Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.6 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/121 104 24843 393170 247381 2026-06-15T12:00:29Z ~2026-31364-58 14009 393170 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>24 ժ) հետո կերակրափողից զոնդը դուրս են հանում:
{{լայն|Մագնիսային օղակը}}, ֆեռոկոբալտային համաձուլվածք է: Օգտագործվում է կանխարգելիչ նպատակներով: Նախաստամոքս մտցնում են բերան–ըմպանային ճանապարհով: Օղակը մշտապես գտնվելով նախաստամոքսում՝ հավաքում և վնասազերծում է օրգանիզմ թափանցած մետաղյա օտար մարմինները:{{ՀՍՀ հեղ|Ս. Մելիքսեթյան}} '''ՄԱԳՆԻՍԱՅԻՆ ՀՐԱՔԱՐ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/311 ''Պիրրոտին'']:
'''ՄԱԳՆԻՍԱՇԱՐԺ ՈՒԺ''', {{լայն|մագնիսացնող ուժ}}, էլեկտրական հոսանքի մագնիսացնող ազդեցությունը բնութագրող մեծություն: Կիրառվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/117 ''մագնիսական շղթաները''] հաշվարկելիս, էլեկտրական շղթաների դեպքում գործածվող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/23 ''էլեկարաշարժ ուժի''] նման: Հավասար է որևէ <math>AB</math> կոնտուրով մագնիսական դաշտի <math>\vec H</math> լարվածության վեկտորի գծային ինտեգրալին՝ <math>F_{AB}= \int\limits_A^B \vec H \vec {dI}</math> (<math>\vec {dl}</math>-ը ինտեգրման կոնտուրի տարրն է): Փակ կոնտուրով Մ. ու. հավասար է այդ կոնտուրով շրջափակվող լրիվ հոսանքին (լրիվ հոսանքի օրենք) <math>\oint\limits \vec B\cdot\vec{dI}=wi</math> (<math>w</math>-ն գալարների թիվն է, <math>i</math>-ն՝ հոսանքի ուժը): Հաջորդական մագնիսական շղթայում տվյալ մագնիսական հոսքն առաջացնող Մ. ու. հավասար է առանձին տեղամասերի Մ. ու–երի գումարին: Երբեմն <math>U_AB=\int\limits_A^BH_IdI</math> մեծությունը, որտեղ <math>H_i</math>-ը մագնիսական դաշտի լարվածության վեկտորի պրոյեկցիան է <math>I</math> ուղղությամբ, անվանում են մագնիսական լարում: Վերջինս, ի տարբերություն էլեկտրական լարման, կախված է <math>AB</math> կոնտուրի ձևից, իսկ փակ կոնտուրի դեպքում կարող է հավասար չլինել զրոյի: Միավորների միջազգային համակարգում Մ. ու–ի միավորը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/329 ''ամպեր–գալարն''] է (կամ ամպերը), <math>CGS</math>-ում՝ գիլբերտը: 1 ա-գ<math>=\frac{4\pi }{10} \approx 1,2566 </math>գբ:{{ՀՍՀ հեղ|Ռ. Ղազարյան}} '''ՄԱԳՆԻՍԱՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ''' մարմնի ջերմային վիճակի փոփոխությունները՝ կախված մագնիսական վիճակի փոփոխությունից: Մ. ե–ի առաջացումը բացատրվում է մագնիսացման կամ ապամագնիսացման ժամանակ մարմնի ներքին էներգիայի փոփոխմամբ: Եթե մագնիսական վիճակի փոփոխությունը տեղի է ունենում ադիաբատ պայմաններում, ապա Մ. ե. դրսևորվում են մարմնի ջերմաստիճանի փոփոխությամբ ({{լայն|մագնիսակալորիական էֆեկտ}}), իսկ եթե տեղի է ունենում իզոթերմ ձևով, ապա նկատվում է ջերմության անջատման կամ կլանման երևույթ: Մ. ե. առավել զգալի են ֆեռո–, հակաֆեռո– և ֆեռիմագնիսական նյութերում: Ֆեռիմագնիսական նյութերին բնորոշ Մ. ե. լավ են ուսումնասիրված այն դեպքում, երբ մագնիսական վիճակը փոփոխվում է մագնիսացման վեկտորի բացարձակ արժեքի փոփոխման պատճառով (պարապրոցես) և թույլ են ուսումնասիրված դոմենային սահմանների տեղաշարժմամբ կամ մագնիսացման վեկտորի պտույտով (տեխնիկական մագնիսացում) պայմանավորված փոփոխությունների դեպքում: Հատկապես լավ են հետազոտված պարամագնիսական որոշ աղերում դիտվող Մ. ե.: Պարզվել է, որ եթե ցածր ջերմաստիճանում գտնվող այդ աղերը ադիաբատ պայմաններում ապամագնիսացվեն ուժեղ մագնիսական դաշտերով, ապա կնկատվի այդ աղերի ջերմաստիճանի հետագա նվազում: Նշված եղանակով հնարավոր է ստանալ բացարձակ զրոյին բավական մոտ ջերմաստիճաններ ({{լայն|մագնիսական սառեցում}}):{{ՀՍՀ հեղ|Մ. Չալաբյան}} '''ՄԱԳՆԻՍԱՍՏՐԻԿՑԻԱ''' (< [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/114 ''մագնիս''] և լատ. strictio — սեղմում, ձգում), մարմնի ձևի և չափերի փոփոխությունը մագնիսացման ժամանակ: Երևույթը հայտնաբերել է Ջ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/523 ''Ջոուլը''] 1842-ին: Բազմաբյուրեղային նմուշի Մ. քանակապես բնութագրվում է մագնիսական դաշտի ուղղությամբ ({{լայն|երկայնական Մ}}.) և դաշտին ուղղահայաց ուղղությամբ ({{լայն|լայնական Մ}}.) նմուշի <math>\Delta1/1</math> հարաբերական երկարացմամբ: Մ. զգալի է միայն ֆեռո- և ֆեռիմագնիսական նյութերի համար: Մ–ին հակառակ երևույթը (ֆեռոմագնիսական մարմնի մագնիսացվածության փոփոխությունը դեֆորմացման ժամանակ) կոչվում է {{լայն|մագնիսաառաձգական էֆեկտ}} կամ {{լայն|Վիլարիի էֆեկտ}}: Մ–ի վրա է հիմնված [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/121 ''մագնիսաստրիկցիոն փոխակերպիչների'] և մագնիսաառաձգական փոխակերպիչների աշխատանքը:
'''ՄԱԳՆԻՍԱՍՏՐԻԿՑԻՈՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ''', էլեկտրամեխանիկական կամ էլեկտրաձայնական փոխակերպիչ, որում մագնիսական դաշտի էներգիան, դարձելի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/121 ''մագնիսաստրիկցիայի''] շնորհիվ, փոխակերպվում է մեխանիկական տատանումների էներգիայի և հակառակը: Կիրառվում է իբրև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/210 ''ուլտրաձայնի''] ճառագայթիչ և ընդունիչ, տարբեր կոնստրուկցիաների ու կառույցների թրթռումները չափելիս, ինչպես նաև էլեկտրա- և ռադիոտեխնիկական սարքերի զտիչներում ու կայունարարներում:
'''ՄԱԳՆԻՍԱ–ՏԵԼՈՒՐԱԿԱՆ ԶՈՆԴԱՎՈՐՈՒՄ''' (< [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/114 ''մագնիս''] և լատ. tellus, սեռական հոլովում՝ telluris — Երկիր), ՄՏԶ, Երկրի ներքին կառուցվածքը հետազոտելու մեթոդ. հիմնված է արտերկրային ծագման փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի ուսումնասիրության վրա: Առաջարկել են (1950–53) խորհրդային գիտնական Ա. Ն. Տիխոնովը և ֆրանսիացի գիտնական Լ. Կանյարը: Երկրի մակերևույթին որոշակի կետում փոխուղղահայաց կերպով տեղադրում են երկու մագնիսամետր և երկու էլեկտրաչափիչ հողակցված գծեր՝ յուրաքանչյուրը 500 մ երկարությամբ: Այդ սարքերի օգնությամբ դիտարկում են էլեկտրամագնիսական տատանումները, որոնց պարբերությունը կազմում է վրկ–ի մասերից մինչև օր, և էլեկտրական ու մագնիսական տատանումների ամպլիտուդների հարաբերությամբ որոշում ապարների թվացող (միջին) դիմադրությունը ուսումնասիրվող շրջանում: ՄՏԶ–ի օգնությամբ կազմում են հիմքի կամ բարձր դիմադրությամբ այլ հորիզոնի ստորգետնյա (խորությունը՝ մինչև 5 կմ) ռելիեֆի քարտեզներ, հետազոտում ապարների էլեկտրահաղորդականության տեղաբաշխման օրինաչափությունները մինչև 400–500 կմ խորությունը: ՄՏԶ–ն և նրա պարզեցված տարբերակը մագնիսա–տելուրական պրոֆիլավորումը, կիրառում են նավթի ու գազի որոնողական աշխատանքներում:
'''ՄԱԳՆԻՍԱՔԻՄԻԱ''', ֆիզիկական քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է՝ 1. նյութի կառուցվածքի և հատկությունների կապը, 2. մագնիսական դաշտի ազդեցությունը քիմիական փոխարկումների վրա:
Քիմիական կապ առաջացնելիս արժեքական էլեկտրոնների [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/71 ''սպիններն''] իրար հակառակ են ուղղվում և նրանց մագնիսական մոմենտները միմյանց չեզոքացնում են: Այդ պատճառով նյութերի մեծ մասը (իոնական, արժեքականությամբ հագեցած օրգանական և անօրգանական նյութեր) դիամագնիսական է (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/373 ''Դիամագնետիզմ'']): Եթե այդ նյութերում էլեկտրոնային թաղանթները ձևափոխված (դեֆորմացված) չեն, ապա միացության մեջ մտնող ատոմների և իոնների դիամագնիսական ընկալունակությունները գումարվում են (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/75 ''Ադիտիվություն'']): Չհագեցած քիմիական կապերով նյութերն ունեն մագնիսական մոմենտ: Դրանց բաղադրության մեջ սովորաբար մտնում են անցումային տարրերի ատոմներ: Այդպիսի իոնական միացությունները պարամագնիսական են (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/186 ''Պարամագնետիզմ'']): Կովալենտ կապերով կապված անցումային տարրեր պարունակող նյութերը պարամագնիսական, ֆեռոմագնիսական կամ հակաֆեռոմագնիսական են: Առաջին երկու դեպքում հնարավոր է գնահատել մագնիսական մոմենտը և կռահել քիմիական կապի բնույթը, երբեմն նաև անցումային տարրի ատոմում չզույգված էլեկտրոնների քանակը: Մագնիսաքիմիական հետազոտությունների համար օգտագործում են հաստատուն կամ փոփոխական մագնիսական դաշտ: Փոփոխական մագնիսական դաշտում նյութում տեղի են ունենում ռեզոնանսի հետ անմիջականորեն կապված կամ չկապված երևույթներ: Էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանման երևույթները լրացուցիչ տեղեկություններ են պարունակում ատոմների ու քիմիական կապի մասին և ուսումնասիրվում են ինքնուրույն եղանակներով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/33 ''Էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանս''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/600 ''Միջուկային մագնիսական ռեզոնանս''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/633 ''Ֆեռոմագնիսական ռեզոնանս''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/606 ''Միջուկների քիմիական բևեռացում'']):
Հաստատուն մագնիսական դաշտը երբեմն փոխում է քիմիական փոխարկումների ընթացքը, ազդում ռադիկալների մասնակցությամբ ընթացող տրիպլետային վիճակների մարման, բյուրեղների և հեղուկների ֆլորեսցենցիայի, կոլոիդների կոագուլման վրա: Մագնիսաքիմիական չափումները կիրառվում են քիմիական հետազոտությունների մաքրությունը և դիսպերսված խառնուրդների առկայությունը ստուգելու համար:
'''ՄԱԳՆԻՍԱՕՊՏԻԿԱ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/642 ''ֆիզիկայի''] բաժին, ուսումնասիրում է մագնիսական դաշտի ազդեցությունը միջավայրի օպտիկական հատկությունների վրա, ինչպես նաև օպտիկական<noinclude></noinclude> 1lz28xr2symlxf8ch8jy9emts0zybdz Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/122 104 24844 393171 247389 2026-06-15T12:25:45Z ~2026-31364-58 14009 393171 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ճառագայթման (լույսի) առաքման, տարածման ու կլանման երևույթները մագնիսական դաշտում գտնվող նյութերում: Մագնիսաօպտիկական հիմնական երևույթներն են. մագնիսական դաշտում սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/680 ''Զեեմանի երևույթ'']), լույսի {{լայն|բևեռացման հարթության պտտումը (Ֆարադեյի երևույթ}}), լույսի երկբեկումը մագնիսական դաշտում գտնվող իզոտրոպ նյութում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/640 ''Կոտոն–Մուտոնի էֆեկտ'']), Քերի մագնիսաօպտիկական երևույթը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/445 ''Քերի երևույթ'']):
XX դ. 60-70-ական թթ. զարգացավ կիսահաղորդիչների և մագնիսակարգավորված բյուրեղների (ֆերիտներ, հակաֆեռոմագնիսական նյութեր) Մ.: Մագնիսաօպտիկական մեթոդները կիրառվում են օպտիկական անցումները պայմանավորող քվանտային վիճակների, նյութի ֆիզիկաքիմիական կառուցվածքի, մետաղների և կիսահաղորդիչների էլեկտրոնային կառուցվածքի, ֆազային անցումների հետազոտման ժամանակ:
''Գրկ.'' {{լայն|Борн М}}., Оптика, пер. с нем., Харьков, 1937; {{լայն|Вонсовский С. В}}., Магнетизм, М., 1971.
'''ՄԱԳՆԻՏՆԱՅԱ''', լեռ Հարավային Ուրալի արևելյան լանջին, ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզում: Բարձրությունը՝ 616 մ: Մագնիսական երկաթահանքի խոշոր հանքավայր է: Այստեղ կառուցվել է մետալուրգիական խոշոր կոմբինատ և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/122 ''Մագնիտոգորսկ''] քաղաքը:
'''ՄԱԳՆԻՏՈԳՈՐՍԿ''', քաղաք ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզում: Գտնվում է Մագնիտնայա լեռան ստորոտին, Ուրալ գետի ափին: ՍՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության խոշորազույն կենտրոններից է: 410 հզ. բն. (1980): Կան մետալուրգիական կոմբինատ, տրամաչափիչ ամբարձիչների, լեռնային և մետալուրգիական սարքավորումների նորոգման, մետաղյա իրերի գործարաններ: Զարգացած է շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերությունը: Ունի լեռնա–մետալուրգիական և մանկավարժական ինստ-ներ, 8 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է 1929-1931-ին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971):
'''ՄԱԳՆԻՏՈՖՈՆ''' (< [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/114 ''մագնիս''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/686 ''…ֆոն'']), մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշանների գրառման (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/117 ''Մագնիսական ձայնագրում'']) և վերարտադրման սարք: Լինում են միաշավիղ և բազմաշավիղ (մինչև 8 շավիղ) Մ–ներ, որոնք կիրառվում են մոնոֆոնիկ և ստերեոֆոնիկ գրառման և վերարտադրման համար: Մ–ում մագնիսական ժապավենի շարժման ստանդարտ արագություններն են՝ 38,1, 19,05, 9,5, 4,75, 2,4 սմ/վրկ: Որքան մեծ է ժապավենի շարժման արագությունը, այնքան բարձր են Մ–ի որակական ցուցանիշները: Տարբերում են Մ–ի հետևյալ տեսակները, մասնագիտական՝ մագնիսական ծակոտաժապավենի վրա ձայնը և պատկերը համաժամանակ գրի առնելու համար (հնչյունային կինո), ստուդիական՝ չծակոտված մագնիսական ժապավենի վրա բարձրորակ ձայնագրություններ կատարելու համար (ռադիոհաղորդում, կինո ևն), կիսամասնագիտական՝ դիսպետչերական խոսակցությունների գրառման համար, կենցաղային (սիրողական ձայնագրում, նկ. 1): Գոյություն ունեն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/388 ''դիկտոֆոններ''], ռեպորտյորական (ինքնուրույն էլեկտրասնուցումով թեթև փոխադրական սարքեր), ուսումնական Մ–ներ, մագնիտոֆոնային կցուրդներ, ինչպես նաև Մ–ի և այլ սարքերի զուգորդումներ (մագնիտոլա, մագնիտոռադիոլա): Սովորաբար մագնիսական ժապավենը փաթաթվում է միջնաձողի (մասնագիտական Մ–ում) կամ կոճի (կիսամասնագիտական և կենցաղային Մ–ում) վրա: Կասետային Մ–ում ժապավենը տեղավորվում է մագնիտոֆոնային փակ կասետում, որը պահպանում է ժապավենը կեղտոտումից և հեշտացնում շահագործումը:
'''ՄԱԳՆԻՏՈՒԴԱ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ''' (< լատ. magnitudo — մեծություն, < magnus — մեծ), պայմանական մեծություն, որը բնութագրում է երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգական տատանումների ընդհանուր էներգիան: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/622 ''Երկրաշարժեր'']:
'''ՄԱԳՆԻՑԿԻ''' Լեոնտի Ֆիլիպովիչ (1669–1739), ռուս մաթեմատիկոս, մանկավարժ: Ըստ որոշ տեղեկությունների, սովորել է Մոսկվայի Սլավոնա–հունա–լատինական ակադեմիայում: 1701-ից մաթեմատիկա է դասավանդել Մաթեմատիկական և նավագնացային գիտությունների դպրոցում: 1703-ին տպագրել է «Թվաբանություն» դասագիրքը, որը մինչև XVIII դ. կեսերը մաթեմատիկայի հիմնական ձեռնարկն էր Ռուսաստանում: Այս դասագիրքը, որը ավելի շուտ մաթ. հանրագիտարան է, մեծ դեր է խաղացել Ռուսաստանում մաթ. գիտելիքների տարածման գործում:
'''ՄԱԳՆՈԼԻԱ''' (Magnolia), մագնոլիազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղ: Տերևները պարզ են, կոշտ, ամբողջաեզր, հերթադիր, պարունակում են եթերայուղեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ: Ծաղիկները երկսեռ են, մեկական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն: Պտուղը կազմված է գալարաձև պարկուկներից: Հայտնի է շուրջ 80 տեսակ, տարածված հիմնականում Արևելյան և Հարավ–Արևելյան Ասիայում, Ամերիկայում: ՍՍՀՄ–ում (Կուրիլյան կղզիներ) աճում է M. obovata տեսակը, իսկ Ղրիմում, Կովկասի Սևծովյան ափերին, Միջին Ասիայում, որպես, դեկորատիվ բույս, մշակվում է մոտ 15 տեսակ, որից առավել տարածված {{լայն|խոշորածաղիկ}} Մ. (M. grandiflora) հանդիպում է նաև ՀՍՍՀ Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում: Երևանի բուսաբանական այգում, Իջևանի և Ստեփանավանի դենդրարիներում աճեցվում է {{լայն|կոբուս}} Մ. (M. kobus): Խոշորածաղիկ Մ–ի տերևների սպիրտային մզվածքն իջեցնում է արյան ճնշումը և օգտագործվում է հիվանդության վաղ շրջանում:
'''ՄԱԳՆՈՆ''', փոխազդող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/71 ''սպինների''] համակարգի տարրական գրգռմանը համապատասխանող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/483 ''քվազիմասնիկ'']: Մագնիսական մի քանի ենթացանցով բյուրեղներում կարող են գոյություն ունենալ էներգետիկ տարբեր սպեկտրներ ունեցող մի քանի տեսակի Մ–ներ: Ենթարկվում է Բոզե–Էյնշտեյնի վիճակագրությանը: Մ–ները փոխազդում են միմյանց և այլ քվազի մասնիկների հետ: Գոյությունը հաստատվել է նեյտրոնների և լույսի ցրման փորձերով:
'''ՄԱԳՈՄԱԵՎ''' Աբդուլ Մուսլիմ Մուհամեդովիչ (6(18).9,1885, Գրոզնի – 28.7.1937, Նալչիկ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ: Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Ադրբ. երաժշտական<noinclude></noinclude> fhgr4h5i4mrs6rr4wewl5h7cy4eiebw