Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.6
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/107
104
24829
393151
245316
2026-06-11T12:03:28Z
~2026-31364-58
14009
393151
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>1900-ական թթ․ սկզբներին Ճ–ի ստեղծագործության մեջ տեղի են ունեցել խոր փոփոխություններ։ Եթե դրանից առաջ Ճ․ «ամենայն հավատարմությամբ արձանագրել է իր տեսածը, լսածը․․․», ապա այդ ժամանակ թեքվել է դեպի սոցիալ–նարոդնիկության գաղափարական կողմնորոշումները։ Հայ գյուղագրական նշանավոր երկերից է «Չատոյի բախտի անիվը» (1908)։ Այս պատմվածքը գրելիս․ 1905-ի հեղափոխությունը Ճ–ին պատկերացել է որպես «արդար դատաստանի» սկիզբ։ 1909-ին ցարական գրաքննությունը բռնագրավել է պատմվածքի ամբողջ տպաքանակը և ոչնչացրել։ Վերջին շուրջ երեք տասնամյակներում Ճ–ի գրած աչքի ընկնող գործը «Բատրակ Ոսկանը» պատմվածքն է (1930)։

Ճ․ հավատացած է եղել, թե իբր գոյություն ունեցող սեփականատիրական կարգերում հնարավոր է ժողովրդի ծոցից ելած մտավորականների և կրթված հոգևորականների միջոցով լուսավորել գյուղը, վերացնել սոցիալական չարիքը։ Այսօր նրա երկերն ուշագրավ են պատմական, ճանաչողական–փաստագրական տեսանկյունից։

''Երկ''․ Մոռացված աշխարհ, Ե․, 1968։

''Գրկ․'' {{լայն|Դանիելյան Կ․ Ա}}․, Հայ գյուղագրությունը XIX դարում (1660–1890), Ե․ 1973։{{ՀՍՀ հեղ|Հ․ Դավթյան}}
'''ՃՈՒՌԱԿՆԵՐ''' (Accipitridae), գիշատիչ թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 28–115 սմ է, թևերը լայն են, կլորացած, ճանկերը՝ ուժեղ։ Կտուցը կարթաձև է, վերնակտուցի եզրը չունի ատամնային ելուստ։ Հայտնի է 205 տեսակ, տարածված ամենուրեք, բացի Անտարկտիկայից և Հյուսիսային Արկտիկայից։ ՍՍՀՄ–ում բնադրում են 35, ՀՍՍՀ–ում՝ 24 տեսակ (արծիվ, ուրուր, գիշանգղ ևն)։ Ճ–ի մեծ մասը չվող են։ Ապրում են անտառներում, բաց տարածքներում։ Մոնոգամ են, բունը դնում են ծառերի, ժայռերի վրա, գետնին։ Թխսում է էգը կամ արուն։ Սնվում են մանր ողնաշարավորներով, լեշով, փափկամարմիններով, միջատներով։<noinclude></noinclude>
h9qf51r0s0ri17ce8uqc0c7wo9rof0g
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/108
104
24830
393152
245416
2026-06-11T12:15:39Z
~2026-31364-58
14009
393152
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''Մ'''

'''Մ''', հայերեն այբուբենի քսաներորդ աառը: Անունն է «մեն»: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Մտնում է «կրկնահար» տառախմբի մեջ: Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում երկարը կրկնված է և նուրբով իրար միացած ստորին ծայրերից, իսկ լայնը կապվում է երկարին աջ կողմի վերին ծայրից՝ '''Մ''': [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/236 ''Գրչագիրը''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/594 ''երկաթագիրը''] նույնն են, միայն տարբերությունը ուղիղ և կոր նուրբերի մեջ է՝ '''Մ, Մ''': Տառը որոշ փոփոխություն է կրում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/512 ''բոլորգրում''], որից էլ անցնում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/523 ''շղագրին''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/348 ''նոտրգրին'']: Երկարներից առաջինը հավասարվում է կարճ գծերին և կազմում բոլորակ՝ տողի վրա. մյուս մասերը մնում են նույնը՝ '''մ, մ, մ''': Մ տառը նշանագրում է հայերեն երկշրթնային ձայնորդ ռնգային բաղաձայն հնչյունը (հնչույթը): '''Բ, պ, փ''' բաղաձայններից առաջ հնչում է '''ն''' (ամբար—անբար, ամպ—անպ, փամփուշտ—փանփուշտ): Մնացած բոլոր դեպքերում պահպանում է իր հնչույթային արժեքը:

Մ նշանակել է երկու հարյուր և երկուհարյուրերորդ: Բյուրի նշանով (Մ)՝ երկու միլիոն: Արաբ. թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է դասական թվականի արժեքով (Մ–երկուհարյուրերորդ): {{ՀՍՀ հեղ|Ա. Մաթևոսյան}}
'''«Մ»''', ընդհանուր նշանակության էլեկտրոնային հաշվողական մեքենաներ (ԷՀՄ): Նախատեսված են լայն դասի խնդիրների լուծման համար, մասնավորապես տեխնոլոգիական պրոցեսների կառավարման և բազմափուլ ստորակարգային համակարգերում աշխատանքի համար: «Մ» անվանաշարի առավել արդյունավետ մոդելներից է «Մ–4030»-ը, որը «Մ–2000», «Մ–3000» և «Մ–4000» կոմպլեքսների հետագա զարգացման արդյունք է: Միջին արագագործությունը վայրկյանում 100 հազար գործողություն է, օպերատիվ հիշողության սարքի (ՕՀՍ) ծավալը՝ 512 հզ. բայտ: Հաշվողական տեխնիկայի միջոցների ագրեգատային համակարգի (ՀՏԱՀ) միջին մակարդակի մոդելներից են «Մ–5000»-ը (օգտագործվում է հիմնականում տնտ. ինֆորմացիայի մշակման համար՝ պերֆորացիոն հաշվողական կոմպլեքսի կազմում կամ որպես մեքենա–սատելիտ), «Մ–6000»-ը և «Մ–400»-ը (որպես մեքենաների ցանցը կառավարող ԷՀՄ), որոնք մոդելային կառուցվածքով փոքր հզորության ԷՀՄ–ներ են: «Մ–6000»-ը և «Մ–7000»-ը մտնում են տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգի մեջ: Հաշվողական ենթահամակարգի հիմքում ընկած է «Պարամետր» տիպի ԷՀՄ, որի արագագործությոլնը վայրկյանում 200 հազար գործողություն է, ՕՀՍ-ի ծավալը՝ մինչև 64 հզ. բայտ: ՀՏԱՀ–Մ–ի բազայի վրա ստեղծվել է «ՍՄ» անվանաշարի նոր մեքենաների համակարգ: «ՍՄ–1»-ը և «ՍՄ–2»-ը՝ փոքր հզորության ԷՀՄ–ներ են, որոնց արագագործությունը կազմում է վայրկյանում 100-200 հզ. գործողություն: «ՍՄ–1»-ի, «Մ–6000»-ի և «Մ–7000»-ի միջև, ինչպես նաև «ՍՄ–2»-ի և «Մ–7000»-ի միջև կա ծրագրային համատեղելիություն: «ՍՄ–3»-ում օգտագործված է «Մ–400»-ի ծրագրային ապահովումը: «ՍՄ–4»-ը կարող է ունենալ մինչև 256 հզ. բայտ ծավալով ՕՀՍ: {{ՀՍՀ հեղ|Բ. Մելիք–Շահնազարով}}
'''ՄԱ''', {{լայն|Մաս}}, փոքրասիական աստվածուհի, դիցամայր: Խորհրդանշել է մեռնող և հարություն առնող բնության ուժերը: Գլխավոր տաճարատեղին եղել է Կապադովկիայի Կոմանա քաղաքը: Ըստ Ստրաբոնի, Մ–ի մեհյանը սպասարկել են 6000 քրմեր ու քրմուհիներ, որոնք դիտվել են արքայազուններ: Քրմապետը համարվել է թագավորի փոխանորդը կամ տեղապահը: Մ–ի պաշտամունքը նշվել է աղմկալից խրախճանքներով: Մեռնող բնությունը խորհրդանշելու համար կատարվել են ողբահանդեսներ և արյունոտ զոհաբերումներ (մոլեռանդ երկրպագուներն ամորձատել են իրենց և այլն): Փռյուգիայում Մ. նույնացվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/397 ''Կիբելային''], Հայաստանում՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/361 ''Անահիտին''], Հունաստանում՝ Ենիոյին, Հռոմում՝ Բելլոնային:

'''ՄԱ ՅՈՒԱՆ''', {{լայն|Ցին–շան}} (XII դ. վերջ – XIII դ. 1-ին կես, Շանսի գավառ), չին գեղանկարիչ: Հանչժոուի գեղանկարչության ակադեմիայի գործիչ: Ստեղծել է բնանկարներ («Միայնակ ձկնորսը գետի վրա, ցրտին», Ազգային թանգարան, Տոկիո), ինչպես և «ծաղիկներ–թռչուններ» ժանրի ստեղծագործություններ («Սալորի ծաղիկները, քարերը և վայրի բադերը լեռնային գետակում», Գուգուն թանգարան, Պեկին): Մ. Յու–ի միագույն և երանգավորված բնանկարներին, որոնք խորապես մարմնավորում են բնությունը, որպես աշխարհի<noinclude></noinclude>
mliyrw5l04l6r2sg4oivl2g8dk457d0