Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.5
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/58
104
24780
393070
217189
2026-06-08T06:43:41Z
~2026-31364-58
14009
393070
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Eremia.mart" /></noinclude>'''58 ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ'''

ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճ–ով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ Ճ․ օգտագործվում է հազվադեպ։{{ՀՍՀ հեղ|Ն․ Ավագյան}}
'''ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ ՆՅԱՐԴ''' (nervus trochlearis), գլխուղեղային չորրորդ զույգ նյարդը, հիմնականում սոմատիկ շարժիչ է, նյարդավորում է ակնագնդի վերին թեք մկանը։ Ճ․ ն–ի զույգ կորիզները գտնվում են միջին ուղեղում, ուղեղի ջրանցքը շրջապատող կենտրոնական գորշ նյութում։ Կորիզից սկսվող նյարդարմատը նշված նյութով անցնում է ուղեղի վերին առագաստ, խաչվում է հակառակ կողմի նյարդարմատի հետ, դուրս գալիս գլխուղեղի թիկնային մակերես, ապա շրջագրկում դրսի կողմից ուղեղի ոտիկը, փապարային երակածոցի դրսի պատի հաստությունով ուղղվում է առաջ և ակնակապճի վերին ճեղքով մտնում է ակնակապիճ ու վերջանում ակնագնդի վերին թեք մկանում։ Ճ․ ն–ի ցողունը պարունակում է նաև սոմատիկ զգացող (ակնային նյարդից), և սիմպաթիկ (փապարային հյուսակից) նյարդաթելեր։ Ճ․ ն–ի ախտահարումն արտահայտվում է վերին թեք մկանի լուծանքով, որը դժվարացնում է ակնագնդի շարժումը։

'''ՃԱԽՐԱԹԻՌ''', առանց շարժիչի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/217 ''թռչող ապարատ'']։ Օդից ծանր է, շարժվում է համընթաց՝ իր կշռի ազդեցությամբ։ Ճ–ի թռիչքը հիմնված է նույն ֆիզիկական օրենքների վրա, ինչ ինքնաթիռի թռիչքը։ Հանդարտ մթնոլորտում թռչելիս Ճ․ հորիզոնի նկատմամբ որոշ անկյան տակ անընդհատ իջնում է։ Մթնոլորտում օդի վերընթաց հոսանքների առկայության դեպքում Ճ․ կարող է թռչել առանց բարձրություն կորցնելու կամ նույնիսկ բարձրանալ ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/205 ''սավառնում''])։

Առաջին Ճ․ կառուցել և փորձարկել է ֆրանս․ նավաստի Ժ․ Լը Բրին 1868-ին։ Նրա կատարած թռիչքների հեռավորությունը հասնում էր 30 ''մ''։ ՍՍՀՄ–ում ճախրաթիռաշինությունը զարգացում ապրեց 20–30-ական թթ․։ Կոնստրուկտորներն էին Կ․ Կ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/150 ''Արցեուլովը''], Ա․ Վ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/320 ''Իլյուշինը''], Ա․ Ս․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/107 ''Յակովլևը''] և ուրիշներ։

Արդի Ճ–ները տարբերվում են ըստ տեղերի քանակի (միա–, երկ– և բազմատեղ) և նշանակման (ուսումնական, մարզական, ռեկորդային)։ Գոյություն ունի Ճ–ի արձակման երեք եղանակ, բուքսիրման միջոցով (ավտոմեքենայով, մոտոցիկլետով, ինքնաթիռով), ներքին այրման շարժիչին միացված կարապիկով կամ ձեռքով ձգվող ռետինե լարի օգնությամբ։ 1960-ական թթ․ տարածում գտան շարժիչավոր Ճ–ները՝ մոտոճախրաթիռները, որոնք կատարում են ինքնուրույն վերսլացք։

'''ՃԱԿԱՏ''', շենքի կամ կառույցի արտաքին կողմը։ Տարբերակվում են գլխավոր, կողային, դեպի փողոց կամ բակ նայող ևն Ճ–ներ։ Ճ–ի համամասնությունները, մասնատումները և հարդարանքը սովորաբար պայմանավորված են կառույցի նշանակությամբ, նրա ոճական, տարածական և կոնստրուկտիվ լուծումների յուրահատկություններով։ Ժամանակակից, հատկապես մասսայական ինդուստրիալ շինարարությունում, երբ կառույցները շրջապատված են լայնարձակ տարածություններով, շենքի բոլոր Ճ–ները ունեն հավասարազոր կարևոր նշանակություն։

'''ՃԱԿԱՏԱԳԻՐ''', ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։ Ճ․ ընկալվում է իբրև անխուսափելիություն, այն իր բնությամբ ինքնին «կույր» է և «մութ»։ Ճ․ կարելի է միայն գուշակել (միստիկական միջոցներով՝ աստղագուշակություն, հմայություններ ևն), բայց ոչ ճանաչել։ Ճ–ի ըմբռնումը կապված է նաև խիստ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/358 ''դետերմինիզմի''] հետ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/618 ''Ֆատալիզմ''])։ Ճ–ի խաղի մեջ իմաստ և նպատակ չկա (դրանով այն տարբերվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/633 ''տելեոլոգիայից'']), և անխուսափելի է (հետևաբար՝ ազատության հակոտնյան է)։

Ճ․ ընկալվում է կամ իբրև դրսից (բնություն, հասարակություն) անհատին պարտադրվող ուժ, կամ՝ անհատի կենսաֆիզիկական հատկություններով, նրա ժառանգականությամբ պայմանավորված անխուսափելիություն։ Այսպես, ըստ ավանդության մարդու գանգի կարանը (ճակատի գիրը) մարդու համար նախախնամության կանխորոշած ուղին է։

Հունա–հռոմեական մտածողությունը և գեղարվեստական գրականությունը (Հոմերոս, Էսքիլես, Եվրիպիդես) ներծծված են Ճ–ի ըմբռնումով։ Նույնիսկ աստվածները ենթակա են Ճ–ին։ Եթե հունա–հռոմեական դիցաբանության մեջ Ճ․ անձնավորված էր (Մոյրաներ, Պարկաներ), անհատից օտարված, ապա հայերի աշխարհընկալմամբ Ճ․ ուներ անձնական–անհատական բնույթ, ծագում է անհատից և անձնավորված չէ (Եզնիկ Կողբացի)։ Ճ. սովորաբար դիտվում է որպես չար ուժերի ներգործություն։ Երբեմն Ճ․ նույնացվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/240 ''բախտին''], մինչդեռ բախտը ենթադրում է նաև երջանիկ վախճան։ Աշխարհում իշխող մութ և չար ուժերի կողքին տեղ է տրվում նաև լույսին և բարուն, թեև վերջիններս թեական են, պատահական։

Քրիստոնեությունը Ճ․ մերժում է, որովհետև ընդունվում է զղջալու և քավության միջոցով անխուսափելուց ազատվելը և փրկությանը հասնելը։ Հայ եկեղեցին դատապարտել է հեթանոսության շրջանից ժողովրդի մեջ պահպանված Ճ–ի պատկերացումը, որն ընդունում է միստիկական միջոցներով դեպքերի, իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն։

Իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ (Ֆ․ Նիցշե, կյանքի փիլիսոփայություն, Օ․ Շպենգլեր) Ճ. կապվում է մարդկային գոյության անիմաստության, հասարակական և մարդկային հարաբերությունների իռացիոնալության և անհատի լքվածության հետ։ Այսպիսով, Ճ․ ստանում է ընդգծված սոցիալական բնույթ, դառնում է կապիտալիստական հասարակության ճգնաժամի արտահայտություններից։{{ՀՍՀ հեղ|Լ․Խաչատրյան}}
'''ՃԱԿԱՏԱՄԱՐՏ''', պատերազմող կողմերի գլխավոր ուժերի վճռական բախում։ Անցյալում (մինչև XIX դ․) ռազմ. գործողությունները տեղի էին ունենում սահմանափակ տարածքների վրա, և հաճախ մի Ճ–ի ելքից էր կախված ոչ միայն բանակի, այլև պետության ճակատագիրը (օրինակ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/607 ''Ավարայրի ճակատամարտ 451''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/716 ''Կուլիկովյան ճակատամարտ 1380''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/366 ''Պոլտավայի ճակատամարտ 1709''] ևն)։ Նոր ժամանակներում, երբ բախվում են զորային մեծ խմբավորումներ ու մեծ տարածքների վրա, «Ճ․» հասկացությունն օգտագործվում է մի շարք մարտերի ու հարվածների հավաքական իմաստով։ Խոշոր ռազմ. կամպանիաների, երբեմն նաև պատերազմների ելքը վճռող Ճ–երը (օրինակ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/160 ''Պա'']Աուստերլիցի ճակատամարտ 1805) կոչվում են գլխավոր Ճ։ XIX դ․ կեսից Ճ–ին որպես հոմանիշ է օգտագործվում նաև ''օպերացիան''։

Ճ–երը մղվում են ցամաքում, օդում և ծովում։ Լինում են {{լայն|հարձակողական}} (երբ գործող զորամասերը կատարելով առաջադրված խնդիրը, հակառակորդից գրավում կամ ազատագրում են տարածքներ), {{լայն|պաշտպանական}} (երբ ձգտում են պահպանել գրաված դիրքերը, մեծ վնասներ պատճառելով հակառակորդին) և {{լայն|հանդիպական}} (երբ հետապնդում են նահանջող հակառակորդին, ետ մղում հակագրոհը ևն)։

1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ ՍՍՀՄ հաղթանակի գործում կարևորագույն դեր խաղացին մի շարք Ճ–եր՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/36 ''Մոսկվայի ճակատամարտ 1941––42''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/560 ''Լենինգրադի ճակատամարտ 1941–44''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/632 ''Կովկասի ճակատամարտ 1942–43''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/97 ''Ստալինգրադի ճակատամարտ 1942–43''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/33 ''Կուրսկի ճակատամարտ 1943''] ևն։{{ՀՍՀ հեղ|Մ․ Կարապետյան}}
'''ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/93 ''Աերոդինամիկ դիմադրություն'']։

'''ՃԱԿԱՏԱՅԻՆ ԾՈՑԻ ԲՈՐԲՈՍՈՒՄ''', {{լայն|ֆրոնտիտ}}, ճակատոսկրի օղակիր խոռոչի բորբոքային հիվանդություն։ Հաճախ վարակիչ հիվանդությունների բարդություն է։ Քրոնիկական ֆրոնտիտը կրկնվող և չբուժված սուր բորբոքումների հետևանք է։ Սուր բորբոքման ախտանշաններն են՝ գլխացավ, ճակատային ծոցի շրջանի ցավեր, հատկապես ճնշելիս, արցունքահոսություն համապատասխան կողմի աչքից։ Հնարավոր է կոպերի այտուց, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն։ Քրոնիկական ընթացքի ժամանակ ախտանշանները թույլ են արտահայտվում, կոմբինացվում են ցանցաձև լաբիրինթոսի բջիջների ախտահարման հետ, որի հետևանքով առաջանում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/359 ''պոլիպներ'']։ {{լայն|Բուժումը}}․ սուր ֆրոնտիտի դեպքում կոնսերվատիվ է․ քթի միջին անցուղուն քսում են 2–3% կոկաինի լուծույթ՝ ադրենալինի հետ, միաժամանակ՝ ընդհանուր հակաբորբոքային դեղամիջոցներ (անտիբիոտիկներ, ցավազրկողներ)։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։<noinclude></noinclude>
qnhfc4r5syabc575sewwomzjhbrvz6l
393071
393070
2026-06-08T06:44:39Z
~2026-31364-58
14009
393071
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Eremia.mart" /></noinclude>'''58 ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ'''

ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճ–ով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ Ճ․ օգտագործվում է հազվադեպ։{{ՀՍՀ հեղ|Ն․ Ավագյան}}
'''ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ ՆՅԱՐԴ''' (nervus trochlearis), գլխուղեղային չորրորդ զույգ նյարդը, հիմնականում սոմատիկ շարժիչ է, նյարդավորում է ակնագնդի վերին թեք մկանը։ Ճ․ ն–ի զույգ կորիզները գտնվում են միջին ուղեղում, ուղեղի ջրանցքը շրջապատող կենտրոնական գորշ նյութում։ Կորիզից սկսվող նյարդարմատը նշված նյութով անցնում է ուղեղի վերին առագաստ, խաչվում է հակառակ կողմի նյարդարմատի հետ, դուրս գալիս գլխուղեղի թիկնային մակերես, ապա շրջագրկում դրսի կողմից ուղեղի ոտիկը, փապարային երակածոցի դրսի պատի հաստությունով ուղղվում է առաջ և ակնակապճի վերին ճեղքով մտնում է ակնակապիճ ու վերջանում ակնագնդի վերին թեք մկանում։ Ճ․ ն–ի ցողունը պարունակում է նաև սոմատիկ զգացող (ակնային նյարդից), և սիմպաթիկ (փապարային հյուսակից) նյարդաթելեր։ Ճ․ ն–ի ախտահարումն արտահայտվում է վերին թեք մկանի լուծանքով, որը դժվարացնում է ակնագնդի շարժումը։

'''ՃԱԽՐԱԹԻՌ''', առանց շարժիչի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/217 ''թռչող ապարատ'']։ Օդից ծանր է, շարժվում է համընթաց՝ իր կշռի ազդեցությամբ։ Ճ–ի թռիչքը հիմնված է նույն ֆիզիկական օրենքների վրա, ինչ ինքնաթիռի թռիչքը։ Հանդարտ մթնոլորտում թռչելիս Ճ․ հորիզոնի նկատմամբ որոշ անկյան տակ անընդհատ իջնում է։ Մթնոլորտում օդի վերընթաց հոսանքների առկայության դեպքում Ճ․ կարող է թռչել առանց բարձրություն կորցնելու կամ նույնիսկ բարձրանալ ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/205 ''սավառնում''])։

Առաջին Ճ․ կառուցել և փորձարկել է ֆրանս․ նավաստի Ժ․ Լը Բրին 1868-ին։ Նրա կատարած թռիչքների հեռավորությունը հասնում էր 30 ''մ''։ ՍՍՀՄ–ում ճախրաթիռաշինությունը զարգացում ապրեց 20–30-ական թթ․։ Կոնստրուկտորներն էին Կ․ Կ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/150 ''Արցեուլովը''], Ա․ Վ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/320 ''Իլյուշինը''], Ա․ Ս․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/107 ''Յակովլևը''] և ուրիշներ։

Արդի Ճ–ները տարբերվում են ըստ տեղերի քանակի (միա–, երկ– և բազմատեղ) և նշանակման (ուսումնական, մարզական, ռեկորդային)։ Գոյություն ունի Ճ–ի արձակման երեք եղանակ, բուքսիրման միջոցով (ավտոմեքենայով, մոտոցիկլետով, ինքնաթիռով), ներքին այրման շարժիչին միացված կարապիկով կամ ձեռքով ձգվող ռետինե լարի օգնությամբ։ 1960-ական թթ․ տարածում գտան շարժիչավոր Ճ–ները՝ մոտոճախրաթիռները, որոնք կատարում են ինքնուրույն վերսլացք։

'''ՃԱԿԱՏ''', շենքի կամ կառույցի արտաքին կողմը։ Տարբերակվում են գլխավոր, կողային, դեպի փողոց կամ բակ նայող ևն Ճ–ներ։ Ճ–ի համամասնությունները, մասնատումները և հարդարանքը սովորաբար պայմանավորված են կառույցի նշանակությամբ, նրա ոճական, տարածական և կոնստրուկտիվ լուծումների յուրահատկություններով։ Ժամանակակից, հատկապես մասսայական ինդուստրիալ շինարարությունում, երբ կառույցները շրջապատված են լայնարձակ տարածություններով, շենքի բոլոր Ճ–ները ունեն հավասարազոր կարևոր նշանակություն։

'''ՃԱԿԱՏԱԳԻՐ''', ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։ Ճ․ ընկալվում է իբրև անխուսափելիություն, այն իր բնությամբ ինքնին «կույր» է և «մութ»։ Ճ․ կարելի է միայն գուշակել (միստիկական միջոցներով՝ աստղագուշակություն, հմայություններ ևն), բայց ոչ ճանաչել։ Ճ–ի ըմբռնումը կապված է նաև խիստ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/358 ''դետերմինիզմի''] հետ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/618 ''Ֆատալիզմ''])։ Ճ–ի խաղի մեջ իմաստ և նպատակ չկա (դրանով այն տարբերվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/633 ''տելեոլոգիայից'']), և անխուսափելի է (հետևաբար՝ ազատության հակոտնյան է)։

Ճ․ ընկալվում է կամ իբրև դրսից (բնություն, հասարակություն) անհատին պարտադրվող ուժ, կամ՝ անհատի կենսաֆիզիկական հատկություններով, նրա ժառանգականությամբ պայմանավորված անխուսափելիություն։ Այսպես, ըստ ավանդության մարդու գանգի կարանը (ճակատի գիրը) մարդու համար նախախնամության կանխորոշած ուղին է։

Հունա–հռոմեական մտածողությունը և գեղարվեստական գրականությունը (Հոմերոս, Էսքիլես, Եվրիպիդես) ներծծված են Ճ–ի ըմբռնումով։ Նույնիսկ աստվածները ենթակա են Ճ–ին։ Եթե հունա–հռոմեական դիցաբանության մեջ Ճ․ անձնավորված էր (Մոյրաներ, Պարկաներ), անհատից օտարված, ապա հայերի աշխարհընկալմամբ Ճ․ ուներ անձնական–անհատական բնույթ, ծագում է անհատից և անձնավորված չէ (Եզնիկ Կողբացի)։ Ճ. սովորաբար դիտվում է որպես չար ուժերի ներգործություն։ Երբեմն Ճ․ նույնացվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/240 ''բախտին''], մինչդեռ բախտը ենթադրում է նաև երջանիկ վախճան։ Աշխարհում իշխող մութ և չար ուժերի կողքին տեղ է տրվում նաև լույսին և բարուն, թեև վերջիններս թեական են, պատահական։

Քրիստոնեությունը Ճ․ մերժում է, որովհետև ընդունվում է զղջալու և քավության միջոցով անխուսափելուց ազատվելը և փրկությանը հասնելը։ Հայ եկեղեցին դատապարտել է հեթանոսության շրջանից ժողովրդի մեջ պահպանված Ճ–ի պատկերացումը, որն ընդունում է միստիկական միջոցներով դեպքերի, իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն։

Իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ (Ֆ․ Նիցշե, կյանքի փիլիսոփայություն, Օ․ Շպենգլեր) Ճ. կապվում է մարդկային գոյության անիմաստության, հասարակական և մարդկային հարաբերությունների իռացիոնալության և անհատի լքվածության հետ։ Այսպիսով, Ճ․ ստանում է ընդգծված սոցիալական բնույթ, դառնում է կապիտալիստական հասարակության ճգնաժամի արտահայտություններից։{{ՀՍՀ հեղ|Լ․Խաչատրյան}}
'''ՃԱԿԱՏԱՄԱՐՏ''', պատերազմող կողմերի գլխավոր ուժերի վճռական բախում։ Անցյալում (մինչև XIX դ․) ռազմ. գործողությունները տեղի էին ունենում սահմանափակ տարածքների վրա, և հաճախ մի Ճ–ի ելքից էր կախված ոչ միայն բանակի, այլև պետության ճակատագիրը (օրինակ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/607 ''Ավարայրի ճակատամարտ 451''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/716 ''Կուլիկովյան ճակատամարտ 1380''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/366 ''Պոլտավայի ճակատամարտ 1709''] ևն)։ Նոր ժամանակներում, երբ բախվում են զորային մեծ խմբավորումներ ու մեծ տարածքների վրա, «Ճ․» հասկացությունն օգտագործվում է մի շարք մարտերի ու հարվածների հավաքական իմաստով։ Խոշոր ռազմ. կամպանիաների, երբեմն նաև պատերազմների ելքը վճռող Ճ–երը (օրինակ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/160 ''Պա'']Աուստերլիցի ճակատամարտ 1805) կոչվում են գլխավոր Ճ։ XIX դ․ կեսից Ճ–ին որպես հոմանիշ է օգտագործվում նաև ''օպերացիան''։

Ճ–երը մղվում են ցամաքում, օդում և ծովում։ Լինում են {{լայն|հարձակողական}} (երբ գործող զորամասերը կատարելով առաջադրված խնդիրը, հակառակորդից գրավում կամ ազատագրում են տարածքներ), {{լայն|պաշտպանական}} (երբ ձգտում են պահպանել գրաված դիրքերը, մեծ վնասներ պատճառելով հակառակորդին) և {{լայն|հանդիպական}} (երբ հետապնդում են նահանջող հակառակորդին, ետ մղում հակագրոհը ևն)։

1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ ՍՍՀՄ հաղթանակի գործում կարևորագույն դեր խաղացին մի շարք Ճ–եր՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/36 ''Մոսկվայի ճակատամարտ 1941––42''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/560 ''Լենինգրադի ճակատամարտ 1941–44''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/632 ''Կովկասի ճակատամարտ 1942–43''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/97 ''Ստալինգրադի ճակատամարտ 1942–43''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/33 ''Կուրսկի ճակատամարտ 1943''] ևն։{{ՀՍՀ հեղ|Մ․ Կարապետյան}}
'''ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/93 ''Աերոդինամիկ դիմադրություն'']։

'''ՃԱԿԱՏԱՅԻՆ ԾՈՑԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ''', {{լայն|ֆրոնտիտ}}, ճակատոսկրի օղակիր խոռոչի բորբոքային հիվանդություն։ Հաճախ վարակիչ հիվանդությունների բարդություն է։ Քրոնիկական ֆրոնտիտը կրկնվող և չբուժված սուր բորբոքումների հետևանք է։ Սուր բորբոքման ախտանշաններն են՝ գլխացավ, ճակատային ծոցի շրջանի ցավեր, հատկապես ճնշելիս, արցունքահոսություն համապատասխան կողմի աչքից։ Հնարավոր է կոպերի այտուց, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն։ Քրոնիկական ընթացքի ժամանակ ախտանշանները թույլ են արտահայտվում, կոմբինացվում են ցանցաձև լաբիրինթոսի բջիջների ախտահարման հետ, որի հետևանքով առաջանում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/359 ''պոլիպներ'']։ {{լայն|Բուժումը}}․ սուր ֆրոնտիտի դեպքում կոնսերվատիվ է․ քթի միջին անցուղուն քսում են 2–3% կոկաինի լուծույթ՝ ադրենալինի հետ, միաժամանակ՝ ընդհանուր հակաբորբոքային դեղամիջոցներ (անտիբիոտիկներ, ցավազրկողներ)։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։<noinclude></noinclude>
huapwpbqqfx5bk92hzst46m8kchqmqn
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/59
104
24781
393072
174202
2026-06-08T06:56:53Z
~2026-31364-58
14009
393072
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="N00b228" /></noinclude>{{Աջաթև|'''ՃԱԿՆԴԵՂԱՀԱՎԱՔ 59'''}}
'''ՃԱԿԱՏԱՆՈՑ''', {{լայն|ճականոց}}, կանացի զարդ, գլխի հարդարանքի մաս։ Գործածվում էր ավանդական տարազի համալիրներում՝ մինչև XX դ․ սկիզբը (այժմ հանդիպում է միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի տարեց կանանց մոտ)։ Կրում էին ամուսնացած կանայք։ Լինում էր տարբեր ձևի։ Բարձր Հայքում Ճ. թավշապատ էր, զարդարվում էր գունավոր թելերով, ասեղնակար (մանուշակի, նարգիզի և այլ ծաղիկների ու տերևների պատկերներ) ժանյակով․ հարուստ խավի կանանց մոտ՝ ոսկյա ծաղկաձև և տերևաձև թերթիկներով, մարգարիտներով։ Ավելի տարածված էր դրամաշարով Ճ․, որն աղջիկները նշանդրեքի օրը ստանում էին փեսայի մորից՝ իբրև նվեր։ Վասպուրականում Ճ․ (մախչա) պատրաստվում էր արծաթից՝ զուգաթելի, դրվագման եղանակներով, բաղկացած էր նշաձև, լուսնաձև զարդերով, գունավոր ակներով, մարջանե կախիկներով յոթ տախտակներից։ Գողթն գավառում Ճ․ բարձրադիր էր, ասեղնագործվում էր ոսկեթելով (բուսական զարդանախշեր), եզրին ամրացվում էր երեքական փոքր տախտակներից կազմված կախիկների շարան, յուրաքանչյուրի ծայրին՝ կարմիր ակներով երեքական գնդաձև զարդեր։ {{ՀՍՀ հեղ|Ն․ Ավագյան}}
'''ՃԱԿԱՏԵՆ''' գյուղ Հայկական ՍԱՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են եկեղեցի (X դ․), մատուռներ, կամուրջ (XVII դ․)։

'''ՃԱԿԱՏՔ''', գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Տարածվում էր Հայկական պար լեռնաշղթայի և Երասխ գետի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հս–արմ–ից և հս–արլ–ից Երասխով սահմանակից էր Արշարունիք և Արագածոտն, հվ–արմ–ից և հվ–արլ–ից (Հայկական պարով)՝ Բագրևանդ և Կոգովիտ, արլ–ից՝ Մասյացոտն գավառներին։ Ճ–ի հվ․ և արմ․ մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանամ են Բարդող և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հս–ը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է, հողը՝ բերրի և այգեվետ։ Կլիման ցամաքային է։ Ոռոգվում է Վարդամարգ, Ագարակ, Թանդուրեկ, Թեղեկճի և այլ գետերի, ինչպես նաև Հայկական պարի վրա գոյացած մանր լճակների ջրերով։ Ունի քարածխի և հատկապես աղի հարուստ պաշարներ։ Կողբի կերակրի բարձրորակ աղահանքը շահագործվել է հնագույն ժամանակներից և առ այսօր պահպանում է իր արդ․ նշանակությունը։

Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակներում Ճ. մտել է արքունի տիրույթների մեջ։ XIII դ․ սկզբին ազատագրվել է սելջուկյան թուրքերից և անցել Զաքարյաններին։ Ճ–ի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են Լենկթեմուրի արշավանքների (1387 և 1393) հետևանքով։

XV դ․ Ճ․ տրոհված էր երկու վիճակի՝ Կողբի և Սուրմառու (համանուն կենտրոնների անունով)։ XVI–XVIII դդ․՝ պարսկ․ տիրապետության ներքո, Սուրմառին կազմում էր Երևանի խանության Սուրմալու մահալը, իսկ Կողբը մտնում էր նույն խանության Սառթլի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ճ․ Մասյացոտնի արլ․ մասի հետ կազմում էր Սուրմառի(Սուրմալու) գավառը և բաժանվում էր երկու վիճակի՝ Սուրմառու (50 գյուղով) և Ձորագյուղ–Բարչենիս (54 գյուղով)։

''Գրկ''․ {{լայն|Ալիշան Ղ․}}, Այրարատ, Վնտ․, 1890։ {{լայն|Հակոբյան Թ․ Խ}}․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ {{ՀՍՀ հեղ|Թ․ Հակոբյան}}
'''ՃԱԿՆԴԵՂ''' (Beta), թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է 13 տեսակ (11 վայրի և 2 մշակովի), ՍՍՀՄ–ում՝ 5-ը (այդ թվում 2 մշակովի)։ Վայրի տեսակների տարածման արեալներն են՝ Միջերկրական ծովափը, Առաջավոր Ասիան, Անդրկովկասը, Ղրիմը, Բալկանները, Արևելքում հասնում են մինչև Հնդկաստան, Արևմուտքում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա շրջանները։ Մշակովի տեսակներն են՝ երկամյա {{լայն|տերևային Ճ․}} կամ {{լայն|մանգոլդը}} (B․ cicla) և {{լայն|սովորական Ճ}}. (B․ vulgaris), որը ստորաբաժանվում է եվրոպական (սեղանի, կերի և շաքարի Ճ-ի տարատեսակների խմբեր) և ասիական (թույլ զարգացած արմատապտուղով նվազ կուլտուրական տարատեսակների խմբեր) ենթատեսակների։

{{լայն|Սեղանի, կարմիր, բանջարի Ճ}}․ աճման առաջին տարում առաջացնում է 0,4–0,9 կգ զանգվածով, գնդաձվաձև արմատապտուղ, ունի մուգ կարմիր, կարմիր–մանուշակագույն միջուկ և կարմիր ջղերով կանաչ կամ կարմիր տերևներով վարդակ։ Սննդի մեջ օգտագործում են արմատապտուղը (պարունակում է 13–20% չոր նյութեր, այդ թվում՝ 9–16% շաքար, 1,8–3% սպիտակուց, մինչև 0,5% օրգ․ թթուներ, 0,7–1,4% թաղանթանյութ, 0,8–1,3% հանքային աղեր, С, В, PP խմբի վիտամիններ): Տարածված է բոլոր մայր ցամաքներում։ ՍՍՀՄ–ում մշակվում է երկրագործական բոլոր գոտիներում (1977-ին մոտ 60 հզ․ հա)։

{{լայն|Կերի Ճ}}․ կյանքի առաջին տարում առաջացնում է խոշոր (մինչև 10–12 կգ), տարբեր ձևի և գույնի արմատապտուղ ու կանաչ տերևներով վարդակ։ Օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 կերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ 100 կգ տերևները՝ համապատասխանաբար 10,2 և 1,8 կգ։ Արմատապտուղների միջին բերքատվությունը 300–400 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայում, ՌՍՖՍՀ ոչ սևահողային գոտում, Պովոլժիեում, Բելոռուսիայում, Լիտվայում։

{{լայն|Շաքարի Ճ}}․, ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19%) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղը (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևների վարդակը։ Ծաղիկները հնգատիպ են, երկսեռ, խումբ–խումբ նստած տերևածոցերում՝ ցողունի ամբողջ երկարությամբ։ Պտուղը ընկուզիկ է, հասունանալիս ընկուզիկները սերտաճում են ու վերածվում պտղաբույլի՝ կնձիկի (յուրաքանչյուրում՝ 2–6 սերմ)։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր, աղադիմացկուն, երաշտադիմացկուն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/472 ''շաքարի արդյունաբերությանը''] հումքով ապահովող, կարևորագույն տեխ․ բույս է։ Թափոնները՝ մզուկը և մաթն, արժեքավոր կերեր են։ Աշխարհում շաքարի Ճ–ի ցանքատարածությունը 9,38 մլն հա է (1976)։ Մշակվում է գլխավորապես եվրոպական երկրներում (ՍՍՀՄ, Լեհաստան, ԳԴՀ, ԳՖՀ, Չեխոսլովակիա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հունգարիա, Բելգիա ևն)։ ՍՍՀՄ–ում գործարանային շաքարի Ճ–ի ցանքատարածությունը կազմում է 3,76 մլն հա (1978)։

ՀՍՍՀ–ում շաքարի Ճ–ի մշակումն սկսվել է Շիրակի ջրանցքի շահագործումից հետո, Ախուրյանի, Սպիտակի, Արթիկի, Ամասիայի շրջաններում։ Արտադրանքը վերամշակվում է Սպիտակի շաքարի գործարանում։ ՀՍՍՀ–ում շրջանացված են Ռամոնսկայա–931, Վերխնյաչեսկայա–038, Պերվոմայսկի պոլիհիբրիդ–10 ևն։ Շաքարի Ճ–ի համար լավ նախորդներ են հատիկաընդեղեն ու շարահերկ գյուղատնտ․ բույսերը, աշնանացան ցորենը։ Նախորդող բույսերի բերքահավաքից հետո կատարվում է երեսվար, ապա 27–30 սմ խորությամբ ցրտահերկ, վաղ գարնանը՝ փոցխում, իսկ ցանքից առաջ՝ 6–12 սմ խորությամբ կուլտիվացում։ Ցանքի նորման բազմասերմ կնձիկների դեպքում՝ 25–28 կգ/հա, միասերմի դեպքում՝ 15–18 կգ/հա։ ՀՍՍՀ–ում Ճ–ի բերքը հավաքում են սեպտ․ 25-ից մինչև հոկտ․ 15-ը։ 1978-ին ՀՍՍՀ–ում գործարանային Ճ–ի ցանքատարածությունը 4,6 հզ․ հա էր։

'''ՃԱԿՆԴԵՂԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆ''', շաքարի ճակնդեղի բերքը հավաքող մեքենա, հողից հանում է արմատները (պալարները), կտրում փրերը, դրանք զետեղում բունկերի մեջ, կամ արմատները բարձում կողքից ընթացող մեքենայի թափքի, իսկ փրերը՝ տրակտորային բեռնասայլակի վրա։ ՍՍՀՄ–ում արտադրվում է 2 տեսակի Ճ․ կ․<noinclude></noinclude>
5movqduiaxrflsk78qaqb1yfxf4jlom
Խաղիկնէ
0
150128
393081
392902
2026-06-08T10:58:33Z
Անունով խմբագիր
4841
393081
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԽԱՂԻԿՆԷ
|section =
|previous = [[Առածնէ ու ասացվածքնէ]]
|next = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԽԱՂԻԿՆԷ|<poem>

Թուխպալ ա՝ թօռ չի կյամ,
Մթնալ ա` տօն չի կյամ,
Էս անդար պըէրցին յըրա
Առանց յար քօն չի կյամ:

Ծիրանէ ծառ, բար մի տօ,
Ճուղնէրըտ տյուրուր մի տօ,
Ամէն կօխկավըտ հընցընէլավ՝
Դյարդէրըս ուրուր մի տօ:

:::''(Մորս խոսքերից)
Հիբը կըինի՝ կըմըռնանա,
Ծուվէն ճյուրը կըթըքանա,
Բըլէս բալան կըմըծանա,
Ծօվէն ճիրումը կըլըղանա:
</poem>|}}
6sw3o3ph1euztsaup6n1cq4vpwumjxt
Առածնէ ու ասացվածքնէ
0
150129
393079
392906
2026-06-08T10:44:35Z
Անունով խմբագիր
4841
393079
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԱՌԱԾՆԷ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԷ
|section =
|previous = [[Սրամտութուննէ]]
|next = [[Խաղիկնէ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ԱՌԱԾՆԷ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԷ|<poem>

Վըրդէղ հաց՝
Ընդէղ կաց:

Կյինին թյունդ ա՝
Կյինի խմօղ,
Ջանըտ տյուս կյա:

Կյինին թանգյ չի,
Ամէն մարթու պյան չի:

— Կյինի, ասէ, վէրնա՞ շատ՝
Քանդածը՞տ, թա շինածըտ:
— Շինածըս յէս գյուդում յըմ,
Սահման չօնէ քանդածըս:

Արաղ, կյինի, ծըէր
Իրչինը լյավ ա,
Յէրգրորդը բավ ա,
Յէռորդը ցավ ա:

Խմէլիս վախտը՝
Հա՛յ-հա՛յ,
Խմէլան յյէտը՝
Վա՛յ-վա՛յ...
</poem>|}}
02hjs3pn3f916jnnrooim842zijk5tf
Սրամտութուննէ
0
150130
393076
392907
2026-06-08T10:25:42Z
Անունով խմբագիր
4841
393076
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ՍՐԱՄՏՈՒԹՈՒՆՆԷ
|section =
|previous = [[Հանէլուկնէ]]
|next = [[Առածնէ ու ասացվածքնէ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ՍՐԱՄՏՈՒԹՈՒՆՆԷ|<poem>

''Աղվէս՝
Խանէն քյուրքյումը թաղվէս:

''Տանձի՝
Կլյօխըտ տակեն խանձի:

''Շլյօրի՝
Ճուղնան փռնէ,
Ճլյօրի:

''Զըկռէ՝
Ճուղնան փռնէ,
Ճըկռէ:

''Հըռածած՝
Կըլխէտ ածած:

''Գյուլասի՝
Լօք տամ յէրինիմ քու հասի:

''Զավէն՝
Յըրա պըրծնէմ՝
Տաս թավէն:

— Շաշա, Փաշա,
Կօտրած մաշա,
Կընէգյըտ մէռնէ՝
Կյանք թըմաշա:

— Ախճի, ախճի,
Մարթըտ փախճի,
Յըէս փռնէմ՝
Տյու պաչի:

— ''Ախճի, նանէ:
— Հինչ ա՞, ջանէ։
— ''Մըէր շէնին ջյահիլ-ջհուլը
''Կարկուտ տանէ:
— Խէ՞, ա աշկէրըտ քէ կէնա:
— ''Վար մինը կավուչ,
''Թա ինձ տանէ:
— Ախճի, պա վար տանէ
Ու սպա՞նէ...
— ''Ջհաննամը,
''Թյաքի տանէ...

— ''Մին, էրկու, իրէքյ...
— Մին ծմերուկ տըէս պիրէքյ:
— ''Չօրս, հէնգյ, վէցյ...
— Ծըմերուկը վերինգյավ՝ կոտրեց:
— ''Օխտը, օթ, իննը...
— Հինչ ա՞ նըրա կյինը:
— ''Տասսը...
— Տուվէքյ նըրա վնասը:

— ''Մին:
— Օտէս մըէր շանը փին։
— ''էրկու:
— Քու հար քյինա կօրկու,
Կօրկը պիրի խաշ անէ,
Վըեննատ փըռնե՝ քաշ անէ:
— ''Իրէքյ:
— Քաք կըէր քիշէր-ցիրէկ:
— ''Չօրս:
— Կօլ տօ ճըճօս:
— ''Հէնգյ:
— Օտէս մին վաննա խլէնքյ:
— ''Վէցյ:
— Մօկնէն հալավը կյէց:
— ''Օխտը:
— Օտէս մըէր շանը կօխկը:
— ''Оթ:
— ՅըԷր խըմե մին լյագան նօթ:
— ''Իննը:
— Կըէր մըէր շանը ծիծիննը:
— ''Տասսը:
— Կըէր մըէր ուբօռնուն պրիպասը...
</poem>|}}
d7qkigxd2mr6gw6ipr8f65vxttm2cdg
Հանէլուկնէ
0
150131
393074
392908
2026-06-08T10:06:52Z
Անունով խմբագիր
4841
393074
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ՀԱՆԷԼՈՒԿՆԷ
|section =
|previous = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|next = [[Սրամտութուննէ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ՀԱՆԷԼՈՒԿՆԷ
(ԷՆ ՀԻՆՉՆ Ա՞ ...)|<poem>

Հարը՝ դյուզ,
Մարը՝ կըէռ,
Ախճիգյը խէլունք,
Տղան՝ պըէլ:
:::''(Խաղողի վազը, մատը, խաղողը, գինին)

— Քէլ թէն, քէլ թէն,-
Անումը տամում՝
Գյուդում չըս:
:::''(Թի)

Աքյտում,
Բաքյտում,
Քյաքուլատ փռնէմ՝
Ծյաքտում:
:::''(Կշեռք)

Քյինամ ա՝ կյամ,
Քյինամ ա՝ կյամ,
Ուրան տէղան
Տյուրուր չի կյամ:
:::''(Դուռ)

Ասում ըմ՝ յէք,
Կյամ չի,
Ասում ըմ՝ կյամիլ,
Կյամ ա:
:::''(Շրթունքներ)

Քյինամ ըմ՝
Հէտաս կյամ ա,
Քյինամ չըմ՝
Մընամ ա:
:::''(Ստվեր)

Շօնը մըռմըռա՝
Դուդան օռչի:
:::''(Ջրաղաց)

Չաթվէն ճյուր տաս՝
Մօզին օռչի:
:::''(Դդում)

Պիծի պտրհան՝
Շէխշավ լիգյը:
:::''(Նուռ)

Էրգյան լատան՝
Շօխկը չօնէ:
:::''(Գետ)

Քըզանա տամ՝
Պուք չի կյալ:
:::''(Անուն)

Հօղէ լյուլա,
Մըսէ գյուլլա:
:::''(Մուկը՝ բնում)

Ծիքյըս տամ՝
Կըրճանում ա:
:::''(Ծխախոտի գլանակ)

Կըտրումըս՝
Խուրանում ա:
:::''(Փոս)

Էրգյան հըղե՝
Բյօլմա շարած:
:::''(Ձիու հետքեր)

Մըթէն տօն՝
Գյօմփլակը միչին քօն:
:::''(Թթխմոր)

Կյումաշը՝ գյօլումը,
Հյաքին՝ չօլումը:
:::''(Շերեփը՝ կաթսայում)

Վար տընձըկէսը կիլվուկէս ա,
Պա տասը տընձըկէ՞սը
Քանի կիլվուկես ա:
:::''(Տաս ու կես կիլոգրամ)

Քըշհանա քիշերավ
Իննիս էրկու փօսու մաչ:
:::''(Անդրավարտիքի փոխքերը)
</poem>|}}
iyh03678ueoi7arugnlhoy7hzgu3vxu
Այն ի՞նչն է...
0
150158
393073
2026-06-08T10:04:40Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է... |section = '''Հանելուկներ |previous = [[Ամուսնանա՞նք, թե՞ քիչ էլ սպասենք...|ԱՄՈՒՍՆԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՔԻՉ ԷԼ ՍՊԱՍԵՆՔ...]] |next = [[Սրամտություններ]] |notes = Աղբյուր՝ <span title="[[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մա...»:
393073
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է...
|section = '''Հանելուկներ
|previous = [[Ամուսնանա՞նք, թե՞ քիչ էլ սպասենք...|ԱՄՈՒՍՆԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՔԻՉ ԷԼ ՍՊԱՍԵՆՔ...]]
|next = [[Սրամտություններ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր., (67-70 էջ)։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է...
''Հանելուկներ|<poem>

Հարը՝ դյուզ,
Մարը՝ կեռ,
Ախճիգյը խելունք,
Տղան՝ պել:
:::''(Խաղողի վազը, մատը, խաղողը, գինին)

— Քել թեն, քել թեն,-
Անումը տամում՝
Գյուդում չըս:
:::''(Թի)

Աքյտում,
Բաքյտում,
Քյաքուլատ փռնեմ՝
Ծյաքտում:
:::''(Կշեռք)

Քինամ ա՝ կյամ,
Քինամ ա՝ կյամ,
Ուրան տեղան
Տյուրուր չի կյամ:
:::''(Դուռ)

Ասում ըմ՝ եք,
Կյամ չի,
Ասում ըմ՝ կյամիլ,
Կյամ ա:
:::''(Շրթունքներ)

Քինամ ըմ՝
Հետաս կյամ ա,
Քինամ չըմ՝
Մընամ ա:
:::''(Ստվեր)

Շօնը մըռմըռա՝
Դուդան օռչի:
:::''(Ջրաղաց)

Չաթվեն ճյուր տաս՝
Մոզին օռչի:
:::''(Դդում)

Պիծի պտրհան՝
Շէխշավ լիգյը:
:::''(Նուռ)

Էրգյան լատան՝
Շօխկը չոնե:
:::''(Գետ)

Քըզանա տամ՝
Պուք չի կյալ:
:::''(Անուն)

Հողե լյուլա,
Մսե գյուլլա:
:::''(Մուկը՝ բնում)

Ծիքյըս տամ՝
Կըրճանում ա:
:::''(Ծխախոտի գլանակ)

Կըտրումըս՝
Խուրանում ա:
:::''(Փոս)

Էրգյան հըղե՝
Բյոլմա շարած:
:::''(Ձիու հետքեր)

Մըթեն տոն՝
Գյոմփլակը միչին քօն:
:::''(Թթխմոր)

Կյումաշը՝ գյոլումը,
Հյաքին՝ չոլումը:
:::''(Շերեփը՝ կաթսայում)

Վար տընձըկեսը կիլոուկես ա,
Պա տասը տընձըկե՞սը
Քանի կիլոուկես ա:
:::''(Տաս ու կես կիլոգրամ)

Քըշհանա քիշերավ
Իննիս էրկու փոսու մաչ:
:::''(Անդրավարտիքի փոխքերը)
Էս անդար պըէրցին
</poem>|}}
i11zlcgp82l2vev9xvxyjev8du8x061
393075
393073
2026-06-08T10:09:42Z

s2h1vctwoxxvi7itxvwjfzl716l34dh
Սրամտություններ
0
150159
393077
2026-06-08T10:29:43Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «{{Վերնագիր |title=ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |section = |previous = [[Այն ի՞նչն է...]] |next = [[Առածներ ու ասացվածքներ]] |notes = Աղբյուր՝ Չափածո...»:
393077
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|section =
|previous = [[Այն ի՞նչն է...]]
|next = [[Առածներ ու ասացվածքներ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր., (71-73 էջ)։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ|<poem>

— ''Աղվէս:
Խանէն քյուրքյումը թաղվէս:

— ''Տանձի:
Կլյօխըտ տակեն խանձի:

— ''Շլյօրի:
Ճուղնան փռնէ,
Ճլյօրի:

— ''Զըկռէ:
Ճուղնան փռնէ,
Ճըկռէ:

— ''Հըռածած:
Կըլխէտ ածած:

— ''Գյուլասի:
Լօք տամ յէրինիմ քու հասի:

— ''Զավէն:
Յըրա պըրծնէմ՝
Տաս թավէն:

— Շաշա, Փաշա,
Կօտրած մաշա,
Կընէգյըտ մէռնէ՝
Կյանք թըմաշա:

— Ախճի, ախճի,
Մարթըտ փախճի,
Յըէս փռնէմ՝
Տյու պաչի:

— ''Ախճի, նանէ:
— Հինչ ա՞, ջանէ։
— ''Մըէր շէնին ջյահիլ-ջհուլը
Կարկուտ տանէ:
— Խէ՞, ա աշկէրըտ քէ կէնա:
— ''Վար մինը կավուչ,
''Թա ինձ տանէ:
— Ախճի, պա վար տանէ
Ու սպա՞նէ...
— ''Ջհաննամը,
''Թյաքի տանէ...

— ''Մին, էրկու, իրէքյ...
— Մին ծմերուկ տըէս պիրէքյ:
— ''Չօրս, հէնգյ, վէցյ...
— Ծըմերուկը վերինգյավ՝ կոտրեց:
— ''Օխտը, օթ, իննը...
— Հինչ ա՞ նըրա կյինը:
— ''Տասսը...
— Տուվէքյ նըրա վնասը:

— ''Մին:
— Օտէս մըէր շանը փին։
— ''էրկու:
— Քու հար քյինա կօրկու,
Կօրկը պիրի խաշ անէ,
Վըեննատ փըռնե՝ քաշ անէ:
— ''Իրէքյ:
— Քաք կըէր քիշէր-ցիրէկ:
— ''Չօրս:
— Կօլ տօ ճըճօս:
— ''Հէնգյ:
— Օտէս մին վաննա խլէնքյ:
— ''Վեցյ:
— Մօկնէն հալավը կյէց:
— ''Օխտը:
— Օտէս մըէր շանը կօխկը:
— ''Оթ:
— ՅըԷր խըմե մին լյագան նօթ:
— ''Իննը:
— Կըէր մըէր շանը ծիծիննը:
— ''Տասսը:
— Կըէր մըէր ուբօռնուն պրիպասը...
</poem>|}}
3al6q6v9totpjmrnanpk3mp1w2awyjb
Առածներ ու ասացվածքներ
0
150160
393078
2026-06-08T10:40:04Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ |section = |previous = [[Սրամտություններ]] |next = [[Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ]] |notes = Աղբյուր՝ <span title="[[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արց...»:
393078
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ
|section =
|previous = [[Սրամտություններ]]
|next = [[Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր., (74 էջ)։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ|<poem>

Վըրդեղ հաց՝
Ընդէղ կաց:

Կյինին թյունդ ա՝
Կյինի խմող,
Ջանըտ տյուս կյա:

Կյինին թանգյ չի,
Ամէն մարթու պյան չի:

— Կյինի, ասէ, վէրնա՞ շատ՝
Քանդածը՞տ, թա շինածըտ:
— Շինածըս յէս գյուդում յըմ,
Սահման չօնէ քանդածըս:

Արաղ, կյինի, ծըեր
Իրչինը լյավ ա,
Յերգրորդը բավ ա,
Յեռռորդը ցավ ա:

Խմելիս վախտը՝
Հա՛յ-հա՛յ,
Խմելան յետը՝
Վա՛յ-վա՛յ...
</poem>|}}
hu50tcddswm9o0g70c46wm5chn3udpu
Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ
0
150161
393080
2026-06-08T10:51:33Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ՝ |section = մեկնաբանություններով հանդերձ |previous = [[Առածներ ու ասացվածքներ]] |next = [[Խաղիկներ]] |notes = Աղբյուր՝ <span title="[[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բա...»:
393080
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ՝
|section = մեկնաբանություններով հանդերձ
|previous = [[Առածներ ու ասացվածքներ]]
|next = [[Խաղիկներ]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր., (75-76 էջ)։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ԱՌԱԾՆԵՐ ՈՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ՝
մեկնաբանություններով հանդերձ|<poem>

Թրի կտրածը կլավանա,
Լեզվի կտրածը չի լավանա...
''...Տեսնես հիշո՞ւմ են այս ասացվածքը
Սագալաևը և մյուսները:

Ջուրը չտեսած՝
Չեն բոբիկանա...
''...Տեսել են՝
Էլի չեն բոբիկանում:

Ուրագն իր կոթը չի տաշի...
''...Բայց ուրիշ ուրագի կոթ Հաստատ կտաշի:

Կարմիր կովն իր կաշվից դուրս չի՛ գա...
''...Բա մոխրագո՞ւյնը:

Մի ծաղկով գարուն չի գա...
''...Պիտի սպասել մյուս ծաղիկներին ևս:

Ինքդ քեզ մի՛ գովիր,
Թող ուրիշները գովեն...
''...Ինքդ քեզ գովիր,
Երբ ուրիշները չեն գովում:
</poem>|}}
cqg7rmqn7ra9yetqioe4muaaipf8sm5
Խաղիկներ
0
150162
393082
2026-06-08T10:59:47Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԽԱՂԻԿՆԵՐ |section = |previous = [[Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ]] |next = [[Ղարաբա՜ղս...]] |notes = Աղբյուր՝ <span title="[[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսութ...»:
393082
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ԽԱՂԻԿՆԵՐ
|section =
|previous = [[Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ]]
|next = [[Ղարաբա՜ղս...]]
|notes = Աղբյուր՝ [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]] (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր., (76 էջ)։
|author =Արիս Արսենի}}
{{poem|ԽԱՂԻԿՆԵՐ|<poem>

Թուխպալ ա՝ թօռ չի կյամ,
Մթնալ ա` տօն չի կյամ,
Էս անդար պըերցին յըրա
Առանց յար քոն չի կյամ:

Ծիրանե ծառ, բար մի տօ,
Ճուղներըտ տյուրուր մի տօ,
Ամեն կոխկավըտ հընցընելավ՝
Դյարդէրըս ուրուր մի տօ:

:::''(Մորս խոսքերից)
Հիբը կըինի՝ կըմըռնանա,
Ծովեն ճյուրը կըթըքանա,
Բըլես բալան կըմըծանա,
Ծովեն ճիրումը կըլըղանա:
</poem>|}}
rbx81ja6y3jgg4v7l3r0xim2n99caer