Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.6
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/84
104
24806
393112
243470
2026-06-09T12:01:33Z
~2026-31364-58
14009
393112
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>англ․, М․, 1955; {{լայն|Витвицкий Г․ Н}}․, Климат Японии, М․, 1954; Зарубежная Азия․ Физическая география, М․, 1956; {{լայն|Динкевич А․ И}}․, Очерки экономики современной Японии, М․, 1972; Современная Япония, под ред․ И․ А․ Латышева, 2 изд․, М․, 1973; Япония в системе мировых хозяйственных связей, М․, 1977; {{լայն|Прохожев А․ А}}․, Организация управления экономикой и государством в Японии, М․, 1977; {{լայն|Куцовина Н․ К}}․, Рыбное хозяйство Японии, М․, 1978; Статистический материал по экономике Японии (1960–1977), М․, 1978; {{լայն|Эйдус X․ Т}}․, История Японии с древнейших времен до наших дней, М․, 1968; Японский милитаризм, М․, 1972; {{լայն|Воробьев М․ В․, Соколова Г․ А}}․, Очерки по истории науки, техники и ремесла в Японии, М․, 1976; {{լայն|Радуль-3атуловский Я․ Б}}․, Из истории материалистических идей в Японии, М․, 1972; {{լայն|Поспелов Б․ В}}․, Очерки философии и социологии современной Японии, М․, 1974; {{լայն|Козловский Ю․Б}}․, Современная буржуазная философия в Японии, М․, 1977; {{լայն|Григорьева Т․П․, Логунова В․В}}․, Японская литература․ Краткий очерк, М․» 1964; {{լայն|Конрад Н․И}}․, Очерки японской литературы, М․, 1973; Рехо К․, Современный японский роман, М․, 1977; {{լայն|Григорьева Т․П}}․, Японская художественная традиция, М․, 1979; Всеобщая история искусств, т․ 1, 2 (кн․ 2), 6 (кн․ 1), М․» 1956–65; Всеобщая история архитектуры, т․ 1, 9, 11, М․, 1970–73; {{լայն|Иофан Н}}․, Из истории японской музыки 7–9 вв․, в сб․։ Искусство Японии, М․, 1965; {{լայն|Гришелева Л․ Д}}․, Театр современной Японии, М․, 1977; {{լայն|Ивасаки Акира}}, История японского кино, пер․ с япон․, М․, 1965․

'''ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՃԿԿ)''', ստեղծվել է 1922-ի հուլիսին, Տոկիոյի հիմնադիր համագումարում։ ՃԿԿ ստեղծմանը մասնակցել են Ս․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/286 ''Կատայաման''], Ս․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/441 ''Իտիկավան''], Կ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/50 ''Տոկուդան''], Մ․ Վատանաբեն, Դ․ Կոկուրյոն և ուրիշներ։ Հիմնադիր համագումարն ընդունեց ՃԿԿ ժամանակավոր կանոնադրություն, ընթացիկ գործունեության ծրագիր և Կոմինտերնի մեջ մտնելու որոշում։ ՃԿԿ, անլեգալ պայմաններում, պայքարել է բացարձակ կայսերական իշխանության տապալման և կիսաֆեոդալական կալվածատիրական սիստեմի վերացման ճանապարհով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացման համար, հանդես է եկել աշխատավորների դեմոկրատական իրավունքների և կենսական շահերի պաշտպանությամբ։ 1920-ական թթ․ ՃԿԿ պայքարել է իր շարքերում եղած աջ լիկվիդատորական և ձախ օպորտունիստական թեքումների դեմ։ Այդ գործում ՃԿԿ–ին մեծ օգնություն է ցույց տվել Կոմինտերնը։ Գործելով խոր ընդհատակում (մինչև 1945-ի հոկտեմբեր)՝ ՃԿԿ հանդես է եկել ռուս. և չինական հեղափոխություններին ճապոնական իմպերիալիզմի զինված միջամտության դեմ, պայքարել է խաղաղության, Ճապոնիայի և ՍՍՀՄ–ի աշխատավորների բարեկամության ամրապնդման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիտարիստական ճապոնիայի պարտությունից հետո ՃԿԿ դուրս եկավ ընդհատակից։ ՃԿԿ IV համագումարը (1945) ընդունեց կուսակցության կանոնադրություն և հաստատեց գործունեության ծրագիր։ Այդ տարիներին ՃԿԿ մերկացրել է ճապոնական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը, ընդլայնել իր ազդեցությունը բանվորների և գյուղացիների շրջանում: 1950-ական թթ․ սկզբին խիստ սրվեցին կուսակցության ստրատեգիական և տակտիկական հարցերի վերաբերյալ ՃԿԿ ղեկավարության մեջ առաջացած տարաձայնությունները, որոնք հասցրին ՃԿԿ ղեկավարության և մի շարք կուսակցական կազմակերպությունների պառակտմանը։ ՃԿԿ միասնությունը վերականգնելու և ձախ աղանդավորական թեքումը արմատախիլ անելու գործում հսկայական դեր խաղաց ՃԿԿ VII համագումարը (1958): 1959–60-ին ՃԿԿ ակտիվորեն մասնակցել է ճապոնա–ամերիկյան նոր «անվտանգության պայմանագրի» կնքման դեմ պայքարին։ ՃԿԿ VIII համագումարը (1961) ընդունեց նոր ծրագիր, իսկ ՃԿԿ X համագումարը (1966) «Մեր կուսակցության մոտակա պահանջները» փաստաթղթում ավելի զարգացրեց այդ ծրագրի դրույթները։ Կուսակցության XI համագումարը (1970) ընդունեց «1970-ական թթ․ հեռանկարները և Ճապոնիայի կոմունիստական կուսակցության խնդիրները» ծրագրային փաստաթուղթ–բանաձևը, որում խնդիր դրվեց ստեղծել դեմոկրատական ուժերի միասնական ճակատ՝ խաղաղություն, չեզոքություն, դեմոկրատիա, դեմոկրատական կոալիցիոն կառավարության ստեղծում լոզունգների ներքո։ 1970-ական թթ․ կեսին ավելացավ ՃԿԿ անդամների թիվը, բարձրացավ կուսակցության հեղինակությունը։ 1972-ին ներկայացուցիչների պալատի ընտրություններում ՃԿԿ ստացավ ձայների 10,5%–ը, 1975-ին խորհրդականների պալատի ընտրություններում այդ պալատի ՃԿԿ ֆրակցիան ավելացավ 9 անդամով։ 1977-ին կայացած ՃԿԿ արտահերթ համագումարը հրապարակեց «Ազատությունների և դեմոկրատիայի դեկլարացիա»-ն, որի մեջ մանրամասն շարադրված են դեմոկրատիայի մասին ՃԿԿ տեսակետները։ ՃԿԿ XV համագումարում (1980-ի մարտ) քննարկվեցին առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու, մասսայական պրոպագանդայի կատարելագործման, կուսակցության շարքերի հետագա ընդարձակման, բոլոր առաջադիմական ուժերի միավորման համար ուղիների փնտրման հարցեր։ Համագումարը ձևակերպեց կոմունիստների գործունեության հստակ ծրագիր, որոշեց կոմկուսի հետագա պայքարի նպատակները և խնդիրները։

ՃԿԿ մասնակցել է Կոմունիստական և բանվորական կուսակցությունների (1957, 1960, Մոսկվա) միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին (1969-ի խորհրդակցությանը ՃԿԿ չի մասնակցել)։ ՃԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկավարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է նախագահություն, իսկ նրա ներսում՝ մշտական բյուրո։ ՃԿԿ իր շարքերում ունի 440 հզ․ անդամ։ ՃԿԿ ԿԿ նախագահն է Մ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/340 ''Նոսական''], ԿԿ Նախագահության նախագահն է Կ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/552 ''Միյամոտոն'']: ՃԿԿ կենտրոնական օրգանն է «Ակահատա» («Կարմիր դրոշ») թերթը։

'''«ՃԱՌԱԳԱՅԹ»''', քաղաքական, հասարակական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1947–52-ին, Ստամբուլում։ Արտոնատեր–խմբագիր՝ Խ․ Ամիրյան։ Լուսաբանել է ստամբուլահայ համայնքի հասարակական–մշակութային կյանքը։ Կառավարության ուշադրությունն է հրավիրել ազգային փոքրամասնությունների (մասնավորապես հայերի) վերաբերյալ միջազգային համաձայնագրերի (Լոզանի դաշնագիր, 1923) կատարման վրա, պահանջել Ազգային սահմանադրությամբ (1862) ստեղծված վարչական մարմինների վերականգնումը։ Լայն տեղ է հատկացրել հայ սովետական գրողների արձակ և չափածո ստեղծագործություններին, տպագրել լուրեր ՀՍՍՀ կյանքի տարբեր բնագավառներից, սփյուռքի գաղթավայրերից։

'''ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ''', օրգանիզմի վրա [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/379 ''իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության''] հետևանքով առաջացող հիվանդություն։ {{լայն|Մարդու Ճ․ հ․}} զարգանում է իոնացնող ճառագայթների, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսա–աղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/559 ''ռադիոակտիվ տարրերի''] ազդեցության տակ։ Տարբերում են {{լայն|սուր Ճ․ հ}}․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և {{լայն|քրոնիկական}}, որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր Ճ․ հ–յան կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։

Ճ․ հ–յան կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 ռ–ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում Ճ․ հ–յան անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։ Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգ․ և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1–2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։

Միջին ծանրությամբ արտահայտվող սուր Ճ. հ․ ընթանում է մի քանի փուլով․ 1․ Ճ․ հ–յան ընդհանուր {{լայն|նախնական հակազդեցության փուլ}}, զարգանում է ճառագայթահարումից անմիջապես հետո, տևում մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Նկատվում է սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն։ Ծայրամասային արյան մեջ լինում է լիմֆոցիտանվազում,<noinclude></noinclude>
gvext4xuqom4sjpn03nbkfpfn5kzv4h
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/85
104
24807
393113
243802
2026-06-10T07:20:26Z
~2026-31364-58
14009
393113
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>նեյտրոֆիլային լեյկոցիտոզ, ոսկրածուծում՝ միելոկարիոցիտների քանակի պակասում, բջջային երիտասարդ ձևերի վերացում։ 2․ Ճ․ հ–յան {{լայն|գաղտնի}} կամ {{լայն|թաքնված փուլ}}, սկսվում է ճառագայթահարումից մի քանի օր հետո և տևում է 3–4 շաբաթ։ Հիվանդի մոտ նախնական հակազդեցության փուլին հատուկ կլինիկական երևույթները պակասում են, տեղի է ունենում կարծեցյալ բարելավում, երբեմն նկատվում է մազաթափություն։ Ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների քանակն արագորեն պակասում է, նվազում են նաև թրոմբոցիտները և ռեթիկուլոցիտները։ 3․ Ճ․ հ–յան {{լայն|արտահայտված կլինիկական երևույթների փուլ}}, հիվանդների ինքնազգացումը կրկին վատանում է, ջերմությունը բարձրանում։ Մաշկում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, ուղեղում առաջ են գալիս արյունազեղումներ (արյունահոսական սինդրոմ)։ Արյան մեջ լեյկոցիտանվազումն ավելի է ուժեղանում (ճառագայթային լեյկոպենիա), սկիզբ է առնում սակավարյունություն, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։ 4․ {{լայն|Վերականգնման փուլ}} (տևում է 2–3 ամիս)։ Տեղի է ունենում Ճ․ հ–յան բարեհաջող ընթացքի դեպքում։ Բնորոշվում է ինքնազգացման լավացմամբ, ջերմության կարգավորումով, ախորժակի և քնի վերականգնումով։ Ոսկրածուծի գործունեության բարելավման շնորհիվ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս ռեթիկուլոցիտներ, երիտասարդ լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Վերականգնվում են նաև արյան ու մեզի կենսաքիմիական ցուցանիշները։ Սուր Ճ․ հ–ից հետո կարող են առաջանալ նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, լեյկոզներ, սերունդների մոտ՝ զարգացման արատներ և ժառանգական հիվանդություններ։ Ճ․ հ–յան ընթացքի առանձնահատկությունները պայմանավորված են անհատական և տարիքային ոադիոզգայնությամբ․ երեխաները, ծերերը և հղի կանայք առավել զգայուն են ճառագայթման հանդեպ։ {{լայն|Քրոնիկական}} Ճ․ հ․ ինքնուրույն ախտաբանական միավոր է և սուր Ճ․ հ–յանը նմանվում է իր փուլային ընթացքով։ Նրան բնորոշ է երկարատևությունը, ընթացքի ալիքավորությունը։ Սուր Ճ․ հ–յան {{լայն|բուժումը}} փոխարինողական և ախտանշանային է։ Արյունաստեղծ օրգանների գործառությունները կարգավորելու համար՝ արյան փոխներարկում, ոսկրածուծի պատվաստում, արյունաստեղծման պրոցեսները խթանող դեղանյութեր, վարակիչ հիվանդությունների դեմ՝ անտիբիոտիկներ ևն։ Քրոնիկական Ճ․ հ–յան բուժման համար կիրառվում են ախտանշանային դեղամիջոցներ (սիրտ–անոթային, ստամոքսա-աղիքային և այլ օրգան–համակարգերի գործունեությունը կարգավորելու նպատակով), հատուկ սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա։

{{լայն|Կենդանիների}} Ճ․ հ․ առավել ուսումնասիրված է կաթնասունների ու թռչունների մոտ։ Տարբերում են սուր և քրոնիկական ճ․ հ․։ {{լայն|Սուր}} Ճ․ հ․ առաջանում է 150–200 (թեթև ընթացք), 200–400 (միջին), 400–600 (ծանր) և 600 ռ-ից բարձր (խիստ ծանր) դոզայով միանվագ ընդհանուր ճառագայթահարումից։ Կախված հիվանդության ծանրության աստիճանից՝ կենդանիների մոտ նկատվում է ընկճվածություն, ախորժակի բացակայություն, փսխում, ծարավի զգացում, ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում, մազաթափություն, լուծ (արյունային), սրտի գործունեության թուլացում, լորձաթաղանթներում արյունազեղումներ, արյան մեջ լեյկոցիտների և լիմֆոցիտների նվազում։ Խիստ ծանր ընթացքի դեպքում՝ երերուն քայլվածք, մկանային ցնցումներ և մահ։ Առողջացումը հնարավոր է հիվանդության միջին և թեթև ընթացքի դեպքում։ {{լայն|Քրոնիկական}} Ճ. հ․ ուղեկցվում է սրտի աշխատանքի աստիճանական թուլացմամբ, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարմամբ, հյուծվածությամբ, վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկմամբ։ Մինչև բուժումը կենդանիներին դուրս են բերում վարակված վայրից, մաշկածածկույթներից ռադիոակտիվ նյութերը հեռացվում են ջրով, լվացող կամ այլ միջոցներով, այնուհետև արյան փոխներարկում, կլանիչներ, խորխաբեր դեղամիջոցներ։

{{լայն|Բույսերի}} Ճ․ հ–ներից հատկապես վտանգավոր են <math>\alpha</math> մասնիկների և նեյտրոնների ազդեցությունից առաջացածները։ Ճառագայթման նկատմամբ առավել զգայուն են արմատներն ու երիտասարդ հյուսվածքները։ Ճառագայթահարման ընդհանուր ախտանշան է աճման դանդաղումը։ Բույսերի առանձին տեսակներ, սորտեր ունեն տարբեր ռադիոզգայնություն․ օրինակ՝ տրադեսկանցիայի Ճ․ հ–յան ախտանշաններն ի հայտ են գալիս 40, թրաշուշանինը՝ 6000 ռ-ով ճառագայթահարելուց։ Մահացու դոզան բարձրակարգ բույսերի համար 2000–3000 ռ է, ստորակարգ բույսերինը, օրինակ, խմորասնկերինը՝ 30 000-ը։ Ճառագայթահարված բույսերը և կենդանիներից ստացված մթերքը չի կարելի սննդի մեջ օգտագործել։

''Գրկ.'' {{լայն|Киреев П․ М}}․, Лучевая болезнь, М․, 1960; Радиационная медицина, 4 изд․, М․, 1968; {{լայն|Кротков Ф․ Г}}, Человек и радиация, М․, 1968; {{լայն|Линденбратен Л․ Д}}․, Медицинская радиология, М., 1969; Защита животных и растений от оружия массового поражения, Минск, 1968․{{ՀՍՀ հեղ|Ռ․ Հարությունյան}}
'''ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/487 ''ջեռուցման''] տեսակ, որի դեպքում ջերմության մեծ մասը հաղորդվում է ճառագայթմամբ։ Ճ. ջ–ման համակարգի ջեռուցիչ սարքերը տեղադրվում են կոնստրուկցիայի ներսում (առաստաղի, պատերի և հատակի հարթություններում)։ Որպես ջերմակիրներ օգտագործվում են տաք ջուրը, գոլորշին և օդը։ Ճ․ ջ–ման սարքերից են նաև պատող կոնստրուկցիաներին կիպ ամրացվող ջեռուցիչ պանելները։

'''ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՕՊՏԻԿԱ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/624 ''Երկրաչափական օպտիկա'']։

'''ՃԱՌԱԳԱՅԹԱՍՆԿԵՐ''' (Actinomycetes), {{լայն|ակտինոմիցետներ, շողասնկեր}}, բակտերիաների և սնկերի հատկություններով օժտված միկրոօրգանիզմներ։ Հայտնաբերել է (1877) գերմ․ գիտնական Ց․ Հարցը։ Հիմնականում աերոբ են, աճում են միջավայրի <math>pH=5-9</math>-ի սահմանում։ Տեսակների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 25–30°C–ն է, սակայն աճը հնարավոր է նաև 3–40°C–ում։ Որոշ թերմոֆիլ տեսակներ աճում են 45–50°C–ում։ Ճ․ գրամ դրական են, ունեն լավ զարգացած սնկամարմին՝ միցելիում, որի հիֆերի տրամագիծը 0,1–1 մկմ–ից մինչև 1,5 մկմ է։ Պարունակում են տարբեր ֆերմենտներ՝ պրոտեազներ, կերատինագներ, խիտինազներ ևն, որոնք Ճ–ին հնարավորություն են տալիս օգտագործելու բուսական և կենդանական մնացորդները։ Որոշ տեսակներ ֆիքսում են մթնոլորտային մոլեկուլային ազոտը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/125 ''Ազոտֆիքսում''])։ Ճ–ի շատ կուլտուրաներից ստացվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, անտիբիոտիկներ (ստրեպտոմիցին, մոնոմիցին), հորմոններ, վիտամիններ, ֆերմենտներ ևն։ Ճ–ին բնորոշ է սպորներով բազմացումը։ Վերջիններս գոյանում են հիմնականում օդային, առանձին դեպքերում՝ սուբստրատային միցելիումների վրա և լինում են գնդաձև, կոնաձև, ձողաձև, տանձաձև ևն։ Սպորներն օժտված են բարձր դիմացկունությամբ։ Ճ. կարող են բազմանալ նաև սնկամարմնի առանձին թելիկներով։ Տարբերում են սպորագոյացման երկու ձև․ ֆրագմենտացիոն և սեգմենտացիոն։ Ճ–ի մեծ մասը սնվում է սպիտակուցային կամ ոչ սպիտակուցային օրգ․ նյութերով։ Կան ինքնասուն ձևեր, ինչպես նաև տեսակներ, որոնց համար ածխածնի աղբյուր են ծառայում մոմերը, խեժերը, պարաֆինները, նավթը։ Տարածված են ամենուրեք, հողում, ջրամբարների տիղմում, օդում, բուսական մնացորդներում։ Մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառության, հողառաջացման, օրգ․ նյութերի քայքայման պրոցեսներին։ Որոշ ախտածին տեսակներ հիվանդությունների (ակտինոմիկոզ, տուբերկուլոզ, դիֆթերիա) հարուցիչներ են, առանձին Ճ․ ախտահարում են բույսերին։<noinclude></noinclude>
o7s57x7ply4mzhga4sihwem6kfywnvh
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/86
104
24808
393114
243814
2026-06-10T07:41:30Z
~2026-31364-58
14009
393114
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՃԱՌԱԳԱՅԹԱՎՈՐՆԵՐ''' (Radiolaria), նախակենդանիների տիպի սարկոդայինների դասի ենթադաս։ Մարմնի չաւիերը՝ 40 մկմ–ից 1 մմ և ավելի։ Ծովային (հատկապես տաք) պլանկտոնային օրգանիզմներ են։ Ունեն ներքին կմախք՝ կաշվենման ծակոտկեն պատիճի տեսքով, որի մեջ ներփակված է մեկ կամ մի քանի կորիզ ամփոփող ներպատիճային ցիտոպլազման։ Վերջինս ծակոտիների միջոցով հաղորդակցվում է արտապատիճային ցիտոպլազմայի հետ։ Էկտոպլազմայում համարյա միշտ հանդիպում են բազմաթիվ միաբջիջ ջրիմուռներ՝ զոոքսանտելներ։ Ճ․ լողում և կեր են որսում կեղծ ոտքերի օգնությամբ։ Ճ․ ունեն նաև սիլիցիումի օքսիդից կամ ստրոնցիումի սուլֆատից կազմված ասեղներ, որոնց տարբեր համադրությունից առաջանում է արտաքին կմախքը։ Ճ–ի կորիզը պարունակում է մեծ քանակությամբ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ), որը պայմանավորված է դրանց արտակարգ պոլիպլոիդությամբ (քրոմոսոմների ավելի քան 1000 հապլոիդ հավաք)։

Բազմանում են կիսվելով, առանձին տեսակների մոտ նկատվել է իզոգամ կոպուլյացիայի տիպի Աբական պրոցես։ Հայտնի է Ճ–ի 7000-ից ավելի տեսակ։

'''ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ''' {{լայն|էլեկտրամագնիսական}}, ազատ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/20 ''էլեկտրամագնիսական դաշտի''] առաջացման կամ այդ դաշտի քվանտների (ֆոտոնների) առաքման պրոցեսը։ «Ճ․» ասելով երբեմն հասկանում են նաև ճառագայթված դաշտ։ Միկրոսկոպիկ համակարգերի՝ ատոմների, միջուկների, մոլեկուլների կամ դրանց խմբերի Ճ․ ունի սկզբունքային մի շարք առանձնահատկություններ։ Այդ համակարգերի էներգիան քվանտացված է, այսինքն՝ կարող է ընդունել միայն ընդհատ հաջորդականություն կազմող որոշակի արժեքներ՝ <math>E_1, E_2. ...., E_m, ....</math>: Երբ համակարգը <math>m</math>–րդ վիճակից անցնում է <math>n</math>–րդ վիճակը, այն կարող է ճառագայթել <math>E_m-E_n</math> էներգիայով ֆոտոն (<math>E_m>E_n</math>), որի հաճախականությունը ըստ Բորի պայմանի հավասար է՝ <math>\omega _{mn}=\hbar^{-1} (E_m-E_n) </math>. <math>\hbar</math>-ը Պլանկի հաստատունն է։ Եթե համակարգի անցումը տեղի է ունենում ինքնաբերաբար, առանց արտաքին միջամտության, Ճ․ կոչվում է սպոնտան կամ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/366 ''ինքնակամ ճառագայթում'']։ Ըստ քվանտային տեսության՝ միավոր ժամանակում ինքնակամ Ճ–ման հավանականությունը որոշվում է <math>W_{mn}=\frac {4e^2} {3\hbar c^3} \cdot |<\vec n/r/m>|^2</math> բանաձևով, որտեղ <math>e</math>-ն էլեկտրոնի լիցքն է, <math>c</math>-ն՝ լույսի արագությունը, իսկ <math>|<\vec n/r/m>|</math> մեծությունը, որը կոչվում է տվյալ անցման դիպոլային մատրիցական տարր, ցույց է տալիս, թե անցման ժամանակ ինչպես է փոխվում լիցքի բաշխումը։ Տվյալ համակարգի սիմետրիայից կախված՝ որոշ անցումների դեպքում մատրիցական տարրը կարող է հավասար լինել զրոյի (արգելված անցում)։ Այդպիսի անցման հավանականությունը հաշվում են, այսպես կոչված, քվադրուպոլային մոտավորությամբ, որը <math>\hbar^2c^2/e^4\approx(137)^2</math> անգամ ավելի փոքր արժեք է տալիս։ Եթե գրգռված վիճակում գտնվող ատոմի վրա Բորի պայմանին բավարարող հաճախականության ֆոտոն է ընկնում, ապա ատոմն ինքը կարող է արձակել մեկ ուրիշ ֆոտոն, որի հաճախականությունը, բևեռացումն ու տարածման ուղղությունը ճիշտ նույնն են, ինչ որ ընկնողինը։ Այս պրոցեսը, որի հավանականությունն ընդհանուր դեպքում համեմատական է «ստիպող» ֆոտոնների թվին, կոչվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/141 ''ստիպողական ճառագայթում'']։ Գրգռված ատոմներից բաղկացած համակարգերում ստիպողական պրոցեսների շնորհիվ տարբեր ատոմների Ճ․ լինում է կոհերենտ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/529 ''Կոհերենտություն''])։ Կոհերենտ ստիպողական Ճ․ ստանալու համար ստեղծվել են հատուկ սարքեր՝ քվանտային գեներատորներ։ Ֆոտոնների քանակը այդ սարքերում այնքան մեծ է, որ էլեկտրամագնիսական դաշտը կարելի է նկարագրել դասական էլեկտրադինամիկայի օրենքներով, իսկ ատոմները դիտարկել իբրև քվանտային օբյեկտներ։ Նման մոտեցումը, զուգորդված ինքնակամ Ճ․ հաշվի առնելու հնարավորություն տվող հատուկ կանոնների հետ, կոչվում է Ճ–ման {{լայն|կիսադասական տեսություն}}։ Միջուկների Ճ․ սկզբունքորեն չի տարբերվում ատոմների և մոլեկուլների Ճ–ից, սակայն այս դեպքում էական է ետհարվածը, որը հանգեցնում է առաքված ֆոտոնի հաճախականության շեղմանը։ Վակուումում հավասարաչափ շարժվող լիցքավորված մասնիկը չի կարող ֆոտոն արձակել, որովհետև այդ պրոցեսը կհակասեր էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքներին։ Սակայն նույն մասնիկը անհամասեռ միջավայրում ճառագայթում է։ Պարզագույն դեպքում, երբ մասնիկը հատում է տարբեր բեկման ցուցիչներ ունեցող երկու միջավայրերի սահմանը, առաջանում է, այսպես կոչված, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/460 ''անցումային ճառագայթում'']։ Իսկ երբ մասնիկը շարժվում է համասեռ միջավայրում <math>v>c/n</math> արագությամբ (<math>n</math>–ը բեկման ցուցիչն է), առաջանում է Չերենկովի–Վավիլովի Ճ․ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/300 ''Վավիլով–Չերենկովի էֆեկտ''])։ Վերջին երկու դեպքերում միջավայրն է ֆոտոններ առաքում, սակայն մեթոդական նկատառումներով Ճ․ վերագրվում է շարժվող մասնիկին։ Դասական էլեկտրադինամիկայի համաձայն, <math>a</math> արագացումով շարժվող ոչ ռելյատիվիստական մասնիկի ճառագայթած դաշտի հզորությունը հավասար է <math>2e^2a^2/3c^2</math>։ Արագացում առաջացնող ուժի բնույթից կախված՝ Ճ․ տարբեր անվանումներ ունի, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/707 ''արգելակման ճառագայթում''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/392 ''սինխրոտրոնային ճառագայթում'']։

Ճ–ման քվանտային տեսությունը պատմական և մեթոդական կարևոր նշանակություն ունի։ Հենվելով հարաբերականության տեսության և քվանտային տեսության սկզբունքների վրա՝ այն տվեց էլեկտրադինամիկական երևույթների հետևողական բացատրությունը՝ հասնելով տեսական և փորձնական տվյալների հիանալի համաձայնության։ Դրանով է թերևս պայմանավորված այդ տեսության հիմնական գաղափարների օգտագործումը թույլ և ուժեղ փոխազդեցությունների բնույթը հասկանալու համար։

''Գրկ''․ {{լայն|Ахиезер А․ И․, Берестецкий В․ Б}}․, Квантовая электродинамика, 3 изд․, перераб․, М․, 1969; {{լայն|Ландау Л․ Д․, Лифшиц Е․М}}․, Теория поля, 6 изд․, испр․ и доп․, М․, 1973 (Теоретическая физика, т․ 2)․ {{ՀՍՀ հեղ|Ա․Մելիքյան}}
'''ՃԱՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ''', ճարտասանական գրականության տեսակ։ Մեծ տեղ է գրավել միջնադարյան քրիստոնեական մատենագրության մեջ։ Ճ–յան ականավոր հեղինակներ են Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Հակոբ Մծբնացին։ Ճ․ հայ իրականության մեջ սկիզբ է առել V դ․ սկզբին և ծառայել, հիմնականում, դավանական, մեկնողական, բարոյախոսական նպատակների։ Ճ–յան ենթատեսակներն են ջատագովությունը, ճառը, քարոզը, թուղթը, կանոնը և մեկնությունը։ Հայ իրականության մեջ առաջին հայտնի գործերից են Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու«Եղծ աղանդոցը», Հովհան Մայրագոմեցու «Խրատ վարուցը»։

''Գրկ․'' Յովհան Մանդակունի, Ճառք, Վնտ․, 1860։ {{լայն|Աբեղյան Մ}}․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968, էջ 13–14։ {{լայն|Քենդերյան Հ}}․, Հովհան Մայրագոմեցի, Ե․, 1973։{{ՀՍՀ հեղ|Հ․ Քենդերյան}}
'''ՃԱՌԱՍՈՒՆ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառում։ 1909-ին ուներ 48 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

'''ՃԱՌԱՔՅԱՆ''' Տիգրան Կարապետի [ծն․ 31․8․1909, Պետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ)], հայ սովետական ֆիզիոլոգ, ռադիոլոգ։ Բժշկ․ ծառայության գեներալ–մայոր (1961), բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1931–71-ին եղել է զինվորական ծառայության մեջ։ 1939-ին ավարտել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվ․ ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է նույն ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, 1949-ից՝ ավագ դասախոս, 1951–71-ին՝ լաբորատորիայի վարիչ։ 1970-ից դասախոսում է Լենինգրադի Ա․ Ժդանովի անվ․ համալսարանում։ Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում ռադիոկենսաբանության պրոբլեմային հարցերին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

'''ՃԱՌԸՆՏԻՐ''', ընտիր կամ ընտրովի ճառերի ժողովածու հայ միջնադարում։ Որոշակի բովանդակությամբ չի հատկանշվում, մինչդեռ տարատեսակներն ունեն իրենց որոշակի նպատակադրումը, կազմությունն ու անունը։ Հնագույն ճառերի ժողովածու է VIII դ․ գործիչ, Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոնի կազմած ժողովածուն, որ, Մշո վանքին պատկանելու պատճառով, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/659 ''«Մշո ճառընտիր»''] անունն է կրում։ Կազմված է տերունական տոների կարգով՝ Ավետման, Ծննդյան, Մկրտության, Հոգեգալուստի, Արմավինյաց, Խորհրդավոր գիշերի, Խաչելության, Համբարձման, Հարության վերաբերյալ քրիստոնեական ճանաչված հայրերի ճառերից․<noinclude></noinclude>
iqihz6fkcdkw3zgtcyq854vlamhpja3
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/87
104
24809
393115
243875
2026-06-10T08:05:14Z
~2026-31364-58
14009
393115
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>կրում է նաև Տոնական անունը։ Ճ–ի մեկ ուրիշ տարատեսակ, որը բացահայտում է տոների պատճառները, անվանվել է Տոնապատճառ։ Ընտիր ճառերի երրորդ խումբը, որի մեջ ամփոփվում են բացառապես նահատակների մասին ճառ–պատմությունները, կրում է Վկայագիրք կամ Մարտիրոլոգ անունը։ Նշված Ճ–ները սկզբնապես շարժական տոմարի կարգով դասավորված ճառեր էին, հետագայում՝ կայուն տոմարի հաստատումից հետո, մեծ մասամբ ամսակարգային բնույթ են ստացել։ Ճ․ միջնադարյան մյուս ժողովածուներից տարբերվում է գեղարվեստական շարադրանքով և նախատեսված է ոչ արարողական, այլ առավելապես եկեղեցուց դուրս ընթերցանության համար։

''Գրկ․'' {{լայն|Մաթևոսյան Ա,}}, Ե՞րբ և որտե՞ղ է գրվել Մշո Տօնական–ճառընտիրը, «ԲՄ», № 9, 1969։ {{լայն|Այնթափյան Փ}}․, «Տօնապատճառ» ժողովածուն, «ԲՄ», № 10, 1971։{{ՀՍՀ հեղ|Մ․ Ավդալբեգյան}}
'''ՃԱՎԱ''' (Java), կղզի Մալայան արշիպելագում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում։ Ինդոնեզիայի գլխավոր տնտ․ շրջանն է։ Տարածությունը 126,5 հզ․ կմ² է, բն․ մոտ 83 մլն (1975)։ Արմ–ից արլ․ ձգվում է 1050 կմ: Ողողվում է Հնդկական օվկիանոսի և Ճավայի ծովի ջրերով։ Ափերը հվ–ում գերազանցապես բարձր են, ուղղաձիգ, հս–ում՝ ցածր, հաճախ՝ ճահճապատ։ Ռելիեֆում տիրապետում են ծալքավոր լեռները, հրաբխային բարձրավանդակները և կարստային կրաքարային սարավանդները։ Առավելագույն բարձրությունը՝ 3676 մ (Սեմերու հրաբուխ)։ Ճ–ում կա 100 հրաբուխ (30 գործող)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Հս–ում տարածված են ալյուվիալ բլրավոր հարթավայրերը։ Կան նավթի, ծծմբի, մանգանի, ֆոսֆորիտի, ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հարթավայրերում 1000–1400 մմ են, լեռներում՝ 3000–5000 մմ։ Գետերը կարճ են, ջրառատ, օգտագործվում են ոռոգման համար։ Տիրապետում են մոխրացած լատերիտային, լեռնաանտառային, կարմիր և ալյուվիալ հողերը։ Տարածքի 25%–ը ծածկված է անտառներով։ Զարգացած է հողագործությունը։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Խոշոր քաղաքներն են Ջակարտան, Բանդունգը, Սուրաբայան։

'''Ճարտարապետությունը։''' Հնդկ․ և տեղական ավանդույթների զուգորդմամբ VII–VIII դդ․ Կենտրոնական Ճ–ում կառուցվել են խորանարդաձև, աստիճանավոր հիմքով և բրգաձև ծածկով պսակված հնդուիստական տաճարներ («չանդի»)։ Նշանավոր է Բորոբուդուր բլուր–տաճարը (VIII դ․ վերջ – IX դ․ սկիզբ), որն առանձնանում է նաև Բուդդայի բազմաթիվ արձաններով, բարձրաքանդակների առատությամբ։ Սինգասարի (XIII դ․) և Մաջապահիթ (XIII դ․ վերջ – XVI դ․ սկիզբ) պետությունների ժամանակ ծաղկել է Արլ․ Ճ–ի արվեստը։ Կառուցվել են հատակագծում ազատ և ասիմետրիկ, ծավալների կոնտրաստ համադրությամբ լուծված, դինամիկ հորինվածքով տաճարային համալիրներ։ XX դ․ Ջակարտայում, Բանդունգում, Սուրաբայայում կառուցվել են խոշոր շենքեր։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/336 ''Ինդոնեզիա''] հոդվածի ճարտ․ և կերպարվեստ մասը։

'''Գրականությունը։''' Ինդոնեզիայի ամենահին և առավել հարուստ գրականություններից մեկը՝ գրված ճավայերենով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/336 ''Ինդոնեզիա''], Գրականությունը)։ Մաջապահիտի (1293 –մոտ 1520) կայսրության շրջանում գրականություն է ստեղծվել նաև միջին ճավայերենով։ XVI–XVII դդ․ Ճ–ում հաստատված իսլամը ծնունդ տվեց վարքագրական գրականության։ XVIII դ․ 2-րդ – XIX դ․ 1-ին կեսը դասական գրականության վերջին, այսպես կոչված՝ «ճավայական վերածննդի» շրջանն է։ XIX դ․ վերջին ճավայերենով գրատպության և մամուլի տարածումը նպաստեց Ճ–ի գրականության նորացմանը։ XX դ․ Ճ–ի գրականության զարգացման գործում մեծ ավանդ ներդրեցին լուսավորիչ ու գրող Պադմոսուսաստրոն (1840–1926), գրողներ Մարտոարջոնոն, Վիրատտմոջոն և ուրիշներ։ Ազնվականության և գաղութատիրական կարգերի քննադատությամբ հանդես եկան Մարկո Կարդոդիկրոմոն (1872–1932) և Յոսովիդագդոն (1888–1958)։ Ծնունդ առավ նոր պոեզիա (Ինդոյո)։ XX դ․ 2-րդ քառորդում և հատկապես Ինդոնեզիայի անկախության հռչակումից (1945) հետո ճավայացի շատ գրողներ սկսեցին գրել ինդոնեզերենով (մալայերեն)։ Արդի Ճ–ի գրականության տարածված ժանրը նովելն է։ Սակավաթիվ վեպերը հիմնականում կրում են կենցաղային բնույթ։

''Գրկ․'' տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/336 ''Ինդոնեզիա''] հոդվածի գրականությունը։

'''ՃԱՎԱՅԻ ԱՆԴՈՒՆԴ''', {{լայն|Զոնդյան անդունդ}}, Հնդկական օվկիանոսի արևելքում։ Ձգվում է Անդամանյան, Նիքոբարյան և Մեծ Զոնդյան կղզիների ստորջրյա լանջերի երկարությամբ։ Երկարությունը 2900 կմ է, խորությունը՝ մինչև 7209 մ։ Կան ցամաքային նստվածքներ և հրաբխային նյութեր։

'''ՃԱՎԱՅԻ ԾՈՎ''', միջկղզային ծով, Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Սումատրա, Ճավա և Կալիմանտան կղզիների միջև։ Տարածությունը 552 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 111 մ, ջրի ծավալը՝ 61 հզ․ կմ³։ Ջրերի ամսական միջին ջերմաստիճանը 27–29°C է, աղիությունը՝ 29,5–33,5‰։ Կա մակընթացություն։ Զարգացած է ձկնորսությունը, մարգարտի արդյունահանությունը։ Նավահանգիստներն են Ջակարտան, Սեմարանգը (Ճավա կղզի), Բանջարմասինը (Կալիմանտան)։

'''ՃԱՎԱՑԻՆԵՐ''', Ինդոնեզիայի ամենախոշոր ժողովուրդը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 65 մլն (1975)։ Բնակվում են Ճավա կղզում (բացի արմ․ մասից), Կալիմանտանի և Սումատրայի՝ Ճավային մոտ շրջաններում, ինչպես և Ինդոնեզիայի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս։ Խոսում են ճավայերեն և ինդոնեզերեն։ Ճ–ի մեծ մասը դավանում է մահմեդականություն (XV–XVII դարերից), կան քրիստոնյաներ (XX դ․ կեսից), պահպանվել են հնդուիստական, բուդդայական, ոգեպաշտական հավատալիքների վերապրուկներ։ XVII դ․ սկզբից Ճ․ գտնվում էին Նիդերլանդիայի գաղութային լծի ներքո, որից ազատվեցին 1945-ին։ Ճ–ի 80%–ից ավելին հողագործներ են, տնտ․ կարևոր դեր ունեն թռչնաբուծությունը, ձկնորսությունն ու ձկնաբուծությունը։ Ճ–ի մոտ հնուց ի վեր եղել են ազգային թատրոնի, երաժշտության, ճարտարապետության զանազան տեսակներ։

'''ՃԱՎՃԱՎԱՁԵ''' Ալեքսանդր Գարսևանի (1786, Պետերբուրգ – 6․11․1846, Թիֆլիս), վրացի բանաստեղծ, հասարակական գործիչ, իշխան, գեներալ–լեյտենանտ (1841)։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս. բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին։ 1814-ից Վրաստանում գրավել է կարևոր ռազմա–վարչական պաշտոններ։ Մասնակցել է 1826–28-ի ռուս–պարսկական պատերազմին։ 1828–29-ին եղել է նորաստեղծ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/188 ''Հայկական մարզի''] վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի 1828–1829-ի գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուս. զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նահանջող ռուս. զորքերի հետ նա Մուշի գավառից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ 1832-ին Ճ․ մասնակցել է ազնվականական դավադրությանը, որի նպատակն էր Վրաստանը անջատել Ռուսաստանից և իրականացնել որոշ սոցիալլական բարեփոխումներ։ 1833-ին աքսորվել է Տամբով։ Վրաստան է վերադարձել 1834-ին։ 1843-ին մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/440 ''Շամիլի''] դեմ արշավանքին։

1843-ից Ճ․ զբաղվել է գրական–հասարակական գործունեությամբ։ Նրա թիֆլիսյան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ա․ Մ․ Գրիբոյեդովը, որը ամուսնացավ նրա աղջկա՝ Նինայի հետ։ Ճ․ վրաց ռոմանտիզմի հիմնադիրն է։ Նրա բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելել և թարգմանվել տարբեր լեզուներով։ Ճ․ վրաց մշակույթը հարստացրել է ռուս. և համաշխարհային դասական ստեղծագործությունների թարգմանություններով։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմ․, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ (եղել է գեն․ Ֆ․ Հ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/55 ''Հախվերդովի''] մտերիմ բարեկամներից)։

''Երկ․'' Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 110–111։ Стихотворения, Тб․, 1957․

''Գրկ․'' {{լայն|Երիցյան Ա}}․, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ {{լայն|Զավարյան Մ․}}, Ուրվագծեր հայ–վրաց գրական–կուլտուրական կապերի պատմության XIX–XX դդ․, Ե․, 1959։ {{լայն|Կարապետյան Տ}}․, Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե․, 1962, էջ 17–21։ {{ՀՍՀ հեղ|Գ․ Սարգսյան}}
'''ՃԱՎՃԱՎԱՁԵ''' Իլյա Գրիգորի [27․10(8․11)․ 1837, Ղվարելի – 30․8(12․9)․ 1907, Մցխեթի շրջանի Ծիծամուրի գյուղի մոտ], վրացի գրող, հասարակական գործիչ։ Ծնվել է իշխանական ընտանիքում։ Սովորել է Պետերբուրգի համալսարանում (1857–61)։ 1861-ին վերադարձել է հայրենիք, գլխավորել վրաց․ գրականության հեղափոխական–դեմոկրատական ուղղությունը,<noinclude></noinclude>
qm34ppbts442pot2crgkcr75ntfzj7u
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/88
104
24810
393116
243876
2026-06-10T08:19:04Z
~2026-31364-58
14009
393116
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>«Թերքդալեուլեբի» շարժման կազմակերպիչներից է։ 1864-ից Ճ․ գրական գործունեությանը զուգընթաց ծառայել է պետ․ և հասարակական հիմնարկներում։ Եղել է 1861-ի գյուղացիական ռեֆորմի կապակցությամբ ազնվականության ու գյուղացիների հարաբերությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, աշխատել է որպես հաշտարար դատավոր։ 1877–1902-ին խմբագրել է «Իվերիա» թերթը։ 1879-ին եղել է վրաց․ թատերական ընկերության վարչության նախագահը։ 1906-ին ընտրվել է Պետ․ խորհրդի անդամ, որոշ ժամանակ ապրել Պետերբուրգում։ Ինքնակալական–ճորտատիրական կարգերի հակառակորդ, Վրաստանի ազգային–ազատագրական շարժման ականավոր ներկայացուցիչ Ճ․ մշտապես եղել է ոստիկանության հսկողության տակ։ Գրաքննությունն արգելել է նրա շատ ստեղծագործություններ։ Սպանվել է ցարական պահնորդության վարձկանների ձեռքով, Թիֆլիսից Սագուրամո գնալու ճանապարհին։

Ճ. լիովին բաժանել է հեղափոխական դեմոկրատների գեղագիտական հայացքները։ Լինելով «արվեստը արվեստի համար» տեսության հակառակորդ՝ նա արվեստից պահանջել է հասարակական նշանակություն, գաղափարայնություն, ակտիվ մասնակցություն սոցիալական առաջընթացի համար պայքարին։ Նրա հայացքները, որ լուրջ ազդեցություն են ունեցել վրաց 60-ականների վրա, արտահայտված են «Ուղևորի հիշատակարան»-ում (1861)։ Ճ․ մերկացրել է ճորտատիրական կարգերը, լայնորեն արտացոլել ավատական կացութաձևի քայքայման ընթացքը։ «Տեսիլք» (1859), «Մի քանի պատկեր կամ Դեպք ավազակի կյանքից» (1860) պոեմները, «Մուրացկանի պատմածը» (1859–62, հայ հրտ․ 1912) վիպակը պատկերում են աշխատավոր ժողովրդի իրավազրկությունը, դասակարգային հակասությունները Վրաստանում։ Ճ․ հեղափոխության կողմնակից չլինելով հանդերձ, ընդունել է ճորտատիրական հարաբերությունների վերացման անխուսափելիությունը։ «Արդյո՞ք մարդ է նա» (1859–1863, հայ․ հրտ․, «Մի՞թե մարդ է ադամորդին», 1891) վիպակը, որ կալվածատիրական կենցաղի երգիծական մերկացումն էր, հարուցել է վրաց ազնվականության վրդովմունքը։ 1887-ին Ճ․ ավարտել է «Օթարի այրին» վիպակը, որտեղ լուսաբանել է գյուղացիների ու կալվածատերերի հարաբերությունները՝ Վրաստանում ճորտատիրական իրավունքի վերացումից հետո։ Ճ–ի պոեզիան ամբողջությամբ վերցրած հայրենասիրական, քաղաքացիական բնույթ ունի։ Նրա շատ բանաստեղծություններ պատկերում են հայրենի բնությունը («Ղվարելիի սարերին», 1857), որոնք նույնպես զերծ չեն սոցիալական մոտիվներից։ 1872-ին գրել է 1871-ի Փարիզի կոմունային նվիրված բանաստեղծություններ։ Հասարակությանը ծառայելու գաղափարներով է տոգորված «Ճգնավորը» (1883) պոեմը։ Ճ–ի պոեզիայի լեզուն պատկերավոր է, ժողովրդական։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ Ճ–ի հուշաթանգարաններ են բացված Ղվարելի գյուղում (1937), բանաստեղծի կալվածքում՝ Սագուրամոյում (1951), Թբիլիսիում (1957)։

''Երկ․'' Ընտ․ Երկ․, գիրք 1․ Թ․, 1937։ Ավազակ Կակոն, Ե․, 1937։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 142–66։ Բանաստեղծություններ, Ե․, 1978։

''Գրկ․'' {{լայն|Մխիթարյան Ա․ Գ․, Արվելաձե Բ․ Վ}}․, Իլյա Ճավճավաձե, Ե․, 1978։{{ՀՍՀ հեղ|Ս. Խուցիշվիլի}}
'''ՃԱՏՐԱԿ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/414 ''Շախմատ'']։

'''ՃԱՐՃԱՏՈՒԿ''' (Cichorium), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Բույսերի բոլոր օրգանները պարունակում են կաթնանման հյութ։ Արմատներն իլիկաձև են, ցողունը՝ կանգուն (մինչև 1 մ բարձրությամբ)։ Արմատամերձ տերևները փետրաձև կտրտված են, ցողունայինները՝ ատամնաեզր նշտարաձև, իսկ գագաթնայինները՝ ամբողջաեզր և նստադիր։ Ծաղկաբույլը զամբյուղ է՝ դասավորված տերևածոցերում և ցողունի գագաթնային մասի ու դրա ճյուղերի վրա։ Ծաղիկները լեզվակավոր են, երկսեռ, կապույտ, երկնագույն, կապտակարմրավուն և սպիտակավուն։ Պտուղը ունդ է։ Հայտնի է 8–10 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 4, ՀՍՍՀ–ում՝ 2): {{լայն|Սովորական}} կամ {{լայն|արմատային Ճ}}․ (C․ intybus) բազմամյա է, ունի երկար առանցքային արմատ, աճում է անջրդի հովիտների մարգագետիններում, անտառեզրերին, խոպան հողերում, ամայի տարածություններում, ցանքերում (հիմնականում կերաբույսերի հետ), ճանապարհների, առուների եզրերին։ Լավ մեղրատու է։ Արմատը պարունակում է ինուլին և ինտիբին։ Մշակովի ձևերի հաստացած արմատն օգտագործվում է որպես սուրճի սուրոգատ և խառնուրդ, ինչպես նաև բարձրորակ սպիրտ ստանալու համար, իսկ տերևները՝ սալաթ։ Վայրի ճ–ի արմատն ախորժաբեր և մարսողությունը կանոնավորող միջոց է, իսկ արմատների թուրմն ունի հակամանրէային և մածող հատկություն։ {{լայն|Սալաթի Ճ}}․ (C․ endivia) մշակվում է Միջերկրական ծովի առափնյա երկրներում և երբեմն՝ ՍՍՀՄ հվ․ շրջաններում՝ որպես սալաթային բույս։ Վայրի ձևը հայտնի չէ։

'''ՃԱՐՄԱՆԱՅՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 482''', տեղի է ունեցել հայ–վրացական միացյալ և պարսկական զորաբանակների միջև Ճարմանայն դաշտում (Կուր գետի ձախափնյակում)։ Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482-ի ամռանը պարսկ․ մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում ճարմանայն դաշտում։ Վախթանգ թագավորը զինական օգնություն է խնդրում դաշնակից հոներից և հայերից։ Հայկ․ զորքը, Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ, արագ երթով անցնում է Կուրը և վրաց ուժերի հետ բանակում հակառակորդի զորաճամբարի դիմաց։ Հոները հրաժարվեցին խոստացած օգնությունից։

Վահան Մամիկոնյանը հայ–վրացական փոքրաթիվ զորքերի մարտակարգը դասավորեց աջ և ձախ թևերի, կենտրոնի և պահեստազորի։ Կենտրոնի հրամանատարությունը հանձնարարեց Կամսարական եղբայրներ Ներսեհին ու Հրահատին (օգնական՝ Գնունյաց իշխան), աջ թևը՝ Բարշղ Վահևունուն (օգնական՝ Սոտոնի Գաբեղյան), ձախ թևը՝ Վախթանգ թագավորին, պահեստազորը՝ Սահակ Բագրատունուն (օգնական՝ Բաբկեն Սյունի)։ Ճակատամարտը սկսվեց փոխադարձ գրոհներով։ Կամսարականները զարգացնելով կենտրոնի նախաձեռնությունը, ջախջախեցին իրենց դեմ կռվող զորամասին և մղեցին Կուրի աջ ափը։ Սակայն աջ և ձախ թևերը չկարողացան զարգացնել այդ հաջողությունը։ Ձախ թևը, առանց լուրջ դիմադրության, խուճապահար նահանջեց, իսկ աջ թևը մատնվեց ծանր կացության։ Օգտվելով իրավիճակից, պարսից Միհրան զորավարը վերադասավորեց ուժերը և շահեց ճակատամարտը։ Կռվում զոհվեցին Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և սպարապետ Սահակ Բագրատունին, գերվեցին Հրահատ Կամսարականը, Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ։ Հայկ․ զորքերը նահանջեցին Տայք։ Ներսեհ Կամսարականը, հետապնդելով Պարսկաստան վերադարձող զորաբանակին, Բագրևանդ գյուղի մոտ անսպասելի գրոհով կարողացավ ազատել եղբորը՝ Հրահատին։ Պարսից ուժերի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը աշնանը վերադարձավ Դվին, վերակառուցեց ուժերը և պատրաստվեց դիմակայել թշնամու նոր հարձակումը։

''Գրկ․'' {{լայն|Ղազար Փարպեցի}}, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ {{ՀՍՀ հեղ|Մ․ Կատվալյան}}
'''ՃԱՐՄԱՆԴ''', գոտու ծայրերը միմյանց ագուցող տախտակներ։ Պատրաստում են ոսկուց, արծաթից, բրոնզից, պղնձից և այլ մետաղներից (հիմնականում նույն մետաղից, ինչից՝ գոտին), ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուք (զուգաթել), սևադման եղանակներով, հաճախ զարդարում թանկարժեք և կիսաթանկարժեք քարե ակներով։ Ճ․ զարդարման և ձևերի ճոխությամբ առանձնանում է գոտու մյուս տախտակներից։ Պեղումների ընթացքում Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան, ուրարտ․, միջնադարյան Ճ–ներ (գոտիների հետ մեկտեղ), որոնք պատրաստված են եղել հիմնականում ձուլմամբ և, կիրառականից բացի, երբեմն ունեցել են նաև պաշտպանական նշանակություն։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Հայաստանում գործածվել են հատած կիսագլանաձև, շրջանաձև, քառանկյունի, գմբեթաձև, նշաձև,<noinclude></noinclude>
ri30xirsgday9cceh33gnxt79ulpzhy
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/89
104
24811
393117
243897
2026-06-10T08:50:20Z
~2026-31364-58
14009
393117
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>թիթեռաձև, գորտաձև և այլ Ճ–ներ։ Ճոխ և թանկարժեք Ճ–ները համարել են ունևորության և իշխանության չափանիշ։ Ճ–ների պատրաստման խոշոր կենտրոններ են եղել Վանը, Արծկեն, Կարինը, Մուշը, Երևանը, Ախալցխան, Շուշին ևն։

Ճ․ գործածվում է նաև կանանց և եկեղեցականների որոշ հագուստների փեղկերը առջևի մասում միմյանց ագուցելու համար։ Պարզունակ Ճ–ներ գործածվում են նաև ձիու թամբը ամրացնելու համար, դրվում են կոշիկների, հագուստների զանազան մասերի վրա (թևքեր, գրպաններ, ուսադիրներ)՝ կիրառական կամ դեկորատիվ նպատակներով։{{ՀՍՀ հեղ|Ն․ Ավագյան}}
'''ՃԱՐՅԱՆ''' Աբրահամ (1․9․1819, Կ․ Պոլիս – 12․11․1892, Ս․ Ղազար կղզի), հայ գիտնական, մանկավարժ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1840-ից։ Երկար տարիներ եղել է Կ․ Պոլսի Բերայի ու Քաղկեդոնի և Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանների տեսուչ, միաժամանակ դասավանդել մաթեմատիկա։ Ունի դասագրքեր՝ «Համառօտ երկրաչափութիւն․․․» (1843), «Սկզբունք պատմութեան ազգաց․․» (1846), «Պատմութիւն գաղղիացւոց» (հ․ 1–2, 1849)։ Թարգմանել է Սալլուստիոսի, Տակիտոսի, Թուկիդիտեսի, Պլատոնի, Նապոլեոն Գ–ի, Կեսարացու և այլոց գործերից։

'''ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ''', մարդու օրգանիզմում ավելցուկային ճարպահյուսվածքի կուտակում, երբ ճարպի սինթեզման ու կուտակման պրոցեսները գերակշռում են քայքայման պրոցեսներին։ Զարգացման հիմնական մեխանիզմը ճարպային և ածխաջրային փոխանակության կոորդինացիայի խանգարումն է, որը հանգեցնում է ածխաջրերի փոխարկմանը ճարպերի։ Տարբերում են Ճ–ման մի քանի աստիճաններ․ I–ավելցուկային քաշը կազմում է բնականոնի մինչև 29%–ը, II–30–49%–ը, III–50–99%-ը, IV–100% և ավելի։ Ըստ պատճառագիտական գործոնի Ճ․ լինում է 1․ ժառանգական (կոնստիտուցիոնալ), 2․ ալիմենտար (սննդային), առաջանում է գերսնուցման և ածխաջրերով հարուստ սննդի չարաշահման պատճառով, 3․ էնդոկրին՝ վահանագեղձի թերֆունկցիայի և մակերիկամների գերֆունկցիայի դեպքում, 4․ դիէնցեֆալ, 5, կլիմաքսային, 6․ ետծննդաբերական, 7․ ուղեղային, պայմանավորված է գանգի ոսկրերի հաստացմամբ (Մորգանի հիվանդություն) և 8․ խառը ձևեր։ Կարևոր դերը պատկանում գլխուղեղի դիէնցեֆալ հատվածի հագեցման կենտրոններին, որոնց զգայնությունը բնածին կամ ձեռքբերովի պատճառներով իջնելիս, հագեցման զգացումը դեպի սնունդը ընկնում է, մարդը դառնում է շատակեր և գիրանում է։ Ճ․ օրգանիզմի վրա թողնում է բացասական ազդեցություն (առավելապես վաղ հասակում) և պատճառ դառնում սեռական օրգանների թերզարգացման, կանանց մոտ՝ չբերության։ Առաջացնում է նաև ուղեղի թթվածնաքաղց (հիպօքսիա)՝ արտահայտվում է քնկոտությամբ, հիշողության և մտավոր ունակությունների թուլացմամբ, սիրտ–թոքային անբավարարություն, հենաշարժական ապարատի փոփոխություններ, հոդերում և դրանց շուրջը աղերի կուտակում, նյութափոխանակության խանգարումներ, օրգանիզմի վաղաժամ ծերացում։ Գոյություն ունեն նաև Ճ–ման տեղական ձևեր, {{լայն|լիպոդիստրոֆիա}} կամ Բարակեր–Սիմոնդսի հիվանդություն, առավելապես բնորոշ է կանանց, ճարպակալվում է կոնքի ու ազդրերի շրջանը, իսկ դեմքը և իրանի վերին հատվածը նիհարում է։ {{լայն|Տեղական Ճ}}․ կամ Դերկումի հիվանդություն, ընթանում է մաշկի տակ բազմաթիվ, երբեմն ցավոտ, ճարպագնդիկների առաջացմամբ։ {{լայն|Մադելունգի}} հիվանդություն, որի դեպքում ճարպը, օձիքի նման, կուտակվում է պարանոցի շուրջը։ Նշված 3 ձևերի առաջացման պատճառները հայտնի չեն։

{{լայն|Բուժումը}}․ ճիշտ հաշվեկշռված դիետա՝ ածխաջրերի և ճարպերի սահմանափակմամբ, ֆիզիկական բարձր ակտիվության ապահովում, բուժական ֆիզկուլտուրա, ախորժակն ընկճող և ճարպալուծող դեղամիջոցներ։

'''ՃԱՐՊԱԿԵՐՊԵՐ''', {{լայն|ճարպանմաններ, լիպոիդներ}}, օրգանական նյութեր, որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/89 ''ճարպերին'']։ Գլիցերինի և բարձրագույն ճարպաթթուների, սպիրտների, ալդեհիդների ևն միացությունների ածանցյալներ են։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանական աշխարհում։ Ճարպերի հետ կազմում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/621 ''լիպիդների''] դասը։ Տերմինը հնացած է և համարյա չի գործածվում։

'''ՃԱՐՊԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/159 ''Ացիկլիկ միացություններ'']։

'''ՃԱՐՊԱՊՈՉԱՎՈՐ ՈՉԽԱՐՆԵՐ''', ցեղեր, որոնք պոչի հատվածում ունեն ճարպի կուտակում։ Ըստ պոչի երկարության ու ձևի տարբերվում են կարճ ճարպապոչավոր (բուրյաթական և մոնղոլական ոչխարները) և երկար ճարպապոչավոր խմբեր։ Վերջինը բաժանվում է 4 (А, В, C, D) ենթախմբի։ A ենթախմբի ոչխարներն ունեն երկար և ուղիղ ճարպապոչ (վոլոշյան, մալիչ, իմերեթինյան ցեղերը), B–ինը՝ S տառի նման ծռված, երկար, ծայրը բարակ ճարպապոչ (կարակուլյան, կարաչաևյան, օսեթական ևն), С-ինը՝ Տ տառի ձևով ծռված երկար ճարպապոչ, ճարպը կուտակվում է պոչի ամբողջ երկարությամբ և առաջացնում ճարպային երկու բարձիկ (մազեխի, բալբասի մոտ ևն), D-ինը՝ միջին երկարության ճարպապոչ, որը միջնամասում ծռված է դեպի վերև, իսկ հաջորդող հատվածում՝ դեպի ներքև, պոչի ծայրը չճարպակալած է և բարակ (թուշինյան, լեզգինյան, Բոզախ, Ղարաբաղի, ավարական ևն)։ Ճարպապոչը տնտ․ օգտակար հատկանիշ է, ժառանգաբար փոխանցվում է և հաշվի է առնվում սելեկցիայի ժամանակ, քանի որ կերային անբարենպաստ պայմաններում այն ոչխարի համար սննդի պահեստի աղբյուր է։ Ճ․ ո․ բարելավվում են նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարներով։{{ՀՍՀ հեղ|Մ․ Քարամյան}}
'''ՃԱՐՊԱ–ՍԵՌԱԿԱՆ ՍՆՈՒՑԱԽԱՆԳԱՐՈՒՄ''', {{լայն|ադիպոզո–գենիտալդիստրոֆիա, Պեխկրանցի–Բաբինսկու–Ֆրոյլիխի հիվանդություն}}, դիէնցեֆալ–հիպոֆիզային համակարգի ախտահարում, արտահայտվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/89 ''ճարպակալմամբ''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/307 ''սեռական օրգանների''] թերզարգացմամբ։ Առավելապես հանդիպում է վաղ մանկական տարիքում, երբեմն՝ ավելի ուշ։ Պատճառը դիէնցեֆալ շրջանի հանգույցների ախտահարումն է, որոնք արտադրում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/422 ''հիպոֆիզի''] գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան կարգավորող հատուկ գործոններ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև ժառանգական նախատրամադրվածությունը, հիպոթալամուսային շրջանի բորբոքային, հազվադեպ՝ ուռուցքային բնույթի փոփոխությունները։ Ախտանշաններն ի հայտ են գալիս վաղ մանկական տարիքում։ Երեխաների մոտ սեռական օրգանները չեն զարգանում, հաճախ ամորձիները մնում են որովայնի խոռոչում (կրիպտօրխիզմ)։ Ճարպակալումը լինում է կրծքագեղձերի, կոնքի, ազդրերի շրջանում։ Մաշկը գունատ է, սառը, բարակ, թափանցիկ, մազածածկը՝ նոսր։ Տղաների դեմքը չի մազակալում։ Գլխի մազերը բարակ են, փափուկ, մետաքսանման։ Հիվանդության ելքն առավելապես բարենպաստ է։

{{լայն|Բուժումը}}. հորմոնային դեղամիջոցներ, ցածր կալորիականությամբ դիետա, ֆիզիկական բարձր ակտիվության ապահովում, դիէնցեֆալիտների առկայության դեպքում՝ հակաբորբոքային դեղամիջոցներ։{{ՀՍՀ հեղ|Պ․ Վարդապետյան}}
'''ՃԱՐՊԵՐ''', օրգանական միացություններ, գլիցերինի և միահիմն ճարպաթթուների էսթերներ (եռգլիցերիդներ)։ Պատկանում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/621 ''լիպիդների''] դասին։ Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների բջիջների հիմնական բաղադրամաս են։ Կառուցվածքը համապատասխանում է հետևյալ ընդհանուր բանաձևին․
: <math>CH_2-O-CO-R'</math>
: I
: <math>CH-O-CO-R''</math>
: I
: <math>CH_2-O-CO-R'''</math>,
որտեղ <math>R', R''</math> և <math>R'''</math>–ը ճարպաթթվի ռադիկալներ են։ Եթե բոլոր ռադիկալները նույնն են, Ճ․ կոչվում են պարզ, եթե տարբեր՝ խառը։ Բնական Ճ․ հիմնականում խառն են և, որպես կանոն, կազմված են զույգ թվով ածխածնի ատոմ պարունակող (մոտ 40 տեսակ, հիմնականում <math>C_{18}-C_{20}</math>) չճյուղավորված ճարպաթթուներից։ Հայտնի են 1300-ից ավելի Ճ․, որոնք<noinclude></noinclude>
dqm9nzmbpp3gt0ow2z6jjdl2dg51vl6
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/90
104
24812
393118
243909
2026-06-10T09:13:14Z
~2026-31364-58
14009
393118
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ըստ ծագման բաժանվում են կենդանականի և բուսականի։ Արհեստական ճ․ առաջին անգամ սինթեզել է Մ․ Բերթլոն (1854)։

Ճ–ի ֆիզիկաքիմիական հատկությունները պայմանավորված են դրանց կազմում եղած հագեցած և չհագեցած ճարպաթթուների տեսակով ու հարաբերակցությամբ։ Հագեցած ճարպաթթուների գերակշռության դեպքում Ճ․ պինդ են, չհագեցածների դեպքում՝ հեղուկ կամ քսուքանման։ Հալման հաստատուն կետ չունեն։ Տաքացնելիս քայքայվում են` առաջացնելով ցնդող նյութեր (ակրոլեին)։ Ջրում չեն լուծվում, բայց առաջացնում են էմուլսիա, լավ լուծվում են օրգ․ լուծիչներում, վատ՝ սպիրտում։ Գերտաք ջրային գոլորշիով, անօրգանական թթուներով կամ հիմքերով մշակելիս հիդրոլիզվում են (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/549 ''Օճառներ''])։ Կենդանական ճարպերից և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/694 ''ձեթերից''] շատերը արժեքավոր սննդամթերք են, օգտագործվում են նաև բժշկության մեջ, օծանելիքի ստացման և այլ նպատակներով։

{{լայն|Ճ․ օրգանիզմում}}։ Ճ. օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են և մասամբ ծառայում են որպես կառուցվածքային (թաղանթներում, վերբջջային օրգանելներում) նյութեր։ Տարբերում են պահեստային և պրոտոպլազմային Ճ․։ Առաջինները կուտակվում են ենթամաշկային ճարպաբջջանքում և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/90 ''ճարպոնում'']։ Իրենց ցածր ջերմահաղորդականության շնորհիվ օրգանիզմը պաշտպանում են ջերմության կորստից, որը հատկապես կարևոր է ծովային տաքարյուն կենդանիների (կետեր, փոկեր ևն) համար։ Պրոտոպլազմային Ճ․ ածխաջրերի և սպիտակուցների հետ կոմպլեքսների ձևով մտնում են բջջի պրոտոպլազմայի մեջ և մասնակցում բջջի կենսաքիմիական պրոցեսներին։ Պահեստային Ճ-ի քանակն օրգանիզմում փոփոխական է, իսկ պրոտոպլազմայինը՝ հաստատուն։ Որպես էներգիայի աղբյուր Ճ․ գերազանցում են ածխաջրերին․ 1 գ Ճ․ մինչև <math>CO_2</math> և <math>H_2O</math> օքսիդացնելիս անջատվում է 9,3 կկալ ջերմություն։ Ճ․ միաժամանակ օրգանիզմում ջրի կուտակման յուրատեսակ միջոց են․ 100 գ Ճ–ի լրիվ օքսիդացումից առաջանում է 140–150 մ ջուր, որը բացառիկ դեր է խաղում չոր և անապատային վայրերում ապրող կենդանիների համար։ Ճ․ սննդի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն են։ Չափահաս մարդու օրական ծախսի նորման 60–70 գ է։ Ճ–ի սննդարարությունը բարձր կալորիականությունից բացի, պայմանավորված է նաև նրանցում արժեքավոր նյութերի (ֆոսֆոլիպիդներ, սթերիններ, վիտամիններ A, D, Е ևն) առկայությամբ։ Մարդու կյանքի համար խիստ անհրաժեշտ են Ճ–ի բաղադրության մեջ մտնող բարձր չհագեցածությամբ ճարպաթթուները, որոնք օրգանիզմում հատուկ վիտամինի դեր են կատարում։ Ճ․ աղիներում լիպազ ֆերմենտի ազդեցությամբ քայքայվում են գլիցիրինի և ճարպաթթուների։ Գլիցերինը ջրալուծության շնորհիվ ուղղակիորեն անցնում է օրգանիզմ, իսկ ճարպաթթուները ներծծվում են լեղաթթուներով էմուլգացվելուց հետո։

'''ՃԱՐՊԵՐ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ''', որոշ կենդանիների ճարպահյուսվածքներից կամ կաթից ստացվող բնական նյութեր։ Լինում են պինդ և հեղուկ։ Պինդ ճարպերը պարունակվում են ցամաքային կենդանիների, հեղուկները՝ ձկների, ծովային կաթնասունների հյուսվածքներում, ինչպես նաև ցամաքային կենդանիների ոսկորներում և կճղակներում։ Պինդ Ճ․ կ–ին բնորոշ է հագեցած, հեղուկներին՝ չհագեցած ճարպաթթուների (մինչև 4,5 և 6 կրկնակի կապ) բարձր պարունակությունը։ Առանձնահատուկ նշանակություն ունի կաթնաճարպը (կաթնայուղ), որը կազմում է կովի կաթի 2,7–6,0% ը, կարագի 81–82,5%-ը, յուղի 98%–ը։ Բնական ճարպերը եռգլիցերիդներից բացի պարունակում են նաև ազատ ճարպաթթուներ (կաթնաճարպը՝ մինչև 20, Ճ․ կ․՝ 5–7, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/694 ''ձեթերը'']՝ 5–8 տեսակ), խոլեսթերին, լեցիտին, լիպոքրոմներ (կարոտին, քսանտոֆիլ), վիտամիններ ևն։ Տավարի, ոչխարի, խոզի ճարպերը հիմնականում օգտագործվում են որպես սննդամթերք։ Վիտամիններով (մասնավորապես A-ով) հարուստ ճարպերը գործածվում են որոշ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Տեխ․ ճարպերը (ձկների, ծովային կաթնասունների ևն) կիրառվում են թեթև և քիմ․ արդյունաբերության մեջ (կաշվի մշակման, օծանելիքի, լվացող միջոցների, քսուքների ևն ստացման համար)։ Որպես սննդամթերք օգտագործվող հեղուկ ճարպերը նախապես մշակվում և հոտազրկվում են։ Բեղավոր կետերի ճարպերից ստացվում է մարգարին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/90 ''Ճարպերի հիդրում''])։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/706 ''Ձկան յուղ'']։

'''ՃԱՐՊԵՐԻ ՀԻԴՐՈՒՄ''', ջրածնի կատալիտիկ միացումը հեղուկ ճարպերին և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/694 ''ձեթերին'']։ Ճ․ հ–ման մեթոդն առաջարկել են Նորմանը և Ս․ Ա․ Ֆոկինը (1902–03)։ Առաջին անգամ արտադրության մեջ կիրառվել է Ռուսաստանում (1908)։ Ձեթերի և ծովային կենդանիների ու ձկների հեղուկ ճարպերի (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/90 ''Ճարպեր կենդանական'']) հիդրմամբ ստացվում են պինդ ճարպեր, որոնք օգտագործվում են սննդի մեջ (մարգարինի, խոհարարական ճարպերի արտադրություն) և տեխ․ նպատակներով (օճառի, ստեարինի ու մեկուսիչ նյութերի արտադրություն)։ Հիդրման պրոցեսում չհագեցած միացությունները հագենում և մասամբ իզոմերվում են։ Հիդրված ճարպերի հատկությունները կախված են հիդրման ջերմաստիճանից ու ճնշումից, կատալիզատորի քանակից ու տեսակից, օգտագործվող ջրածնի քանակից ու որակից։ Սննդաճարպեր ստանալու համար հիդրումն (տարածված եղանակը) իրականացնում են ոչ մեծ ավելցուկային ճնշման տակ, արդյունավետ խառնիչներով հարմարեցված ավտոկլավներում մանրահատիկ նիկելային կամ պղինձ–նիկելային կատալիզատորների ներկայությամբ։

'''ՃԱՐՊՈՆ''', ընդերային [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/650 ''որովայնամզի''] ածանցյալ, որի թերթիկների արանքում գտնվում է փուխր շարակցական հյուսվածքը, հարուստ ճարպային հյուսվածքով և անոթներով։ {{լայն|Մեծ Ճ}}․ կազմված է որովայնամզի 4 թերթիկներից, սկսվում է ստամոքսի մեծ կորությունից, ամրանում լայնական հաստ աղիքին և գոգնոցի նման ծածկելով աղիքները առջևից, իջնում է վար։ Կատարում է պաշտպանական ֆունկցիա որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների և բորբոքային պրոցեսների դեպքում։ {{լայն|Փոքր Ճ}}․ կազմված է որովայնամզի զույգ թերթիկներից, ձգվում է լյարդի, 12-մատնյա աղիքի վերին հատվածի և ստամոքսի փոքր կորության միջև։ Մեծ Ճ․ հաճախ օգտագործում են ստամոքսի, աղիքների վիրահատության ժամանակ կարերը ծածկելու, ինչպես նաև լյարդի ու փայծաղի վերքերը փակելու (տամպոնադա) համար։

'''ՃԱՐՊՈՒՌՈՒՑՔ''', {{լայն|լիպոմա}}, ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք։ Լինում է ընկույզի մեծությունից մինչև հասուն մարդու գլխի չափ և ավելի։ Ունի բարակ պատիճ, շարժուն է, բնականոն հյուսվածքներից սահմանազատված, վիրահատելիս հեշտ է պատիճահանվում։ Առավել հաճախ նկատվում է թիկունքի, պարանոցի և որովայնի առաջային պատի ենթամաշկային ճարպաշերտում, հազվադեպ՝ ստամոքսում, հաստ աղիքում, լյարդում։ Ճ․, որպես կանոն, օրգանիզմի ֆունկցիաների խանգարում չի առաջացնում, վնասվելիս երբեմն թարախակալվում է։ {{լայն|Բուժումը}}. վիրաբուժական միջամտություն՝ ուռուցքի հյուսվածաբանական հետազոտությամբ։

'''ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/492 ''Հռետորություն'']։

'''ՃԱՐՏԱՐ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ Ունի ավելի քան 5 հզ․ բնակիչ (1980)։ Կազմվել է Ղուզե Ճարտար, Ղուզե Կալեր, Գյունե Ճարտար և Գյունե Կալեր գյուղերից։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ճ–ում գործում են խաղողի նախնական վերամշակման 2 գործարան, ալրաղաց, կենցաղ–սպասարկման օբյեկտներ։ Ունի 4 դպրոց (2-ը՝ միջնակարգ), մշակույթի պալատ, 2 կինո, հիվանդանոց, 5 գրադարան, կապի բաժանմունք, 2 մանկապարտեզ։ Ճ–ում պահպանվել են վանք (Եղիշեի) և 3 եկեղեցի (XVII–XIX դդ․), մոտակայքում՝ բնակատեղիներ։

'''ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ''' (1932–55-ին՝ {{լայն|Սովետական ճարտարապետների միություն}}), հասարակական ստեղծագործական կազմակերպություն, որ միավորում է ճարտարապետներին։ Ստեղծվել է 1932-ին, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշման հիման վրա։ Համագումարները․ I-ը՝ 1937-ին, 11-ը՝ 1955-ին, III-ը՝ 1961-ին, IV-ը՝ 1965-ին, V-ը՝ 1970-ին, VI-ը՝ 1975-ին, Vll-ը՝ 1981-ին։ Ճ․ մ–յան կանոնադրությունն ընդունվել է 1937-ին, փոփոխվել և լրացվել է 1970-ին և 1975-ին։ Ճ․ մ–յան նպատակն է նպաստել սովետական ճարտ-յան առաջընթացին, սովետական ճարտարապետների պրոֆեսիոնալ վարպետության կատարելագործմանը, աջակցել նախաձեռնությանն ու նորարարությանը սովետական բազմազգ ճարտարապետությունում։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան կազմում են միութենական հանրապետությունների ճարտարապետների<noinclude></noinclude>
gjuar3nd73u7gcy7kelcz5zfbf6mj6t
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/91
104
24813
393119
243947
2026-06-10T09:26:51Z
~2026-31364-58
14009
393119
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>միությունները, ինչպես և ինքնավար հանրապետությունների, մարզերի, շրջանների ու քաղաքների տեղական կազմակերպությունները, որոնք ընդգրկում են 13418 անդամ (1976)։ Տպագիր օրգանը (ՍՍՀՄ Պետշինի քաղաքացիական շինարարության և ճարտ–յան պետական կոմիտեի հետ) «Արխիտեկտուրա ՍՍՍՌ» («Архитектура СССР») ամսագիրն է։ Ճ․ մ․ ղեկավար օրգանը Համամիութենական համագումարն է, գործադիր մարմինները՝ վարչությունն ու քարտուղարությունը։ Վարչության տնօրինության տակ է ճարտ․ ֆոնդը։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան վարչության ղեկավարներ են եղել Կ․ Հալաբյանը (1932-50), Ս․ Չեռնիշյովը (1950–55), Պ․ Աբրոսիմովը (1955–61), Ա․ Վլասովը (1961-62), 1963-ից՝ Գ․ Օռլովը։ ՍՍՀՄ Ճ․ մ․ ճարտարապետների միջազգային միության հիմնադիր–անդամն է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1970)։ ՍՍՀՄ Ճ․ մ–յան բաղկացուցիչ մասն է {{լայն|Հայաստանի ճարտարապետների միությունը}} (ՀՃՄ)։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932-ի մայիսի 9-ի՝ «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշման հիման վրա ստեղծվել է Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ա․ Թամանյան, Ն․ Բունիաթյան, Գ․ Քոչար (նախագահ), Մ․ Մազմանյան (փոխնախագահ), Ա․ Ահարոնյան, Ռ․ Հակոբյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Հ․ Մկրտչյան։ 1932-ին ՀՃՄ ունեցել է 37 անդամ։ 1937-ի հունիսին (5–9) հրավիրվել է I համագումարը (70 անդամ), ընտրվել ՀՃՄ վարչության կազմը՝ Գ․ Քոչար (նախագահ), Ն․ Բունիաթյան, Ս․ Սաֆարյան, Մ․ Մազմանյան, Մ․ Գրիգորյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Ե․ Համբարձումյան, Մ․ Մխիթարյան։ Հետագա համագումարները տեղի են ունեցել․ II-ը՝ 1949-ին, III-ը՝ 1955-ին, IV-ը՝ 1959-ին, V-ը՝ 1962-ին, VI-ը՝ 1964-ին, VII-ը՝ 1966-ին, VIII-ը՝ 1969-ին, IX-ը՝ 1974-ին, Х-ը՝ 1979-ին։ ՀՃՄ վարչության նախագահ կամ առաջին քարտուղար են եղել Գ․ Քոչարը (1932–37, հոկտեմբեր), Ե․ Համբարձումյանը (1937-ի նոյեմբեր –1941), Ս․ Սաֆարյանը (1941–49), Հ․ Բաբաջանյանը (1949–55), Հ․ Մարգարյանը (1955–62), Վ․ Հարությունյանը (1962–74), Ա․ Գրիգորյանը (1974-ից)։ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ կամ քարտուղար են եղել Թ․ Թումանյանը, Կ․ Հովհաննիսյանը, Ա․ Ասատրյանը, Գ․ Աղաբաբյանը, Վ․ Բելուբեկյանը, Շ․ Ազատյանը, Ռ․ Ալավերդյանը, Ջ․ Թորոսյանը, Մ․ Միքայելյանը, Լ․ Զորյանը, Է․ Արևշատյանը, Լ․ Հակոբյանը, Մ․ Գուրզադյանը, Հ․ Պողոսյանը, Մ․ Սողոմոնյանը, Կ․ Անանյանը, Լ․ Իգիթյանը, Յա․ Իսահակյանը, Լ․ Հովհաննիսյանը։ 1981-ի օգոստոսի տվյալներով ՀՃՄ ունի 533 անդամ։

'''ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ''', շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճ–յան ֆունկցիոնալ, կառուցվածքային և գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են։ Ճ․ կոչված է բավարարելու հասարակության սոցիալ–կենցաղային և գաղափարա–գեղագիտական պահանջմունքները, ստեղծելու նպաստավոր պայմաններ նրա անդամների կենսագործունեության համար։ Ճ․ դրսևորվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/10 ''արդյունաբերական ճարտարապետության''], գյուղատնտեսական, բնակելի, հասարակական, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/211 ''պարտեզա–պուրակային արվեստի''] և այլ բնագավառներում։ Լայն ընդգրկմամբ Ճ․ հանդես է գալիս [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/391 ''քաղաքաշինության''] ձևով։ Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների՝ Ճ․ երկակի բնույթ ունի։ Իր ֆունկցիոնալ կողմով (այս կամ այն նպատակին ծառայող շենք, կառույց) պատկանում է հասարակության նյութական հիմքին, իսկ գեղագիտականով՝ վերնաշենքին։ Ֆունկցիոնալ խնդիրների լուծումը սերտորեն շաղկապված է գեղարվեստական ստեղծագործության հետ, որի հատուկ կերպարներով ու արտահայտչամիջոցներով ներգործում է մարդու գիտակցության վրա, արտահայտում գաղափարներ, առաջացնում տրամադրություններ։ Ճ․ լիարժեք է, երբ նրանում համահնչուն են նրա երկու հիմնական հատկությունները (ընդ որում՝ ֆունկցիոնալը առաջնային է), այսինքն՝ կա բովանդակության և ձևի միասնություն։ Հասարակարգերի փոփոխություններն առաջացնում են փոփոխություններ շենքերի տիպերում, դրանց կառուցման եղանակներում, հորինվածքներում և գեղարվեստական արտահայտչամիջոցներում։

Ճ․ մշտանորոգ արվեստ է։ Նրա զարգացումը պայմանավորված է օգտագործվող շինանյութերով, շինարարական գործի կատարելագործմամբ, գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների արմատավորմամբ, հասարակության կողմից առաջադրված գործնական պահանջներով և իշխող գաղափարների ազդեցությամբ։ Ներազդող գործոններ են նաև երկրի բնակլիմայական պայմանները, շինարարական–ճարտարապետական ավանդույթների վրա խարսխված ժողովրդի գեղագիտական ըմբռնումները։ Դրանք էլ միևնույն սոցիալ–պատմական պայմաններում ապրող տարբեր ժողովուրդների մոտ ծնել են Ճ–յան ազգային առանձնահատկություններ (ճարտ․ առանձին ազգային դպրոցների զարգացման մասին տես պետություններին, ինչպես և ՍՍՀՄ միութենական հանրապետություններին ու մարզերին նվիրված հոդվածների համապատասխան բաժիններում)։ Ճ–յան մեջ գեղարվեստական կերպար ստեղծելու հիմնական միջոցներն են տարածության կազմակերպումը և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/68 ''արխիտեկտոնիկան'']։ Պատմականորեն առաջացած տարբեր ոճերի զարգացման հիմքում ընկել են ճարտ․ հորինվածքների ստեղծման և արտահայտչամիջոցների կիրառության գեղարվեստական որոշակի օրինաչափություններ (սիմետրիա և ասիմետրիա, նյուանս և կոնտրաստ, ռիթմական և մետրական կարգեր, համաչափություն և մասշտաբայնություն, լույս ու ստվեր ևն)։ Ճ–յան մեջ կիրառվում են նաև հարակից արվեստների (քանդակագործություն, որմնանկարչություն, խճանկարչություն ևն) միջոցներ՝ ճարտ–յան ու արվեստների համադրություն (սինթեզ)։

Ճարտ․ երկը ստեղծվում է կառուցվածքային տարբեր տարրերից (հիմքեր, պատեր, ծածկեր, տանիքներ ևն), որոնցից յուրաքանչյուրն իր դերն է կատարում կառույցում։ Դրանք պետք է լինեն ամուր, հուսալի, երկարակյաց ու տեխնիկա–տնտեսական տեսակետից նպատակահարմար։ Ժամանակակից Ճ–յան առաջընթացը մեծապես պայմանավորված է գիտատեխնիկական հեղափոխության նվաճումներով, որոնք խթանում են նախագծման ու կառուցման առաջավոր մեթոդների արմատավորումը, նոր կոնստրուկցիաների<noinclude></noinclude>
2r2eqg669vpr70mv9qq9bb10oiuhpku
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/92
104
24814
393121
243998
2026-06-10T11:44:45Z
~2026-31364-58
14009
393121
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ու շինանյութերի կիրառումը։ Սոցիալիստական հասարակության պայմաններում դրանք հնարավորություն են ընձեռում լայնորեն ծավալելու մասսայական շինարարություն՝ էապես նպաստելով աշխատավորության կյանքի և աշխատանքային պայմանների, շրջապատող տարածական միջավայրի բարելավմանն ու արդիականացմանը, Ճ–յան ֆունկցիոնալ ու գեղագիտական խնդիրների նորովի լուծմանը։

Ճ․ ծագել է մարդկության ամենավաղ՝ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանում, երբ, կիրառելով շինարվեստի ամենապարզունակ միջոցներ, կառուցվել են տեղի բնակլիմայական պայմաններին ու շինանյութին համապատասխան [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/491 ''բնակարաններ''] ու բնակավայրեր (Հայաստանում՝ բերդշեններ), պաշտամունքային կառույցներ ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/462 ''մենհիրներ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/431 ''դոլմեններ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/697 ''կրոմլեխներ''] ևն)։ Պետության ծագման հետ կազմավորվել է բնակեցման նոր ձևը՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/385 ''քաղաքը''] (իր բաղադրիչ մասերով) որպես վարչական, արհեստային արտադրության և առևտրի կենտրոն, խթանելով քաղաքաշինական սկզբունքների ձևավորումը։ Ստրկատիրական պետություններում տիրապետող վերնախավի ձեռքում իշխանության ու նյութական միջոցների կենտրոնացումը, մեծաքանակ ստրուկների շահագործումը, գիտության ու տեխնիկայի նվաճումները հնարավոր են դարձրել կառուցելու ոռոգման խոշոր համակարգեր, պաշտպանական հզոր կառույցներ, մոնումենտալ պալատներ, տաճարներ, դամբարաններ, որոնք կոչված էին մեծարելու աստվածների և աստվածացված տիրակալների իշխանության ուժն ու անսասանությունը։ Այդպիսիք են եգիպտական բուրգերը (Գիզա) և տաճարները (Կառնակ, Լուքսոր), ասորական, բաբելական զիկկուրատները (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/189 ''Բաբելա–ասուրական մշակույթ'']), ուրարտ․ (Տուշպա, Արգիշտիխինիլի, Էրեբունի, Թեյշեբաինի) և խեթական պալատական համալիրները, Պերսեպոլիսի սյունազարդ ապադանները, հնդ․ ստուպաները, Հին Ամերիկայի բրգաձև տաճարներն ու պալատական համալիրները, Չինական մեծ պարիսպը, որոնց ստեղծման ընթացքում կուտակվել է շինարարական հարուստ փորձ, սկզբնավորվել են շենքերի հորինվածքի ու դրանց անսամբլային կառուցապատման (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/434 ''Անսամբլ'']) ճարտարապետա–գեղարվեստական կուռ օրինաչափություններ։ Ճ․ առավել նվաճումների է հասել Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հին Հունաստանի ստրկատիրական դեմոկրատիայի պայմաններում քաղաք–պետությունների (պոլիսների) գոյությունը նպաստել է քաղաքաշինական արվեստի զարգացմանը։ Լայն կիրառություն է ստացել կանոնավոր՝ հիպողամոսյան հատակագծման սկզբունքը՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, նրանցով կազմավորված հասարակական ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/53 ''ագորա'']), պաշտամունքային ու ճարտ․ հորինվածքային ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/234 ''ակրոպոլիս'']) կենտրոններով։ Մշակվել են շինարվեստի զուտ հուն. սկզբունքներ, դասական ճարտ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/590 ''օրդերները'']: Պոլիսներում հասարակական կյանքի զարգացումը խթանել է հասարակական նոր տիպի շենքերի՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/145 ''թատրոնների''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/96 ''ստադիոններ'']ի, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/704 ''ձիարշավարանների''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/68 ''գիմնասիոնների''], բուլևտերիոնների ստեղծմանը։

Հին Հռոմում առաջատար նշանակություն են ստացել այնպիսի կառույցներ, որոնք կոչված էին փառաբանելու հանրապետության, հետագայում՝ կայսրության հզորությունը։ Զարկ է տրվել ինժեներական կառույցների՝ ճանապարհների, կամուրջների, ջրանցույցների շինարարությանը։ Ստեղծվել է կրաբետոն և կրաշաղախ, կառույցներում կիրառվել են կամարի, թաղի և գմբեթի կոնստրուկցիաները։ Անկանոն կառուցապատումով բնորոշ Հռոմ քաղաքում առաջացել են կանոնավոր սկզբունքով կառուցապատված հասարակական կենտրոններ՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/695 ''ֆորումներ'']։ Կառուցվել են հասարակական նոր տիպի շենքեր՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/693 ''կրկես''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/145 ''թատրոն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/338 ''ամֆիթատրոն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/179 ''թերմեր''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/209 ''բազիլիկ'']։ Քաղաքաշինության մեջ (հիմնականում հռոմ․ տիրապետության տակ գտնվող երկրներում) կիրառություն են ստացել սյունազարդ փողոցներն ու հրապարակները, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/78 ''հաղթակամարները'']։ Բնակարանային Ճ–յան մեջ իշխել են բակավոր (ատրիումային) տան տիպը, քաղաքամերձ վիլլաները։ Կառուցվել են նաև 5–6 և մինչև 14-հարկանի բնակելի տներ՝ ինսուլաներ։

Ֆեոդալիզմի դարաշրջանում Ճ․ ձեռք է բերել նոր հասարակարգին համապատասխանող հատկանիշներ։ Ֆեոդալական պատերազմները թելադրել են ստեղծելու պաշտպանական նոր տիպի կառույցներ՝ դղյակներ, բերդեր՝ եվրոպական երկրներում, Անդրկովկասում, Միջին Ասիայում և այլուր։ Այդպիսի կառույցներ են ստեղծվել նաև Հայաստանում, Կիլիկիայի հայկ․ պետությունում։ Կրոնի գաղափարական ազդեցության տակ զարգացել է պաշտամունքային շենքերի Ճ․։ Անտիկ Հռոմի բազիլիկների ու կենտրոնակազմ գմբեթավոր տաճարների ավանդույթների հիման վրա Բյուզանդիայում ստեղծվել են քրիստոնեական տաճարների տիպեր (գլուխգործոցը Ս․ Սոֆիայի տաճարն է)։ Բյուզանդական Ճ․ բարերար ազդեցություն է ունեցել սլավոնական երկրների (Բուլղարիա, Սերբիա, Ռուսիա) Ճ–յան վրա և որոշ ընդհանրություններ՝ Վրաստանի և Հայաստանի Ճ–յան հետ։

Զարգացած միջնադարում Արմ․ և Կենտրոնական Եվրոպայի երկրներում առաջացել են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/693 ''ռոմանական ոճը''] (X–XI դդ․) և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/144 ''գոթական ոճը''] (XII–XIV դդ․)։ Ռոմանական ոճը, բացի ծանրանիստ բազիլիկ տաճարներից ու վանքային բակավոր համալիրներից, իր ոլորտն է ընդգրկել պաշտպանական կառուցվածքները (ֆեոդալական դղյակներ) և քաղաքային աշխարհիկ շենքերը (քաղաքապետարաններ, 1-ին հարկում արհեստանոցներով ու խանութներով 2–3-հարկանի բնակելի տներ)։ Գոթական ոճը նշանավորվել է ծավալատարածական հորինվածքի և կոնստրուկտիվ համակարգի սկզբունքորեն նոր լուծումներով, շինարվեստի բացառիկ կատարելագործմամբ։ Ռոմանական Ճ–յան զանգվածեղ կոնստրուկցիաները փոխարինվել են ինժեներական տեսակետից իմաստավորված հիմնակմախքային համակարգով և այլ կոնստրուկցիաներով ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/517 ''ջլաղեղներ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/583 ''կոնտրֆորսներ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/77 ''արկբուտաններ''])։ Տաճարներին<noinclude></noinclude>
qnydv6rhswt4lnjzihwfm251gbz2fy9
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/93
104
24815
393122
243999
2026-06-10T11:53:32Z
~2026-31364-58
14009
393122
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>(հիմնականում բագիլիկատիպ) հատուկ է շեշտված վերասլացությունը, ընդարձակ, առատորեն լուսավորված ներքին տարածությունը։ Կազմավորվելով Ֆրանսիայում (Փարիզի Աստվածամոր, Շարտրի, Ռեյմսի, Ամիենի տաճարներ)՝ գոթական ոճը լայն տարածում է գտել Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Մերձբալթյան երկրներում և այլուր։

Ֆեոդալիզմի դարաշրջանի Ռուսաստանի Ճ․, կազմավորվելով Կիևյան Ռուսիայի կենտրոններում (Կիևի ն Նովգորոդի Ս․ Սոֆիայի տաճարներ), բարձր նվաճումների է հասել ռուս. հողերը Մոսկվայի իշխանության տակ միավորելուց հետո (Կրեմլի անսամբլը, Վասիլի Երանելու և Ֆիլիի տաճարները Մոսկվայում, Համբարձման տաճարը Կոլոմենսկոյե գյուղում ևն)։

Հայկ․ Ճ–յան սկզբունքները կազմավորվել են պատմական երկարատև ժամանակաշրջանում (նախնադարյան համայնական և ստրկատիրական հասարակարգերում) և ձևավորվել նախաքրիստոնեական շրջանում, կրելով տեղական (ուրարտ․) և անտիկ (հունա–հելլենիստական, հռոմ․) ճարտ․ մշակույթների ազդեցությունը։ Ֆեոդալիզմի դարաշրջանում հայկ․ Ճ․ նշանավորվել է ազգային նկարագրի բյուրեղացումով, ստեղծագործական խոշոր նվաճումներով ու զարգացման կուռ հաջորդականությամբ։ Վաղ միջնադարում (IV–VII դդ․) ստեղծվել են եկեղեցական շենքերի հատակագծային և ծավալատարածական բազմապիսի հորինվածքներ։ Միջնադարում (IX–XI դդ․) զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինական արվեստը (Անի, Դվին, Կարս, Վան ևն), ստեղծվել են վանքային համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին ևն)։ Զարգացած միջնադարում (XII–XIV դդ․) առավելապես կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են ազգային արտահայտչամիջոցները, շինարարական–կոնստրուկտիվ հնարանքները, առաջատար նշանակություն են ստացել աշխարհիկ շենքերը (գրատներ, սեղանատներ, հյուրատներ, կարավանատներ), ինժեներական (կամուրջներ, ամբարտակներ) և պաշտպանական կառույցները։ Ուշ միջնադարի (XVII–XIX դդ․) հայկ․ Ճ․, հենվելով միջնադարի ավանդույթների վրա, հանդես է բերել նոր հատկանիշներ քաղաքաշինության ու բնակարանային Ճ–յան ասպարեզներում։

Վրաստանում Ճ․ կազմավորվել և զարգացել է Հայաստանին համանման սոցիալ–պատմական ու բնակլիմայական պայմաններում։ Ստրկատիրական շրջանի Ճ․ բնորոշվում է հունա–հռոմեականի ազդեցությամբ (Բագինեթի, Վանի, Արմազի, Ուփլիս–ցիխե)։ Վաղ միջնադարում ստեղծվել են բազիլիկ (Բոլնիսի Սիոն) և գմբեթավոր (Ջվարի, Ցրոմի, Սամծևրիսի) եկեղեցիների տիպեր։ Միջնադարյան Վրաստանի կոթողներ են՝ Բագրատի (Քութայիսում), Սվետիցխովելի (Մցխեթում) և Ալավերդու (Կախեթում) XI դ․ մայր տաճարները, Գեգութիի պալատը (XII դ․), Վարձիայի ժայռափոր համալիրը (XIII դ․), Գելաթի վանքը (XII–XIII դ․) ևն։

Ֆեոդալիզմի շրջանի Ճ–յան զարգացման մեջ զգալի ներդրում են ունեցել արաբ․ Արևելքի ժողովուրդները (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/669 ''Արաբական մշակույթ''])։ Միջին Ասիայի քաղաքներում, հիմնականում հում և թրծված աղյուսից կառուցվել են դամբարանային և առևտրական շենքերի համալիրներ, գմբեթավոր դամբարաններ ու մզկիթներ, մեդրեսեներ։ Ադրբեջանի Ճ․ նշանավորվել է Շիրվանշահերի պալատական համալիրով (Բաքվում), Նախիջևանի թյուրբե–դամբարաններով, Ապշերոնի թերակղզու պաշտպանական կառույցներով։ Շենքերի բազմատիպության և Ճ–յան առանձնահատկության ուշագրավ օրինակներ են տվել Հնդկաստանը, Չինաստանը, Ինդոնեզիան, Բիրման ևն։

Ճ–յան զարգացման կարևոր փուլ եղավ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/385 ''Վերածննդի''] դարաշրջանը։ Իտալիայում միջնադարյան սխոլաստիկայի դեմ ուղղված ու մարդասիրությամբ տոգորված նոր գաղափարների հենարանն են եղել անտիկ ավանդույթներն ու գեղագիտական իդեալները, որոնք նոր պայմաններում կերպարանափոխվել ու սկզբունքորեն նոր մեկնաբանություններով են կիրառվել հասարակական շենքերի, պալատ–մենատների (պալացցո), քաղաքամերձ վիլլաների և ներդաշնակության սկզբունքներով կազմավորված քաղաքային անսամբլների (Ֆլորենցիա, Հռոմ, Վիչենցա ևն) Ճ–յան մեջ։ Ստեղծագործել են լայն զարգացման տեր ու բազմաշնորհ արվեստագետներ Ֆ․ Բրունելլեսկին, Լ․ Բ․ Ալբերտին, Միկելոցցոն, Բրամանտեն, Միքելանջելոն, Վինյոլան, Պալլադիոն և ուրիշներ։ Իտալ․ վերածնության Ճ–յան ազդեցությունը տարածվել է Եվրոպայի երկրներում՝ արտահայտելով տեղական առանձնահատկություններ։ XVI դ․ 2-րդ կեսին կազմավորվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/332 ''բարոկկոյի''] Ճ․։ Վերածննդի հումանիստական գաղափարները կաշկանդվել են։ Պարզ ու տրամաբանական ճարտ․ հորինվածքներն ու ձևերը փոխարինվել են թատերականացված ու հանդիսավոր, եկեղեցական և աշխարհիկ ծեսերի պահանջներին համապատասխանող, տարածական ձևերի անհարկի բարդությամբ ու պլաստիկությամբ, դեկորատիվ միջոցների շռայլ կիրառությամբ աչքի ընկնող շենքերով։ Բարոկկո ոճը XVII դ․ տարածում է գտել Եվրոպայի մի քանի երկրներում (Գերմանիա, Ավստրիա, Չեխոսլովակիա, Լեհաստան), ինչպես և Ռուսաստանում։ Միապետության հաղթանակի, քաղաքային կյանքի, արդյունաբերության և առևտրի զարգացման պայմաններում XVII դ․ Ֆրանսիայում ձևավորվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/473 ''կլասիցիզմի''] Ճ․։ Նրա հիմքում ընկած բանական մտածողությունը թելադրել է երկրաչափական խիստ ձևեր, հավասարակշռված ու հանդիսավոր հորինվածքներ։ Դասական օրդերների համակարգը ստացել է դեկորատիվ կիրառություն։ Հորինվածքների<noinclude></noinclude>
c5thas6t9g07gg1hcpbzizvvclh4eed
Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք
0
127329
393120
352495
2026-06-10T10:44:37Z
Անունով խմբագիր
4841
393120
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=''Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք''
|section =
|previous =
|next =
|notes = Աղբյուր՝ [[Արիս Արսենի]], [[Երկերի ժողովածու, գիրք առաջին]] , Ստեփանակերտ, 2013, էջ 199-207։
|author =Արիս Արսենի}}
{{Բանաստեղծություն|Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք|<poem>
'''''Ուսանողական հումորեսկներ'''''
''Համակուրսեցիներիս` մշտավառ սիրով''
1
ՆԱԽԵՐԳ
Մոռացած տարիք, կյանք ու ժամանակ,
Սրտերում մեր` սեր սուրբ ու անարատ,
Գրքերին գերի, գրքերով տարված,
Գիտության աշխետ նժույգներն հեծած`
Առաջ ենք սուրում փութով-շտապով,
Նոր բարձունքների տենչով-փափագով,
Մինչդեռ... մենք կյանքից շա՜տ ենք ետ մնում,
Թեկուզև փութով առաջ ենք սուրում։
ԼԵՆՍԵՐԻ ԴԱՍԸ
Լենսեր ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ
...Առաջին հերթին խոսենք Լենսերից։
Ամուսնացա՞ծ է, թող որ` հետո՞ ինչ։
«Երեկո»-ներում այնպե՜ս է պարում,
Ասես դեռ նոր է իր սերը ճարում։
Կինը չի խանդում. ի՞նչ կա, թող պարի՛,
Միայն մի պայման` իրեն չդավի՛։
Լենսերից պիտի օրինակ առնել
Ու նրա նման սիրել սովորել։
...Սիրելը` սիրել,
Բայց այնպե՜ս անենք,
Որ նաև... սիրվենք...
ՊԱՐԳԵՎՆ ՈՒ ՆԻՆԱՆ
Պարգև ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ
Նինա ՆԱԼԲԱՆՅԱՆԻՆ
Ա՜խ, եթե սիրեր Նինան Պարգևին`
Ես նրանց սի՛րտս կպարգևեի։
Երկուսին էլ շատ լավ եմ ճանաչում,
Ազնիվ փափագով սիրում ու պաշտում։
Պարգևին գիտեմ, քաջ տղա է նա,
Եթե պետք լինի` սարեր շուռ կտա։
Նինան էլ լավն է, համեստ է, պարկեշտ,
Էլ ինչո՞ւ իրար մերժեն այդքան հեշտ։
Էլ ինչո՞ւ ապրեն իրարից խռով,
Իրար կարոտով և ոչ թե սիրով։
ՄԵՐ ԶԻՆԱՆ
Զինա ՋԻՎԱՆՅԱՆԻՆ
Մեղրավանի վերին թաղի մեր Զինան
Պատրաստ է միշտ սեմինարի, քննության։
Սակայն ունի իր հոգու մեջ մի լուռ բաց`
Այն, որ մինչև հիմա մարդու չգնաց։
Ինքն էլ հալվեց գրքի ձեռքին` մոմ դառած։
Բայց մոմի լույսն անվերջ պիտի բոցկլտա,
Մինչ երազի իր ասպետը երևա...
11.04.86, Ստեփանակերտ
ԱՇԱՆԻ ՀՄԱՅՔԸ
Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Աշանից մի աղջիկ սովորում է մեզ հետ,
Ուշ-ուշ ենք տեսնվում, մի կուրսում ենք թեպետ։
Հմայի՜չ է այնպես, հայացքով գեղեցիկ,
Իսկ երբ որ խոսում է իր ձայնով երգեցիկ`
Թվում է` աշխարհում արև՜ է, գարո՜ւն է։
Սակայն նա սիրում է Աշանի... աշո՛ւնը։
Իսկ հետո էլ սիրեց մի սևաչ տղայի
Ու փախավ շա՜տ հեռու իր սիրած Աշանից։
Մեզ էլ է նա ուշ-ուշ այցելում, ի՞նչ անենք,
Բայց ինչքան հեռանա` նրան միշտ կհիշենք
Աշանը, աշունը ու մենք...
15.12.84, Ստեփանակերտ
ՄԵՐ ԱՆԱՀԻՏՆԵՐԸ
Անահիտ ԽԱՉԻՅԱՆԻՆ
և մյուս երկու Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻՆ
Անահիտները այնքա՜ն շատ են մեր`
Մարդ չգիտե, թե ում մասին գրել։
Մի Անահիտի անվանում ենք «Ժ»,
Մյուսին էլ` «Դ»։
Երրորդը` «Խ» է, Անո Խաչիյան,
Անուն-ազգանուն մաքուր հայկական։
(Երևի պապը Խաչ է գողացել,
Անունն էլ... Խաչիպապ է մնացել)։
- Չէ՜ մի...
...Լա՛վ, թողնենք նրան իր հոգսին
Ու վերադառնանք Անահիտ «Ժ»-ին։
ԱՆԱՀԻՏ «Ժ»-Ն
Եվ հրաժեշտից մինչ նոր հանդիպում`
Ապրում ենք հուշով նախորդ հանդիպման,
Բայց տարին, ինչքան դասերը գերում,
Երկու անգամ ենք այցելում իրար։
Այցի ենք գալիս իրա՞ր, թե՞ իրավ
Կան այցելելու առիթներ հարմար։
Դե, իհարկե, կան։ Ու հավաքվելով`
Գգվում ենք իրար մենք... հայացքներով։
Ու թե պատրաստ չենք քննություններին`
Թող ների դա մեզ մեր կուրսի... «ներին»։
Իսկ Անահիտ «Ժ»-ն պատրաստ է ամեն
Քննության։ Ու` միշտ։
Սակայն սիրում է շրջել քաղաքում,
Այնքան, մինչև որ գիշերը կիսվի
Ու հաջորդ օրը նորեն սկսվի...
...Բայց մի անգամ նա «Չյորտվի մոստից»
Ընկավ։ Քիչ մնաց... ուշքը գար... փոստից։
Ու... մնում է դեռ նա փոստի հույսին`
Բա դա վայե՞լ է, արդյոք, մեր կուրսին։
22.06.85, Ստեփանակերտ
ԱՆԱՀԻՏ «Դ»-Ն
Առաջին անգամ, երբ տեսա նրան`
Ասի` աղջիկն այս ինչի՞ է նման...
- Դե, կապիկ հո չի՞, աղջիկ է էլի,-
Վրա տվեցին այս ու այն կողմից։
- Լա՛վ աղջիկ է նա,- Պարգևն ասաց,- տե՛ս,
Չլինի՞ հանկարծ... սիրահարվել ես...
Այդ մասին, սակայն, դեռ չգիտեի,
Բայց այնպե՜ս լիներ... սիրահարվեի՛...
...Լա՛վ, ասենք` թե ես սիրահարվեցի,
Բայց սիրտս ինչպե՞ս դռներն իր բացի։
Թե սերս հայտնեմ մի քանի տողով,
Կհասկանա՞ նա ու կապրի՞ սիրով։
Իսկ թե չընդունի` գրողը հետը,
Թող գնա ընկնի Ախուրյան գետը։
...Պահը հարմար էր, նա դաս էր պատմում,
Իսկ ես` ինչ որ բան թղթին խզբզում։
Նա «Բայ» էր պատմում, բայի սեռերից`
«Կրավորական», «չեզոք»... Իսկ ինձ ի՞նչ`
Ես լսում, ոչինչ չէի հասկանում,
Մինչդեռ... իմ սիրո տողե՜րն են ծնվում.
-Դու բայի սեռի մասին ես պատմում,
Ես լսում եմ ու... բա՜ն չեմ հասկանում։
Դու մի՛ նեղանա` չե՛մ հասկանա ես,
Ինձ ուրի՜շ հարց է հուզում պարզապես։
Դու պատմի՛ր, պատմի՛ր «Բայ», թե «Գոյական»,
Իսկ ես լսեմ ու.բա՜ն չհասկանամ.
...Պարգևը թուղթը երբ նրան տվեց`
Կարդաց ու... «Էլի կբերես»,- խնդրեց։
Բայց... չհասկացավ։ Գրողը հետը։
Թող գնա՛ ընկնի... Ախուրյան գետը...
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Հիմա ի՞նչ անենք, ընկերնե՛ր, ասե՛ք,
Մեզ ընկերական մի խորհո՛ւրդ տվեք։
Գործը թե այսպես մինչև վերջ գնա`
Վերջը զգո՞ւմ եք, թե ինչ կդառնա։
Սպասե՞նք։ Դե, լավ, սպասե՛նք մի քիչ։
Կյանքն առջևում է, չի փախչում, ոչի՛նչ...
11.03.82, Մարտակերտ
ՄԵՐ ՍՊԱՍՈՒՄԸ
Մեր սպասումը երկար չտևեց։
Մենք ամուսնացանք։ Մեր բախտը բերեց։
Մենք մտանք կյանքի իսկական ուղի,
Փնտրեցինք-գտանք մե՛զ սիրողներին։
Այդ սերը բերեց մեզ երգ ու բերկրանք`
Կյանքի կոչելով տենչ ու երազանք։
...Մեր սիրո համար հուր է ու գինի`
Մեզ վրա ազդած դասը Լենսերի...
ՄԵՆՔ ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ,
ԴՈՒՔ ԴԵՌ ՍՊԱՍԵ՞Ք...
...Եվ ` մյուսներին
Մենք ամուսնացանք։ Օրերի փոշին
Էլ չի աղտոտում մեր կյանքի ուղին։
Ու պիտ ծերանանք մեկտեղ, մի բարձի,
Իսկ մի «երկրորդ բարձ» եթե սեր հայցի՞...
Երբե՛ք։ Քանզի դուք սիրում ենք նրանց`
Ամուսնյակներին ձեր, մենք` մեր կանանց,
Որոնց մեր կուրսում պիտի չընդունենք,
Սակայն միշտ պիտի պաշտենք, գուրգուրենք։
Քայլենք միասին, մեկ ճանապարհով,
Ապրենք, որ սերը մնա ապահով։
...Բայց մենք ունենք և ... չամուսնացածներ,
Իսկ դա պատիվ չի բերում կուրսին մեր...
Ասացե՛ք, խնդրեմ, հիմա ի՞նչ անենք,
Մենք ամուսնանանք, դուք դեռ սպասե՞ք...
22.06.85, Ստեփանակերտ
ՊԱՐԳԵՎԻ «ՀԻՆԳԵՐԸ»
Տարօրինակ է մեր այս Պարգևը`
Իրար է խառնել օրվա ժամերը։
Գիշերը մինչև լույս դաս է սերտում,
Ցերեկը հոգնած ու դադրած` ննջում։
Իսկ երբ օրերն են հասնում քննության.
- Անպայման պիտի «հինգեր» ստանամ...
Բայց... տուն է գալիս «չորսեր» ստացած
Ու գրքին թեքվում աչքերով հոգնած։
- Ի՞նչ ես ստացել,- հարցնում են տանը։
- Է՜, ի՞նչ ասեմ ձեզ, անիծվի չարը,
Երբ հերթս հասավ` մնացի մոլոր,
Վերջացել էին... «հինգեր» բոլոր։
Ոչինչ, կձգտեմ ես այս հունվարին
Բոլորից էլ շուտ հասնել «հինգեր»։
- Ա՛յ Պարգև, ի՞նչ ես «ախ ու վիշ» անում,
Դատարկ բաներով այդպես վշտանում։
Քառասուն տարվա բանաստեղծներ ենք,
Նոր պիտի նստենք ու դաս սովորե՞նք...
- Եվ բանաստե՞ղծ ես դու քեզ համարում,-
Կարենն է հանկարծ զրույցին խառնվում...
-Ի՞նչ, մի՞թե, իրո՞ք, դու դեռ չգիտես,
Որ ինձ բանաստեղծ չեմ համարում ես։
Երբ հարցնում են` բանաստե՞ղծ ես դու,
Ասում եմ` չէ՛ մի, բանաստեղծացո՛ւ...
10.08.82, Ստեփանակերտ
ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Քայլում ենք նորից հոգնած փողոցով
Ես ու Պարգևը։ Պարգևի ձեռքին
Լ. Հովակիմյանի «Բարի անձրևն» է։
Բարի՞ անձրևը...
Իսկ չա՞րս... որն է։
Անձրևը...
Հանկարծ խենթ որոտներով
Մթագնում է երկինքը խաղաղ,
Անձրև է տեղում,
Անձրև` հորդ ու խենթ...
- Վազե՜նք...
Վազում ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ,
Իսկ անձրևն անգութ
Շարունակում է քրքրել նորից
«Բարի անձրևի» թրջված էջերը։
Ի՜նչ է մտածում այդ անիծյալը,
Մի՞թե նա բարի «անձրևին» անգամ
Հանգիստ չի տալու։
Ո՜ւր մնաց` «չարին»։
Կամ էլ` գուցե... մեզ։
Կամ էլ` գուցեև
Ինքն է «չար անձրև» կոչեցյալը հենց։
- Վազե՜նք...
Վազում ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ։
Գրախանութի շենքի մոտ ենք ու...
- Մտնե՛նք,- ասում եմ...
- Է՛հ, այս խելագար ու խենթ անձրևին
Ի՜նչ գիրք գնելու ժամանակ է ո՛ր...
- Մտնե՛նք,- նորից եմ համառում,-
Մտնե՛նք...
Մտնում ենք։ Վերցնում
Մովսես Յախշունցի «Անձրևից հետոն»
Ու նորից փողոց`
«Անձրևից հետոն»
Հորդ անձրևի տակ թերթելու համար։
Թող տեսնի խենթը ու քիչ մեղմանա,
Թող զգա, որ ինքն ինչքան համառի,
Ինչքան նենգ լինի`
Հիմա անձրև է`
Հետո... «անձրևից հետո» կլինի...
«ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀԵՏ»
Քառասուն տարի առա՞ջ էր։ Ե՞րբ էր...
Գրախանութում
Խորենացի էր վաճառվում նորից`
«Հայոց պատմություն»։
Իսկ մենք զբաղված` մի օր` ստուգարք,
Մի օր` սեմինար, մի օր` քննություն,
Ու չհասցրինք։
Իսկ մի օր էլ, երբ ժամանակ գտանք
Մենք գրախանութ մտնելու համար`
Խուլ դարակներում
Սուրբ Խորենացու
«Հայոց պատմություն» մատյանը չկա՜ր...
...Անցել է ուղի՜ղ... քառասո՛ւն տարի։
Գրախանութում
Հիմա էլ նորից
Խորենացի է վաճառվում...
- Պարգև՛,-
Ասում եմ,- գնա՜նք ու Խորենացի գնենք...
Պարգևն էլ.
- Զբաղված եմ, է՜, հետո՛ կգնենք...
- Հետոն գալիս է,- ասում եմ,- այո՛,
Բայց ո՛ւշ է գալիս։
Հիմա էլ եթե չգնենք` պիտի
Սպասենք հետո՛ գնելու համար,
Քառասո՛ւն տարի հետո, լսո՞ւմ ես։
Քառասո՜ւն տարի՛...
ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՄՈՏ
Ես ու Պարգևն ենք։
Գրախանութի մոտ կանգնել ենք լուռ
Ու սպասում ենք`
Կարենն, ուր որ է, պիտի երևա...
Հանկարծ մի աղջիկ
Երկու գրքույկ է ձեռքին
Դուրս գալիս գրախանութից։
Այստեղ Պարգևը չի դիմանում ու...
- Օրիո՛րդ, մի վայրկյան կարելի՞ է Ձեզ...
- Չէ՛, չի կարելի` ո՛չ մի վայրկյան էլ...
- Բայց ես անպայման պիտի ասեմ, որ...
- Դե, լա՛վ, ասացե՛ք,- տեղի է տալիս։
- Գրքերից բացի դուք պետք է նաև
Ակնո՛ց գնեիք։
- Ինչո՞ւ,- հեգնախառն ժպիտն է կախվում
Հարցումից նրա։
- Դե, որովհետև... կարճատես եք Դուք...
- Ինչի՞ց իմացաք...
- Գրախանութում «Տերյան» կար, ազատ,
Իսկ Դուք թողել ու... այդ ի՜նչ եք գնել...
02.08.82, Ստեփանակերտ
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
ԿԱՄ` PARODIA ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
«ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս...» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ
Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ուրիշ տեղ տագնապներ չկան,
Ախր ուրիշ տեղ ստուգարք չկա,
Ախր ուրիշ տեղ քննաշրջանում
Կամա-ակամա խորովվել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։
Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ուրիշ տեղ Նինաներ չկան,
Սեդաներ չկան, Զինաներ չկան,
Ու «պտըտորված» Մարինե չկա։
Ախր ուրիշ տեղ
Մեզ թև ու թիկունք Լենսերներ չկան,
Գայանե չկա, Մարիետա չկա,
«Ժ» ու «Դ» չկա։
Ախր ուրիշ տեղ` տեղահան եղած`
Եկած` ուսերով մեր կուրսին հենված
Ուրիշ կուրս չկա։
Ախր ուրիշ տեղ, մեր դասախոսներ,
Ձեզ նման բարի, անշահախնդիր,
Պարզ ու հասարակ էակներ չկան։
Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ձեզ...
10.04.86, Ստեփանակերտ</poem>}}
rlkqxpxkxwu3hg1tedckut67rqb1wwh