьевой базы Арм․ ССР к 50-летию Великого Октября, РОН, 1967․
'''ՂՈՒԼՈՅԱՆ''' Լիպարիտ Տիգրանի [ծն․ 19․2․1913, գ․ Ելենովկա (այժմ՝ ք․ Սևան)], հայ սովետական ջերմաէներգետիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1976), պրոֆեսոր (1976)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1941)։ 1954–72-ին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի մի շարք ամբիոններ։ Միաժամանակ 1962–70-ին գլխավորել է ջերմաէներգետիկայի Հայկ․ ՍՍՀ–ում առաջին գիտա-հետազոտական լաբորատորիան։ 1972–1977-ին եղել է պոլիտեխնիկական ինստ–ի էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1977-ից նույն ինստ–ի ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է մոխրառատ վառելիքի այրման և տեղական վատորակ վառելիքի օգտագործման հարցերով, մշակել վառելիքա-էներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գնահատող մեթոդ, ուսումնասիրել բնակլիմայական, տնտ․ և այլ գործոնների դերը ջերմա և ջերմացրտամատակարարման սխեմաների և համակարգերի ընտրության գործում։
''Երկ․'' Ընդհանուր ջերմատեխնիկա, մաս 1–2, Ե․ 1976–78 (համահեղինակ՝ Մ․ Բ․ Բուբուշյան)։ Тепло- и холодоснабжение в условиях теплого климата, E․, 1973․ {{ՀՍՀ հեղ|Հ․ Հովսեփյան}} '''ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ''' (1722–1799), Հայոց կաթողիկոս 1780-ից։ 1782-ին դիմել է ռուս. հրամանատարությանը հայ ժողովրդին պարսկ․ լծից ազատագրելու խնդրանքով։ 1786-ին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը։ 1797-ին Ղուկաս Ա Կարնեցին խնդրել է ռուս. կայսր Պավել 1-ին՝ իր հովանավորության տակ վերցնել հայ ժողովրդին և ճանաչել Էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (այդ խնդրանքը բավարարվել է 1798-ի փետրվ․ 26-ի կայսերական հրովարտակով)։
'''ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ''', {{լայն|Ղուկաս Հախպատեցի}} [ծն․ թ․ անհտ․, Հաղպատ– 1561, գ․ Սոթ (Սյունիքի Ծար գավառում)], հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513–1543-ին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։
Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, ձեռ․ № 4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժող․ զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժող․ բառ ու բանի ուսումնասիրման համար։
''Գրկ.'' Հարությունյան Է․, Ղուկաս Լոռեցին և նրա քարոզգիրքը, «ԲՄ», 1971, № 10։ {{ՀՍՀ հեղ|Է. Հարությունյան}} '''ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ''', {{լայն|Ղուկաս Նուրիջանյան}} (ծն․ մոտ 1650-ական թթ, սկզբներին – մահ․ թ․ անհտ․), XVII դ․ երկրորդ կեսի և XVIII դ․ առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր։ Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում) Վանանդ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1679–82-ին ուսումը շարունակել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ 1690-ին Ամստերդամում միացել է իր ազգական տպագրիչ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/289 ''Մատթեոս Վանանդեցուն''] և գործուն մասնակցություն բերել հայկական տպարանի աշխատանքին։ 1706-ին տպարանի տնօրեն Թովմաս Վանանդեցու հետ մեկնել է Անգլիա նյութական միջոցներ հայթայթելու։ 1707-ին Օքսֆորդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի գիտական աստիճան։ Թովմասի մահից (1708) հետո եղել է Ամստերդամի տպարանի անօրենը (մինչև փակվելը՝ 1717-ը)։ Կատարելով խմբագրական, գրաշարական, սրբագրական աշխատանքներ՝ լույս է ընծայել գրքեր, այդ թվում՝ «Համառօտ քերականութիւն» (1711), Շարակնոց (1712), Սաղմոսարան (1713, 1714), Պարզատումար (1714), «Կարճառօտ ժամագիրք» (1717)։ Ղ․Վ․ հեղինակ է փիլ․, կրոնական, աշխարհագրական, վաճառականական երկերի, դասագրքերի։ Դրանց մի մասը տպագրվել է Ամստերդամի հայկ․ տպարանում։ Տպագրվել են «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), որ հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյց»-ի ուսումնական ուղեցույցն է, «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց․․․» (1698) տոմարագրական աշխատությունը, «Գանձ․ Չափոյ՝ Կշռոյ՝ Թուոյ՝ և Դրամից բոլոր աշխարհի» (1699), որ երրորդ աշխարհաբար գիրք է, նախատեսված վաճառականների համար, «Դուռն իմաստութեան» կամ «Ոսկեայ դուռն դպրատան» (1699), դասագիրք է, «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (1702) փիլ․, բնագիտական, օդերևութաբանական երկը (այս երկուսի հեղինակակիցն է Մատթեոս Վանանդեցին), «Համբոյր սրբութեան» (1704) են։ Նրա թարգմանական գործերից է «Յօգնադիմի աստուածաբանական բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք» ժողովածուն (1704)։ Ղ․ Վ․ գրել է նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը տեղ է գտել ամստերդամյան հրատարակություններում։
Ղ․ Վ–ու մոտ հայերեն է սովորել գերմանացի ականավոր արևելագետ Յոհան Շրյոդերը, որը իր հայագիտական (լատիներեն) նշանավոր երկը՝ «Արամեան լեզուին գանձ»-ը, գրել և հրատարակել է Ղ․ Վ–ու օգնությամբ։ Ղ․ Վ–ու բարեկամն է եղել և նրան այցելել է գերմանացի մեծ մտածող Գ․ Լայբնիցը։ Հետևելով հին հուն․ փիլիսոփաներին, Ղ․ Վ․ ընդունում էր, որ մեզ շրջապատող առարկաները չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի և հրի տարբեր զուգակցություններ են։ Ղ․ Վ․ պատրաստել է հայկ․ աստղագիտական–գեոդեզիական գործիք՝ աստրոլաբ (պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում), որով որոշվում էին երկնային մարմինների կոորդինատները, համաստեղությունների դիրքը երկնոլորտում, Արեգակի դիրքը խավարածրի վրա, տեղի աշխարհագրական լայնությունը, օրվա ժամը, գիշերվա ու ցերեկվա տևողությունները, անմատչելի առարկաների բարձրությունն ու հեռավորությունը։
''Գրկ․'' {{լայն|Զարբհանալյան Գ․}}, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ {{լայն|Լեո}}, Հայկական տպագրություն, հ․ 1, Թ․, 1904։ {{լայն|Սարուխան Ա}}․, Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն․, 1926։ {{լայն|Թումանյան Բ}}., Հայկական նորահայտ աստղագիտական գործիք, Ե․, 1958։ Նույնի, Հայ աստղագիտության պատմություն, հ․ 1, Ե․, 1964։ {{լայն|Գրիգորյան Մ․}}, Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վնն․, 1969։ {{ՀՍՀ հեղ|Ռ․ Իշխանյան, Բ. Թումանյան}} '''ՂՈՒԿԱՍԱՎԱՆ''' (մինչև 1956-ը՝ {{լայն|Քալարա}}), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի<noinclude></noinclude> mfk9s3bkvniss3fhd6ttpf4tdwxfi8b Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/52 104 24774 393063 196337 2026-06-05T10:22:14Z ~2026-31364-58 14009 393063 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Նարինե Մուրադյան" /></noinclude>շրջանում, Հրազդանի ձախ ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք։ Բանջարաբուծական–սերմնաբուծական (փորձարարական տնտեսություն) սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
'''ՂՈՒԿԱՍՅԱՆ''' Արամ Գրիգորի (14․8․1901, Թիֆլիս – 27․9․1972, Մոսկվա), հայ սովետական թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1938), պրոֆեսոր (1938), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), ՍՍՀՄ ԲԳԱ թղթ․ անդամ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1926-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, այնուհետև՝ Կարմիր պրոֆեսուրայի, փիլիսոփայության և բնագիտության ինստ–ը։ Բժշկ․ գործունեության հետ միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստ–ի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնը։ 1938-ից՝ Մոսկվայի I բժշկ․ ինստ–ի սանիտարա–հիգիենային ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947-ից եղել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության բժշկ․ ուս․ հաստատությունների գլխավոր վարչության պետ, կոլեգիայի անդամ, իսկ 1961–68-ին՝ 4-րդ գլխավոր վարչության գլխավոր թերապևտ։ 1963–1972-ին ղեկավարել է Մոսկվայի 1 բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնը։ 1964–1972-ին եղել է «Տերապեվտիչեսկի արխիվ» («Терапевтический архив») ամսագրի գլխավոր խմբագիր։ Ղ–ի գիտական աշխատությունները նվիրված են մարսողության օրգանների ախտաբանությանը․ մշակել է գաստրոգեն սակավարյունությունների կլինիկական ընթացքը, հետազոտել է երիկամների, սիրտ–անոթային համակարգի ևն հիվանդությունները: Ղ․ զբաղվել է նաև հայրենական թերապիայի պատմության հարցերով։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։
''Երկ․'' Болезни кишечника, М․, 1964; Хронический алькоголизм и состояние внутренних органов, М․, 1968; Эволюция отечественной терапевтической мысли, М․, 1973.
'''ՂՈՒԿԱՍՅԱՆ''' Զվարթ Հովհաննեսի (15․10․1911, գ․ Դալիբաբա, Էրզրումի նահանգի Բասեն գավառում – 6․12․1980, Երևան), հայ սովետական գրականագետ, գրող։ Բանասիրական գիտ․ դ–ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար (1951–53, 1954–55), ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1956–58)։ 1958–80-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ում։ Հրատարակել է «Պատմվածքներ» (1958), «Ոտնահետքերը ցանկապատի մոտ» (1974) ժողովածուները, «Ռուս–հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում» (1961), «Ժամանակակից սովետահայ վեպը (1953–1963)» (1964), «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» (1970) աշխատությունները։ ՀՍՍՀ III–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
'''ՂՈՒԿԱՍՅԱՆ''' Հովհաննես Արամի (ծն․ 29․12․1919, Թավրիզ), հայ սովետական գրող։ Ավարտել է ծննդավայրի Հայոց կենտրոնական դպրոցը։ 1946-ին փոխադրվել է Սովետական Հայաստան։ 1944-ին Թավրիզում լույս են տեսել նրա «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները։ Արձակ գործերից են «Վիպակներ» (1957), «Փոքրիկ վրիժառուներ» (1950), «Գարնանային պատմություն» (1955), «Անհանգիստ պատանեկություն» (1959) վիպակները, «Կարճատեսի արկածները» (1964) և «19 պատմվածք» (1966) ժողովածուները։ Ղ․ հայտնի է իր պատմավեպերով («Ոսկան Երևանցի», 1962, «Դեռ սպասում են», 1969, «Բոգդան Սալթանով», 1980)։ Գրել է «Սոնա» և «Մարմար» բալետների լիբրետոները։ Ղ–ի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
''Երկ․'' Երկ․ ժող․, հ․ 1–3, Ե․, 1972–76։
'''ՂՈՒԿԱՍՅԱՆ''' Ղուկաս Հովհաննեսի [20․5․1899, գ․ Քալարա (Մասիսի շրջանի գ․ Ղուկասավան)–14․5․1920, Արգինա (Կարսի մարզում)], հայ հեղափոխական, կուսակցական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1917-ից։ Սովորել է Երևանի տարրական և թեմական դպրոցներում։ Հեղափոխական պայքարի մեջ ընդգրկվել է դպրոցական տարիներից։ Ղ–ի մարքսիստական աշխարհայացքի ձևավորմանը մեծ չափով նպաստել է նրա շփումը պրոֆեսիոնալ հեղափոխական Ա․ Մելիքյանի հետ։ 1919-ի ապրիլին Ղ․, մի քանի այլ երիտասարդ կոմունիստների հետ, ստեղծել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/59 ''«Սպարտակ»''] կոմունիստական երիտասարդական կազմակերպությունը։ Սեպտեմբերին մասնակցել է Բաքվում կայացած երիտասարդական կոմունիստական կազմակերպությունների անդրկովկասյան առաջին անլեգալ կոնֆերանսին, որտեղ ընտրվել է Անդրկովկասի կոմունիստական երիտասարդական միության ղեկավար կազմում։ 1920-ի հունվարին Ղ․ ընտրվել է Արմենկոմի կազմում։ 1920-ի գարնանը կազմակերպական ու պրոպագանդիստական լայն գործունեություն է ծավալել Երևանում և Հայաստանի գավառներում։ Մասնակցել է 1920-ի մայիսի 7-ին «Վարդան զորավար» զրահագնացքում տեղի ունեցած Արմենկոմի և մի շարք ապստամբ շրջանների ներկայացուցիչների նիստին։ Նիստից հետո Արմենկոմի հանձնարարությամբ մեկնել է Կարս։ Ընտրվել է Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում և ղեկավար մասնակցություն ունեցել Կարսի զինված ապստամբությանը։ Զոհվել է դաշնակցական զորքերի դեմ մղված մարտերից մեկում։
Ղ–ի հուշարձանը կանգնեցված է Երևանի նույնանուն պուրակում։
Նրա անունով են կոչվում ՀՍՍՀ շրջաններից մեկը, նախկին Ղզլղոչ գյուղը, ծննդավայրը, Երևանի պիոներների պալատը, փողոցներ ու դպրոցներ Երևանում, Լենինակասում և ՀՍՍՀ այլ բնակավայրերում։{{ՀՍՀ հեղ|Հ․ Օհանյան}} '''ՂՈՒԿԱՍՅԱՆ''', լեռնագագաթ Եղնախաղի լեռնաշղթայի հարավում, Հայկական ՍՍՀ–ի և Թուրքիայի պետական սահմանի վրա։ Բարձրությունը 3042 մ է։ Կազմված է անդեզիտա–բազալտային լավաներից։ Վերին անթրոպոգենում ենթարկվել է սառցապատման։ Լանջերին տարածված են ալպյան մարգագետիններ։
'''ՂՈՒԿԱՍՅԱՆ''' (մինչև 1956-ը՝ {{լայն|Վերին Ղուկասյան}}), գյուղ, Հայկական ՍՍՀ համանուն շրջանի վարչական կենտրոնը, Ախուրյան գետի ափերին։ Ղ–ով է անցնում Երևան–Ախալքալաք ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գործում են միջնակարգ և երաժշտական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, կուլտուրայի տուն, ակումբ, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, հյուրանոց, կենցաղսպասարկման կոմբինատ, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներ, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց (75 մահճակալով), դեղատուն, պոլիկլինիկա, սանիտարահակահամաճարակային կայան։ Ղ–ում է ժողովրդական սպառման ապրանքների գործարանը։ Ղ–ում պահպանվել է եկեղեցի և գերեզմանոց (XIX դ․)։<noinclude></noinclude> dfkakoxpbkiwipwuy5rwoqqe9t2od2w Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/53 104 24775 393064 173962 2026-06-05T10:33:05Z ~2026-31364-58 14009 393064 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 53'''}} '''«ՂՈԻԿԱՍՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»''', պատմական և հասարակական–քաղաքական բովանդակությամբ գրքերի մատենաշար։ Հրատարակվել է Թիֆլիսում, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ավետիս Ղուկասյանի կտակած գումարներով։ 1904–1917-ին հաջորդաբար լույս են ընծայվել Եղիշեի, Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհաննես Դրասխանակերտցու, Արիստակես Լաստիվերտցու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Ագաթանգեղոսի, Թովմա Արծրունու երկերը, ինչպես նաև Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» և Ա․ Ղլտճյանի «Կանոնագիրք հայոց» աշխատությունները։ Բոլորը, բացի վերջինից, արտատպություններ են նախկին հրատարակություններից և նախատեսված են ընթերցող լայն շրջանների համար։{{ՀՍՀ հեղ|Հ․ Դավթյան}} '''ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՐՋԱՆ''', վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արնմտյան մասում։ Հս–ում սահմանակից է Վրացական ՍՍՀ–ին։ Կազմվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Տարածությունը 547 կմ² է, բն․ 9229 մարդ (1979)։ Վարչական կենտրոնը Ղուկասյան գյուղն է։
Քարտեզը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում։
'''Բնական պայմանները'''։ Ղ․ շ․ գտնվում է Աշոցքի սարահարթի արլ․ մասում, Ախուրյան և Չիչխան գետերի վերին հոսանքի ավազանում։ Տարածքի մեծ մասն ունի ավելի քան 2000 մ բարձրություն։ Առավելագույն բարձրությունը 3198 մ է (Աչքասար լեռ)։ Մակերևույթը լեռնային է։ Հս–արլ–ում միջօրեականի ուղղությամբ տարածվում է Ջավախքի լեռնաշղթայի հվ․ մասը, որի ցածրադիր լեռնաբազուկները արլ–ից արմ․ ուղղությամբ ձգվում են շրջանի տարածքում։ Հվ–արլ–ում Բազումի լեռնաշղթայի ճյուղավորություններն են, որոնք Ջավախքի լեռնաշղթայից բաժանվում են Քարախաչի լեռնանցքով։ Համեմատաբար հարթավայրային են շրջանի հս․ և արմ․ մասերը (Ղազանչիի, Վարդաղբյուրի տարածքներում)։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են փոքր հարաբերական բարձրությամբ հրաբխային կոները։ Տարածված են քարակարկառները։ Ղ․ շ․ գտնվում է 8–9-բալանոց սեյսմիկ գոտում։ Կան գորշ ածխի, կրաքարի, բազալտի, տորֆի պաշարներ, հանքային աղբյուրներ։ Կլիման չափավոր ցուրտ է։ Ձմեռը երկարատև է (մինչև 7–8 ամիս)՝ սառնամանիքներով։ Ամառը կարճատև է, զով։ Տարեկան միջին ջերմաստիճանը –2°C–ից 4°C է, հունվարինը՝ – 12,7°C, հուլիսինը՝ 16,4°С։ Առավելագույն ջերմաստիճանը 32°C է, նվազագույնը՝ –42°С։ Տարեկան տեղումները 600–900 մմ են։ Ձնածածկույթի հաստությունը 70–80 սմ է, առանձին տարիներինը՝ ավելի քան 1 մ։ Արմ–ում շրջանի տարածքի մեջ է մտնում Ախուրյանի վերին հոսանքը, որին միախառնվում է Ջավախքի լեռներից սկիզբ առնող Ղուկասյան վտակը։ Հվ–արլ–ով հոսում է Փամբակի վտակ Չիչխանը։ Կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերն օգտագործվում են կենցաղային կարիքների համար։ Գերակշռում են լեռնային սևահողերը, ռելիեֆի բարձրադիր մասերում՝ թույլ հզորության ճմատորֆային հողերը։ Առավել բարձր վայրերում բացակայում է համատարած հողածածկույթը։ Տիրապետում է տափաստանային և մարգագետնա–տափաստանային բուսածածկույթը (փետրախոտահացազգիներ, սիզախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ ևն)։ Լեռների բարձրադիր մասերում տարածված են ալպյան գորգերը։ Բնորոշ են լեռնատափաստանային կենդանիները․ գայլ, աղվես, նապաստակ, փորսուղ, զանազան կրծողներ, թռչուններ, միջատներ ևն։
'''Բնակչությունը'''։ Ղ․ շ․ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է։ Խտությունը 1 կմ² վրա 17 մարդ է։ Համեմատաբար խիտ են բնակեցված հարթավայրային շրջանները։ Բնակիչների 99,9% –ը հայեր են։ Շրջանն ունի 25 գյուղական բնակավայր, 9 գյուղսովետ։
Ղ․ շ–ի բնակավայրերն են՝ Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Զորաշեն, Ղազանչի, Ղուկասյան, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սարագյուղ, Սարապատ, Սալուտ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար։
'''Պատմական ակնարկ։''' Ղ․ շ–ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր նրա Աշոցք գավառը, որը ուրարտ․ արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլու (Iskigulu) ձևով։ Գավառի վարչական կենտրոնը եղել է Ղազանչի գյուղի տեղում գտնվող Աշոցք ավանը։ Բագրատունիների օրոք շրջանի տարածքը մտնում էր Անի–Շիրակի թագավորության մեջ։ Հետագայում այն անցավ Զաքարյաններին, ապա՝ թաթար–մոնղոլների, ակ–կոյունլուների, պարսկական տիրապետության տակ, XIX դ․ սկզբին այն միացվեց Ռուսաստանին։ Մինչև հեղափոխությունը Ղ․ շ–ի տարածքը Ամասիայի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ և մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1930-ից մինչև ինքնուրույն շրջան դառնալը Ամասիայի հետ կազմում էր Աղբաբայի շրջանը։ Ըստ պատմական տվյալների Ղ․ շ–ի ներկա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Այդ են վկայում կիկլոպյան ամրոցի մնացորդները Ցողամարգում և ավելի քան 3000-ամյա բնակավայրի հետքերը Լեռնագյուղում։
Ղ․ շ–ի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը (ներկա Ամասիայի շրջանի հետ միացյալ) ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին՝ Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, որպես Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Ինքնուրույն կուս․ կազմակերպություն է դարձել գավառների վերացումից հետո՝ 1937-ի դեկտեմբերից։ 1981-ին Ղ․ շ–ում գործում էր 43 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 732 կոմունիստով։ Մինչև 1981-ի հունվ․ 1-ը շրջանային կուսակցական կազմակերպությունը գումարել է 29 կոնֆերանս։ Ղ․ շ–ի ԼԿԵՄ կազմակերպությունը 1981-ի հունվ․ 1-ին ուներ 53 սկզբնական կազմակերպություն՝ 2058 կոմերիտականով։
'''Տնտեսությունը։''' Նախասովետական տարիներին շրջանում զբաղվում էին անասնապահությամբ։ Արդ․ որևէ ձեռնարկություն չկար։ Այժմ Ղ․ շ–ում գյուղատնտեսության հետ միասին զարգանում է նաև արդյունաբերությունը։ Շրջանի համախառն արտադրանքի 70% –ը տալիս է գյուղատնտեսությունը, 30% –ը՝ արդյունաբերությունը։ 1981-ին շրջանն ուներ 13 սովետական տնտեսություն, 5 միջտնտեսային ձեռնարկություն։ Հողային ֆոնդը 43000 հա է, որից վարելահող՝ 13473 հա, արոտավայր՝ 9267 հա, խոտհարք՝ 5463 հա, անտառ՝ 954 հա, պտղատու այգի՝ 28 հա, այլ հողակտորներ՝ 68 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 885 հա։ Գործում է Ախուրյանի աջափնյակի ջրանցքը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ համախառն արտադրանքի մոտ 70%-ը (1981)։ Շրջանն ունի 20992 խոշոր, 70820 մանր եղջերավոր անասուն, 1085 խոզ (1981)։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արդ․ առաջին ձեռնարկությունը՝ պանրագործարանը, կառուցվել է 1928-ին՝ Ղուկասյան գյուղում (1973-ից տեղափոխվել է Մուսայելյան գյուղ)։ Արտադրում է «Շվեյցարական» և «Լոռի» պանիր ու այլ կաթնամթերքներ։ Ղուկասյանում է ժողովրդական սպառման ապրանքների գործարանը։ Խճուղային ճանապարհների երկարությունը 127 կմ է, որից 47 կմ՝ միութենական նշանակության․ Ղ․ շ–ով են անցնում Երևան–Լենինական–Ախալքալաք, Լենինական–Կալինինո–Թբիլիսի (Քարախաչի լեռնանցքով) խճուղիները, Ամասիա–Ղուկասյան գազամուղը։ Կա կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։
'''Առողջապահությունը։''' Ղ․ շ–ում գործում է մեկ շրջանային հիվանդանոց (75 մահճակալով), մեկ պոլիկլինիկա, սանիտարահակահամաճարակային, շտապ օգնության կայաններ, 3 ամբուլատորիա (Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար), 15 բուժմանկաբարձական կետ, մեկ դեղատուն։
Շրջանում կա 156 բուժաշխատող, որից 16-ը՝ բժիշկ։
'''Մշակույթը։''' 1980/81 ուս․ տարում Ղ․ շ–ում գործում էին 8 միջնակարգ, 8 ութամյա, 7 տարրական (2017 աշակերտ, 274 ուսուցիչ, որից 172-ը՝ բարձրագույն կրթությամբ), մեկ երաժշտական դպրոցներ, 1 մսուր–մանկապարտեզ, պրոֆտեխնիկական ուսումնարան։ Շրջանում կա 6 կուլտուրայի տուն (Ղուկասյան, Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար, Բավրա, Ցողամարգ), 20 ակումբային հիմնարկ, 1 կենտրոնական գրադարան (22 մասնաճյուղով), 7 կինոսարքավորում։
Օգտվում են ռադիո– և հեռուստատեսային հաղորդումներից։
Լույս է տեսնում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/702 ''«Գարուն»''] շրջանային թերթը։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704 –705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXVIII։<noinclude></noinclude> jfd9zdgvg6fk4kcfghftpsae77rglef 393065 393064 2026-06-05T10:35:01Z ~2026-31364-58 14009 393065 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 53'''}} '''«ՂՈԻԿԱՍՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»''', պատմական և հասարակական–քաղաքական բովանդակությամբ գրքերի մատենաշար։ Հրատարակվել է Թիֆլիսում, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ավետիս Ղուկասյանի կտակած գումարներով։ 1904–1917-ին հաջորդաբար լույս են ընծայվել Եղիշեի, Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհաննես Դրասխանակերտցու, Արիստակես Լաստիվերտցու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Ագաթանգեղոսի, Թովմա Արծրունու երկերը, ինչպես նաև Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» և Ա․ Ղլտճյանի «Կանոնագիրք հայոց» աշխատությունները։ Բոլորը, բացի վերջինից, արտատպություններ են նախկին հրատարակություններից և նախատեսված են ընթերցող լայն շրջանների համար։{{ՀՍՀ հեղ|Հ․ Դավթյան}} '''ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՐՋԱՆ''', վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արնմտյան մասում։ Հս–ում սահմանակից է Վրացական ՍՍՀ–ին։ Կազմվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Տարածությունը 547 կմ² է, բն․ 9229 մարդ (1979)։ Վարչական կենտրոնը Ղուկասյան գյուղն է։
Քարտեզը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում։
'''Բնական պայմանները'''։ Ղ․ շ․ գտնվում է Աշոցքի սարահարթի արլ․ մասում, Ախուրյան և Չիչխան գետերի վերին հոսանքի ավազանում։ Տարածքի մեծ մասն ունի ավելի քան 2000 մ բարձրություն։ Առավելագույն բարձրությունը 3198 մ է (Աչքասար լեռ)։ Մակերևույթը լեռնային է։ Հս–արլ–ում միջօրեականի ուղղությամբ տարածվում է Ջավախքի լեռնաշղթայի հվ․ մասը, որի ցածրադիր լեռնաբազուկները արլ–ից արմ․ ուղղությամբ ձգվում են շրջանի տարածքում։ Հվ–արլ–ում Բազումի լեռնաշղթայի ճյուղավորություններն են, որոնք Ջավախքի լեռնաշղթայից բաժանվում են Քարախաչի լեռնանցքով։ Համեմատաբար հարթավայրային են շրջանի հս․ և արմ․ մասերը (Ղազանչիի, Վարդաղբյուրի տարածքներում)։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են փոքր հարաբերական բարձրությամբ հրաբխային կոները։ Տարածված են քարակարկառները։ Ղ․ շ․ գտնվում է 8–9-բալանոց սեյսմիկ գոտում։ Կան գորշ ածխի, կրաքարի, բազալտի, տորֆի պաշարներ, հանքային աղբյուրներ։ Կլիման չափավոր ցուրտ է։ Ձմեռը երկարատև է (մինչև 7–8 ամիս)՝ սառնամանիքներով։ Ամառը կարճատև է, զով։ Տարեկան միջին ջերմաստիճանը –2°C–ից 4°C է, հունվարինը՝ – 12,7°C, հուլիսինը՝ 16,4°С։ Առավելագույն ջերմաստիճանը 32°C է, նվազագույնը՝ –42°С։ Տարեկան տեղումները 600–900 մմ են։ Ձնածածկույթի հաստությունը 70–80 սմ է, առանձին տարիներինը՝ ավելի քան 1 մ։ Արմ–ում շրջանի տարածքի մեջ է մտնում Ախուրյանի վերին հոսանքը, որին միախառնվում է Ջավախքի լեռներից սկիզբ առնող Ղուկասյան վտակը։ Հվ–արլ–ով հոսում է Փամբակի վտակ Չիչխանը։ Կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերն օգտագործվում են կենցաղային կարիքների համար։ Գերակշռում են լեռնային սևահողերը, ռելիեֆի բարձրադիր մասերում՝ թույլ հզորության ճմատորֆային հողերը։ Առավել բարձր վայրերում բացակայում է համատարած հողածածկույթը։ Տիրապետում է տափաստանային և մարգագետնա–տափաստանային բուսածածկույթը (փետրախոտահացազգիներ, սիզախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ ևն)։ Լեռների բարձրադիր մասերում տարածված են ալպյան գորգերը։ Բնորոշ են լեռնատափաստանային կենդանիները․ գայլ, աղվես, նապաստակ, փորսուղ, զանազան կրծողներ, թռչուններ, միջատներ ևն։
'''Բնակչությունը'''։ Ղ․ շ․ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է։ Խտությունը 1 կմ² վրա 17 մարդ է։ Համեմատաբար խիտ են բնակեցված հարթավայրային շրջանները։ Բնակիչների 99,9% –ը հայեր են։ Շրջանն ունի 25 գյուղական բնակավայր, 9 գյուղսովետ։
Ղ․ շ–ի բնակավայրերն են՝ Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Զորաշեն, Ղազանչի, Ղուկասյան, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սարագյուղ, Սարապատ, Սալուտ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար։
'''Պատմական ակնարկ։''' Ղ․ շ–ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր նրա Աշոցք գավառը, որը ուրարտ․ արձանագրություններում հիշատակվում է Իշկիգուլու (Iskigulu) ձևով։ Գավառի վարչական կենտրոնը եղել է Ղազանչի գյուղի տեղում գտնվող Աշոցք ավանը։ Բագրատունիների օրոք շրջանի տարածքը մտնում էր Անի–Շիրակի թագավորության մեջ։ Հետագայում այն անցավ Զաքարյաններին, ապա՝ թաթար–մոնղոլների, ակ–կոյունլուների, պարսկական տիրապետության տակ, XIX դ․ սկզբին այն միացվեց Ռուսաստանին։ Մինչև հեղափոխությունը Ղ․ շ–ի տարածքը Ամասիայի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ և մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1930-ից մինչև ինքնուրույն շրջան դառնալը Ամասիայի հետ կազմում էր Աղբաբայի շրջանը։ Ըստ պատմական տվյալների Ղ․ շ–ի ներկա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Այդ են վկայում կիկլոպյան ամրոցի մնացորդները Ցողամարգում և ավելի քան 3000-ամյա բնակավայրի հետքերը Լեռնագյուղում։
Ղ․ շ–ի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը (ներկա Ամասիայի շրջանի հետ միացյալ) ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին՝ Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, որպես Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Ինքնուրույն կուս․ կազմակերպություն է դարձել գավառների վերացումից հետո՝ 1937-ի դեկտեմբերից։ 1981-ին Ղ․ շ–ում գործում էր 43 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 732 կոմունիստով։ Մինչև 1981-ի հունվ․ 1-ը շրջանային կուսակցական կազմակերպությունը գումարել է 29 կոնֆերանս։ Ղ․ շ–ի ԼԿԵՄ կազմակերպությունը 1981-ի հունվ․ 1-ին ուներ 53 սկզբնական կազմակերպություն՝ 2058 կոմերիտականով։
'''Տնտեսությունը։''' Նախասովետական տարիներին շրջանում զբաղվում էին անասնապահությամբ։ Արդ․ որևէ ձեռնարկություն չկար։ Այժմ Ղ․ շ–ում գյուղատնտեսության հետ միասին զարգանում է նաև արդյունաբերությունը։ Շրջանի համախառն արտադրանքի 70%-ը տալիս է գյուղատնտեսությունը, 30%-ը՝ արդյունաբերությունը։ 1981-ին շրջանն ուներ 13 սովետական տնտեսություն, 5 միջտնտեսային ձեռնարկություն։ Հողային ֆոնդը 43000 հա է, որից վարելահող՝ 13473 հա, արոտավայր՝ 9267 հա, խոտհարք՝ 5463 հա, անտառ՝ 954 հա, պտղատու այգի՝ 28 հա, այլ հողակտորներ՝ 68 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 885 հա։ Գործում է Ախուրյանի աջափնյակի ջրանցքը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ համախառն արտադրանքի մոտ 70%-ը (1981)։ Շրջանն ունի 20992 խոշոր, 70820 մանր եղջերավոր անասուն, 1085 խոզ (1981)։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արդ․ առաջին ձեռնարկությունը՝ պանրագործարանը, կառուցվել է 1928-ին՝ Ղուկասյան գյուղում (1973-ից տեղափոխվել է Մուսայելյան գյուղ)։ Արտադրում է «Շվեյցարական» և «Լոռի» պանիր ու այլ կաթնամթերքներ։ Ղուկասյանում է ժողովրդական սպառման ապրանքների գործարանը։ Խճուղային ճանապարհների երկարությունը 127 կմ է, որից 47 կմ՝ միութենական նշանակության․ Ղ․ շ–ով են անցնում Երևան–Լենինական–Ախալքալաք, Լենինական–Կալինինո–Թբիլիսի (Քարախաչի լեռնանցքով) խճուղիները, Ամասիա–Ղուկասյան գազամուղը։ Կա կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։
'''Առողջապահությունը։''' Ղ․ շ–ում գործում է մեկ շրջանային հիվանդանոց (75 մահճակալով), մեկ պոլիկլինիկա, սանիտարահակահամաճարակային, շտապ օգնության կայաններ, 3 ամբուլատորիա (Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար), 15 բուժմանկաբարձական կետ, մեկ դեղատուն։
Շրջանում կա 156 բուժաշխատող, որից 16-ը՝ բժիշկ։
'''Մշակույթը։''' 1980/81 ուս․ տարում Ղ․ շ–ում գործում էին 8 միջնակարգ, 8 ութամյա, 7 տարրական (2017 աշակերտ, 274 ուսուցիչ, որից 172-ը՝ բարձրագույն կրթությամբ), մեկ երաժշտական դպրոցներ, 1 մսուր–մանկապարտեզ, պրոֆտեխնիկական ուսումնարան։ Շրջանում կա 6 կուլտուրայի տուն (Ղուկասյան, Ղազանչի, Թորոսգյուղ, Փոքր Սարիար, Բավրա, Ցողամարգ), 20 ակումբային հիմնարկ, 1 կենտրոնական գրադարան (22 մասնաճյուղով), 7 կինոսարքավորում։
Օգտվում են ռադիո– և հեռուստատեսային հաղորդումներից։
Լույս է տեսնում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/702 ''«Գարուն»''] շրջանային թերթը։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704 –705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXVIII։<noinclude></noinclude> 9yc3ts2rq7cb1k7qfoy6cep707hamaq Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/54 104 24776 393066 196339 2026-06-05T10:59:01Z ~2026-31364-58 14009 393066 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''54 ՂՈՒԿԱՍՅԱՆՑ'''
'''ՂՈՒԿԱՍՅԱՆՑ ՀԱՅՐԱՊԵՏ''' [(ծածկանունը՝ {{լայն|Գարեգին}}), 1845, Շամախի – 1920, Բաքու], մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ավարտել է Շամախու հայոց հոգևոր (1867), ապա՝ տեղի քաղաքային դպրոցները։ Աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ Շամախու հոգևոր, Արղության–Սահականուշյան (Ալեքսանդրապոլ), Գայանյան, Մարիամյան (Թիֆլիս), Հռիփսիմյան, Մեսրոպյան (Բաքու) դպրոցներում և Գևորգյան ճեմարանում։ Հայկ․ դպրոցների փակվելուց հետո (1896) ձեռնադրվել է քահանա՝ Գարեգին անվամբ։ Հեղինակ է «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ), «Ընդհանուր պատմություն» (1880), «Համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874), «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883), «Քերականութիւն գրաբար լեզուի Հայոց ի պէտս նորավարժից» (1884) ևն աշխատությունների, թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880), «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891) ևն գործեր։{{ՀՍՀ հեղ|Հ․ Ներսիսյան}} '''ՂՈՒԿԱՍՈՎ''' Պավել (Պողոս) Հովսեփի (1858– մահ․ թ․ անհտ․), Ռուսաստանի ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչ, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող, ինժեներ։ Եղբոր՝ Արշակի հետ ղեկավարել է նավթային մի շարք խոշոր ընկերություններ և վարչություններ։ Եղել է Բաքվի նավթարդյունաբերողների համագումարների նախագահ (1890–1906, 1915–17), 1906–12-ին՝ Պետ․ խորհրդի անդամ, 1916-ից՝ Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ղուկասովները տարագրվել են։ 1920-ական թթ. եղել են Փարիզում կազմակերպված «Տորգպրոմ» հակահեղափոխական կազմակերպության ակտիվ գործիչներ։
'''ՂՈՒՇՉԻ,''' հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում, Խրամ գետի ափին, շրջկենտրոնից 25 կմ արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, բանջարեղենի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժական կայան։ Հիմնադրվել է 1830-ին։ 1870-ին Ղ–ում կառուցվել է նոր եկեղեցի և կամարակապ քարե կամուրջ Խրամ գետի վրա։ Ղ–ում է ծնվել գեներալմայոր Հ․ Սիմոնյանը։
'''ՂՈՒՐԱՆ''' (< արաբ. gur’än – ընթերցվածք), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/186 ''մահմեդականության''] սուրբ գիրքը։ Ղ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/185 ''Մահմեդի''] քարոզների հավաքածուն է, որը պարունակում է կրոնադավանական, ծիսական և կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ ևն։ Ղ․, իբր, վերջին մարգարե Մուհամմեդին որպես «հայտնություն» ալլահի (աստծու) թելադրած պատգամների ամբողջությունն է։ Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632-ից գրառված այդ քարոզները Օսման խալիֆի հրամանով 650-ական թթ․ խմբագրվել և ճանաչվել են որպես կանոնացված («Օսմանի Ղ․»)։ Ղ–ի տեքստի ուղղագրությունը, ընթերցման կանոնները, կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի 1923-ի պաշտոնական հրատարակությամբ։ Ղ․ բաղկացած է 114 գլխից (սուրահներից)։ Ղ–ի դրույթները սնվել են հուդայական ու քրիստոնեական, մասամբ՝ նաև զրադաշտական ու մանիքեական ուսմունքներից։ Ըստ Ղ–ի, ալլահը միակ և ամենազոր արարիչն է, որն իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի վերաբերյալ, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով։ Ղ․ սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը ևն։ Ղ–ով սրբագործվել են սոցիալական անհավասարությունը, մասնավոր սեփականությունը, կնոջ ոչ-լիարժեքության վերաբերյալ դրույթը և դասակարգային հասարակության այլ ատրիբուտները։ Ղ–ում առկա անորոշություններն ու հակասությունները անհրաժեշտ դարձրեցին մեկնությունները (թաֆսիր)։ Ղ–ի որոշ դրույթներ քննադատել են արաբ մտածողները [Բաշշար իբն Բուրդ, Աբու’լ Աթախիա (VIII դ․), Իբն առ–Ռաուանդի (IX դ․), Աբուլ–լ–ալա–ալ–Մաարի (XI դ․)]։ Ղ–ի մեկնություններում արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման զանազան միտումները, մահմեդական համայնքում սոցիալ–քաղաքական և գաղափարախոսական պայքարը, ինչպես և սոցիալ–տնտեսական փոփոխություններին Ղ․ հարմարեցնելու ձգտումը։ Ղ–ի մեկնությունները և ուսումնասիրությունն սկզբնավորել են մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական և կրոնական իրավունքը (շարիաթ), նպաստել արաբ. մշակույթի զարգացմանը։ Ղ․ արաբ․ ինչպես և համաշխարհային գրականության մեծարժեք հուշարձան է, որի լեզուն ու ոճը համարվում են դասական արաբերենի անկրկնելի իդեալ։ Ղ․, հակառակ աստվածաբանների արգելքին, թարգմանվել է արլ․ մի շարք լեզուներով (թուրքերեն, պարսկերեն, ուրդու ևն, հատվածաբար՝ նաև հայերեն), հետագայում նաև եվրոպական լեզուներով (ֆրանս․ 1647-ին, լատ․ 1698-ին, ռուս․ 1716-ին ևն)։ Ղ․ հայերեն ամբողջական թարգմանվել է 1909-ին (վերահրատարակվել է 1910-ին, թրգմ․ Ա․ Ամիրխանյանց), 1912-ին (թրգմ․ Հ․ Գուրպեթյան), 1911-ին՝ ֆրանսերենից (թրգմ․ Լ․ Լարենց)։ XIX դ․ սկսված Ղ–ի գիտական ուսումնասիրությունը, պատմա-մշակութային և քննադատական մեկնաբանությունը հնարավորություն տվեցին վերհանել Ղ–ի ստեղծման իսկական պատմությունը, նրանում տեղ գտած իրականն ու առասպելա–աստվածաբտնականը, ճշգրտել Մուհամմեդի կենսագրությունը։
''Գրկ․'' տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/186 ''Մահմեդականություն''], հոդվածի գրականությունը։{{ՀՍՀ հեղ|Ե․ Նաջարյան}} '''ՂՈՒՐԴՂՈՒԼԱՂ''', գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 26 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
'''ՂՈՒՐՍԱԼԻ''', գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, Փամբակ գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ հարավ–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում պահպանվել է եկեղեցի (VII դ․)։
'''ՂՓՉԱՂԵՐԵՆ''', {{լայն|կումանևրեն, պոլովցիների լեզու}}, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան լեզվախմբին։ Խոսվել է Միջին Ասիայի տարածքում, մերձսևծովյան շրջաններում, Ղրիմում և Բալկանյան թերակղզու մի մասում։ Հնչյունական համակարգը աչքի է ընկնում թյուրքական լեզուներին բնորոշ համապատասխանությունների անկայունությամբ [տաս/տաշ (քար) տիպի բառերում], քերականական կառուցվածքը՝ ածական դերանունների զուգահեռ ձևերի օգտագործմամբ, ինչպես նաև օղուզյան բառապաշարի առկայությամբ։
'''ՂՓՉԱՂՆԵՐ''' ({{լայն|պոլովցիներ, կումաններ, կուներ}}), միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ։ X դ․ զբաղեցնում էին Հվ–Արմ․ Ղազախստանի տարածքը։ Բաժանված էին ցեղերի և վարում էին վաչկատուն կյանք։ X դ․ կեսին, անցնելով Վոլգան, հորդեցին Հյուսիսային Կովկասի և Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստանները։ Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր Դանուբից մինչև Տյան Շան, XI–XV դդ․ կոչվում էր {{լայն|Դևշտի–Ղփչաղ}} (Ղփչաղների հարթավայր)։ Ղ․ չունեին պետություն, ապրում էին ցեղային միություններով, որոնց գլուխ կանգնած էր խանը։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ Զորքը կազմված էր թեթև և ծանր հեծելազորից։ Ռուս. տարեգրություններում Ղ․ առաջին անգամ հիշատակվում են 1054-ին, երբ նրանք<noinclude></noinclude> 9d2wbo6j9y79tnzujgi0sdlt2v6lq79 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/55 104 24777 393067 196340 2026-06-05T11:13:24Z ~2026-31364-58 14009 393067 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>{{Աջաթև|'''ՂՓՉԱՂՆԵՐ 55'''}} սկսում են պարբերաբար ասպատակել Ռուսիայի հողերը։ Ղ․ արշավում են նաև դեպի Հունգարիա (1070, 1091, 1094) և Բյուզանդիա (1087, 1095)։
1064-ին, երբ սելջուկները գրավեցին Անին, մեծ թվով հայեր գաղթեցին Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին Ղ–ի ձեռքին։ Հայերը քաղ․ կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղ․ չունեին գիր, և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/54 ''ղփչաղերենը''] յուրացրած հայերը ստիպված էին Ղ–ի լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը․ այսպես է առաջացել հայատառ ղփչաղերենը։ XII դ․ սկզբին կիևյան իշխաններ Սվյատոպոլկ Իզյասլավիչը և Վլադիմիր Մոնոմախը ձեռնարկել են մի շարք հաղթական արշավանքներ, որոնց հետևանքով Կիևյան Ռուսիայի սահմանների մոտ Ղ–ի թիվը զգալիորեն պակասել է։ Շուրջ 40 հզ․ Ղ․ փախել են Վրաստան՝ Դավիթ Շինարարի մոտ, որտեղ նրանք մասնակցել են թուրք–սելջուկների դեմ կռիվներին։ Ռուս. իշխանների բազմաթիվ արշավանքները ջլատել են Ղ–ի ուժերը, և երբ սկսվեցին մոնղոլ–թաթարական արշավանքները, նրանք անկարող էին պաշտպանվել։ 1223-ին, Կալկայի ճակատամարտում կրած պարտությունից հետո, արլ․ Ղ․ խառնվեցին մոնղ․ բանակի հետ և հետագայում կազմեցին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/628 ''Ոսկե հորդայի''] հիմնական բնակչությունը։ Ղ–ի արմ․ հատվածը Բաթու խանի արշավանքից հետո անցավ նախ Հունգարիա, ապա՝ Բուլղարիա ու Եգիպտոս և միախառնվեց տեղի ժողովուրղներին։ Ղ–ի դեմ ռուս ժողովրդի մղած հերոսական պայքարը արտացոլված է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/598 ''«Ասք Իգորի ճակատամարտի մասին»''] էպոսում։ {{ՀՍՀ հեղ|Ա․ Գրիգորյան}}<noinclude></noinclude> o305ak7lbn7vf21ujjh1pzbvy9qmtzl Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/56 104 24778 393068 196341 2026-06-05T11:27:59Z ~2026-31364-58 14009 393068 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Eremia.mart" /></noinclude>'''Ճ'''
'''Ճ''', հայերեն այբուբենի տասնիններորդ տառը։ Անունն է ճէ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով։ Մտնում է «կրկնավոր» տառախմբի մեջ։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկար և դրանից ձախ՝ կարճ և աջ՝ լայն տարրերից։ Ընդ որում կարճը և երկարը իրար են միանում ստորին ծայրերից, ապա կարճը և երկարին թեքությամբ հատող լայնը կրկնվող նուրբով վերին ծայրերից միանում են իրար։ Հետագայում դյուրագրության և քիչ տեղ զբաղեցնելու համար երկարը հակվում է դեպի ձախ, և տառը հավաք տեսք է ընդունում։ Համարյա նույնությամբ գործածվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/236 ''գրչագրում''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/594 ''երկաթագրում''], ինչպես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/96 ''գլխագրում'']՝ '''ճ, Ճ, ճ'''։ Վիմագրություններում ավելի է պարզեցվում, և տառը ստծեղվում է երեք համարյա ուղիղ գծերի հատումով։
[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/512 ''Բոլորգրում''] Ճ–ի գծագրումն սկսվում է իրար միացած նուրբերով՝ '''ճ'''։ Բոլորգրից էլ սերում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/523 ''շղագիրը''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/348 ''նոտրգիրը'']՝ '''ճ, Ճ'''։ Ճ տառը նշանագրում է ժամանակակից արևելահայ գրական տարբերակի առաջնալեզվային լեզվատամնային պայթաշփական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Արևմտահայ գրական տարբերակում այն ամենուրեք ձայնեղ է (ճաշ–ջաշ, հաճախ–հաջախ)։ Ճ նշանակել է հարյուր և հարյուրավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են հարյուր միավորով։ Բյուրի (ճ) նշանով նշանակում է մեկ միլիոն։ Արաբ. թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ճ–հարյուրերորդ)։ {{ՀՍՀ հեղ|Ա. Մաթևոսյան}} '''ՃԱԲՈՒԿԻԱՆԻ''' Վախթանգ Միխայիլի [ծն․ 27․2(12․3)․ 1910, Թիֆլիս], սովետական բալետի վրացի դերասան, բալետմայստեր և մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1950)։ 1924-ին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի ստուդիան և ընդունվել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոն։ 1926–29-ին վերապատրաստվել է Լենինգրադի Ա․ Յա․ Վահանովայի անվ․ պարարվեստի ուսումնարանում։ 1929–41-ին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ֆրոնդոսո (Ա․ Կրեյնի «Լաուրենսիա»)։ Նույն թատրոնում բեմադրել է Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1938), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) և այլ բալետներ։ 1941–73-ին գլխավորել է Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվ․ օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը, բեմադրել է Կիլաձեի «Սինաթլե» (1947), Թորաձեի «Գորդա» (1950), Մաչավարիանիի «Օթելլո» (1957), Ցինցաձեի «Դևը» (1961) ևն։ 1933-ից հյուրախաղերով եղել է արտասահմանում։ 1963-ին Երևանում հանդես է եկել Օթելլոյի, Գորդայի, Ֆրոնդոսոյի և այլ դերապարերով։ Դասավանդել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում (1950–77-ին՝ գեղ․ ղեկավար), 1965–1970-ին գլխավորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ թատերական ինստ–ի բալետմայստերական բաժինը։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ (1941, 1948, 1951) և լենինյան (1958) մրցանակների։
Պատկերազարդումը տես 2-րդ հատորի 225-րդ էջից առաջ՝ ներդիրում։
'''ՃԱԳԱՐ''' {{լայն|վայրի}} (Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/56 ''Ճագարաբուծություն''])։ Մարմնի երկարությունը 35–45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3–2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3–9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։ Հայրենիքը Հարավ–Արևմտյան Եվրոպան և Հյուսիս–Արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ–ի հս․ շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ Հարավ–Արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ, Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և ֆաունային։
'''ՃԱԳԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ''', անասնապահության ճյուղ, զրաղվում է ճագարների բուծմամբ՝ միս, մորթի և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։<noinclude></noinclude> fpial8g1qkp0qztlwdjdh4mt1q6dcjt Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/57 104 24779 393069 195248 2026-06-05T11:44:43Z ~2026-31364-58 14009 393069 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Eremia.mart" /></noinclude>{{Աջաթև|'''ՃԱԽԱՐԱԿ 57'''}} Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ Կաշվից պատրաստում են թեթև կոշիկներ և կաշվե իրեր։ Ճագարները նան լաբորատորային (կենսբ., բժշկ․, անասնաբուժ․ փորձերի համար) կենդանիներ են։
Ճագարները պատկանում են կրծողների կարգի նապաստակների ընտանիքին։ Ծագել են վայրի ճագարներից։ Ընտանիները վաղահաս են և բնութագրվում են ինտենսիվ աճով։ Կարող են բազմանալ ամբողջ տարին։ Սեռահասուն են դառնում 3–4 ամսականում։ Հղիության տևողությունը 28–32 օր է։ Մեկ մայր ճագարը տարեկան կարող է պտղաբերել 3–6 անգամ (յուրաքանչյուր ծնից ստացվում է 6–8, երբեմն՝ մինչև 15 և ավելի ձագ)։ Նորածին ճագարի կենդանի զանգվածը 60–70 գ է, այն կրկնապատկվում է 6-րդ օրը, իսկ 30 օրականում ավելանում 9–10 անգամ։ Կյանքի տևողությունը 7–10, իսկ տնտ․ օգտագործման ժամանակաշրջանը 2–3 տարի է։ Հիմնական կերերն են․ կանաչ խոտաբույսերը, կերային արմատապտուղները, գազար–կաղամբային սիլոսը, մանրացողուն խոտը, հացահատիկը, համակցված կերը ևն։ Օժանդակ տնտեսություններում կարելի է օգտագործել նաև սննդի թարմ մնացորդները։ Լավագույն մորթի ստացվում է աշնանը և ձմռանը։ Աշխարհում բուծվում է մոտ 60 ցեղ, որոնք ըստ մազածածկի բնույթի բաժանվում են մորթատու և աղվամազատու խմբերի։ ՍՍՀՄ–ում տարածված են հատկապես մորթատու խմբի ճագարի ցեղերը (սովետական շինշիլա, սպիտակ հսկա ևն)։ ՀՍՍՀ–ում բացի այդ ցեղերից բուծվում է նաև սովետական մառդերը (ստացվել է Հայաստանում Մ․ Գ․ Բագրատյանի ղեկավարությամբ)։
ՍՍՀՄ–ում Ճ․ սկսել է զարգանալ 1927–1929-ին, երբ կազմակերպվեցին տոհմային ճագարաբուծական սովետական տնտեսություններ, կոլտնտեսային ֆերմաներ և պետ․ տոհմաբուծարաններ։ Տարածված է ՌՍՖՍՀ հվ․ մարզերում ու երկրամասերում, Թաթարական ԻՍՍՀ–ում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդավիայում, Ղազախստանում, Վրաստանում ևն։ Բուծվում են հիմնականում մսամորթատու, առանձին տնտեսություններում՝ մորթատու, մսատու և աղվամազատու ցեղեր։ Տարվա ընթացքում մեկ մայր ճագարի հաշվով ստացվում է 20–25 մատղաշ (մոտ 55–60 կգ միս) և նույնքան մորթի։ Ճագարները պահվում են վանդակներում՝ բացօթյա կամ հատուկ ճագարանոցներում և արդ․ տիպի համալիրներում։
Արտասահմանյան երկրներից Ճ․ զարգացած է Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Բուլղարիայում ևն։ 1979-ին ամենաշատ ճագարի միս է արտադրել Ֆրանսիան։ {{ՀՍՀ հեղ|Լ․ Մինասյան}} '''ՃԱԳԱՐԱՄԿՆԵՐ''' (Dipodidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 5–25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայտնի է Ճ–ի մոտ 30 տեսակ, որից 22-ը՝ ՍՍՀՄ–ում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Ճ–ի 2 տեսակ (փոքր Ճ․ և փոքրասիական լեռնային Ճ․), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ Ճ․ վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում: Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1–8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտ․ նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։
'''ՃԱԺՎԱՆ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
'''ՃԱԽԱՐԱԿ''', պարզ մեխանիզմ կամ բեռնամբարձ մեքենաների դետալ, որի ակոսավոր անվի վրայով գցված է շղթա, ճոպան կամ պարան։ Ծառայում է քարշուժի ուղղության փովախման և ուժի կամ արագության շահում ստանալու, ավելի սակավ՝ ոլորող մոմենտի փոխանցման համար։ Ըստ նշանակման Ճ–ները լինում են․ ուղղորդիչ, հավասարեցնող, շարժական (նկ․ ) և հաղորդակային (լիսեռին պտտական շարժում հաղորդելու համար)։ Ուժի կամ արագության մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են Ճ–ների համակցությամբ բեռնամբարձ մեխանիզմ՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/213 ''բազմաճախարակ'']։
{{լայն|Տարբեր նշանակման ճախարակների սխեմաներ}}, ա․ ուղղորդիչ, բ․ հավասարեցնող, գ․ շարժական՝ ուժի շահում ստանալու համար, դ․ շարժական՝ ճանապարհի շահում ստանալու համար
'''ՃԱԽԱՐԱԿ''', թել մանելու գործիք։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա<noinclude></noinclude> 9zti6kvxfpihi84sdf2dxrjmzju52dv